17:55 04.05.2021
Ավստրիան ռուսական Sputnik V պատվաստանյութը գնելու վերաբերյալ բանակցությունները ավարտել է և սպասում է Եվրոպական դեղերի գործակալության (EMA) որոշմանը՝ այն գրանցելու համար: Այս մասին հայտարարել է Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը: «Ինչ վերաբերում է Sputnik V-ին, մենք Ավստրիայում որոշեցինք սպասել EMA-ի գրանցմանը: Այսինքն՝ EMA-ի գրանցումից հետո հնարավոր կլինի օգտագործել Sputnik V»,- մամուլի ասուլիսում ասել է Կուրցը: Ապրիլի […]
15:51 04.05.2021
Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ պատվաստվել է Sputnik V-ով: «Արցախում արդեն ամբողջությամբ մեկնարկել է Covid-19-ի դեմ պատվաստման գործընթացը, և այսօր արդեն մի քանի տասնյակ անձ է պատվաստվել, այդ թվում՝ ես: Կամավոր կերպով պատվաստվեցի Sputnik V պատվաստանյութով, որպեսզի և՛ ապահովագրվեմ կորոնավիրուսային ռիսկերից (հատկապես՝ մեկուսացման ռիսկից), և՛ օրինակ ծառայեմ այլոց […]
15:43 04.05.2021
«Վրաստանի կառավարությունը ակտիվորեն աշխատում է, այսպես կոչված, «կանաչ անձնագրերի» մշակման վրա այն անձանց համար, ովքեր ավարտել են կորոնավիրուսի դեմ պատվաստումների ամբողջական կուրսը»: Այդ մասին հայտարարել է Կորոնավիրուսի դեմ պայքարի միջգերատեսչական համակարգող խորհրդի գործառնական շտաբի ղեկավար Գեորգի Գիբրաձեն: Նա նաև տեղեկացրել է , որ այս շաբաթ Վրաստանում կսկսվեն պատվաստել կառավարության անդամները և խորհրդարանը: Ապրիլի վերջին Վրաստանը […]
15:21 04.05.2021
18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել COVID-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Պատվաստումներն անվճար են նաև օտարերկրյա քաղաքացիների համար։ «Պոլիկլինիկաներում պատվաստումների համար հերթապահություններ են սահմանվել նաև շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00-ը: Նախապես զանգահարի՛ր պոլիկլինիկա և գրանցվի՛ր պատվաստման համար»,- հորդորում են նախարարությունից։
14:12 04.05.2021
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը մայիսի 4-ին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Այս մասին հայտնեցին ՀՀ Մհեր Գրիգորյանի գրասենյակից: Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պատվաստվել է Sputnik V պատվաստանյութով:
14:00 04.05.2021
Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն այցելել է ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ «Ռեֆերենս» լաբորատոր կենտրոն և պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Նախարարի պաշտոնակատարը կոչ է արել զերծ մնալ նախապաշարումներից և գիտակցաբար ընդունել պատվաստվելու անհրաժեշտությունն ու կարևորությունը, որը համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցն է. «Արդեն մեկ տարուց ավելի է՝ աշխարհը պայքարում է համավարակի դեմ, որն իրականում աղետալի մարտահրավեր […]
13:55 04.05.2021
Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Վերջին օրերի ընթացքում պատվաստման գործընթացը մարզում էապես ակտիվացել է: Արդեն իսկ իրականացվել է 120 անձի պատվաստում, հայտնում են Տավուշի մարզպետարանից: Հիշեցնենք, որ Տավուշի մարզում սկսվել է կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստման գործընթացը: Պատվաստումներ առաջին հերթին ստանալու են սոցիալական պաշտպանության աշխատակիցները, բուժաշխատողները, 65 և բարձր տարիքի անձինք, 18-64 […]
12:50 04.05.2021
Իզմիրի համալսարանի գիտնականները թեստ են մշակել, որը երեք ժամում որոշում է COVID-19 կորոնավիրուսի շտամները: Այս մասին երեքշաբթի օրը՝ մայիսի 4-ին, հայտնել է Milliyet- ը: Նշվում է, որ կորոնավիրուսի գենի հաջորդականությունները հետազոտվում են հատուկ ծրագրակազմի հիման վրա, ախտորոշիչ հավաքածուի միջոցով: «PCR թեստի արդյունքների գնահատմամբ պարզ է դառնում` հիվանդից վերցված նմուշը հարավաֆրիկյա՞ն, բրազիլակա՞ն, բրիտանակա՞ն շտամ է, թե՞ […]
12:09 04.05.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 788 նոր դեպք, ապաքինվել է 1 206 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 313 742 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 295 458: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 20 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 4 183 անձ: […]
11:40 04.05.2021
Ամերիկյան Նյու Ջերսիի նահանգապետ Ֆիլ Մերֆին բնակիչներին խոստացել է անվճար գարեջուր՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու դիմաց: Յուրաքանչյուր չափահաս անձ մեկ բաժակ գարեջուր կստանա մայիսին պատվաստվելու դեպքում: Ծրագիրը նպատակ ունի խթանել պատվաստման գործընթացը 21-ից բարձր տարիքի անձանց շրջանում։ Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյզուսը գնահատել էր մոլորակի չափահաս բնակչության շրջանում կորոնավիրուսի դեմ պատվաստումների […]
11:19 04.05.2021
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալներով՝ այսօր 30 բուժհաստատություններում սկսվել է «Sinopharm»-ով պատվաստումը: Ներգրավված են 33 պատվաստող բրիգադներ։ Մայիսի 5-ից նրանց կմիանան ևս 44 բուժհաստատություններ: 1tv.ge-ի փոխանցմամբ՝ իմունիզացման խորհրդի որոշման համաձայն, 18 տարեկանից բարձր քաղաքացիները կարող են պատվաստվել «Sinopharm»-ով: «Sinopharm» պատվաստանյութը ճանաչված է և օգտագործվում է շուրջ 45 երկրում: Չինաստանում և արտերկրում […]
11:01 04.05.2021
Մայիսի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 217407 դեպք, որոնցից 201107-ն` առողջացած, 4165-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11106 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 996955 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3343 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք: Ունենք 635 առողջացած և 16 մահվան դեպք: […]
10:21 04.05.2021
Մայիսի 3-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6615 քաղաքացու հետազոտություն, որից 795-ի […]
22:55 03.05.2021
Բրազիլիան մինչև հիմա չի կարող կորոնավիրուսը հսկողության տակ վերցնել, ինչի պատճառով երկիրը դարձել է վիրուսի նոր շտամների դուրսբերման հսկայական «լաբորատորիա»: Այս մասին պատմել է Սան Պաուլուի համալսարանի բժշկական ֆակուլտետի պրոֆեսոր Դոմինգո Ալվեսը։ «Մեզ մոտ ստեղծվել է «կատարյալ փոթորիկ», քանի որ վարակի բարձր մակարդակի հետ մեկտեղ սանիտարական հսկողություն գոյություն չունի։ Մենք վերածվել ենք իդեալական լաբորատորիայի»,- ասել […]
13:38 03.05.2021
Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել Ազգային ժողովում վարչապետի ընտրության հատուկ նիստի ընթացքում. «Ազգային ժողովի մեծարգո նախագահ, Հարգելի պատգամավորներ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավարը ներկայացրեց, թե ինչի համար ենք հավաքվել: Ըստ էության, այո, մենք հավաքվել ենք, որպեսզի ի կատար ածենք այն պայմանավորվածությունը, որ ձեռք է բերվել խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հետ: Մինչ այդ […]
11:01 03.05.2021
Մայիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 217008 դեպք, որոնցից 200472-ն` առողջացած, 4149-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11361 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 993612 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2585 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 145 նոր դեպք: Ունենք 717 առողջացած և 10 մահվան դեպք: […]
20:27 02.05.2021
Կենսաբանները պարզել են, որ հասարակական լողավազաններից ճիշտ քլորացված ջուրը ոչնչացնում է SARS-CoV-2ի գործնականորեն բոլոր մասնիկները: Գիտնականների դիտարկումների արդյունքները հրապարակվել են bioRxiv ամսագրի հոդվածում: Որքան ժամանակ նոր տեսակի կորոնավիրուսի մասնիկները կենսունակ կմնան մարդու օրգանիզմից դուրս տարբեր պայմաններում, կախված է դրա տարածման արագությունը: Հետևաբար, գիտնականները ուսումնասիրում են, թե որքան ժամանակ է գոյատևում SARS-CoV-2- ը տարբեր մակերեսների վրա […]
17:07 02.05.2021
Ավելորդ քաշ ունեցողների մոտ մեծ է COVID-19-ի ծանր տեսակով հիվանդանալու հավանականությունը, հաղորդում է РИА Новости-ն: Հետազոտության հեղինակերն ուսումնասիրել են ավելի քան 20 000 բրիտանացու հիվանդության պատմություն՝ որպեսզի հայտնաբերեն մարմնի քաշի և հիվանդության ընթացքի միջև կապը: Գիտնականները պարզել են, որ ավելորդ քաշ ունեցողների դեպքում COVID-19 -ի ծանր ընթացքի հավանականությունը 23 տոկոս է: Հիվանդության ծանր ընթացքն առավել […]
16:29 02.05.2021
Իսրայելի չափահաս բնակչության երեք քառորդը ամբողջությամբ պատվաստված է կորոնավիրուսի դեմ՝ երկիրը դարձնելով պատվաստումների համաշխարհային առաջատարը: Այս մասին հայտարարվել է կիրակի՝ մայիսի 2-ին, հայտնում է Newsru.co.il- ը: Ըստ Իսրայելի Առողջապահության նախարարության՝ պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստացել է 5 405 523 մարդ, իսկ երկրորդը ՝ 5 094 785 մարդ: Նշվում է, որ երկրի բնակչության մոտ 55% -ը և […]
15:29 02.05.2021
ՀՀ կառավարությունը ներկայացրել է հարցազրույց Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի հետ։ «Մենք բավական հեշտացրել ենք պատվաստման պրոցեսը: Անկախ նրանից, թե որտեղ եք կցագրված, կարող եք զանգահարել ձեր նախընտրած պոլիկլինիկա, հերթագրվել և անվճար պատվաստվել կորոնավիրուսի դեմ»,-նշել է նա: Մանրամասները՝ տեսանյութում։
13:48 02.05.2021
Մայիսի 1-ին կատարվել է 38 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6565 քաղաքացու հետազոտություն, որից 789-ի […]
13:15 02.05.2021
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 8 697 նոր դեպք, Telegram- ալիքում հայտնում է կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Նաև, անցած օրվա ընթացքում բուժվել է 7 339 հիվանդ, մահացել է 342-ը: Վարակման դեպքերի ամենամեծ աճը գրանցվել է Մոսկվայում (2 699), Սանկտ Պետերբուրգում (718), Մոսկվայի մարզում (650), Ռոստովի մարզում (226) և Վորոնեժի մարզում (152): Համաճարակի ողջ ժամանակահատվածում կորոնավիրուս […]
12:09 02.05.2021
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում են պատվաստանյութերի նոր խմբաքանակների մատակարարումները: Ինչպես հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, մայիսի 1-ի գիշերը Հայաստան է ներկրվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության կողմից ՀՀ-ին տրամադրված COVID-19-ի դեմ «Կորոնավակ» պատվաստանյութը` 100 հազար դեղաչափ` 50 հազար անձի համար: Նշենք, որ COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են հանրապետության ամբողջ տարածքում, առաջնային օղակում` […]
11:51 02.05.2021
Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 988 նոր դեպք, ապաքինվել է 1 595 պացիենտ: Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 21 մարդ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վրաստանում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 151:
11:06 02.05.2021
Հնդկաստանի բժիշկները մեկ օրում կորոնավիրուսային վարակով 392 488 վարակ են հայտնաբերել, մահացել է 3 689 մարդ, հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը: Այսպիսով, նոր հիվանդացածների թիվն արդեն տասնմեկերորդ օրն անընդմեջ գերազանցում է 300 հազարը: Նախօրեին Հնդկաստանում գրանցվել է հիվանդների ամենամեծ աճը.մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի գրեթե 402 հազար դեպք: Հնդկաստանն աշխարհում երկրորդ տեղում է կորոնավիրուսի հայտնաբերված […]
11:00 02.05.2021
Մայիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 216863 դեպք, որոնցից 199755-ն` առողջացած, 4139-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11945 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 991027 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2941 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 267 նոր դեպք: Ունենք 640 առողջացած և 11 մահվան դեպք: Նախորդ […]