11:14 28.04.2021
Ապրիլի 27-ին կատարվել է 93 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 9 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6335 քաղաքացու հետազոտություն, որից 777-ի […]
11:01 28.04.2021
Ապրիլի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 214872 դեպք, որոնցից 196289-ն` առողջացած, 4071-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13503 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 974776 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4807 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 808 նոր դեպք: Ունենք 588 առողջացած և 13 մահվան դեպք: […]
15:50 27.04.2021
ԱՀ առողջապահության նախարարի (N87-Ա «26» ապրիլ 2021թ.) և (N88-Ա «26» ապրիլ 2021թ.) հրամաններով Արցախի Հանրապետության տարածքում մեկնարկել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների գործընթացը: Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։ Համաձայն նախարարի հրամանների կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները կիրականացվեն ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:
15:35 27.04.2021
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կորոնավիրուսի համավարակի ֆոնին Հայաստանին է նվիրել բժշկական սարքավորումներ և շտապօգնության մեքենա։ Այս մասին հայտնում է Vatikannews-ը: Հայաստանում Հռոմի պապի ներկայացուցիչը հայերին է փոխանցել կաթոլիկ աշխարհի հովվապետի հոգածությունն ու մտահոգությունը: Վատիկանից եկած նվիրատվությունը փոխանցվել է Աշոցքի հիվանդանոցին: Բժշկական սարքավորումների տրամադրումը նպատակ ունի թեթևացնելու կորոնավիրուսով հիվանդների առողջական վիճակը:
12:41 27.04.2021
Այսօր Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 578 նոր դեպք, 17 մահ։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 305 850 դեպք: Ապաքինվել է ևս 909 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 287 938: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսը 4 060 մարդու կյանք է խլել: Երկրում պատվաստվել […]
11:06 27.04.2021
Ապրիլի 26-ին կատարվել է 58 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 32 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6242 քաղաքացու հետազոտություն, որից 768-ի […]
11:02 27.04.2021
Ապրիլի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 214064 դեպք, որոնցից 195701-ն` առողջացած, 4058-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13297 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 969969 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4277 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք: Ունենք 801 առողջացած և 18 մահվան դեպք: Նախորդ […]
23:55 26.04.2021
Վրաստանի առողջապահության նախարարի տեղակալ Թամար Գաբունիայի խոսքով ՝ մոտ ժամանակներս Վրաստանում կներդրվի քովիդ- անձնագրեր տրամադրելու պրակտիկան: Նրա խոսքով, այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել են: «Մենք, իրոք, քննարկում ենք համատեղ փորձնական անձնագրերը: Աշխատանքներ են տարվում հիմնական պարամետրերի շուրջ, որոնք կարտացոլվեն քովիդ -անձնագրում: Այն անպայման կներկայացնի պատվաստումների պատմությունը, նախորդ հիվանդության պատմությունը և որոշ դեպքերում ՊՇՌ թեստի արդյունքը: […]
21:32 26.04.2021
Այսօր Հայաստան է ներկրվել ռուսական «Sputnik-V» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 14000 անձի համար (առաջին բաղադրիչը): Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։ Հիշեցնենք, որ մարտի 28-ին «COVAX FACILITY» նախաձեռնության միջոցով Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «AstraZeneca» ընկերության պատվաստանյութի առաջին […]
15:50 26.04.2021
Եվրահանձնաժողովը երկուշաբթի պաշտոնապես հաստատել է, որ հայց է ներկայացրել AstraZeneca-ի դեմ՝ ԵՄ-ին պատվաստանյութի մատակարարման պայմանագիրը խախտելու համար: Այս մասին երկուշաբթի օրը Բրյուսելում կայացած ճեպազրույցում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Ստեֆան Դե Կեյերսմակերը։ «Եվրահանձնաժողովը AstraZeneca-ի դեմ հայց է ներկայացրել ուրբաթ՝ պատվաստանյութի նախնական պատվերի մասին համաձայնագրի խախտման հիման վրա։ Պայմանագրի առանձին դրույթները չեն պահպանվել, և ընկերությունը չի կարողացել […]
13:06 26.04.2021
Հնդկաստանում հինգերորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակվածների թվի աճը ռեկորդային բարձր է: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը: Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում վարակվել է 349 691 մարդ, շաբաթ օրը ՝ մոտ 346 786, ուրբաթ օրը այս ցուցանիշը 332 730 էր, իսկ հինգշաբթի օրը՝ 314 835: Վերջին 72 ժամվա ընթացքում […]
12:12 26.04.2021
Եվրամիության երկրները կընդունեն զբոսաշրջիկներին, ովքեր ստացել են պատվաստանյութեր, որոնք վավերացված են ԵՄ կարգավորիչ մարմնի կողմից: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը The New York Times- ին տված հարցազրույցում։ «Մի բան բացարձակապես պարզ է. ԵՄ բոլոր 27 երկրներն անվերապահորեն կընդունեն յուրաքանչյուրին, ով պատվաստվում է դեղերի եվրոպական գործակալության կողմից հաստատված դեղամիջոցներով (EMA)», – […]
11:01 26.04.2021
Ապրիլի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 213469 դեպք, որոնցից 194900-ն` առողջացած, 4040-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13527 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 965692 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2467 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք: Ունենք 820 առողջացած և 22 մահվան դեպք: […]
21:30 25.04.2021
Եվրամիությունը պատրաստվում է աջակցություն տրամադրել Հնդկաստանին՝ հաշվի առնելով երկրում տիրող համաճարակային իրավիճակը, հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Կորոնավիրուսի հաստատված ցուցանիշներով Հնդկաստանը աշխարհում զբաղեցնում է ամենաբարձր հորիզոնականը։Երկրում դեպքերի թվի աճը շարունակվել է փետրվարի կեսերից: Հայտարարվել է, որ Հնդկաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման օրական աճը կազմել է 349 691 դեպք, մահացել է ավելի քան 2,7 […]
13:45 25.04.2021
Ապրիլի 24-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 36 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6184 քաղաքացու հետազոտություն, որից 764-ի […]
13:10 25.04.2021
Այրված դիակների քանակով պայմանավորված՝ Հնդկաստանի դիակիզարանների վառարանները սկսել են հալվել,հայտնում է Al Jazeera- ն: Մասնավորապես, խոսքը Հնդկաստանի արևմտյան Գուջարաթ նահանգում գազով և փայտով այրվող դիակիզարանների մասին է: Ըստ աղբյուրի,ենթադրվում է, որ մետաղական մասերը սկսել են հալվել, քանի որ COVID-19 համաճարակի պատճառով վառարաններն անընդհատ աշխատում են: «Մենք աշխատում ենք շուրջօրյա ռեժիմով, որպեսզի ժամանակին կատարենք դիակիզումները»,- ասել […]
11:50 25.04.2021
Ապրիլի 25-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 966 նոր դեպք: Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 1222 մարդ, մահացել է 18 պացիենտ: Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 303 751, այստեղից ապաքինվել է 285 971 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4025: Կարանտինի ռեժիմում գտնվում է 222 մարդ, հիվանդանոցներում հսկողության տակ […]
15:06 24.04.2021
Ռուսաստանում Աբխազիայի դեսպան Իգոր Ախբան կորոնավիրուսով հոսպիտալացվել է Մոսկվայի կլինիկաներից մեկում: Այս մասին ՏԱՍՍ-ին ասել է Աբխազիայի արտաքին գործերի նախարար Դաուր Կովեն: «Իգոր Մուրատովիչը կորոնավիրուսով հոսպիտալացվել է Մոսկվայի կլինիկաներից մեկում: Նրա առողջական վիճակը անհանգստության տեղիք չի տալիս, նա իրեն բավարար է զգում», – ասել է Կովեն: 72-ամյա Ախբան 2008 թվականից ղեկավարում է Մոսկվայում Աբխազիայի դեսպանատունը, […]
13:20 24.04.2021
Կորոնավիրուսով առնվազն 25 հիվանդ է մահացել Նյու Դելիի հիվանդանոցում՝ հաստատությունում բժշկական թթվածնի պակասի պատճառով: Այս մասին շաբաթ օրը հաղորդել է NDTV հեռուստաալիքը՝ հղում անելով Jaipur Golden Hospital-ի գլխավոր բժշկին: Գլխավոր բժշկի խոսքով՝ թթվածնի բալոնները պետք է հասցվեին ուրբաթ կեսօրին, բայց ուշացման պատճառով դրանք բերվել են կեսգիշերին: Նա նաև նշել է, որ առնվազն 215 հոսպիտալացված COVID-19 […]
12:39 24.04.2021
Հնդկաստանում COVID-19 կորոնավիրուսով վարակվածների օրական աճը երրորդ անընդմեջ համաշխարհային ռեկորդն է սահմանում. գրանցվել է 346 786 դեպք, ավելի քան 2,6 հազար մարդ մահացել է: Այս մասին ապրիլի 23-ին հայտնում է РИА Новости- ն՝ հղում կատարելով երկրի Առողջապահության նախարարությանը: Ուրբաթ, ապրիլի 23-ին, հաղորդվել է 332 730 նոր COVID դեպքերի մասին, իսկ հինգշաբթի օրը՝ ապրիլի 22-ին, Հնդկաստանում […]
10:57 24.04.2021
Ապրիլի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 212878 դեպք, որոնցից 193360-ն` առողջացած, 4001-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 14517 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 960067 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4552 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 764 նոր դեպք: Ունենք 1079 առողջացած և 17 մահվան դեպք: Նախորդ […]
10:51 24.04.2021
Ապրիլի 23-ին կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 14 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6139 քաղաքացու հետազոտություն, որից 758-ի […]
18:21 23.04.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ այսուհետև առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներն անվճար են ինչպես մեր համաքաղաքացիների, այնպես էլ Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիների ու քաղաքացիություն չունեցող անձանց համար: «AstraZeneca-ով պատվաստումները նախատեսված են (առողջապահության նախարարի 2021 թվականի փետրվարի 15-ի թիվ 436-Ա հրամանով) սահմանված բոլոր ռիսկի խմբերի` 55 և բարձր տարիքի անձանց համար: […]
17:55 23.04.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ 2021 թվականի ապրիլի 23-ին կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստին համապատասխան որոշմամբ Եվրասիական տնտեսական միության տարածքում կորոնավիրուսային վարակի նախազգուշացմանը և կանխարգելմանն ուղղված մի շարք ապրանքների մասով ներմուծման մաքսատուրքի 0% դրույքաչափի կիրառումը երկարաձգվել է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։ Նշված որոշումը հիմնականում վերաբերում է դեղամիջոցների արտադրության մեջ օգտագործվող ապրանքների, անհատական […]
13:53 23.04.2021
Իտալական երկաթուղային և քաղաքային տրանսպորտի աշխատակիցները Orsa արհմիության կոչով ապրիլի 23-ին համազգային գործադուլ են անցկացնում՝ պահանջելով, որ իշխանություններն իրենց շտապ պատվաստումներ կատարեն COVID-19-ի դեմ: «Երբ կամավոր պատվաստումների արշավում ընդգրկվելու համար կառավարության մակարդակում սահմանվում էին առաջնահերթ կատեգորիաներ, տրանսպորտի աշխատողները անհասկանալիորեն դուրս են մնացել ցուցակից»,- ասվում է Orsa-ի ղեկավարության հայտարարության մեջ: Այս կապակցությամբ արհմիությունը պահանջում է «անհապաղ […]
11:42 23.04.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 271 նոր դեպք, ապաքինվել է 729 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 301 535 դեպք: Ապաքինվել է ևս 729 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 284 286: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 11 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս […]
11:25 23.04.2021
Ապրիլի 22-ին կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում այս տարվա ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 5998 քաղաքացու հետազոտություն, որից 744-ի […]
22:31 22.04.2021
Վրաստանում 30 հազար երեխա է կորոնավիրուսով հիվանդացել։ Այս մասին հայտարարել է Թբիլիսիի Իվանիշվիլիի անվան մանկական կենտրոնական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեն: Կորոնավիրուսի երրորդ ալիքի առաջացման հետ կապված ՝ նա հորդորել է բոլոր ծնողներին երկարատև ախտանիշների դեպքում խորհրդակցել բժշկի հետ։ «Վարակվելուց հետո մինչև 6-8 ամիս ինչպես մեծահասակները, այնպես էլ երեխաները շարունակում են ունենալ հին ախտանիշներ կամ զարգանում […]