TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

̰
Որ տեղն է զբաղեցնում Հայաստանը կորոնավիրուսի տարածման համաշխարհային աղյուսակում

20:15 01.05.2021

Հայաստանը 70-րդ տեղն է զբաղեցնում կորոնավիրուսի տարածման համաշխարհային աղյուսակում: Վերջին շրջանում հիվանդացության ցուցիչների որոշակի կայունացում է գրանցվել մեր երկրում, միևնույն ժամանակ Հայաստանը մահերի թվով շարունակում է վատագույն ցուցանիշներից մեկը պահպանել տարածաշրջանում: Ինչպես է փոխվել համավարակային վիճակագրությունը Հայաստանում անցած երկու շաբաթների ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
ԱՄՆ-ում արձանագրվել է COVID-19-ի ավելի քան 56 հազար նոր դեպք

18:15 01.05.2021

ԱՄՆ-ում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվն աճել է 56.381-ով, մահացել է 1038 մարդ։ Հաղորդում է ՌԻԱ լրատվականը։ Մեկ օր առաջ ԱՄՆ-ում բժիշկները արձանագրել էին COVID-19 վարակի ավելի քան 58 հազար դեպք, որից մահացել էր 854-ը:   ԱՄՆ-ում կորոնավիրուսային վարակի ամենամեծ աճը՝ շուրջ 300 հազար, գրանցվել էր տարեսկզբին: Հունվարին երկիրը գրանցել էր  նաև COVID-19-ից […]

̰
Ռուսաստանը նախատեսում է Sputnik V պատվաստանյութի շուրջ 3 միլիոն դոզա հատկացնել Հնդկաստանին

17:45 01.05.2021

Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը նախատեսում է այս ամիս Հնդկաստան ուղարկել մոտ 3 միլիոն դեղաչափ ռուսական Sputnik V  պատվաստանյութ։ Այս մասին, այսօր հայտարարել է հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում։ Ապրիլին,ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ ունեցած  հեռախոսազրույցի ընթացքում հայտնել էր Հնդկաստանին կորոնավիրուսի դեմ պայքարի համար  հրատապ մարդասիրական օգնություն տրամադրելու որոշման […]

̰
Ապրիլի 14-ից 30-ը Շիրակի մարզում պատվաստվել է192 քաղաքացի

17:15 01.05.2021

Գյումրիի Կարմիր խաչի, այսուհետ՝ Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի իմունիզացիայի կաբինետում սպասողները COVID-ի դեմ պատվաստվելու ցանկություն հայտնած քաղաքացիներն են: Ամեն օր պոլիկլինիկայում նախապես գրանցում են մինչև 10 քաղաքացու։Մեկ սրվակը 10 պացիենտի համար է բացվում և այն պետք է ներարկել 6 ժամում: 86-ամյա պապիկը առողջական խնդիրներ ունի, այսինքն՝ ռիսկային խմբում գտնվող բուժառու է։ Ըստ նրա, ուժեղ […]

̰
ԱՀԿ-ն Moderna ընկերության պատվաստանյութը ներառել է արտակարգ իրավիճակներում գործածման համար խորհուրդ տրվողների ցանկում

17:00 01.05.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ամերիկյան Moderna ընկերության պատվաստանյութը ներառել է արտակարգ իրավիճակներում գործածման համար խորհուրդ տրվողների ցանկում։ Փորձագետները խորհուրդ են տալիս այդ պատվաստանյութն օգտագործել 18-ից բարձր տարիքի անձանց համար։ Moderna ընկերության կողմից ստեղծված պատվաստանյութը 5-րդ է, որը հավանության է արժանացել ԱՀԿ-ի կողմից։ Այն ունի 94․1 տոկոս արդյունավետություն։ Իսկ Կանադան ժամանակավորապես դադարեցնում է Janssen ընկերության կողմից ստեղծված […]

̰
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 4-ով

12:56 01.05.2021

Ապրիլի 30-ին կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6527 քաղաքացու հետազոտություն, որից 786-ի […]

̰
Կանադան դադարեցրել է Johnson & Johnson պատվաստանյութի կիրառումը

12:53 01.05.2021

Կանադան ժամանակավորապես չի կիրառի Johnson & Johnson ընկերության Janssen դուստր ձեռնարկության հակակորոնավիրուսային պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ ԱՄՆ-ում դեղերի արտադրության ձեռնարկության փակման ֆոնին, դրանց որակի վերաբերյալ մտավախությունների պատճառով։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը: Ավելի վաղ Միացյալ Նահանգների սննդի և դեղորայքի սանիտարական վերահսկողության վարչությունը (FDA) հայտնել էր, որ հայտնաբերել է վերոնշյալ ընկերության պատվաստանյութերի զանգվածային աղտոտման դեպքեր: […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 532 նոր դեպք, 20 մահ

11:04 01.05.2021

Մայիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 216596 դեպք, որոնցից 199115-ն` առողջացած, 4128-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12333 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 988086 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4430 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 532 նոր դեպք: Ունենք 980 առողջացած և 20 մահվան դեպք: Նախորդ […]

̰
ԱՄՆ-ը քննադատել է Ռուսաստանին և Չինաստանին` իրենց պատվաստանյութերը գնելու կոչերի համար

10:10 01.05.2021

ԱՄՆ-ը քննադատել է Ռուսաստանին և Չինաստանին` իրենց հակակորոնավիրուսային պատվաստանյութերը գնելու կոչերի համար: Այս մասին հայտարարել է Պետդեպարտամենտի` կորոնավիրուսի տարածման դեմ արձագանքման գլոբալ միջոցառումների հարցերով համակարգող Գեյլ Սմիթը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Ըստ նրա`Չինաստանը և Ռուսաստանն ակտիվորեն խրախուսում են երկրներին գնել իրենց պատվաստանյութերը։ «ԱՄՆ-ն մտադիր չէ պատվաստանյութերի մարկետինգով զբաղվել: Մենք խթանում ենք պատվաստանյութերը՝ ելնելով քաղաքական ռազմավարությունից, որովհետև […]

̰
Թուրքիայի առողջապահության նախարարությունը գրանցել է Sputnik V-ն

18:06 30.04.2021

Sputnik V պատվաստանյութը հաստատվել է Թուրքիայի կողմից: Այս մասին հայտնում է Ուղղակի ներդրումների ռուսական ֆոնդը (РФПИ): «РФПИ-ն հայտարարում է Թուրքիայի առողջապահության նախարարության կողմից ռուսական Sputnik V պատվաստանյութի գրանցման մասին: Գրանցումն արվում է «Emergency use authorization, EUA» գործընթացի շրջանակում: Թուրքիան Sputnik V-ն գրանցած 63-րդ երկիրն է»,- հայտնում են ֆոնդից:    

̰
Թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված է 76 քաղաքացի

15:52 30.04.2021

Թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված է 76 քաղաքացի, ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարարի պաշտոնակատարի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։ «Առողջապահական համակարգի կորոնավիրուսային հիվանդությամբ ծանրաբեռնվածության համառոտ պատկերն այս պահին. Այս պահին ստացիոնար բուժում է ստանում 2294 քաղաքացի, որից ըստ ծանրության աստիճանի՝ Ծանր – 962, Ծայրահեղ ծանր – 233, Թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված – 76։ ՀՀ […]

̰
Երևանում COVID-19 սպասարկող ԲԿ-ներից մեկի պացիենտը պատուհանից նետվել է ցած

14:49 30.04.2021

Երևանում` COVID-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում, գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: 77-ամյա պացիենտը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Տղամարդը ստացիոնարում բուժվել է ապրիլի 17-ից, որի վիճակը գնահատվել է միջին ծանրության: Հիվանդասենյակում եղել է կնոջ հետ, որը կորոնավիրուսի դեմ ստացիոնար բուժումը ստանում էր նույն բժշկական կենտրոնում: Բուժման ընթացքում որևէ խնդիր չի եղել, տղամարդը կատարել է […]

̰
Ճապոնական մի շարք քաղաքներ և տարբեր երկրների թիմեր հրաժարվում են նախաօլիմպիական հավաքներից

12:19 30.04.2021

Ճապոնիայի մի քանի քաղաքներ, որտեղ արտասահմանցի մարզիկները պատրաստվում էին անցկացնել նախաօլիմպիական ուսումնամարզական հավաքներ, համաճարակի պատճառով որոշել են հրաժարվել այդ հավաքներից: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը: Իշխանությունները կարծում են, որ այլ երկրների հավաքականների անվտանգությունն ապահովելը չափազանց թանկ կնստի տեղական բյուջեի վրա: Մի շարք հավաքականներ՝ օրինակ Ավստրալիայի լողի, Կանադայի սեղանի թենիսի և այլ թիմեր, նույնպես հրաժարվում են նախաօլիմպիական […]

̰
Մեսսին որոշել է կորոնավիրուսի դեմ պատվաստվել չինական պատվաստանյութով

11:22 30.04.2021

Լիոնել Մեսսին կպատվաստվի կորոնավիրուսի դեմ, որպեսզի կարողանա Արգենտինայի հավաքականի կազմում մասնակցել Ամերիկայի գավաթի խաղարկությանը, որը կկայանա այս ամառ: Ֆուտբոլիստը կպատվաստվի չինական պատվաստանյութով: Հատուկ Մեսսիի համար պատվաստանյութ կբերվի Բարսելոնա: Այս մասին հայտնում է Diario Sport-ը: Հարավային Ամերիկայի ֆուտբոլի կոնֆեդերացիան պնդում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվեն բոլոր այն խաղացողները, ովքեր մտադիր են մասնակցել Ամերիկայի գավաթի խաղարկությանը, ինչպես […]

̰
Ինչպիսին է համաճարակային իրադրությունն Արցախում

11:18 30.04.2021

Ապրիլի 29-ին կատարվել է 52 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6457 քաղաքացու հետազոտություն, որից 783-ի […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 536 նոր դեպք, 21 մահ

11:00 30.04.2021

Ապրիլի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 216064 դեպք, որոնցից 198135-ն` առողջացած, 4108-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12803 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 983656 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4596 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 536 նոր դեպք: Ունենք 964 առողջացած և 21 մահվան դեպք: […]

̰
Ընդդեմ COVID-19-ի․ Իրանում հագուստի համար ցողաշիթ են ստեղծել

10:37 30.04.2021

Իրանցի գիտնականները ցողաշիթ են ստեղծել կորոնավիրուսից պաշտպանության համար։ Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Այն պետք է ցանել դիմակի և հագուստի վրա, արդյունքում այն կապաակտիվացնի դրանց վրա հայտնված վիրուսը։ Առաջիկայում սպասվում է ցողաշիթի զանգվածային արտադրություն։ Երկրի առողջապահության նախարարության տվյալներով՝ պանդեմիայի ողջ ընթացքում երկրում հայտնաբերվել է վարակման ավելի քան 2․4 մլն դեպք, գրանցվել՝ ավելի քան 71 […]

̰
ՌԴ-ից Արցախ է բերվել «Սպուտնիկ V»-ի առաջին մեծ խմբաքանակը

22:19 29.04.2021

Այսօր Ռուսաստանի Դաշնությունից Արցախ է բերվել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15,000 չափաբաժին։ Այս մասին հայտնել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

̰
Թուրքիան այսօրվանից անցնում է ամբողջական լոքդաունի

15:49 29.04.2021

Թուրքիան այժմ գտնվում է COVID-ից ամենաշատը տուժած երկրների ցանկում՝ ավելի քան 4 միլիոն 700 հազար դեպքով զբաղեցնելով աշխարհում 6-րդ հորիզոնականը։

̰
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում

12:03 29.04.2021

Ապրիլի 28-ին կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Դժբախտաբար ունենք մեկ մահվան դեպք, որը վերջին վեց-ամսվա ընթացքում առաջինն է։ Հիվանդը 60-ամյա կին էր, մահացել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր […]

̰
Ունենք կորոնավիրուսի 656 նոր դեպք, 16 մահ

11:01 29.04.2021

Ապրիլի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 215528 դեպք, որոնցից 197171-ն` առողջացած, 4087-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13257 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 979060 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4284 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 656 նոր դեպք: Ունենք 882 առողջացած և 16 մահվան դեպք: […]

̰
Վրաստանում Covid-19-ի դեմ շուրջ 42 հազար մարդ է պատվաստվել

10:50 29.04.2021

Ապրիլի 28-ի դրությամբ՝ Վրաստանում կորնավիրուսի դեմ ընդհանուր հաշվով պատվատվել է 41 801 մարդ: Լրիվ պատվաստման կուրսն անցել է 3622 քաղաքացի, հայտնում է aliq.ge-ն: Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկել էր մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների շրջանական ընդլայնվել է։ Պատվաստվել սկսել են նաև 65 տարեկանից բարձր, ապա նաև` 55 տարեկանից բարձր քաղաքացիները:  Պատվաստումն […]

̰
Կորոնավիրուսով հիվանդացել է աշխարհի բնակչության 50 մարդուց 1-ը

10:39 29.04.2021

Կորոնավիրուսային իրավիճակը հատկապես ծանր է Հնդկաստանում։

̰
«ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութն արդյունավետ է ճանաչվել կորոնավիրուսի բոլոր շտամների դեմ

18:17 28.04.2021

Ռուսաստանի «Վեկտոր» գիտական կենտրոնի «ԷպիՎակԿորոնա» պատվաստանյութն արդյունավետ է ճանաչվել կորոնավիրուսի բոլոր շտամների դեմ: Այդ մասին հայտարարել է «Վեկտոր» կենտրոնի գլխավոր տնօրենի՝ գիտամեթոդական աշխատանքի և միջազգային համագործակցության հարցերով տեղակալ Տատյանա Նեպոմնյաշչիխը, տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը: Նա հիշեցրել է, որ այժմ կարևոր հարց է, թե նոր շտամների դեպքում որքանո՞վ է անհրաժեշտ լինելու փոփոխել պատվաստանյութի կազմը: Նրա խոսքերով՝ իրենք […]

̰
Հնդկաստանը կրկին սահմանում է COVID-19 դեպքերի համար համաշխարհային ռեկորդ

15:17 28.04.2021

Հնդկաստանը գրանցել է նոր համաշխարհային ռեկորդ օրական COVID-19 վարակվածների թվով: Ապրիլի 28-ի 24 ժամվա ընթացքում հանրապետությունում հայտնաբերվել է 360 960 նոր դեպք: Հնդկաստանի առավել տուժած շրջաններն էին Մահարաշտրա, Կերալա, Կարնատակա, Ուտար Պրադեշ, Թամիլ Նադու նահանգները, ինչպես նաև Դելիի ազգային մայրաքաղաքային շրջանը, որտեղ վերջին օրվա ընթացքում զոհվել է 381 մարդ, ինչը մայրաքաղաքի համար ամենաբարձր ցուցանիշն էր: […]

̰
Պատվաստումից առաջ COVID-19-ի թեստ հանձնելու անհրաժեշտություն չկա. ՀՀ ԱՆ

14:38 28.04.2021

Արդյոք անհրաժե՞շտ է պատվաստումից առաջ COVID-19-ի թեստ հանձնել, ՀՀ առողջապահության նախարարությունը պարզաբանում է․ «Պատվաստումից առաջ կորոնավիրուսի թեստ հանձնելու անհրաժեշտություն չկա: Այս փաստը չի խանգարում պատվաստմանը և օրգանիզմին որևէ վտանգ չի ներկայացնում»,- հայտնում են նախարարությունից:

̰
Գիտնականները կես վայրկյանում կորոնավիրուսը ոչնչացնելու միջոց են գտել

14:17 28.04.2021

Ամերիկացի գիտնականները ստեղծել են տեխնոլոգիա, որի օգնությամբ կարելի է շատ արագ ՝ 0,51 վայրկյանում չեզոքացնել նոր տիպի կորոնավիրուսի մասնիկները։ Որպեսզի դա անել, դրանք պետք է տաքացնել մինչև 72 °C և անմիջապես սառեցնել։ Տեխնոլոգիան հնարավոր կլինի օգտագործել օդափոխման և ջեռուցման համակարգերում, հույս ունեն հետազոտողները: Հոդված-նկարագրությունը հրապարակել է Biotechnology and Bioengineering գիտական ամսագիրը։ Նախորդ ուսումնասիրություններից հայտնի է, […]

̰
Հայաստանում մինչ օրս կատարվել է կորոնավիրուսի դեմ 2641 դեղաչափ պատվաստում

13:13 28.04.2021

Հանրապետությունում մինչ օրս կատարվել է կորոնավիրուսի դեմ 2641 դեղաչափ պատվաստում: Ընդհանուր առմամբ, պատվաստվել է 597 մարդ: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում հայտնել է հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրենը: Գայանե Սահակյանի խոսքով՝ պատվաստվածների մոտ առողջապահական որևէ լուրջ խնդիր չի գրանցվել: Նա տեղեկացրել է նաև, որ 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիները կարող են դիմել […]

̰
Շվեդիայում արձանագրվել են COVID-19-ի հնդկական շտամի դեպքեր

11:55 28.04.2021

Ստոկհոլմի շրջանում փորձագետները հաստատել են չորս մարդու վարակումը կորոնավիրուսի հնդկական տիպի մուտացիայով, հայտնում է ТАСС- ը ՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: «Մինչև 2021 թվականի ապրիլի 26-ը Ստոկհոլմի շրջանում հայտնաբերվել է կորոնավիրուսի բրիտանական տարբերակի 6505 դեպք, կորոնավիրուսի հարավաֆրիկյան տարբերակի 300, բրազիլական տարբերակի 30 և հնդկական տարբերակի 4 դեպք», – ասվում է հաղորդագրության մեջ: Հրապարակումը հիշեցնում է, որ […]

̰
BACK_TO_TOP