12:40 09.05.2021
Ըստ կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի՝ անցած մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 8 419 նոր դեպք: Նոր դեպքեր են գրանցվել Ռուսաստանի 82 շրջաններում, մինչդեռ դեպքերի 16,6% -ը չեն ունեցել հիվանդության կլինիկական դրսևորումներ: Օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 334 մարդ, ամբողջությամբ ապաքինվել է 7 517 մարդ: Համավարակի ողջ ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է […]
11:44 09.05.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 089 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում: Վերջին մեկ օրում ապաքինվել է 1 489, մահացել՝ 18 մարդ: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 321 919 դեպք: Ապաքինվել է 300 989, մահացել՝ 4 281 մարդ:
11:05 09.05.2021
Մայիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219270 դեպք, որոնցից 204578-ն` առողջացած, 4234-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9419 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1014891 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2353 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 178 նոր դեպք: Ունենք 457 առողջացած և 9 մահվան դեպք: Նախորդ […]
20:28 08.05.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ այսօրվանից ևս մեկ շարժական պատվաստումային խումբ է գործում «Մեգամոլ Արմենիա» առևտրի կենտրոնի տարածքում: Նշենք, որ արդեն 4-րդ օրն է, ինչ նմանատիպ խմբեր աշխատում են Հյուսիսային պողոտայում և «Դալմա Գարդեն մոլի կայանատեղիում: Շարժական պատվաստումային խմբերը համալրված են թե՛ «Աստրազենեկա» և թե՛ «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութերով: Հիշեցնենք, որ «ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել […]
17:15 08.05.2021
«Գյումրի» բժշկական կենտրոնն այլևս չի ընդունում COVID դրական թեստով հիվանդներին: Նման որոշում է կայացվել` ելնելով վերջին օրերին բժշկական կենտրոն դիմող հիվանդների թվի նվազումից: Այս մասին SHANTNEWS-ին ասել է «Գյումրի» ԲԿ տնօրեն Արմեն Իսահակյանը: Հիշեցնենք, կորոնավիրուսի տարածման նախորդ երկու ալիքների ընթացքում «Գյումրի» բժշկական կենտրոնում նախ տրիաժ, ապա նաև COVID բաժանմունք բացվեց: COVID բաժանմունքը գործում է […]
14:08 08.05.2021
Եվրահանձնաժողովը կոչ է արել Միացյալ Նահանգներին և կորոնավիրուսի պատվաստանյութ արտադրող մյուս երկրներին արտահանել իրենց արտադրանքը, ինչպես անում է Եվրամիությունը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Reuters-ը, այս մասին ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայանը: Նա ընդգծել է, որ կորոնավիրուսի դեմ եվրոպական արտադրության պատվաստանյութերի շուրջ 50 տոկոսն արտահանվում է 90 երկրներ, այդ թվում և այն […]
13:41 08.05.2021
Կորոնավիրուսի դեմ պատվաստումների հետ կապված ՀՀ առողջապահության նախարարությունը հիշեցնում է. «Պոլիկլինիկաներում պատվաստումների համար սահմանվել են հերթապահություններ շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 10։00-16։00 Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա և գրանցվել պատվաստման համար: ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված շարժական պատվաստումային խմբերը շարունակում են աշխատանքները հանրային վայրերում: Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները: Պատվաստումներն […]
13:31 08.05.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չինական «Սինոֆարմ» ընկերության պատվաստանյութը ներառել է արտակարգ իրավիճակներում գործածման համար խորհուրդ տրվողների ցանկում։ Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը: Նա նաև կոչ է արել բոլոր երկրներին դադարեցնել COVID-19 պատվաստանյութերի արտոնագրային պաշտպանությունը՝ դրանց արտադրությունն աշխարհում մեծացնելու համար: Կազմակերպության ղեկավարը աշխարհում ընթացիկ համաճարակաբանական իրավիճակը գնահատել է՝ որպես աննախադեպ ճգնաժամ, որը պահանջում […]
12:50 08.05.2021
Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրները չեն գնել կորոնավիրուսի պատվաստանյութը, որը մշակվել է ամերիկյան Pfizer ընկերության և նրա գերմանացի գործընկեր BioNTech-ի կողմից: Այս մասին հայտարարել է Pfizer- ի գլխավոր գործադիր տնօրեն Ալբերտ Բուրլան: Ինչպես գրում է Bloomberg- ը, Բուրլան այդ մասին նախանշել է ընկերության աշխատակիցներին ուղղված իր նամակում, որը հրապարակվել է ԱՄՆ-ի կողմից կորոնավիրուսային պատվաստանյութերի […]
12:01 08.05.2021
Հնդկաստանում կորոնավիրուսով հիվանդ մարդու ոտքի երակից դուրս են բերել արյան երկար թրոմբ: Այս մասին հայտնել է Դելիի հիվանդանոցի անոթային վիրաբույժ Ամբարիշ Սաթվիկը: «Ի՞նչ տեսք ունի թրոմբը COVID-19-ի ժամանակ: Մեզ հաջողվել է փրկել ոտքը»,- գրել է նա: Բժիշկը բացատրել է, որ կորոնավիրուսի ժամանակ կարող է թրոմբ առաջանալ: Սրտի կաթվածների, ինսուլտի կամ վերջույթի կորստի պատճառը հաճախ լինում […]
11:25 08.05.2021
Հնդիկ բժիշկները վերջին 24 ժամվա ընթացքում գրանցել են կորոնավիրուսով վարակման 401,078 նոր դեպք, երկրում համաճարակի ընթացքում վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 21,892,676: Այս մասին հայտնել է Հնդկաստանի առողջապահության և ընտանիքի բարեկեցության հարցերով նախարարությունը։ Հնդկաստանում առաջին անգամ կորոնավիրուսային վարակի հետ կապված մահացությունների թիվը 24 ժամվա ընթացքում գերազանցել է 4 հազարը: Մահացության նախորդ ռեկորդը գրանցվել էր մայիսի […]
11:01 08.05.2021
Մայիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219092 դեպք, որոնցից 204121-ն` առողջացած, 4225-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9708 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1012538 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4231 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 411 նոր դեպք: Ունենք 814 առողջացած և 16 մահվան դեպք: Նախորդ […]
10:49 08.05.2021
Microsoft կորպորացիայի հիմնադիր, միլիարդատեր Բիլ Գեյթսը պատվաստանյութերն անվանել է մարդկության պատմության մեջ ամենամեծ գիտական նվաճումը: Այս կարծիքը բարերարը հայտնել է Handelsblatt թերթին տված հարցազրույցում, որը լույս է տեսել ուրբաթ՝ մայիսի 7-ին: «Նախ պետք է նշեմ պատվաստանյութերը: COVID-19 պատվաստանյութերը մեզ մեծ հույս տվեցին, որ այս տարի կհաղթահարենք համաճարակը», – ասել է Գեյթսը և ավելացրել, որ պատվաստանյութերը, […]
23:51 07.05.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կոչ է արել բոլոր երկրներին դադարեցնել COVID-19 պատվաստանյութերի արտոնագրային պաշտպանությունը ՝ դրանց արտադրությունն աշխարհում մեծացնելու համար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը ՝ հղում կատարելով ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսին: Նա աշխարհում ընթացիկ համաճարակաբանական իրավիճակը գնահատել է որպես աննախադեպ ճգնաժամ, որը պահանջում է աննախադեպ գործողություններ: Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՀԿ-ն […]
23:46 07.05.2021
«Բելառուսը ստեղծել է COVID-19-ի դեմ սեփական պատվաստանյութը»,- այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Երեկ մենք փորձանոթում ստացանք մեր՝ բելառուսական պատվաստանյութը: Այսօրվա մեր գնածներից տարբերվող գերազանց պատվաստանյութը: Ինչպես բժիշկներն են ասում՝ կենդանի պատվաստանյութը»,- ասել է Լուկաշենկոն: «Այսօր մենք ունենք պատվաստանյութեր, որոնք գործում են: Մենք ռուսական տեխնոլոգիաներով չինական պատվաստանյութ ենք գնել: Իսկ վաղը մենք մեր […]
22:00 07.05.2021
«Խմե՞լ, թե՝ չխմե՞լ »: Վրաստանում պատվաստվելուց հետո ամենաշատն այս հարցին է պատասխանել Վրաստանի գլխավոր համաճարակաբանը: «Մեծ քանակության ալկոհոլ օգտագործելը խորհուրդ չի տրվում կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո բավականին երկար ժամանակ», -ասել է հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Վրաստանում ամենաարդիական հարցը՝ ե՞րբ կարող եմ խմել: Դրան ես ուղղակիորեն կպատասխանեմ. վրացիներս սիրում ենք «շատ խմել», բայց […]
21:07 07.05.2021
Uniao Quimica դեղագործական ընկերությունը Բրազիլիայում կսկսի Sputnik V պատվաստանյութի արտադրությունը՝ առանց սպասելու, որ դեղը կհաստատվի Սանիտարական տեսչության ազգային գործակալության կողմից: Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է դեղագործական ընկերության ղեկավար Ֆերնանդո Մարկեսը: «Հաջորդ շաբաթ մենք ակտիվ նյութի խմբաքանակ կստանանք Մոսկվայից և կսկսենք պատվաստանյութը շշալցնել Գուարուլհոսի գործարանում», -ասել է դեղագործական ընկերության ղեկավարը՝ խորհրդարանական լսումների ժամանակ: Նա […]
20:10 07.05.2021
Վրաստանի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի խոսքով Վրաստանում հաստատվել է պատվաստումից հետո կորոնավիրուսով վարակվելու 300 դեպք: Հաղորդում է Aliq Media-ն։ Գամկրելիձեի խոսքով` այս դեպքում վարակը հեշտությամբ է ընթանում։ «Մենք չենք ասում, թե պատվաստանյութը 100% պաշտպանություն է ապահովում: «Սինոֆարմը» շուրջ 79% պաշտպանություն ունի, բայց պատվաստվելուց կամ կրկնակի պատվաստվելուց հետո վարակը կանցնի շատ […]
18:30 07.05.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների շեմն անցել է 10 հազարը: «Կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր` մայիսի 7-ի դրությամբ, կատարվել է 10281 պատվաստում` թե՛ AstraZeneca, թե՛ Sputnik V պատվաստանյութերով: Հիշեցնենք, որ AstraZeneca-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ Sputnik V-ով […]
18:07 07.05.2021
Մայիսի 7-ին Ազգային ժողովի 50-ից ավելի պատգամավորներ և աշխատակիցներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ, տեղեկացնում է ԱԺ-ի պաշտոնական կայքը: «Պատվաստվելու հերթում առաջինը պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էր: Նա հերթը զիջեց «Իմ քայլը» խմբակցությունից Արփինե Դավոյանին: Պատգամավորները հորդորեցին գիտակցաբար ընդունել պատվաստման անհրաժեշտությունն ու կարևորությունը` որպես համավարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոց: Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի […]
15:51 07.05.2021
Փոփոխվել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով հանրակրթական և նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում կիրառվող սանիտարական կանոնները։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Մասնավորապես, նախադպրոցական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների համար հանվել է երեխաների թվի սահմանափակումը և երեխաների խնամքի և կրթության գործընթացը պետք է կազմակերպվի՝ ապահովելով խաղալու, պարապմունքների, սննդի և քնի ժամանակ երեխաների միջև […]
15:41 07.05.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախկին նախարար Զարուհի Բաթոյանը ևս պատվաստվել է կորոնավիրուսային հիվանդության դեմ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Զարուհի Բաթոյանը։
12:22 07.05.2021
Հնդկաստանում անցած օրվա ընթացքում գրանցվել է COVID-19 վարակի 414188 նոր դեպք: Սա համաշխարհային նոր հակառեկորդ է: Ընդհանուր առմամբ, համավարակի սկզբից մինչ օրս վարակվել է 21 491 598 քաղաքացի, հայտնում է Worldometers- ը: Երկրում COVID-ի դեպքերի թիվը շեշտակի աճում է մարտի 1-ից։ Ավելացել է նաև մահացության ցուցանիշը: Մեկ օրվա ընթացքում վիրուսը խլել է 3915 մարդու կյանք: […]
11:01 07.05.2021
Մայիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 218681 դեպք, որոնցից 203307-ն` առողջացած, 4209-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10129 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1008307 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3434 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 356 նոր դեպք: Ունենք 1034 առողջացած և 17 մահվան դեպք: […]
08:33 07.05.2021
Վրաստանի կառավարության և խորհրդարանի անդամները միացել են պատվաստումների ծրագրին: Նրանց մեծ մասը պատվաստվել է չինական Sinopharm դեղամիջոցով, ոմանք՝ ուղիղ եթերում: Գործընթացին հետևել է առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն, ով, գործընթացին բնակչության ակտիվացման, պատվաստումների նկատմամբ բնակչության անվստահությունը վերացնելու համատեքստում, կարևորել է պաշտոնյաների պատվաստումը: Վրաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները սկսվել են մարտի 15-ին: Բնակչությունն ընտրության հնարավորություն ունի AstraZeneca, Pfizer […]
08:16 07.05.2021
ՏԱՍՍ-ի հաշվարկներով`Երկրի յուրաքանչյուր հիսուներորդ բնակիչ վարակվել է կորոնավիրուսով: Աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 155,9 միլիոնը: Եթե հաշվի են առնվում ՄԱԿ-ի տվյալները, ըստ որոնց՝ 2020թ-ի առաջին կեսին Երկիր մոլորակի բնակչությունը կազմել է 7 միլիարդ 795 միլիոն մարդ, ապա վարակվածների մասնաբաժինը կազմում է աշխարհի բնակչության ավելի քան 2 տոկոսը: Ավելի վաղ Միացյալ Նահանգներում կասկածի […]
21:53 06.05.2021
Վրասատնի Սուրբ Պանտելեյմոնի անունը կրող եկեղեցու ավագերեց Գեորգի Չաչավան պատվաստվել է «Աստրազենեկա» պատվաստանյութով: Հայր Գեորգին առաջին հոգևորականն է, ով հրապարակավ պատվաստվել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում և կոչ է արել հասարակությանը ակտիվ լինել պատվաստումների գործընթացում: «Երկրի տնտեսությունն այլևս չի դիմանա դրան: Մենք պետք է հոգ տանենք, որ երկիրը զարգանա: Երեխաները չեն կարող գնալ դպրոց, ակումբներ, մասնակցել […]
17:49 06.05.2021
ՀՀ առողջապահության նախարարության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ ձևավորված շարժական պատվաստումային խմբերը շարունակում են աշխատանքները, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը: Հյուսիսային պողոտայում և «Դալմա Գարդեն» մոլի կայանատեղիում տեղակայված պատվաստումային կետերում արդեն իսկ 53 քաղաքացի պատվաստվել է կորոնավիրուսային հիվանդությամ դեմ: Քաղաքացիների գիտակցության, պատասխանատվության և ռիսկերի ճիշտ գնահատման արդյունքում COVID-19-ի դեմ պատվաստումների համար դիմելիությունը երեկվանից կրկնապատկվել է: Երեկ նույն […]