10:30 12.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այսօր հանդիպել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների հետ: Հանդիպումը մեկնարկել է համերգային միջոցառմամբ, որի ընթացքում Հայ ավանդական երաժշտության կատարողական արվեստի ամբիոնի ուսանողները հանդես են եկել գործիքային և վոկալ կատարումներով: Նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը ողջունել […]
01:17 12.03.2025
Apple Music-ը հիրապարակել է «His Majesty King Charles III’s Playlist», որը կազմվել է Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ի կողմից։ Այս մասին ծառայության ներկայացուցիչները հայտնել են պաշտոնական կայքում։ Թագավորի սիրելի երգերի ցանկը գլխավորում է Ճամայկացի ռեգգի երգիչ Բոբ Մարլիի «Could You Be Loved» հիթը: Բացի այդ, երգացանկը ներառում է ավստրալացի փոփ երգչուհի Քայլի Մինոուգի, ամերիկուհի Գրեյս […]
00:48 12.03.2025
Երևանի մշակութային կյանքի կարևոր իրադարձություններից մեկը՝ «Երևան» պետական փողային նվագախմբի 60-ամյակի հոբելյանական համերգը, կայացավ Արամ Խաչատրյան համերգասրահում։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «1964-ից ի վեր նվագախումբը դարձել է հայկական ու միջազգային երաժշտության լավագույն կատարողներից մեկը՝ հարստացնելով Երևանի երաժշտական մշակույթը բազմաժանր ծրագրերով: Երևանի քաղաքապետարանը կարևորում է երաժշտության ու մշակույթի դերը քաղաքի […]
12:58 11.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հայտարարում է «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» 2025 թ․ ծրագրի իրականացման դրամաշնորհային մրցույթ: Մրցույթի հիմնական նպատակն է հայկական մշակույթի տարածումն ու հանրահռչակումը Հայաստանի սահմաններից դուրս, պատմաիրավական խեղաթյուրումների և ապատեղեկատվության չեզոքացումը, արտասահմանյան առաջատար գրադարանների ֆոնդերի համալրումը հայկական մշակույթն ու պատմությունը ներկայացնող օտարալեզու հրատարակումներով։ Հաղթող մասնակիցը (մասնակիցները) հրատարակելու է (են) […]
12:48 11.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գառնու տաճարի բաղնիքի վերականգնման նպատակով համագործակցում է Իտալիայի առաջատար վերականգնող մասնագետների հետ։ Նախարարության նախաձեռնությամբ պետական հատկացումներով պատվիրվել է վերականգնման նախագիծ։ 2019 թ․ իտալացի վերականգնող ճարտարապետ Լուչիո Սպեկայի կողմից կազմվել և նախարարություն է ներկայացվել «Գառնիի բաղնիքի արժևորման և վերականգնման նախագիծ», որով նախատեսվում է խճանկարի ամրակայում և վերականգնում, ինչպես նաև […]
01:34 11.03.2025
«Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամը հպարտությամբ հայտնում է, որ հիմնադրամի կրթաթոշակառու, երիտասարդ դաշնակահար Էդուարդ Գևորգյանը, տպավորելով իր հմտություններով ու տաղանդով, բացառիկ հրավեր է ստացել՝ ներկայացնելու Հայաստանը միջազգային հանրահայտ Berliner Klavierfesttage բեռլինյան դաշնամուրային փառատոնին: Որպես տաղանդավոր պատանի երաժիշտ՝ Էդուարդ Գրոգյանը արաժանցել է 2900 եվրոյին համարժեք ամբողջական կրթաթոշակի Berliner Klavierfesttage-ի կողմից՝ փառատոնային միջոցառումներին մասնակցելու նպատակով: Մարտի 3-10-ը Բեռլինի […]
18:53 10.03.2025
Գյումրին օրորոցն է հայ մշակույթի, ես սիրում եմ Գյումրին, իսկ սերն առանց արցունքի ու հուզմունքի չի լինում․ այսօր Գյումրի է այցելել անվանի կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանը։ Գյումրու Արվեստների ակադեմիայում տեղի է ունեցել մեծանուն կոմպոզիտոր Լորիս Ճգնավորյանի պատվին ընդունելություն։ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը նշել է, որ հուզված ու տպավորված է կոմպոզիտորի հետ հանդիպումից և պատիվ է համարել […]
14:53 08.03.2025
Կանանց միջազգային օրվա շրջանակում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի շուրջ 20 սաների հետ այցելել է Հայաստանի պատմության թանգարան՝ դիտելու «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրությունը: Այցին ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, Մշակութային ժառանգության վարչության պետ Աստղիկ Մարաբյանը, ՀԱՊ տնօրեն Դավիթ Պողոսյանը: Նախարարը ողջունել է […]
13:45 07.03.2025
ԿԳՄՍ նախարարության ֆինանսական աջակցությամբ մայիսի 12-ին՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը, կմեկնարկի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթը: Այս տարի այն կանցկացվի մայիսի 12-17-ը Երևանում: Մրցույթի կազմակերպիչն է «Հայաստանի կոմպոզիտորների միության աջակցության» մշակութային հիմնադրամը: Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 12-րդ մրցույթին կարող են մասնակցել մինչև 18 տարեկան հայազգի պատանի […]
10:57 07.03.2025
Մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթություն հանուն կայուն զարգացման. ՅՈՒՆԵՍԿՕ-Ճապոնիա» մրցանակի համար հայտերի ընդունումը: Մրցանակն ուղղված անհատների, հաստատությունների, կազմակերպությունների կամ այլ միավորումների կողմից կրթության և կայուն զարգացման ոլորտներում իրականացված բացառիկ նախագծերի ու ծրագրերի պարգևատրմանը: Մրցանակի վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտոնական կայքէջում՝ https://www.unesco.org/en/prizes/education-sustainable-development հղմամբ: Յուրաքանչյուր երկրից կարելի է ներկայացնել առավելագույնը 3 հայտ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի քարտուղարության միջոցով: […]
22:11 06.03.2025
Այսօր Երևան քաղաքի պատմության թանգարանում բացվել է «Կնոջ զգեստապահարանի գաղտնիքը» խորագրով բացառիկ ցուցահանդես, որը կծանոթացնի 19-20-րդ դարասկզբի կանացի ասեղնագործ հանդերձանքի, աքսեսուարների և ասեղնագործության նուրբ արվեստին։ Այս մասին տեղեկացրել են Երևանի քաղաքապետարանից: Ցուցահանդեսը կգործի մինչև ապրիլի 8-ը։
17:05 06.03.2025
ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի ընթացիկ տարվա երկրորդ նիստում քննարկվել է մի շարք պատմամշակութային օբյեկտների՝ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը։ Փորձագիտական եզրակացությամբ հուշարձանի կարգավիճակ կշնորհվի 9 կառույցի։ Հանձնաժողովի որոշմամբ՝ տեղական նշանակության նորահայտ հուշարձանների կարգավիճակ է տրվել ներքոնշյալ օբյեկտներին՝ Երևանի Մ․ Բաղրամյան պողոտա 6 հասցեի բնակելի տունը (1947 թ.), Երևանի Մ․ Բաղրամյան պողոտա 9 […]
15:05 06.03.2025
«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում օրերս կայացել է «Եվրոպական ժառանգության երիտասարդ կերտողներ» մրցույթի համաեվրոպական ժյուրիի քվեարկությունը: Արդյունքում` Հայաստանը ներկայացնող Նարե Թովմասյանի և Հասմիկ Սիմոնյանի (քաղաք Գյումրի) «Սասնա ծռեր․ փայտյա խաղ-փազլ հայկական էպոսի մասին» աշխատանքն ընդգրկվել է այս տարվա հաղթողների ցանկում (տեսանյութը՝https://www.youtube.com/watch?v=11K0zl_1Ks0)։ Ամենամյա համաեվրոպական մրցույթի Հայաստանի ազգային փուլն իրականացնում է Ե․ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը՝ ԿԳՄՍ […]
12:34 05.03.2025
Տեղի է ունեցել «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» միջոցառմամբ 2025 թվականին դրամաշնորհ ստացողների ցանկը ձևավորող խորհրդի ամփոփիչ նիստը: Խորհուրդը ձևավորվել է՝ համաձայն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2024 թվականի սեպտեմբերի 9-ի N 1775-Ա/2 հրամանի: Այս միջոցառմամբ 2025 թվականին դրամաշնորհ ստացող ֆիզիկական, իրավաբանական անձանց, արտերկրի հրատարակիչների ցանկի ձևավորման համար ԿԳՄՍ նախարարության և […]
12:28 05.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը փետրվարի 21-ից մարտի 9-ը հյուրախաղերով հանդես է գալիս Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Հյուրախաղերը իրականացվում են Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 160-ամյակի շրջանակում: Թատրոնի հյուրախաղերը մեկնարկել են փետրվարի 21-ին «Երկնագույն շան աչքերը» լիրիկական ֆանտազիա ներկայացմամբ: Մարտի 2-ին լոսանջելեսաբնակ հանդիսատեսի […]
17:21 04.03.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը փետրվարի 5-ին հայտարարել էր Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի տեղը զբաղեցնելու մրցույթ. ընդունվել էին հայտեր: Մրցույթի արդյունքում հանձնաժողովը հավանություն է տվել երաժշտագետ, կոմիտասագետ, արվեստագիտության թեկնածու, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, դոցենտ Լուսինե Սահակյանի թեկնածությանը՝ Կոմիտասի թանգարան֊ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում: ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ […]
12:27 04.03.2025
Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի է ունեցել ժամանակակից արվեստի, մշակութային կրթության և գրահրատարակչական ոլորտներում 2025 թվականին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ իրականացվող մշակութային միջոցառումների շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, դրամաշնորհային նախագծեր իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում ներկայացվել են 8 ոլորտների 35 մրցութային և 22 […]
10:15 03.03.2025
Լոս Անջելեսի Dolby թատրոնում անցկացվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխության 97-րդ արարողությունը, որի ընթացքում մրցանակներ են շնորհվել 2024 թվականին լույս տեսած ֆիլմերին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Անորա»-ն, որում հանդես են եկել նաև Վաչե Թովմասյանը և Կարեն Կարագուլյանը, դարձել է այս տարվա մրցանակաբաշխության գլխավոր հաղթողը՝ ստանալով 5 մրցանակ, այդ թվում՝ «լավագույն ֆիլմ», «լավագույն դերասանուհի», «լավագույն ռեժիսոր», «լավագույն օրիգինալ […]
22:20 02.03.2025
Անցած տարի դպրոցականների բաժանորդային ծրագրով ռեկորդային թվով աշակերտներ են այցելել մշակութային հասցեներ: 300 հազար երեխա ուսուցիչների ուղեկցությամբ մտել են թանգարաններ ու թատրոններ: Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:
17:36 28.02.2025
Այսօր տեղի է ունեցել հայ մեծանուն գրող Ավետիք Իսահակյանի ծննդյան 150-ամյակի հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի նախագահությամբ: Հանձնաժողովը ձևավորվել է` համաձայն ՀՀ վարչապետի 2025 թ. փետրվարի 18-ի N 137–Ա որոշման: Հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, ինչպես նաև Ավետիք Իսահակյանի […]
19:06 26.02.2025
2025 թվականին լրանում է նկարիչ, հողարվեստի ուղղության հիմնադիր Մարկոս Գրիգորյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը: Անվանի արվեստագետի ծննդյան հոբելյանական միջոցառումները կազմակերպելու նպատակով նախատեսվում է ստեղծել հոբելյանական հանձնաժողով: Հոբելյանական միջոցառումները պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հավաքագրում է առաջարկներ: Առաջարկներն անհրաժեշտ է ներկայացնել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին ուղղված գրությամբ մինչև 2025 թվականի մարտի 31-ը: […]
15:21 24.02.2025
Հայ բեմարվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և ակտիվ գործունեության համար, ինչպես նաև ծննդյան 80-ամյա հոբելյանի կապակցությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Ջուլիետա Բաբայանը պարգևատրվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով: Մեդալը հանձնել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը: Շնորհավորելով դերասանուհուն հոբելյանի կապակցությամբ և կարևորելով նրա բեղուն […]
13:55 24.02.2025
Այսօր հոբելյանական 80-րդ տարեդարձն է նշում ՀՀ վաստակավոր արտիստ, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասանուհի Ջուլիետա Բաբայանը: Հոբելյանի կապակցությամբ Ջուլիետա Բաբայանին շնորհավորել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: «Սիրելի՛ տիկին Բաբայան, ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ հոբելյանի կապակցությամբ: Կեսդարյա Ձեր գործունեությամբ Դուք վաստակել եք հանդիսատեսի սերն ու համակրանքը, քանի որ Ձեր ներկայությունը հայկական թատրոնում նոր գույն […]
13:16 24.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ 2025 թվականի մայիս-հունիս ամիսներին կանցկացվի «Փայտփորիկ» սոլֆեջոյի առաջին հանրապետական օլիմպիադան: Օլիմպիադայի կազմկոմիտեն՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանի ղեկավարությամբ, նախարարությունում կայացած նիստի ընթացքում հաստատել է օլիմպիադայի կանոնակարգը, ինչպես նաև օլիմպիադայի շրջանակում իրականացվող սոլֆեջոյի դասավանդման մեթոդական աշխատանքների մրցույթի […]
13:52 18.02.2025
Թուրքիայի Շանլըուրֆա նահանգի (պատմ.՝ Ուրֆա) Հալֆեթի շրջանում վաճառքի է հանվել հայկական եկեղեցու հողատարածքը։ Նման հայտարարություն է տեղադրվել 2025-ի փետրվարի 5-ին անշարժ գույքի գործակալության կայքում և նշվել, որ «հայկական եկեղեցու և քահանայի տան» զբաղեցրած հողատարածքը վաճառվում է 2 մլն 810.000 լիրայով (մոտ 77.500 դոլար)։ Հայտնում է ermenihaber.am-ը: Կայքը նշել է, որ եկեղեցու տարածքը կազմում է 904 […]
17:36 14.02.2025
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և բարերար Արման Մայիլյանը կնքել են համագործակցության հուշագիր՝ Տավուշի մարզի Չինչին գյուղի Կապտավանք եկեղեցու (12-րդ դ․) ամրակայման և վերականգնման վերաբերյալ: Հուշագիրը ստորագրվել է՝ կարևորելով պատմամշակութային ժառանգության արժեքն ու հետագա սերունդներին փոխանցելու անհրաժեշտությունը: Նպատակն է նպաստել պատմամշակութային հուշարձանների պահպանությանը, օգտագործմանը և Հայաստանի Հանրապետությունում ներդրումային ծրագրերի իրականացմանը: […]
17:09 14.02.2025
ԿԳՄՍ նախարարությունը հայտարարում է «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրին արվեստագետների մասնակցության հայտերի ընդունման մեկնարկի մասին։ «Քո արվեստը դպրոցում» կրթամշակութային ծրագրի շրջանակում իրականացվելու են Հայաստանի անվանի մշակութային գործիչների, արվեստագետների կյանքի ու գործունեության ճանաչելիության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։ Հանդիպում-դասախոսությունները կունենան հատուկ ընտրված խորագրային թեմաներ, որոնց օգնությամբ կբացահայտվեն արվեստի պատմությանը, նպատակներին ու խնդիրներին առնչվող ուշագրավ փաստեր ու տեղեկություններ։ Թեմաների […]
11:26 13.02.2025
ՀՀ ԿԳՄՍ նախարարության փորձագիտական հանձնաժողովի 2025 թ․ առաջին նիստում քննարկվել են Երևան քաղաքում և հանրապետության տարբեր մարզերում գտնվող մի շարք օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու, ինչպես նաև հուշարձանների պահպանական գոտիների նախագծեր և օրակարգային այլ հարցեր։ Հուշարձանի կարգավիճակ են ստացել Արագածոտնի մարզի Բյուրական գյուղի «Արագած» գիտահետազոտական կայանը (1943 թ.), Անտառուտ գյուղի «Նոր Ամբերդ» […]
12:27 11.02.2025
Փետրվարի 7-23-ը Հնդկաստանի Ֆարիդաբադ քաղաքում անցկացվում է Սուրաջկունդի արհեստների 38-րդ միջազգային փառատոն-տոնավաճառը, որը միավորում է տարբեր երկրների մշակութային ժառանգությունը և արհեստների վարպետներին։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ֆինանսական աջակցությամբ հեղինակավոր այս միջոցառմանն ամեն տարի Հայաստանը ներկայացնում են «Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան» ՊՈԱԿ-ի վարպետները՝ ասեղնագործուհի Արմենուհի Խաչատրյանը, գորգագործության վարպետ Մարինե Ղարիբյանը և […]
16:22 10.02.2025
Փետրվարի 12-ին լրանում է հայ մեծանուն արձակագիր Հրանտ Մաթևոսյանի ծննդյան 90-ամյակը: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից, «Հրանտ Մաթևոսյան» հիմնադրամը կազմակերպել է մի շարք միջոցառումներ՝ նվիրված մեծանուն արձակագրի հոբելյանին: Փետրվարի 11-ին՝ ժամը 14։00-ին, «Հրանտ Մաթևոսյան» մշակութային կենտրոնում կներկայացվի «Ինքնանկարի փորձ» խորագրով ցուցադրությունը: Փետրվարի 11-ին՝ ժամը 19։30-ին, տեղի կունենա արտապատկերում արհեստական բանականությամբ՝ Հրանտ Մաթևոսյանի տան պատշգամբից (Պուշկինի փ․, […]