TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+3.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Ասադն ու իր կինը բուժվել են կորոնավիրուսից

11:28 30.03.2021

Սիրիայի նախագահ Բաշար Ասադն ու իր կինը կորոնավիրուսի թեստի բացասական պատասխան են ստացել և վերադարձել աշխատանքի. այս մասին պարզ է դառնում նախագահական պալատի մամուլի ծառայության հաղորդագրությունից: «Մեկուսացման շրջանի ավարտից, COVID-19 ախտանշանների անհետացումից և թեստի բացասական պատասխան ստանալուց հետո  նախագահ Բաշար Ասադը և իր կին՝ Ասմա Ասադը, վերադառնում են աշխատանքի՝ սկսելով աշխատանքն այսօրվանից (մարտի 30-խմբ.)», ասվում […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 750 նոր դեպք, 21 մահ

11:01 30.03.2021

Մարտի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 191491 դեպք, որոնցից 172605-ն` առողջացած, 3497-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14499 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 847475 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4658 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 750 նոր դեպք: Ունենք 509 առողջացած և 21 մահվան դեպք: […]

̰
Կորոնավիրուսով վարակված 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին

10:53 30.03.2021

Հայաստանում կորոնավիրուսով վարակված 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը: «ՀՀ առողջապահության նախարարությունն անում է առավելագույնը «Կովիդ կենտրոնների» քանակը և մահճակալային ֆոնդն ընդլայնելու ուղղությամբ: Համաճարակային վիճակում դրական բեկում չունենալու պարագայում հաշված օրերի ընթացքում կմոտենանք մահճակալային հզորությունների առավելագույնին»,- նշել է նա:

̰
Ինչո՞ւ Հայաստան ներկրվեց «Աստրա Զենեկան» և ինչու՞ «Քովաքս Ֆասիլիթի» նախաձեռնության օգնությամբ

20:25 29.03.2021

Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 24․000 դեղաչափ։ Այն պատկանում է «Աստրա Զենեկա» ընկերությանը և Հայաստան է ներկրվել «Քովաքս Ֆասիլիթի» նախաձեռնության միջոցով։ Պատվաստման գործընթացը կմեկնարկի մոտ մեկ շաբաթից, կամավորության սկզբունքով: Սկզբում այն նախատեսված է լինելու ռիսկային խմբերի համար։ Ինչո՞ւ Հայաստան ներկրվեց «Աստրա Զենեկան» և ինչու՞ «Քովաքս Ֆասիլիթի» նախաձեռնության օգնությամբ։ Բանն այն է, […]

̰
Հայաստան է ներկրվել AstraZeneca պատվաստանյութի 24.000 դեղաչափ

16:35 29.03.2021

Հայաստան է ներկրվել կորոնովիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութի 24.000 դեղաչափ: AstraZeneca ընկերության պատվաստանյութը ձեռք է բերվել COVAX FACILITY նախաձեռնության շրջանակներում: Առաջին խմբաքանակի դեղաչափը նախատեսված է ռիսկի խմբերի, մասնավորապես՝ բուժաշխատողների, 65 տարեկան և բարձր տարիքի անձանց, քրոնիկ հիվանդների, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների՝ կամավորության սկզբունքով կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվելու համար: Թեմայի շրջանակներում այս պահին ԱՆ-ում ասուլիս […]

̰
Ռումինիայում ակցիաներ են անցկացվել կարանտինի դեմ

16:28 29.03.2021

Ռումինիայի մի քանի քաղաքներում հարյուրավոր մարդիկ բողոքում են կորոնավիրուսի պատճառով նոր կարանտինային միջոցառումների դեմ: Այդ մասին հաղորդել է «Մեդիաֆաքս»-ը: Բողոքի ցույցերը տեղի են ունեցել երկուշաբթի գիշերը Բուխարեստում, Տիմիշոարում, Կոնստանցայում և երկրի այլ քաղաքներում: Կարանտինը խստացրել են կիրակի օրվանից, մասնավորապես, հանգստյան օրերին պարետային ժամ է մտցվել 20։00-ից՝ նախկին 22։00-ի փոխարեն: Մայրաքաղաքում բողոքի ցույցը սկսվել է Համալսարանի […]

̰
Կխստացվեն կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումները

15:40 29.03.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստը: Իր խոսքում վարչապետ Փաշինյանը մասնավորապես նշել է.  «Մեր այն սպասումը և կանխատեսումը, թե նոր տիպի կորոնավիրուսի համավարակն առնվազն մեկ տարի տևելու է, ըստ էության արդարացան և արդարանում են, և հիմա ամբողջ աշխարհում կորոնավիրուսը շարունակում է տարածվել: Նոր հանգամանքը, […]

̰
Իսրայելում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամ

15:38 29.03.2021

Կենսաբանները առանձնացրել են նոր տեսակի կորոնավիրուսի նոր շտամ: Այն սկիզբ է առել Իսրայելում 2020-ի աշնան վերջին, և տարբերվում է վիրուսի մյուս տեսակներից կեղևի հիմնական սպիտակուցի յուրահատուկ մուտացիայով: Գիտնականները հրապարակել են վիրուսի նկարագրությունը medRxiv-ում: «P681H շտամը սկսել է հանդիպել հիվանդների կենսահեղուկի նմուշներում մոտավորապես նոյեմբերի 2020-ին, բայց դրա գոյության հետքերը կարելի է գտնել հոկտեմբերին հավաքված նմուշներում: Ենթադրվում […]

̰
ԱՄՆ-ը պատրաստում է պատվաստման իր անձնագիրը

12:53 29.03.2021

ԱՄՆ Առողջապահության նախարարությունը մասնավոր ընկերությունների հետ համատեղ մշակում է սերտիֆիկատ այն բնակիչների համար, ովքեր ստացել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Այս մասին ասվում է The Washington Post-ը։ Նշվում է, որ նախագծի համակարգմամբ զբաղվում է Սպիտակ տունը: Կատարողը կլինի Առողջապահության նախարարությունը, մասնավորապես՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունը: Այսպիսով իշխանությունները կենտրոնացած են այնպիսի համակարգչային համակարգերի մշակման վրա, որոնք դժվար է […]

̰
ԱՀԿ-ն հայտնել է կորոնավիրուսի ծագման ամենահավանական սցենարը

12:48 29.03.2021

Կորոնավիրուսի լաբորատոր ծագման տարբերակը, ըստ փորձագետների, չափազանց անհավանական է։

̰
Ունենք կորոնավիրուսի 424 նոր դեպք, 12 մահ

11:01 29.03.2021

Մարտի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190741 դեպք, որոնցից 172096-ն` առողջացած, 3476-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14287 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 842817 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3978 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 424 նոր դեպք: Ունենք 590 առողջացած և 12 մահվան դեպք: […]

̰
Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ի բարդությունները

10:01 29.03.2021

«Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ի բարդությունները»․ այս վերտառությամբ սոցիալական հոլովակ է տարածել Առողջապահության նախարարությունը։

̰
Պուտինը բացատրել է,թե ինչու COVID 19-ի դեմ պատվաստվել է առանց տեսախցիկների

21:10 28.03.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը բացատրել է, թե ինչու կորոնավիրուսի դեմ պատվաստվել է առանց լրագրողների ու տեսախցիկների, մինչդեռ շատ երկրների ղեկավարներ հրապարակային են պատվաստվել: «Մենք ինչ է, կապիկություն ենք անելու: Անպայման է անել այնպես, ինչպես ինչ-որ տեղ ինչ-որ մեկն է արել: Ոչ, երևի ոչ»,- ասել է Վլադիմիր Պուտինը « Ռոսիա 1» հեռուստաընկերության եթերում: Պուտինը նշել է, […]

̰
COVID սահմանափակումները Ռուսաստանում կթույլատրվի վերացնել մինչ ամառվա վերջ․Պուտին

19:56 28.03.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ակնկալում է, որ հնարավոր կլինի խոսել երկրում COVID  լայնամասշտաբ սահմանափակումների վերացման մասին, երբ  ռուսաստանցիների շրջանում իմունիտետ կձևավորվի, և  դա սպասվում է ամռան վերջին: «Դա տեղի կունենա, և այստեղ մենք արդեն պետք է լսենք մասնագետներին։ Որպեսզի դա տեղի ունենա, անհրաժեշտ է պատվաստել մեծահասակների մոտ 70% -ին» – ասել է ՌԴ նախագահը ,«Россия» […]

̰
ԱՄՆ-ում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19 ավելի քան 62 հազար դեպք

18:30 28.03.2021

ԱՄՆ-ում անցած օրվա ընթացքում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 62 062-ով, ևս 741 մարդ մահացել է հաստատված հիվանդությունից։ COVID-19- ի հայտնաբերված դեպքերի ընդհանուր թիվն ԱՄՆ-ում  անցել է 30,2 միլիոնից, մահացել է 548 828 հիվանդ: Հիշեցնենք, 2020 թ.-ի մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց  COVID-19 վիրուսի համաճարակի մասին։

̰
Նյու Յորքում շրջանառության է դրել COVID-ի դեմ պատվաստումը հաստատող «թվային հավաստագիր»

15:35 28.03.2021

Նյու Յորք նահանգի իշխանությունները շրջանառության մեջ են դրել «թվային հավաստագիր», որը պաշտոնապես կհաստատի, որ մարդը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ կամ նրա COVID-ի թեստը բացասական է: Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Կուոմոն հայտնել է, որ QR-կոդի տեսքով «հավաստագրին» հասանելիություն ստանալու համար հարկավոր կլինի հատուկ հավելվածը ներբեռնել Apple App Store-ից կամ Google Play Store-ից:

̰
Հնդկաստանում  COVID-19 դեպքերի ռեկորդային ցուցանիշ է հաստատվել

15:15 28.03.2021

  Հնդկաստանում  COVID-19 դեպքերի թիվը շարունակում է աճել։ Անցած մեկ  օրում երկրում  հայտնաբերվել է հիվանդության 62.7 հազար նոր դեպք, որը վերջին հինգ ամսվա ընթացքում գրանցված ռեկորդային ցուցանիշն է ։ Տեղեկացնում է Հնդկաստանի Առողջապահության նախարարությունը ։ Հնդկաստանը կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի թվով աշխարհում երրորդ տեղում է: Առողջապահության նախարարության վերջին տվյալների համաձայն, ընդհանուր առմամբ, երկրում գրանցվել է COVID-19 […]

̰
Վրաստանն ապրիլին չինական  Sinopharm պատվաստանյութ կստանա

13:55 28.03.2021

Վրաստանն ապրիլին կստանա չինական  Sinopharm պատվաստանյութի 100 հազար չափաբաժին: Ներկայումս երկրին հասանելի է միայն 2 տեսակի պատվաստանյութ` AstraZeneca և Pfizer. բնակիչները (առայժմ միայն բուժաշխատողներն ու 65-ն անց անձինք) հնարավորություն ունեն ընտրել՝ որով պատվաստվել: Ըստ վարակաբան Ամիրան Գամկրելիձեի` Sinopharm-ը չինական հայտնի ընկերություն է, որի պատվաստանյութն արդեն ընդունել են միլիոնավոր չինացիներ, պատվաստվում են նաև Սերբիայում,Արաբական  Էմիրություններում, Հունգարիայում […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 365 նոր դեպք

12:50 28.03.2021

Այսօր Վրաստանում  արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 365 նոր դեպք։Վրաստանում ակտիիվ դեպքերի թիվը  4 305 է , որից 1 605 մարդ բուժվում է հիվանդանոցներում: 2 497 մարդ բուժվում է տնային պայմաններում:   Ընդհանուր առմամբ հոկտեմբերի 6-ից մարտի 27-ն ընկած ժամանակահատվածում, պետական սահմանից կարանտինային գոտիներ է տեղափոխվել 23 858 մարդ:  

̰
Արցախում կորոնավիրուսի 4 նոր դեպք է հաստատվել

11:55 28.03.2021

Մարտի 27-ին կատարվել է 35 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4419 քաղաքացու հետազոտություն, որից 593-ի […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 777 նոր դեպք

11:03 28.03.2021

Մարտի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 190317 դեպք, որոնցից 171506-ն` առողջացած, 3464-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14466 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 838․839 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4927 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 777 նոր դեպք: Ունենք 603 առողջացած և 14 մահվան դեպք:

̰
Որ տեղում է Հայաստանը կորոնավիրուսային համաշխարհային վիճակագրության մեջ

22:05 27.03.2021

Հայաստանը զբաղեցնում  է 70-րդ հորիզոնականը կորոնավիրուսի տարածման համաշխարհային աղյուսակում: Ամիսներ առաջ Հայաստանը շատ ավելի վատ դիրքեր էր զբաղեցնում այդ աղյուսակում, սակայն դա չի նշանակում, որ իրավիճակը մեր երկրում բարելավվել է: Ճիշտ հակառակը, դատելով վերջին օրերի վիճակագրությունից` մասնագետները նշում են, որ Հայաստանը հիմա այն երկրների շարքում է, որտեղ սկսվել է կորոնավիրուսի երրորդ ալիքը: Մանրամասները՝ ռեպորտաժում։

̰
Վրաստանը վարակի բռնկման 3-րդ ալիքի շեմին է.առողջապահության նախարար

19:43 27.03.2021

Վրաստանը գտնվում է կորոնավիրուսի 3-րդ բռնկման փուլում` հայտնել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: Նա կոչ է արել բնակչությանը` խստորեն հետևել մասնագետների խորհրդատվություններին, «չարհամարհել այս փուլում գործածվող գործիքները»: Նախարարն ասել է, որ այս պահին կորոնավիրուսի դեմ արդյունավետ պայքարի նպատակով համալիր միջոցառումներ են ձեռնարկում: Նախկին միջոցներին գումարվել է մասսայական պատվաստումը: Վարակաբաններից ոմանք կարծում են, որ բռնկման երրորդ […]

̰
Բավարիայի վարչապետը ԵՄ-ին հորդորել է շուտափույթ հաստատել Sputnik V պատվաստանյութը

16:56 27.03.2021

Բավարիայի վարչապետ Մարկուս Զյոդերը Եվրամիությանը կոչ է արել հնարավորինս շուտ հաստատել ռուսական Sputnik V պատվաստանյութը: «Sputnik V-ի հաստատման մասին որոշումը պետք է ընդունվի հնարավորինս շուտ: Մենք պետք է դաս քաղենք առաջին (պատվաստանյութերի) առաքման բացասական փորձից»,- հայտարարել է Զյոդերը՝ հարցազրույց տալով «Passauer Neue Presse» թերթին, նշել նաև, որ Եվրոպայում բնակչության պատվաստումների իրական խնդիրներ կան: Ավելի վաղ […]

̰
Ճապոնիայում կորոնավիրուսով վարակվածը մահացել է օդանավակայանում՝ կարանտինում գտնվելու ընթացքում

16:50 27.03.2021

Կորոնավիրուսով վարակված կինը, ով ճապոնական Նարիտա օդանավակայանում կարանտինի մեջ էր, մահացել է: Այս մասին հայտնել է Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության նախարարությունը: Նշվում է, որ սա երկրում առաջին արտառոց դեպքն է: 50-ից բարձր տարիք ունեցող կինը Եգիպտոսից վերադարձել էր մարտի 16-ին: Ժամանումից հետո կորոնավիրուսի դրական արդյունքով թեստ էր հանձնել և երկշաբաթյա կարանտին էր անցնում օդանավակայանում, […]

̰
Պայքար COVID-19-ի դեմ. զգոնության անկում. առողջապահության նախարարության տեսանյութը

14:56 27.03.2021

Առողջապահության նախարարությունը  տեսանյութ է հրապարակել՝ հետևյալ գրառմամբ. «Պայքար COVID-19-ի դեմ. զգոնության անկում»:

̰
Բրազիլիայում մշակվել է COVID-ի դեմ սեփական պատվաստանյութը

12:21 27.03.2021

Կենդանիների վրա փորձարկումը հաջող է ընթացել: Հուլիսին երկրում սեփական օգտագործան համար պլանավորում են COVID-19-ի դեմ շուրջ 40 մլն դեղաչափ պատրաստել: Բրազիլական Սան-Պաուլու նահանգի Բուտանտի Կենսաբժշկական ինստիտուտի մշակած ButanVac անվանումով պատվաստանյութի փորձարկման սկիզբը ծրագրվում է հունիսին, գրում է Bloomberg-ը: Փորձարկումները կիրականացվեն նաև Թաիլանդում և Վիետնամում: Բուտանտի ինստիտուտի ղեկավար Դիմաս Կովասի խոսքերով՝ դեղամիջոցն արդեն հաջողւթյամբ փորձարկվել է […]

̰
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 6-ով

11:47 27.03.2021

Մարտի 26-ին կատարվել է 64 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4384 քաղաքացու հետազոտություն, որից 589-ի […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1094 նոր դեպք

11:02 27.03.2021

Մարտի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 189540 դեպք, որոնցից 170903-ն` առողջացած, 3450-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14306 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 833912 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5753 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1094 նոր դեպք: Ունենք 743 առողջացած և 16 մահվան դեպք: […]

̰
ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը վերսկսել է իր աշխատանքները

22:29 26.03.2021

Տևական դադարից հետո ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդը վերսկսել է իր աշխատանքները: 2021 թվականի առաջին նիստը նախագահել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Հասարակական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված հարցը` Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն աշխարհում և Հայաստանում, կատարված աշխատանքը և անելիքները, ներկայացրել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության […]

̰
BACK_TO_TOP