TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում սկսվել են. Անահիտ Ավանեսյան

17:28 14.04.2021

Ամբողջ աշխարհում ապրիլի 12-ի դրությամբ արդեն պատվաստվել է 608 մլն 384 հազար մարդ՝ աշխարհի բնակչության 8 տոկոսը, Եվրոպայում պատվաստվել է 70 մլն 637 հազար մարդ կամ բնակչության 15 տոկոսը: Պատվաստումների վիճակագրությամբ առաջատար են Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Միացյալ Նահանգները: «Ի՞նչ իրավիճակ է Հայաստանում»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարց է ուղղել ԱԺ […]

̰
Ովքեր են առաջնահերթ պատվաստվելու COVID-19-ի դեմ

16:59 14.04.2021

Ովքեր են առաջնահերթ պատվաստվելու COVID-19-ի դեմ: Մանրամասները՝ ՀՀ առողջապահության ներկայացրած ինֆոգրաֆիկայում։

̰
1375 տնտեսվարող սուբյեկտ ընդհանուր առմամբ ստացել է շուրջ 4.7 մլրդ դրամ

16:55 14.04.2021

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 23-րդ միջոցառման շրջանակում զբոսաշրջությանն ուղղակիորեն առնչվող առանձին ոլորտներում գործունեություն իրականացնող սուբյեկտներին 8 ամիս շարունակ վճարվում են աջակցության գումարներ: Կոմիտեն ամբողջությամբ գնահատել է տնտեսվարող սուբյեկտների` ՀՀ կառավարության 2020 թվականի օգոստոսի 13-ի թիվ 1358-Լ որոշման պայմաններին բավարարելու հանգամանքը: Արդյունքում, 2021թ. ապրիլի 14-ի դրությամբ միջոցառման շահառու համարված 1375 […]

̰
Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով է պատվաստվել

15:01 14.04.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ արել է կորոնավիրուսի դեմ պատվաստում պատվաստանյութի երկրորդ բաղադրիչով: «Հենց նոր ես երկրորդ պատվաստումս արեցի»,- ասել է Պուտինը Ռուսաստանի աշխարհագրական ընկերության հոգաբարձուների խորհրդի նիստին: «Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է նա: «Նույնիսկ համոզված եմ»: Պուտինը հույս է հայտնել, որ հանդիպման մյուս մասնակիցները իրենց ու իրենց սիրելիների հանդեպ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1085 նոր դեպք

12:15 14.04.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 085 նոր դեպք: Այս մասին հայտնում է stopcov.ge կայքը: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 432 վարակակիր, ևս 7-ը՝ մահացել։ Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 291 214 դեպք: Այստեղից ապաքինվել է 278 683 մարդ, մահացել է 3 901 պացիենտ: Կարանտինային գոտիներում գտնվում է 162 մարդ, ստացիոնար հսկողության տակ […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 1075 նոր դեպք, 19 մահ

11:01 14.04.2021

Ապրիլի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 205128 դեպք, որոնցից 184243-ն` առողջացած, 3794-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16134 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 915473 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5869 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1075 նոր դեպք: Ունենք 583 առողջացած և 19 մահվան դեպք: […]

̰
Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստումներն առաջնահերթ իրականացվում են ռիսկի խմբերում

17:49 13.04.2021

Առողջապահության նախարարությունն անդրադարձել է պատվաստումների թեմային. «COVID-19-ի դեմ առկա բոլոր պատվաստանյութերը 100 տոկոսով կանխարգելում են հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր ձևերը և մահվան դեպքերը: Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ի դեմ պատվաստումներն առաջնահերթ իրականացվում են ռիսկի խմբերում: Ռիսկի խմբերն են՝ • 18-ից 64 տարեկան քրոնիկ հիվանդները, • 65 և բարձր տարիքի անձինք, • Բուժաշխատողները • տարեցների խնամքի կենտրոնների […]

̰
Պատվաստանյութերն արդյունավետ են նաև բրիտանական շտամի դեպքում

14:35 13.04.2021

Գիտնականները չեն գտել ապացույցներ այն մասին, որ կորոնավիրուսի բրիտանական շտամով վարակվելու դեպքում  հիվանդությունն ավելի ծանր ընթացք է ունենում և ավելի հաճախ է մահացու ելք գրանցվում, հայտնում է գիտական Lancet ամսագիրը: Մեծ Բրիտանիայի մասնագետները COVID-19-ով հիվանդների անալիզների համեմատական վերլուծություն կատարելուց  հետո չեն հայտնաբերել ոչ մի հաստատում, որ հիվանդության ծանր ընթացքը կամ մահացությունը կապ ունեն շտամի  հետ: […]

̰
Վրաստանում հնարավոր կլինի կորոնավիրուսի դեմ պատվաստվել տանը

13:00 13.04.2021

Վրաստանում ներդրվում է նոր ծառայություն, որը հնարավորություն կտա տանը պատվաստվել։ Այն նախատեսված է հիմնականում այն ​​մարդկանց համար, ովքեր տեղաշարժման խնդիրներ ունեն: Այս մասին վրացական Formula TV-ին ասել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: «Շուտով մենք նման ծառայություն կմատուցենք: Մենք ունենք կամավորների շատ ակտիվ խմբեր՝ Կարմիր խաչը, բժշկական ֆակուլտետների ուսանողները»,- ասել […]

̰
Իսպանիայի դպրոցներից մեկը դասերն անցկացնում է լողափին

12:20 13.04.2021

Իսպանիայում Մուրսիայի ինքնավար համայնքի դպրոցներից մեկը դասերը կազմակերպում է լողափին: Սեղաններն ու շարժական գրատախտակը տեղադրված են հենց ավազի վրա, գրում է Reuters-ը: Լողափում դասերը նախատեսված են 12 տարեկանից ցածր աշակերտների համար: Այսպիսի մեկ դասը տևում է մոտ 20 րոպե: «Դա անվտանգ է, երեխաները սիրում են այսպիսի դասերը: Նրանք չեն մոռանում այն, ինչ այստեղ են սովորում», […]

̰
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 9-ով

11:30 13.04.2021

Ապրիլի 12-ին կատարվել է 61 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 37 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5218 քաղաքացու հետազոտություն, որից 677-ի […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 726 նոր դեպք, 22 մահ

11:01 13.04.2021

Ապրիլի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 204053 դեպք, որոնցից 183660-ն` առողջացած, 3775-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15663 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 909604 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3427 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 726 նոր դեպք: Ունենք 824 առողջացած և 22 մահվան դեպք: […]

̰
Բելլա Հարությունյանը պատմում է պատվաստվելու իր փորձի մասին

22:47 12.04.2021

Բելլա Հարությունյանը պատմում է պատվաստվելու իր փորձի մասին: «Պետք է ամեն ոք գիտակցի, որ սա արվում է ապահովելու իր, ընտանիքի ու հարազատների առողջությունը և ապագան»,- ասում է Բելլա Հարությունյանը։ Մանրամասները՝ առողջապահության նախարարության տարածած տեսանյութում։

̰
COVID-19-ի դեպքերի աճի հետ կապված նավթի գներն ընկնում են

20:49 12.04.2021

Նավթի էտալոնային տեսակի համաշխարհային գները չափավոր անկում են ապրում` կապված աշխարհի երկրներում կորոնավիրուսի դեպքերի աճի լուրերի հետ: Այդ մասին վկայում են ապրիլի 12-ի առավոտյան առևտրային տվյալները: Այսպիսով, Լոնդոնի ICE Futures բորսայում Brent-ի հունիսյան ֆյուչերսները նվազել են 0,32 դոլարով (0,51%)՝ բարելի դիմաց կազմելով 62,63 դոլար: Ուրբաթ օրը նավթի այս տեսակի գինն ընկել է ևս 0,25 դոլարով […]

̰
Վաղվանից Երևանում, իսկ ապրիլի 14-ից՝ մարզերում կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները

19:44 12.04.2021

Վաղվանից Երևանում, իսկ ապրիլի 14-ից՝ մարզերում կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները: Այս մասին այսօր առողջապահության նախարարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է նախարար Անահիտ Ավանեսյանը: Ըստ նրա՝ վաղվանից կիրականացվեն AstraZeneca-ով պատվաստումները, մեկ-երկու օր հետո՝ Sputnik V-ով: Նրա խոսքերով՝ պայմանավորված AstraZeneca պատվաստանյութի օգտագործման ցուցումներով՝ որոշակի փոփոխություններ են կատարվել, և անվտանգության նպատակներով կիրառվել է տարիքային սահմանափակում, այն կկիրառվի […]

̰
Հայտնի է դարձել թռիչքների փակման շուրջ Ռուսաստանի ու Թուրքիայի բանակցությունների մասին

16:22 12.04.2021

Հայտնի է դարձել Ռուսաստանի և Թուրքիայի առաջիկա բանակցությունների մասին, որոնք վերաբերելու են զբոսաշրջիկների համար սահմանների հնարավոր փակման հարցին: Այս մասին հայտնում է Turizm Gazetesi հրատարակությունը: Նշվում է, որ երկուշաբթի՝ ապրիլի 12-ին, Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Էրսոյը և Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն կհանդիպեն իրենց ռուս գործընկերների հետ թռիչքների հնարավոր դադարեցման վերաբերյալ: Քաղաքական […]

̰
Իտալիայում նշվել է տուրիստական ​​սեզոնի բացման ամսաթիվը

15:57 12.04.2021

Իտալիայում տուրիստական ​​սեզոնը կարող է սկսվել հունիսի 2-ին, հայտնում է ATOR- ը: Սա նշանակալի ամսաթիվ է երկրի համար` Հանրապետության օրը: «Վերաբացումը հնարավոր չէ ավելի ուշ կատարել. հակառակ դեպքում հանգստացողների համար պայքարը տանուլ կտանք մրցակցող երկրներին»,- ասել  զբոսաշրջության նախարար Մասիմո Գարավալիան: Կառավարությունը քննարկում է օտարերկրյա հյուրեր ընդունելու մի շարք պայմաններ, բացատրել է պաշտոնյան: Հանրաճանաչ տուրիստական ​​ուղղությունների […]

̰
Հնդկաստանում հաստատել են Sputnik V պատվաստանյութի օգտագործումը

15:54 12.04.2021

«Sputnik V»-ն կլինի Հնդկաստանում կորոնավիրուսի դեմ հաստատված երրորդ պատվաստանյութը։

̰
Առողջապահության նախարարն ասել է, թե առաջին փուլում ռիսկի որ խմբերն արտոնություն կունենան պատվաստվելու

15:27 12.04.2021

Տեղի է ունեցել մամուլի ասուլիս` Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստանյութերի ձեռքբերման, բաշխման և պատվաստման գործընթացը սկսելու վերաբերյալ: ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է, որ պատվաստումն առանցքային դեր ունի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համավարակի կանխարգելման գործընթացում և հավելել, որ արդեն իսկ Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ռուսական Sputnik-V պատվաստանյութի 15000 դեղաչափ՝ 7500 անձի համար և […]

̰
ՀՀ-ում բանակցություններ են տարվում «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրության կազմակերպման համար

15:20 12.04.2021

Հայաստանում Ռուսաստանի հետ «Սպուտնիկ V» պատվաստանյութի համատեղ արտադրություն կազմակերպելու հարցով տարվում են բանակցություններ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ հերքելով լուրը, թե Հայաստանը հրաժարվել է համատեղ արտադրության ռուսաստանյան առաջարկից: «Հայաստանը որևէ բանից չի հրաժարվել: Մեր գործընկերները էկոնոմիկայի նախարարության հետ տանում են բանակցություններ՝ նաև Հայաստանում նման արտադրություն կազմակերպելու»,- ասաց Ավանեսյանը: Նա […]

̰
Անվտանգության նպատակներով կկիրառվի AstraZeneca պատվաստանյութի օգտագործման տարիքային սահմանափակում

14:58 12.04.2021

Վաղվանից մայրաքաղաքում, իսկ ապրիլի 14-ից մարզերում կսկսվեն կորոնավիրուսի դեմ պատվաստումները, այս մասին այսօր առողջապահության նախարարությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հայտարարել է նախարար Անահիտ Ավանեսյանը: Նա նշել է, որ վաղվանից կիրականացվեն AstraZeneca-ով պատվաստումները, մեկ-երկու օր հետո՝ Sputnik V-ն: Նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ պայմանավորված AstraZeneca պատվաստանյութի օգտագործման ցուցումներով՝ որոշակի փոփոխություններ են կատարվել, և անվտանգության նպատակներով` […]

̰
Երևանում Covid19-ի դեմ պատվաստումները կսկսվեն ապրիլի 13-ից

14:16 12.04.2021

Մայրաքաղաք Երևանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները կմեկնարկեն ապրիլի 13-ից, մարզերում՝ ապրիլի 14-ից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասուլիսում հայտնեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Վաղվանից՝ ապրիլի 13-ից արդեն մայրաքաղաքում կսկսվեն պատվաստումները և ապրիլի 14-ից կսկսվեն մարզերում: Հիմա բաշխման գործընթացն է իրականացվում»,- ասաց Ավանեսյանը: Ապրիլի 13-ից կսկսվի AstraZeneca-ով պատվաստումը, մեկ-երկու օրվա տարբերությամբ՝ նաև Sputnik V-ով պատվաստումը: Հայաստանի Հանրապետությունը […]

̰
Հնդկաստանը կորոնավիրուսով վարակվածների թվով աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում

13:13 12.04.2021

COVID-19 կորոնավիրուսով վարակվածների թվով Հնդկաստանը աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը: Այս մասին երկուշաբթի օրը՝ ապրիլի 12-ին, հայտնի է դառնում Worldometer վիճակագրական պորտալի տվյալներից: Այսպիսով, անցած օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է գրեթե 170 հազար վարակի նոր դեպք, մահացել է 904 մարդ: Հնդկաստանում համավարակի սկզբից ի վեր 13,53 միլիոն մարդ հիվանդացել է կորոնավիրուսով, և ավելի քան 353 […]

̰
Կորոնավիրուսային կայուն լարված իրավիճակը երկրում պահպանվում է. առողջապահության նախարար

12:52 12.04.2021

1-2 շաբաթվա ընթացքում երկրում ունենք կորոնավիրուսային կայուն լարված իրավիճակ. այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Համաճարակային իրավիճակը ներկայացնելուց բացի, նա խոսել է պատվաստանյութերի ձեռքբերման և կիրառման ուղղությամբ գերատեսչության քաղաքականության մասին: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 359 նոր դեպք, ապաքինվել է 526 պացիենտ

11:33 12.04.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 359 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 288 755 դեպք: Ապաքինվել է ևս 526 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 277 829: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 6 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 3 883 […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր

11:05 12.04.2021

Ապրիլի 11-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 33 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5157 քաղաքացու հետազոտություն, որից 668-ի […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 510 նոր դեպք, 18 մահ

11:01 12.04.2021

Ապրիլի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 203327 դեպք, որոնցից 182836-ն` առողջացած, 3753-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15785 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 906177 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3461 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 510 նոր դեպք: Ունենք 873 առողջացած և 18 մահվան դեպք: […]

̰
Մերկելը չեղարկել է COVID-19-ի դեմ պատվաստման համար գրանցումը

23:52 11.04.2021

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը չեղարկել է COVID-19-ի դեմ պատվաստման համար գրանցումը։ Այս մասին գրում է Bild-ը։ Պարբերականի տեղեկություններով ՝ Մերկելին պատվաստում են նշանակել ապրիլի 11-ին։ Պատվաստումը պետք է կատարվեր AstraZeneca դեղամիջոցով: Սակայն գրանցումը շտապ չեղյալ է հայտարարվել օնլայն ծառայության միջոցով։ Կանցլերը կարող էր պատվաստումը տեղափոխել Քրիստոնեա-դեմոկրատական միություն (ՔԴՄ) և Քրիստոնեա-սոցիալական միություն կուսակցությունների ղեկավարության նիստի պատճառով, […]

̰
Փաշինյանն ասել է՝ ինչ են Պուտինի հետ պայմանավորվել «Սպուտնիկ V»-ի հարցով

19:48 11.04.2021

Կորոնավիրուսի «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութը Հայաստանում մեծ վստահություն է վայելում, և Երևանն այդ դեղամիջոցի մոտ մեկ միլիոն չափաբաժին մատակարարելու կարիք ունի: Այս մասին «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» հաղորդման ժամանակ Պավել Զարուբինին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Առաջին խմբաքանակը Հայաստան է գալիս, սա 15 հազար դեղաչափ է, բայց մենք ավելի քան 1 միլիոնի կարիք […]

̰
Վրաստանում պահանջում են տուգանել նախագահին մեկուսացման կանոնները խախտելու համար

19:22 11.04.2021

Ապրիլի 5-ին նախագահի աշխատակազմը հաղորդել էր, որ նախագահ Զուրաբիշվիլին գտնվում է ինքնամեկուսացման մեջ, քանի որ շփվել է կորոնավիրուսով վարակված վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Ուրբաթ օրը նախագահը տարեկան զեկույցով հանդես է եկել Վրաստանի խորհրդարանում 1989 թ. ապրիլի 9-ի ցույցը ցրելու զոհերի հուշահամալիրում ծաղիկներ դնելուց հետո: «Համերաշխություն» շարժման ներկայացուցիչները կարծում են, որ Զուրաբիշվիլին վարչական իրավախախտում է թույլ […]

̰
BACK_TO_TOP