20:59 13.04.2024
Պլաստիկ վիրաբույժ Իվան Վոլոդչենկովը խոսել է երգչուհի Ալլա Պուգաչովայի անհաջող վիրահատության մասին. նրա խոսքերը մեջբերում է kp.ru-ն։ Փորձագետն ասել է, որ 74-ամյա Ալլա Պուգաչովան դեմքի երիտասարդացման շնորհիվ բավականին լավ տեսք ունի իր տարիքի համար։ Վիրաբույժի խոսքով՝ երգչուհին մեկ անգամ չէ, որ բոլոր հատվածների վիրահատություններ է կատարել։ Իվան Վոլոդչենկովը կարծում է, որ երգչուհու վերջին դիմահարդարումն անհաջող […]
19:30 12.04.2024
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Մատենադարան: Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Արա Խզմալյանի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել Մատենադարանում ծանոթացել ընթացիկ ցուցադրություններին և ձեռագրերի թվայնացման և վերականգնման իրականացվող աշխատանքներին: Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը հանրապետության նախագահին է ներկայացրել թանգարան ինստիտուտի ֆոնդերի համալրման, ինչպես նաև առկա նմուշների հետազոտության ուղղությամբ տարվող աշխատանքներն ու ծրագրերը:
13:45 12.04.2024
Մադրիդում հայտնաբերվել է իսպանացի հայտնի նկարիչ Ֆրանսիսկո Գոյայի (1746-1828) կտավը, որն անհետացել էր մոտ 200 տարի առաջ։ Այս մասին հայտնում է EFE գործակալությունը։ Կտավի վրա պատկերված է Ֆերդինանդ VII թագավորի (1784-1833) դիմանկարը, պարզաբանել է գործակալությունը։ 216 տարի առաջ Տալավերա դե լա Ռեինայի մունիցիպալիտետի իշխանությունները Գոյային հանձնարարեցին նկարել այն, սակայն թերակղզու պատերազմի ժամանակ (1808-1814 թթ.) գործն […]
11:33 12.04.2024
Հեղինակավոր www.euronews.com-ը հրապարակել է «Խաչատրյանի միջազգային փառատոն. հարգանքի տուրք Հայաստանի երաժշտական ժառանգությանը» վերնագրով ծավալուն հոդված։ Այն Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի միջոցով անդրադարձ է հայկական մշակույթին։ Հոդվածում հեղինակն ընդգծում է‚ որ հայ մեծ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի անունը կրող միջազգային փառատոնը տարածաշրջանում դասական երաժշտության ամենահայտնի իրադարձություններից է‚ որի նպատակը միջմշակութային երկխոսությունը երաժշտության միջոցով խթանելն է՝ միաժամանակ բարձրացնելով […]
15:12 11.04.2024
«Արցախ» ջազ նվագախումբն իր ստեղծման 20-ամյակը նշել է երևանյան համերգով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նախագիծը կյանքի կոչելու հարցում արցախցի երաժիշտներին աջակցել է Երևանի քաղաքապետարանը: Նվագախմբի հաջորդ ելույթը՝ Ջազի միջազգային օրվան նվիրված համերգին է: Համայնքի նախաձեռնած ջազային երեկոյի բացումը վերապահված է հենց արցախցի երաժիշտներին:
12:13 11.04.2024
Հայաստանի պատմության թանգարանի 32 ուշագրավ ցուցանմուշներ ներկայացված են Վենետիկի հեղինակավոր թանգարաններից մեկում՝ Դոժերի պալատում բացված «Մարկո Պոլոյի աշխարհները․ 13-րդ դարի վենետիկյան վաճառականի ճանապարհորդությունը» խորագրով միջազգային ցուցահանդեսին։ Ցուցահանդեսը նվիրված է իտալացի հայտնի ճանապարհորդ, վաճառական Մարկո Պոլոյի մահվան 700-րդ տարելիցին: Ցուցահանդեսի շրջանակում ավելի քան 300 ցուցանմուշներ են համադրվել Հայաստանից, Իտալիայից, Հունաստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Դանիայից, Չինաստանից, Քաթարից և […]
11:08 10.04.2024
ՌԴ Դաշնային ժողովի և Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի նախաձեռնությամբ 2024 թվականի հունիսի 20-ից հուլիսի 6-ը նախատեսվում է անցկացնել «Հիշողության գնացք» կրթամշակութային ծրագիրը: Ծրագրին մասնակցելու պատրաստակամություն են հայտնել ԱՊՀ 9 երկրի, այդ թվում՝ ՀՀ ներկայացուցիչները: Ծրագրին կարող են մասնակցել հանրակրթական դպրոցների 10-11-րդ դասարանի աշակերտները, ինչպես նաև համապատասխան տարիքային խմբում գտնվող նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների […]
11:23 09.04.2024
Երևանում մեկնարկել է Պենդերեցկու անվան ժամանակակից երաժշտության չորրորդ փառատոնը։ Փառատոնային երեք սիմֆոնիկ համերգների ընթացքում ներկայացվում են ինչպես Պենդերեցկու‚ այնպես էլ մեր օրերի ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ։ Փառատոնը բացվեց Պենդերեցկու ստեղծագործությունների կատարմամբ։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ ունեցավ տաղանդավոր ջութակահարուհի Ջու-Յոնգ Բեքը՝ կատարելով հայկական արմատներով լեգենդար լեհ կոմպոզիտորի «Մետամորֆոզներ» թիվ 2 ջութակի կոնցերտը‚ այնուհետև նվագախմբի կատարմամբ […]
09:11 09.04.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի բարձր հովանու ներքո կայացել է համերգ՝ նվիրված կանանց տոների միամսյակին։ Մշակութային երեկոն իրականացվել է Կոմիտասի անվան ազգային քառյակի հիմնադրման 100-ամյակի տոնակատարությունների շրջանակներում։ Համերգին ներկա են եղել ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ԱԺ նախագահի տիկին Մարիամ Մարգարյանը, ԱԺ կին պատգամավորներ, պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ ու հանրապետության կրթամշակութային հաստատությունների մանկավարժներ։ Հնչել են հայ […]
08:16 06.04.2024
Պաշտոնական այցով Փարիզում գտնվող ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Ֆրանսիայի ազգային կրթության և երիտասարդության նախարար Նիկոլ Բելուբեի հետ։ Շնորհակալություն հայտնելով հանդիպման համար՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության և երիտասարդության ուղղություններով առկա փոխշահավետ համագործակցությունը և դրա հետագա ընդլայնումը։ Հանդիպմանը քննարկվել են հանրակրթական ուսումնական հաստատությունների ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման, փորձի փոխանակման և ուսումնական նյութերի արդիականացման հարցերը։ Ժաննա […]
18:47 05.04.2024
ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ալֆրեդ Քոչարյանը և Դանիել Դանիելյանը Կոմիտասի թանգարան-ինստիտուտում ներկա են եղել «Զրույցներ եղեգի հետ» խորագրով ցուցադրության բացմանը: «Զրույցներ եղեգի հետ» խորագիրը կրող ցուցադրությունը հայկական և ֆրանսիական երաժշտարվեստում եղեգի գործածության, մասնավորապես` փողային նվագարանների պատրաստման մասին է։ Ցուցահանդեսում ներկայացվել են պատմական փաստեր եղեգի կիրառման վերաբերյալ՝ վերհանելով մի շարք հիմնախնդիրներ՝ կապված նվագարանագործ վարպետների արհեստի և երաժիշտ-կատարողների […]
16:28 05.04.2024
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացվել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական ցուցադրությունները՝ «Կինոյի տաճար» ինստալյացիան և Սերգեյ Փարաջանովին նվիրված լուսանկարչական ցուցահանդեսը։ Ցուցադրության բացմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակույթի հարցերով տեղակալ Էռնեստո Օտտոնեն, կրթության հարցերով տեղակալ Ստեֆանիա Ջանինին, հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալ Գաբրիելա Ռամոսը, ՅՈՒՆԵՍԿՕ-ում արտերկրի մշտական ներկայացուցչությունների ղեկավարներ, […]
11:14 05.04.2024
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի հոբելյանական միջոցառումներին մասնակցելու այցի շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հանդիպումներ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր Ну տնօրենի մշակույթի, կրթության, հասարակական և հումանիտար գիտությունների հարցերով տեղակալներ Էռնեստո Օտտոնեի, Ստեփանիա Ջանինիի և Գաբրիելա Ռամոսի հետ։ Հանդիպումներին ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարիտիրոսյանը և Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր […]
11:23 04.04.2024
Ապրիլի 3-ին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մեկնարկել են Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումները, որին մասնակցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը։ Միջոցառումների մեկնարկը տրվել է Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրությամբ, որին հաջորդել է քննարկում՝ նվիրված մեծանուն արվեստագետի ստեղծագործական ժառանգությանը: «Սերգեյ Փարաջանովը ստեղծագործ հանճարի մարմնացում է, մեծանուն վարպետ, որի ֆիլմերը խորապես հիացնում են ամբողջ աշխարհի […]
16:47 03.04.2024
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն աշխատանքային հանդիպում է ունեցել թատերահամերգային կազմակերպությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ, որի ընթացքում քննարկվել են ոլորտի վերաբերյալ մի շարք առանցքային հարցեր: Հանդիպմանը ներկա է եղել նաև Ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը: «Մենք կարևորում ենք ոլորտի ներկայացուցիչների հետ պարբերական հանդիպումներն ու առկա խնդիրների քննարկումը: Հատկապես ցանկանում եմ շեշտել պետական կառույցների՝ […]
15:05 03.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 3-5-ը պաշտոնական այցով մեկնել է Փարիզ՝ մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներին: Մասնավորապես՝ նախատեսվում է Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմի ցուցադրություն և Փարաջանովի ստեղծագործություններին նվիրված ցուցահանդեսի բացում: ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպված միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդես կգա ողջույնի խոսքով: Այցի […]
08:13 02.04.2024
Հանգստյան օրերին «Icons. Playboy, Hugh Hefner X Marilyn Monroe» աճուրդում վաճառվել են Մերիլին Մոնրոյի և Հյու Հեֆների հավաքածուների մի շարք իրեր, այդ թվում՝ վարդագույն Pucci զգեստ, որը կրել է դերասանուհին և սմոքինգ ու հողաթափեր, որոնք կրել է Playboy-ի հիմնադիրը: Այս մասին գրում է Hollywood Reporter-ը։ Կազմակերպիչ Julien’s Auctions-ի համաձայն, շաբաթ օրը ավարտված եռօրյա աճուրդում 325,000 […]
18:29 01.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի և «Կապանի երաժշտական փառատոն» հասարակական կազմակերպության միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն Արտյոմ Նաղդյանը և «Կապանի երաժշտական փառատոն» ՀԿ-ի նախագահ Սևակ Ավանեսյանը։ ԿԳՄՍ նախարարի […]
17:17 01.04.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանում տեղի է ունեցել «Ինչպես են ստեղծվում արհեստները» ծրագրի շնորհանդեսը: Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Ծրագրի շրջանակում ստեղծվել են 6 կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր, որոնք պատմում են Հայաստանում հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը կիրառվող արհեստների […]
21:17 30.03.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղելացնում է, որ «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբն ամենօրյա փորձերով ու քրտնաջան պարապմունքներով Աղվերանում է: «Պատանի երաժիշտների հաջորդ պատասխանատու համերգը՝ հունիսի 10-ին է՝ աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխի հետ համատեղ»: Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ աշխարհահռչակ ջութակահար Ավգուստին Հադելիխը քաղաքապետի հրավերով հունիսի 10-ին կայցելի Երևան և համատեղ համերգով հանդես կգա […]
21:45 29.03.2024
Երևան համայնքին վերադարձված նախկին «Կանազ» մշակույթի տանը կհիմնվի միջազգային չափանիշներին համապատասխան երաժշտական կրթական հաստատություն՝ «Երևան» միջազգային երաժշտական ակադեմիան, որտեղ կկազմակերպվի ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի մանուկների, պատանիների և երիտասարդների ուսումնառությունը: «Կանազ» մշակույթի տունը կառուցվել է 1958թ.-ին: Այն ստեղծվել է Քանաքեռի ալյումինի գործարանի աշխատակիցների ազատ ժամանցի և ստեղծագործական ինքնագործունեության ապահովման նպատակով: Երկար տարիներ մշակույթի տանը գործել […]
16:55 29.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մարտի 25-ից 31-ն իրականացնում է «Թատերական շաբաթ» ծրագիրը: Թատերական այս նոր նախագծին մասնակցում են նախարարության, Երևանի քաղաքապետարանի և մարզերի համայնքային ենթակայությամբ գործող թատրոնները։ «Թատերական շաբաթ» նոր նախաձեռնությունը մեծապես ոգևորել է երեխաներին և թատերական հանրությանը: Մեծ ակտիվություն են ցուցաբերում ինչպես մայրաքաղաքի, այնպես էլ մարզերի թատերական կազմակերպությունները: Ծրագրի շրջանակում մարտի […]
16:21 29.03.2024
Վարդգես Սուրենյանցի «Սալոմե» հանրահայտ ստեղծագործության վերականգնող վարպետները պարգևատրվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պատվոգրերով: Վերականգնող մասնագետների շուրջ 5 տարվա ջանադիր աշխատանքից հետո օրեր առաջ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է հայտնի կտավի ցուցադրությունը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Հայաստանի ազգային պատկերասրահում այսօր դիտել է Վարդգես Սուրենյանցի վերականգնված գլուխգործոցը, ծանոթացել […]
10:33 29.03.2024
ՀՀ 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում տրվել է միջոցառումների պաշտոնական մեկնարկը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը, նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք։ Ծրագրի մեկնարկը տրվել է Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում։ Մինչ միջոցառումը՝ […]
22:55 28.03.2024
Հայաստանի պատմության թանգարանում այսօր հյուրընկալվել է Վրաստանի խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեի գլխավորած պատվիրակությունը։ ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանի և թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանի ուղեկցությամբ շրջել են թանգարանում, ծանոթացան գործող ցուցադրություններին։ Հանդիպման ավարտին Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Գիվի Միքանաձեն տպավորությունների […]
17:46 28.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն: Նախարարը և տեղակալը թատրոնում դիտել են «Լռակյաց հիվանդը» ներկայացումը: «Լռակյաց հիվանդը» յուրահատուկ տեղ է զբաղեցնում թատրոնի խաղացանկում: Ներկայացման ռեժիսոր Աննա Պողոսյանի բեմադրությունը ստեղծվել է Ալեքս Մայքլիդիսի «Լռակյաց հիվանդը» բեսթսելլեր գրքի հիման վրա: Ներկայացման մեջ ներգրավված […]
15:36 28.03.2024
ՀՀ կառավարության որոշմամբ պետական բյուջեում կատարվել է վերաբաշխում՝ ԿԳՄՍ նախարարությանը գումար հատկացնելու նպատակով: Ըստ այդմ՝ hատկացված 1 մլրդ 393 մլն 405.8 հազար դրամ գումարը կուղղվի անվանի կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովի և Հայաստանի ազգային հերոս, Ֆրանսիայի պատվո լեգիոնի շքանշանակիր, աշխարհահռչակ շանսոնիե, հասարակական գործիչ Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանն ու իրականացմանը: Սերգեյ Փարաջանովի և Շառլ […]
15:11 27.03.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը Գեղարքունիքի մարզպետարանի հետ իրականացնում է «Մշակութային երկամսյակ» նախաձեռնությունը: Երկամսյակի ընթացքում Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում և մարզի այլ մշակութային հարթակներում հանդես կգան նախարարության ենթակայությամբ գործող թատերահամերգային կազմակերպությունները։ Օրերս Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում հանդես է եկել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը՝ ֆրանսահայ գրող […]
12:44 27.03.2024
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ուղերձ է հղել Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ․ Սիրելի՛ երևանցիներ, թատերաշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Թատրոնի համաշխարհային օրվա առթիվ: Վստահաբար կարելի է ասել, որ Երևանի մշակութային կյանքում թատրոններն առանցքային տեղ են զբաղեցնում: Այդ երևանցիներն ու մեր քաղաքի հյուրերն են, նշանավոր դերասաններն ու բեմադրիչներն են, հանդերձապահներն ու տեխնիկական մասի պատասխանատուներն են […]
10:30 27.03.2024
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորական ուղերձ է հղել Թատրոնի միջազգային օրվա առթիվ. «Թատերական աշխարհի սիրելի՛ ներկայացուցիչներ, հարգելի՛ թատերասերներ, ջերմորեն շնորհավորում եմ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ։ Այս օրը մշակութային կյանքի, թատերասեր հանրության համար կարևոր իրադարձություն է՝ ևս մեկ անգամ ընդգծելու թատրոնի անփոխարինելի դերը բոլոր ժամանակներում։ Թատրոնն այն հայելին է, որում արտացոլվում է հասարակությունը՝ իր վարքականոններով, կենցաղավարությամբ, […]