13:16 18.04.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 818 նոր դեպք: Ինչպես հայտնում է 1tv.ge-ն, այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: «Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 18 822 թեստ, այստեղից 10 197-ը՝ հակագենի արագ թեստով և 8 625-ը՝ «ՊՇՌ»: Դրականության ցուցանիշը. օրական 4,35%, վերջին 14 օրը –2,98%, վերջին 7 օրը –3,41%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր […]
12:43 18.04.2021
Ապրիլի 17-ին կատարվել է 63 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 7 դեպք, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է […]
11:04 18.04.2021
Ապրիլի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 208 520 դեպք, որոնցից 187 466-ն` առողջացած, 3 878-ը` մահվան ելքով, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 196 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 935 427 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3844 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 547 […]
17:15 17.04.2021
Շիրակի մարզի պոլիկիլինիկաներում ապրիլի 14-ից սկսվել են կորոնավիրուսի դեմ պատվաստումները։Այս երեք օրերի ընթացքում Գյումրիի վեց պոլիկլինիկաներից առայժմ մեկում են պատվաստվողներ եղել:Քովիդ 19-ի դեմ որպես կանխարգելիչ միջոց «AstraZeneca» պատվաստանյութը մյուս վակցինաների հետ պահվում է պոլիկլինիկայի իմունոլոգիայի կաբինետի սառնարանում։ 15 սրվակը նախատեսված է 150 քաղաքացու համար: «Մի սրվակը 10 քաղաքացու համար է, յուրաքանչյուրին ներարկում ենք 0,5 միլիլիտր։Բացելու […]
15:19 17.04.2021
Կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվն աշխարհում հասել է 3. 000 225 մարդու: Այս մասին են վկայում Ջոն Հոփկինսի համալսարանի գնահատականները, որոնք հիմնված են դաշնային և տեղական իշխանությունների տեղեկատվության վրա: Աշխարհում ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 193. 963 964 մարդ, բուժվել է 79. 739 004 վարակված: Ամենաշատ թվով զոհերը՝ 566 224 մարդ, գրանցվել է ԱՄՆ-ում, որտեղ վարակվածների […]
15:10 17.04.2021
Մալայզիայում քառասուն բուժաշխատող պատվաստանյութի երկու բաղադրիչը ստանալուց հետո վարակվել է COVID-19-ով։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարարության գլխավոր տնօրեն Նուր Հիշամ Աբդուլլահը: «Մեր քառասուն բուժաշխատողները վարակվել են պատվաստանյութի երկրորդ չափաբաժնից հետո։ Նրանցից ինը վարակվել են երկրորդ դեղաչափը ստանալուց ավելի քան երկու շաբաթ անց, իսկ 31-ը՝ շուրջ երկու շաբաթ անց: Եվս 142 բուժաշխատող վարակվել է […]
14:20 17.04.2021
Ավստրալիայի դեղերի վարչությունը (TGA) հայտնել է, որ թրոմբի պատճառով 48-ամյա կնոջ մահը հավանական է՝ կապված է AstraZeneca պատվաստանյութով պատվաստման հետ: Ավելի վաղ Ավստրալիայի նոր Հարավային Ուելս նահանգի առողջապահության դեպարտամենտը հայտնել էր, որ իշխանությունները սկսել են հետաքննել կնոջ մահը, որի մոտ թրոմբոզ էր զարգացել ենթադրաբար կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո: ABC հեռուստաալիքի տվյալներով՝ մահացել էր դիաբետով հիվանդ […]
13:18 17.04.2021
Կանադան դադարեցրել է ռազմամարզական առաքելությունը Ուկրաինայում զինծառայողների շրջանում կորոնավիրուսի բռնկման պատճառով,-հաղորդում է РИА Новости-ն: Կանադայի Միացյալ օպերտիվ հրամանատարության ղեկավար Ալեքսի Քրոյզերի խոսքերով՝ որոշումն ընդունվել է օպերատիվ խմբի առողջությունը պաշտպանելու և կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու նպատակով: Նա ավելացրել է, որ կորոնավիրուսի հաստատված ախտորոշմամբ հիվանդները մեկուսացվել են: Globe and Mail պարբերականի տվյալներով՝ կանադական առաքելությանը ներգրավված է 200 […]
13:10 17.04.2021
Ռուսաստանում անցած օրվա ընթացքում 84 տարածաշրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 9321 նոր դեպք: Համաճարակի սկզբից ի վեր վարակակիրների ընդհանուր թիվը կազմել է 4 693 469: Այս մասին իր Telegram ալիքով հայտնել է վարակի վերահսկման շտաբը: Բոլոր նոր դեպքերի մեծ մասը գրանցվել են Մոսկվայում (2822), Սանկտ Պետերբուրգում (701) և Մոսկվայի մարզում (586): Ամենօրյա փոքր աճը գրանցվել է […]
12:44 17.04.2021
Ճապոնիայի կառավարությունը չի պատրաստվում հրաժարվել Տոկիոյում ամառային Օլիմպիական խաղերն անցկացնելու ծրագրերից ՝ չնայած երկրում առկա համաճարակաբանական վիճակին: Այս մասին հայտարարել է Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան՝ Սպիտակ տանն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Ես վճռականություն հայտնեցի այս ամառ Տոկիոյում անցկացնել Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերը ՝ որպես համաշխարհային միասնության խորհրդանիշ, կորոնավիրուսի նոր բռնկման […]
11:16 17.04.2021
Ապրիլի 16-ին կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 39 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5582 քաղաքացու հետազոտություն, որից 715-ի […]
11:09 17.04.2021
Ապրիլի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 207973 դեպք, որոնցից 187256-ն` առողջացած, 3859-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 15880 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 931583 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5290 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 870 նոր դեպք: Ունենք 1056 առողջացած և 24 մահվան դեպք: Նախորդ […]
21:26 16.04.2021
Վերջին շաբաթների ընթացքում COVID-19-ի հիվանդացության ցուցանիշների բարձրացմամբ և բուժօգնության ուշ դիմելու փաստերով պայմանավորված` առողջապահության նախարարությունը հորդորում է մեր բնակչությանը, հատկապես հղիներին, հիվանդության նշանների ի հայտ գալու դեպքում չզբաղվել ինքնաբուժմամբ: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Բուժումը հնարավորինս արագ կազմակերպելու, իսկ անհրաժեշտության դեպքում բժշկական կենտրոն ուղղորդելու նպատակով` անհրաժեշտ է անմիջապես դիմել հսկող բժշկին»,- ասված […]
20:04 16.04.2021
Բեռլինի «Հերտան» ամբողջ կազմով անցել է 14-օրյա կարանտինի այն բանից հետո, երբ թիմի խաղացողներ Լուկեբակիոն, Պլատենհարդը, մարզիչներ Դարդային ու Համզագիչը Covid-19-ի թեստի արդյունքները դրական են եղել: Այս որոշումը կայացրել է Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ն: «Հերտայի» առաջիկա 3 խաղերը հետաձգվել են: Հաղորդվում է, որ ցանկացած նոր վարակի բացահայտման դեպքում ժամկետը […]
19:41 16.04.2021
Տոկիոյի Օլիմպիադան, որը պետք է մեկնարկի հուլիսի 23-ին, կարող է չկայանալ, եթե պարզվի, որ այն կարող է նպաստել կորոնավիրուսային վարակի տարածմանը: Այս մասին ասել է Ճապոնիայի իշխող կուսակցության գլխավոր քարտուղար Տոսիհիրո Նիկաին: Նա իր հայտարարությունն արել է երկրում վատթարացող իրավիճակի ֆոնին՝ կապված համաճարակի հետ, ինչպես նաև սոցհարցման արդյունքների վրա հիմնվելով: Բնակչության մեծ մասի կարծիքը Օլիմպիադան […]
17:49 16.04.2021
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ստացել է AstraZeneca կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին բաղադրիչը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը: «Այսօր ես ստացա AstraZeneca դեղամիջոցի առաջին պատվաստումը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորին, ովքեր մասնակցում են պատվաստումների արշավին և բոլորին, ովքեր պատվաստվում են: Պատվաստումը համաճարակը հաղթահարելու բանալին է»,- ասվում է կանցլերի տարածած հաղորդագրության մեջ: […]
17:10 16.04.2021
Աշխարհում COVID-19-ի տարածման տեմպը մոտենում է ամբողջ համաճարակի ամենաբարձր ցուցանիշին։ Այս մասին այսօր ասել է առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ «Ամբողջ աշխարհում COVID-19-ով վարակները և մահերը շարունակում են աճել մտահոգիչ տեմպով: Վերջին մի քանի ամիսների ընթացքում աշխարհում նոր դեպքերի շաբաթական թիվը գրեթե կրկնապատկվել է և մոտենում է վարակի ամենաբարձր ցուցանիշին, որը մենք […]
12:49 16.04.2021
Իսրայելի իշխանությունները որոշում են կայացրել ապրիլի 18-ին չեղյալ հայտարարել փողոցում պաշտպանիչ դիմակների պարտադիր կրումը: Այս մասին երեկ ասել է երկրի առողջապահության նախարար Յուլիուս Էդելշտեյնը, հաղորդում է NEWSru.co.il- ը: Միևնույն ժամանակ, պարզաբանվում է, որ փակ տարածքներում դիմակներ կրելը կշարունակի պարտադիր բնույթ կրել։ Փողոցում դիմակներ կրելը չեղարկելու մասին որոշումն ընդունվել է համաճարակաբանական իրավիճակի բարելավման ֆոնին: «Դիմակները նախատեսված […]
12:20 16.04.2021
Ֆրանսիայում համավարակի սկզբից ի վեր COVID-19- ից ավելի քան 100 հազար մարդ է մահացել: Այս մասին հայտնում է AFP- ն ՝ հղում անելով երկրի առողջապահական մարմինների տվյալներին: Երեկ կորոնավիրուսից մահացել էր 300 մարդ: Այսպիսով, Ֆրանսիան դարձել է եվրոպական երրորդ երկիրը, որտեղ քովիդ-մահացությունների թիվը հատել է 100 հազարի շեմը. նախկինում այդ շեմն անցել են Մեծ Բրիտանիան […]
11:55 16.04.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 077 նոր դեպք, ապաքինվել է 442 հիվանդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 279 831մարդ: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 8 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 3 916 անձ: Երկրում պատվաստվել է 26 427 մարդ։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքում:
11:39 16.04.2021
Ապրիլի 15-ին կատարվել է 82 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 11 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 42 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5512 քաղաքացու հետազոտություն, որից 707-ի […]
11:03 16.04.2021
Ապրիլի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 207103 դեպք, որոնցից 186200-ն` առողջացած, 3835-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16099 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 926293 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5870 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 961 նոր դեպք: Ունենք 1075 առողջացած և 18 մահվան դեպք: […]
09:48 16.04.2021
ԱՄՆ հետախուզական ծառայությունները հստակ տեղեկություններ չունեն կորոնավիրուսի ծագման մասին: Որպես հնարավոր տարբերակներից մեկը քննարկվում է Չինաստանի լաբորատորիաներից մեկից դրա տարածումը: Այս մասին հինգշաբթի հայտարարել է ԱՄՆ հետախուզական ազգային ծառայության տնօրեն Էվրիլ Հեյնսը Ներկայացուցիչների պալատի հետախուզական հարցերով հատուկ հանձնաժողովի նիստում, փոխանցում է ТАСС-ը։ «Մենք հստակ չգիտենք, թե որտեղ, երբ և ինչպես է տեղի ունեցել կորոնավիրուսի փոխանցումը: […]
17:40 15.04.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ երկրորդ անգամ: Նրա առողջությունը նորմալ է, ոչ մի կողմնակի ազդեցություն չկա,-հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Առաջին դեղաչափի պատվաստումից հետո ՌԴ նախագահը պատմել էր, որ թույլ անհարմարություն էր զգացել ձախ ձեռքում: Ամեն դեպքում պատվաստման օրը՝ քնելուց առաջ ջերմաչափ էր դրել կողքի սեղանին: «Չգիտեմ, թե ինչ […]
16:26 15.04.2021
Իտալիայում թրոմբոզի հետևանքով արձանագրվել է 4 մահ շվեդա-բրիտանական AstraZeneca ֆիրմայի Vaxzevria դեղամիջոցի պատվաստումից հետո, հաղորդում է իտալական դեղագործական Aifa ընկերությունը: Մահվան դեպքերը գրանցվել են պատվաստումից 2 շաբաթ անց: Ընդհանուր առմամբ՝ Իտալիայում ավելի քան 14 մլն պատվաստում է կատարվել: Ավելի քան 10 մլն մարդ՝ բնակչության 16.4 տոկոսը, ստացել է առաջին դեղաչափը, իսկ 4 մլն մարդ ստացել […]
12:19 15.04.2021
Լիոնել Մեսսին օգնել է ձեռք բերել կորոնավիրուսի 50 հազար միավոր պատվաստանյութ, որը կօգտագործվի հարավամերիկացի ֆուտբոլիստների համար: Այս մասին գրում է The Guardian-ը: Նշվում է, որ չինական Sinovac դեղագործական ընկերության հետ պայմանագիրը ստորագրվել է այն բանից հետո, երբ Լիոնել Մեսսին չինական կողմին նվիրել է իր ինքնագրով երեք մարզաշապիկ: Գործարքը կայացել է Ուրուգվայի նախագահ Լուիս Լակալ Պոուի […]
11:18 15.04.2021
Ապրիլի 14-ին կատարվել է 79 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 37 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5430 քաղաքացու հետազոտություն, որից 696-ի […]
11:02 15.04.2021
Ապրիլի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 206142 դեպք, որոնցից 185125-ն` առողջացած, 3817-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16236 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 920423 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4950 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1014 նոր դեպք: Ունենք 882 առողջացած և 23 մահվան դեպք: […]
20:51 14.04.2021
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը օրերս հանձնել է COVID թեստ, որի արդյունքում ախտորոշվել է կորոնավիրուս, հայտնում է Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։ «Նախագահ Տեր-Պետրոսյանի ինքնազգացողությունը նորմալ է, նա անհրաժեշտ պրոֆիլակտիկ բուժումը ստանում է տանը՝ բժիշկների հսկողության տակ»,- գրել է Մուսինյանը։