11:46 08.04.2021
Օրինազանցները կտուգանվեն 9 դոլարի չափով, ինչը կազմում է Վենեսուելայի մի քանի ամսվա նվազագույն աշխատավարձը։
11:27 08.04.2021
Ապրիլի 7-ին կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 27 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 4936 քաղաքացու հետազոտություն, որից 640-ի […]
11:04 08.04.2021
Ապրիլի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 200129 դեպք, որոնցից 179043-ն` առողջացած, 3675-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16471 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 889872 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4943 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1231 նոր դեպք: Ունենք 816 առողջացած և 28 մահվան դեպք: […]
10:40 08.04.2021
Համընդհանուր պատվաստումը Վրաստանում կսկսվի հուլիսին: Այս պահին պատվաստանյութը հասանելի է առողջապահական ոլորտի աշխատողների և 65-ից բարձր տարիքի մարդկանց համար: Այնուամենայնիվ, պատվաստումների ակտիվության մակարդակը ցածր է: Վրաստանի կառավարությունը, որպես կորոնավիրուսի դեմ պատվաստումը խրախուսելու միջոց, քննարկում է երկրում անվտանգ հյուրանոցներ, ռեստորաններ և գիշերային ակումբներ բացելու հնարավորությունը: «Բիզնեսը շատ լավ հասկանում է, որ պատվաստումը միակ միջոցն է`սահմանափակումներից խուսափելու […]
10:18 08.04.2021
Չնայած դրան՝ ԵՄ անդամ 17 երկիր պատվաստանյութի օգտագործման համար տարիքային սահմանափակումներ է մտցրել։
08:27 08.04.2021
Բրազիլիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր վտանգավոր շտամ, որն իր մեջ ներառում է 18 տարբեր մուտացիաներ: Այս մասին հայտնում է Globo պորտալը: Կորոնավիրուսի նոր տեսակը, որը հայտնաբերվել է Մինաս Ժերայս նահանգի վարչական կենտրոն Բելու Օրիզոնտիում, ունի նախկինում հայտնաբերված COVID-19-ի վտանգավոր տեսակների հատկությունների համադրություն՝ բնորոշ բրիտանական, հարավաֆրիկյան և բրազիլական երկու այլ շտամներին: Worldometers-ի վերջին տվյալներով՝ համավարակի սկզբից […]
08:21 08.04.2021
Վրաստանի գլխավոր դատախազությունը Ախալցխայի կլինիկայի բուժքույր Մեգա Բաքրաձեի մահվան գործով մեղադրանք է առաջադրել նույն կլինիկայի երկու բժշկի և մեկ բուժքրոջ, հայտնում է Sputnik Georgia-ն։ Ախալցխայում 27-ամյա բուժքույրը մահացել էր մարտի 19-ին՝ AstraZeneca-ով պատվաստվելուց հետո: Բժիշկների խոսքով ՝ նրա մոտ առաջացել էր անաֆիլակտիկ շոկ, և փորձաքննությունն աշխատում է պարզել նրա մահվան ճշգրիտ պատճառը: Բաքրաձեի մահը հետաքննվում […]
19:10 07.04.2021
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի COVID19-ի թեստի պատասխանը բացասական է: Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում: «Թեստը բացասական է: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր հետաքրքրվում էին»,- գրել է Սալոմե Զուրաբիշվիլին: Վրաստանի նախագահը երեկ՝ ապրիլի 6-ին, ինքնամեկուսացել էր: Պատճառը ռիսկերից խուսափելն էր, քանի որ նա շփում էր ունեցել վարչապետ Ղարիբաշվիլիի հետ, որի մոտ կորոնավիրուս է հաստատվել:
17:58 07.04.2021
Ռուսական Sputnik V պատվաստանյութի խմբաքանակը Հայաստան կուղարկվի ապրիլի 8-ին: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ. «Վաղը մենք իրականում ստանում ենք ռուսական պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Սա առաջին խմբաքանակն է, կարելի է ասել, խորհրդանշական խմբաքանակ: Բայց մենք հույս ունենք, որ ձեռք կբերենք մեծ քանակությամբ ռուսական պատվաստանյութ, քանի […]
16:51 07.04.2021
Եվրոպական միությունը (ԵՄ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) առողջապահության նախարարությանն են նվիրաբերել 100 թթվածնի խտացուցիչ, որոնք կօգնեն պացիենտներին ապաքինվել COVID-19-ի հետևանքով առաջացած ծանր հիվանդությունից: Սարքերը տրամադրվել են երկրում COVID-19-ի տարածումը կանխելու ուղղությամբ իրականացվող օժանդակության` առավել լայն փաթեթի շրջանակում: Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ԱՀԿ հայաստանյան ներկայացուցիչ Եգոր […]
13:46 07.04.2021
Հնդկաստանն առաջին անգամ արձանագրել է 1 օրում կորոնավիրուսի ռեկորդային թվով դեպքեր: Այսպիսով, վարակվել է 115 736 հնդիկ: Համավարակի սկզբից մինչ օրս երկրում գրանցվել է 12 801 785 դեպք, գրում է ՏԱՍՍ-ը: Դրանից առաջ դեպքերի առավելագույն թիվը ապրիլի 5-ին էր` վարակման 103 558 դեպք: Աճել է նաև կորոնավիրուսի հետևանքով մահացությունների թիվը. համավարակի սկզբից ի վեր՝ 166 177: Նշվում […]
12:54 07.04.2021
«Նոր շտամներն աստիճանաբար տարածվում են, ինչը և սպասելի է: Ինչպես գիտեք, այսպես կոչված բրիտանական շտամը շրջանառվում է մեր երկրում, և մուտացված տարբերակով վարակման դեպքերը բավականին հաճախացել են», – ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձն: Նա նաև նշել է , որ կրկնավարակման դեպքերն աճում են ինչպես Վրաստանում, այնպես էլ այլ երկրներում: «Հանրապետությունում […]
11:01 07.04.2021
Ապրիլի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 198898 դեպք, որոնցից 178227-ն` առողջացած, 3647-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16088 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 884929 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4639 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1025 նոր դեպք: Ունենք 626 առողջացած և 20 մահվան դեպք: […]
10:13 07.04.2021
Միացյալ Նահանգների կառավարությունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) միջոցով, լրացուցիչ $1,000,000 է տրամադրում՝ խթանելու COVID-19 համավարակին արձագանքելու ՀՀ կառավարության ջանքերը։ Այսպիսով, մինչև հիմա COVID-19-ի դեմ պայքարի համար ԱՄՆ ՄԶԳ տրամադրած ընդհանուր ֆինանսավորումը Հայաստանին դառնում է ավելի քան $11 միլիոն։ Այն ներառում է արտակարգ իրավիճակի համար նախատեսված ֆինանսավորում՝ առողջապահական հրատապ կարիքները բավարարելու, ինչպես նաև ժողովրդավարական […]
09:39 07.04.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: 72-ամյա պացիենտներից մեկը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Տղամարդը ստացիոնարում բուժման ընթացքում հրաժարվել է բժշկական օգնությունից: Հոգեբանի հետ բազմաթիվ զրույցներից հետո վերջինս նույնպես չի փոխել իր կարծիքը և դարձյալ հրաժարվել է բուժումից: Լուսադեմին գտել են նրա դին: […]
09:24 07.04.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ապրիլի 7-ը հռչակել է Առողջության համաշխարհային օր` խորհրդանշելով 1948 թվականին կառույցի հիմնադրումը: Յուրաքանչյուր տարի Առողջության համաշխարհային օրը նվիրվում է առողջապահության որոշակի խնդրի և նշվում է տարբեր կարգախոսներով և նշանաբաններով: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 2021 թվականի կարգախոսն է. «Կառուցել ավելի արդար և ավելի առողջ աշխարհ բոլորի համար»: Այս կարգախոսով […]
09:09 07.04.2021
ԱՀԿ-ն դիմել է երկրներին՝ առողջապահության ոլորտում պանդեմիայի ֆոնին խորացած անհավասարությունն անհապաղ կրճատելու և COVID-19-ից հետո ավելի արդար ու առողջ աշխարհ կառուցելու կոչով։ Կազմակերպությունը հայտարարությունը հրապարակել էր Առողջության համաշխարհային օրվա նախօրեին, որը նշվում է ապրիլի 7-ին։ Վերջին շաբաթվա ընթացքում, նախորդի համեմատ, կորոնավիրուսի հարուցած բարդություններից գլոբալ մահացության դեպքերն աճել են 11% -ով (ավելի քան 71 հազար մահ)։ […]
23:10 06.04.2021
Վրացի մասնագետների կարծիքով՝ բժշկական հաստատությունների զբաղվածությունը կարելի է համարել հանրապետության համաճարակաբանական իրավիճակի բարոմետր, ինչն արդեն սկսում է մասշտաբային բնույթ կրել: «Թբիլիսիի Բոչորիշվիլիի կլինիկայում ազատ տեղեր գրեթե չկան: Օրվա ընթացքում կլինիկա է ընդունվում 90-120 վարակակիր: Երկրում դեպքերի աճը ազդել է նաև մեր կլինիկայի վրա: Հոսպիտալացման մակարդակը կտրուկ աճել է: Վիճակը բարդ է.կան նաև ծանր հիվանդներ, որոնք […]
22:50 06.04.2021
Օքսֆորդի համալսարանը և AstraZeneca ընկերությունը դադարեցրել են պատվաստանյութի փորձարկումները Մեծ Բրիտանիայում երեխաների և դեռահասների վրա՝ մեծահասակների մոտ թրոմբների առաջացման հետ կապված իրադրության ֆոնին, հաղորդում է Wall Street Journal թերթը: Օքսֆորդի ներկայացուցչի խոսքով ՝ փորձարկումների ընթացքում ոչ մի խնդիր չի եղել, սակայն համալսարանը լրացուցիչ տեղեկատվություն է ակնկալում Բրիտանական կարգավորիչից մինչև երեխաների և դեռահասների պատվաստումը շարունակելը: Նախատեսվում […]
21:48 06.04.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամեն օր տվյալներ է ստանում AstraZeneca պատվաստանյութի մասին: ԱՀԿ-ն այս պահին կապ չի տեսնում այդ դեղամիջոցի պատվաստման և թրոմբների ձևավորման միջև, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի կարգավորման և կանխարգելման դեպարտամենտի տնօրեն Ռոժերիու Պինտու Դե սա Գասպարը: «Այժմ գոյություն ունեն մի շարք կոմիտեներ և կարգավորող մարմիններ, որոնք նայում են տվյալներին, և նոր տվյալները […]
20:45 06.04.2021
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին անցել է կորոնավիրուսի դեմ պատվաստման առաջին փուլը, սակայն ապահովագրության նկատառումներով ինքնամեկուսացել է:Այս մասին տեղեկատվությունը տարածում է Վրաստանի նախագահի վարչությունը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին վարակված է կորոնավիրուսով: Նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ նախագահը ինքնամեկուսացել է կորոնավիրուսով վարակված վարչապետի հետ շփումից հետո:
18:43 06.04.2021
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված՝ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրենի հրամանով հանրապետության հրշեջ-փրկարարական ջոկատները շարունակում են վարակազերծման աշխատանքներ իրականացնել Երևանի և մարզերի հանրային վայրերում՝ կանգառներում, խոշոր առևտրի կենտրոններում, բանկերում և վարկային կազմակերպություններում:
18:30 06.04.2021
Դեղերի եվրոպական գործակալությունը (EMA) չորեքշաբթի կթողարկի AstraZeneca պատվաստանյութի թարմացված գնահատականը: Այս մասին երեքշաբթի հայտնել է առողջապահության հարցերով եվրոպական հանձնակատար Ստելլա Կիրիակիդիսը: «Մենք սերտ շփման մեջ ենք Դեղերի եվրոպական գործակալության հետ AstraZeneca պատվաստանյութի դեղագործական գնահատման հարցի վերաբերյալ: Արդյունքները կլինեն չորեքշաբթի՝ օրվա երկրորդ կեսին»,- Twitter-ում գրել է եվրոպական հանձնակատարը: Ավելի վաղ ЕМА-ն հաստատել է հաստատել է այս […]
16:35 06.04.2021
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ Sputnik V պատվաստանյութով: Այս մասին այսօր իր ֆեյսբուքյան էջում հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Բերիք Ուալին։ «Այսօր պետության ղեկավարը ստացել է Sputnik V պատվաստանյութը, որը արտադրել է Կարագանդայի դեղագործական գործարանը: Պատվաստումից հետո նա իրեն լավ է զգում: Կողմնակի ազդեցություններ չկան»,- գրել է Ուալին: Ըստ մամուլի քարտուղարի՝ […]
15:59 06.04.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ կորոնավիրուսի դեմ հակամարմինների առկայության մասին խոսելը վաղաժամ է։ Նա մարտի վերջին է պատվաստվել: Այս մասին ասաց ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը` հիշեցնելով, որ պատվաստումների ցիկլը դեռ ավարտված չէ: Երկրի ղեկավարը պատվաստվել է մարտի 23-ին՝ երեկոյան: Նա պատվաստել է առանց տեսախցիկների, այնուհետև բացատրել, որ «կապիկություն» անել պետք չէ, և եթե ինչ-որ […]
15:55 06.04.2021
Թուրքիայում նկատվում է համաճարակաբանական իրավիճակի կտրուկ բարդություն. կորոնավիրուսի նոր դեպքերի քանակի աճ կա, «Ռոսպոտրեբնադզորը» իրավիճակը պահում է հատուկ վերահսկողության տակ, ասել է կառույցի պետ Աննա Պոպովան: «Իրավիճակի կտրուկ բարդացում է գրանցվել Թուրքիայում, մարտի կեսերից ի վեր գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի գրանցված դեպքերի թվի ավելի քան 40%-ի աճ, այսինքն՝ բավականին ինտենսիվ, պայթյունավտանգ աճ»,- ասել է […]
15:49 06.04.2021
Covid-ի պայմաններում իրականացված հեռավար ուսուցումը բացասաբար է ազդել աշակերտների առաջադիմության վրա. 500-ից ավելի սովորողների շրջանում Կրթության տեսչական մարմնի ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ օրինակ՝ մաթեմատիկա առարկայից 62 տոկոսից ավելին ստացել է անբավարար գնահատական: Իրավիճակն ու լուծման ուղղություններն այսօր ներկայացվել են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած քննարկման ընթացքում: Կրթական տեխնոլոգիաների ազգային […]
11:01 06.04.2021
Ապրիլի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 197873 դեպք, որոնցից 177601-ն` առողջացած, 3627-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15713 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 880290 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3470 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 760 նոր դեպք: Ունենք 712 առողջացած և 13 մահվան դեպք: […]
22:21 05.04.2021
Համավարակի աճող թվերով Հայաստանը կրկին մոտենում է կարմիր գծի շեմին: Կունենա՞ արդյոք Հայաստանը «Սպուտնիկ V» պատվաստանյութ, ինչքանո՞վ են ճիշտ «Աստրազենեկայի» մասին տարածվող լուրերը, այս և այլ հարցերի շուրջ Արամ Աբրահամյանն այսօր զրուցել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոի փոխտնօրեն Գայանե Սահակյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։