TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+2.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Ռուսաստանում հայտնաբերվել են կորոնավիրուսի հնդկական շտամի առաջին դեպքերը

15:00 13.05.2021

Ըստ շրջանային առողջապահության գերատեսչության՝ վարակված ուսանողները գտնվում են բավարար վիճակում։

̰
Նորվեգիան պաշտոնապես հրաժարվել է AstraZeneca պատվաստանյութից

14:03 13.05.2021

Նորվեգիան AstraZeneca-ի պատվաստանյութի դեղաչափերը կնվիրաբերի այլ երկրների։

̰
Այսօր ծնողներիս և եղբորս հետ պատվաստվեցինք. Վահան Քերոբյան

12:53 13.05.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել. «Այսօր ծնողներիս և եղբորս հետ պատվաստվեցինք կորոնավիրուսի դեմ։ Կոչ եմ անում բոլորին պատվաստվել և հնարավորինս արագ վերադառնալ առանց դիմակ կյանքին»։

̰
COVID-19-ի դեպքերի թիվն աշխարհում հասել է 160 մլն-ի

11:54 13.05.2021

Կորոնավիրուսի հաստատված դեպքերի քանակն աշխարհում աճել է՝ հասնելով 160 մլն-ի, հաղորդում է Ջոն Հոփկինսի համալսարանը, որը հաշվարկում է դաշնային և տեղական իշխանությունների, ինչպես նաև ԶԼՄ-ների և այլ բաց աղբյուրների տվյալները: Համալսարանի կայքի տվյալներով՝ այժմ դեպքերի քանակը կազմում է 160 450 504. ընդհանուր առմամբ մահացել է COVID-19 ախտորոշված 3 331 258 պացիենտ: Վարակվածների թվով առաջին տեղում […]

̰
COVID-19. Արցախում այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր

11:13 13.05.2021

Մայիսի 12-ին կատարվել է 59 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7124 քաղաքացու հետազոտություն, որից 838-ի […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության 267 նոր դեպք, 19 մահ․ համաճարակային իրադրությունը Հայաստանում

11:02 13.05.2021

Մայիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220217 դեպք, որոնցից 206752-ն` առողջացած, 4291-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8124 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1026974 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3723 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 267 նոր դեպք: Ունենք 674 առողջացած և 19 մահվան դեպք:

̰
COVID-19․ Աշխարհում մահվան ու վարակման նոր դեպքերի թիվը նվազել է 4%-ով․ ԱՀԿ

12:04 12.05.2021

Անցած շաբաթ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 5,5 մլն և մահվան ավելի քան 90 հազար դեպք: Նախորդող շաբաթվա համեմատությամբ հիվանդացության ու մահվան դեպքերը նվազել են 4%-ով, հայտնում է ԱՀԿ-ն: «Գլոբալ առումով COVID-19-ից մահվան դեպքերի թիվը փոքր-ինչ նվազել է այս շաբաթ. ընդհանուր գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 5,5 մլն վարակվածության և ավելի քան 90 […]

̰
Ունենք կորոնավիրուսի 354 նոր դեպք, 16 մահ

11:01 12.05.2021

Մայիսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219950 դեպք, որոնցից 206078-ն` առողջացած, 4272-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8550 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1023251 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3892 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 354 նոր դեպք: Ունենք 403 առողջացած և 16 մահվան դեպք: […]

̰
Արցախում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 10-ով

10:46 12.05.2021

Մայիսի 11-ին կատարվել է 87 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 10 դեպք: Վարակակիրները հիմնականում քաղաք Ստեփանակերտի բնակիչներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 22 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7065 քաղաքացու հետազոտություն, որից 835-ի […]

̰
14 հազար երկրորդ դեղաչափ «Sputnik-V» պատվաստանյութն այս գիշեր հասավ Հայաստան

10:37 12.05.2021

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստումների գործընթացը, այդ նպատակով պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։ 14 հազար երկրորդ դեղաչափ «Sputnik-V» պատվաստանյութն այս գիշեր հասավ Հայաստան։ Նշենք, որ նույն պատվաստանյութի համապատասխան քանակի առաջին դեղաչափն արդեն իսկ բաշխված է առողջության առաջնային օղակին ու ռիսկի խմբերի քաղաքացիները […]

̰
Պարետային ժամի չեղարկման հարցը Վրաստանի կառավարությունը կքննարկի մայիսի վերջին

18:35 11.05.2021

Վրաստանում պարետային ժամի վերացման շուրջ քննարկումներ կլինեն մայիսի վերջին: Այս մասին Վրաստանի կառավարության կողմից ստեղծված կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջկառավարական խորհրդի նիստից հետո հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան: Նրա խոսքերով՝ առկա իրավիճակը թույլ չի տալիս մտածել պարետային ժամի վերացման մասին: Գաբունիան բացատրել է, որ երկրում կորոնավիրուսային հիվանդությունը գտնվում է պիկում՝ օրական 2000-ական դեպք է արձանագրվում: […]

̰
Լինենք պատասխանատու. պատվաստվենք. Նիկոլա Ազնավուր

17:25 11.05.2021

«Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը կորոնավիրուսի դեմ պատվաստումների վերաբերյալ գրառում է կատարել. ««Լինենք պատասխանատու. պատվաստվենք, որպեսզի պաշտպանենք ոչ միայն մեզ, այլև մեր սիրելիներին». Նիկոլա Ազնավուր, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի նախագահ»:

̰
Անգլիայում մեկ տարվա մեջ առաջին անգամ չի գրանցվել COVID-ի ոչ մի զոհ

15:59 11.05.2021

Անցած օրերի ընթացքում Անգլիայում 2020-ի հուլիսի 30-ից ի վեր առաջին անգամ չի գրանցվել կորոնավիրուսից ոչ մի մահվան դեպք: Այս մասին հայտնում է Sky News,-ը: Նշվում է, որ նույնպիսի իրավիճակ է Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի տարածքում: Միայն Ուելսում COVID-ից մահացել է 4 պացիենտ: Ընդհանուր առմամբ, Մեծ Բրիտանիայում վերջին օրերին գրանցվել է կորոնավիրուսից վարակվածության 2357 նոր դեպք: […]

̰
Անահիտ Ավանեսյանն այցելել է Հյուսիսային պողոտայի պատվաստումային շարժական կայան

15:43 11.05.2021

Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն այցելել է Հյուսիսային պողոտայի պատվաստումային շարժական կայան` ծանոթանալու COVID-19-ի դեմ իրականացվող պատվաստումների գործընթացին, տեղում կազմակերպվող աշխատանքներին: Նախարարը զրուցել է բուժաշխատողների հետ: Անահիտ Ավանեսյանին տեղեկացրել են, որ շարժական կայանի աշխատանքները սկսելուց 1 ժամ հետո` ժամը 13:00-ի դրությամբ, արդեն իսկ 12 քաղաքացի է պատվաստվել, մի քանիսն էլ սպասում են իրենց հերթին: Հարկ […]

̰
Վանաձորի Հայքի հրապարակում ևս գործում է պատվաստումային շարժական կայան

14:22 11.05.2021

Վանաձորի Հայքի հրապարակում ևս գործում է պատվաստումային շարժական կայան. անհրաժեշտ է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով։ ✅ AstraZeneca-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: ✅ Sputnik V-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-54 տարեկան բուժաշխատողների, 18-54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների […]

̰
Ինչպիսին է համաճարակային իրադրությունն Արցախում

11:13 11.05.2021

Մայիսի 10-ին կատարվել է 42 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6975 քաղաքացու հետազոտություն, որից 825-ի […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 243 նոր դեպք, 7 մահ

11:02 11.05.2021

Մայիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219596 դեպք, որոնցից 205675-ն` առողջացած, 4256-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8620 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1019359 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2678 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 243 նոր դեպք: Ունենք 475 առողջացած և 7 մահվան դեպք: […]

̰
Աշխարհում գրանցվել է մեկ ամսվա ընթացքում կորոնավիրուսի դեպքերի նվազագույն աճ

10:21 11.05.2021

Աշխարհում վերջին մեկ օրում ի հայտ է բերվել կորոնավիրուսի ավելի քան 600 հազար նոր դեպք (611 096)։ Սա նվազագույն ցուցանիշն է ապրիլի 12-ից վեր։ Այս մասին են վկայում Worldometers-ի տվյալները։ Նոր դեպքերի կեսից ավելին բաժին է ընկնում Հնդկաստանին (329 517): ԱՄՆ-ում հայտնաբերվել է 30 152 նոր դեպք, Բրազիլիայում՝29 240։ Մեկ օրում աշխարհում կորոնավիրուսի հարուցած բարդություններից […]

̰
Քննարկվում է Ադրբեջանում «Sputnik V»-ի արտադրության հնարավորությունը․ Լավրով

09:41 11.05.2021

Ռուսաստանն ու Ադրբեջանը առարկայական երկխոսություն են վարում հանրապետությունում ռուսական Sputnik V հակակորոնավիրուսային պատվաստանյութը թողարկելու հարցի շուրջ: Այս մասին մայիսի 10-ին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը: «Մեր համապատասխան գերատեսչություններն առարկայական զրույց են վարում, որպեսզի կարգավորեն Ադրբեջանում այս պատվաստանյութի արտադրությունը», – նախարարի խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը: Նրա խոսքով ՝ […]

̰
Պատվաստումների մեկնարկից ի վեր մայիսի 9-ի դրությամբ կատարվել է 10727 պատվաստում

17:47 10.05.2021

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր մայիսի 9-ի դրությամբ` կատարվել է 10727 պատվաստում։ Նախարարությունը հիշեցնում է. «Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։ Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար։ Գործում են նաև շարժական […]

̰
Այսօրվանից Դիլիջանում գործում է ևս մեկ շարժական պատվաստումային խումբ

17:07 10.05.2021

Այսօրվանից ևս մեկ շարժական պատվաստումային խումբ է գործում Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ, տեղեկացնում է առողջապահության նախարարությունը: «Շարժական պատվաստումային խմբերը համալրված են թե՛ AstraZeneca և թե՛ Sputnik V  պատվաստանյութերով: Հիշեցնենք, որ AstraZeneca-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ Sputnik V-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես՝ 18-ից 54 տարեկան […]

̰
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է համավարակի հետ կապված իրականացրած ծախսերը

13:28 10.05.2021

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում […]

̰
Վրաստանում համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ ծանր. Պաատա Իմնաձե

08:20 10.05.2021

Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեի խոսքով՝ երկրում համաճարակաբանական իրավիճակը բավականին բարդ է, սակայն եթե մայիսի առաջին կեսին կորոնավիրուսային վարակի դեպքերի կտրուկ աճ չլինի, իրավիճակը կբարելավվի մինչ ամառ: Միևնույն ժամանակ, ըստ Իմնաձեի, պատվաստումների գործընթացը լավ է ընթանում, և նա հույս ունի, որ ավելի շատ քաղաքացիներ կներգրավվեն պատվաստումների մեջ: «Մենք բավականին բարդ համաճարակային […]

̰
Ներբեռնե՛ք «Armed eHealth» բջջային հավելվածը, որը կօգնի Ձեզ ստանալ COVID-19-ի դեմ պատվաստման Ձեր վկայականը․ ԱՆ

23:49 09.05.2021

Ներբեռնե՛ք «Armed eHealth» բջջային հավելվածը, որը կօգնի Ձեզ ստանալ COVID-19-ի դեմ պատվաստման Ձեր վկայականը, ինչպես նաև կապ հաստատել կամ հանդիպում նշանակել առաջնային օղակի կամ ամբուլատոր ծառայության Ձեր բժշկի հետ: Այս մասին հորդորում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

̰
Բժիշկը խորհուրդ է տվել, թե ինչպես վարվել հետքովիդային համախտանիշի դեմ

22:25 09.05.2021

Կորոնավիրուսով հիվանդ լինելուց հետո ավելի ու ավելի շատ հիվանդներ բախվում են հետքովիդային համախտանիշի: Ինչպես է դա արտահայտվում և ինչպես վարվել դրա հետ, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում պատմել է Ալեքսեյ Վոդովոզովը՝ բարձրագույն կատեգորիայի բժիշկ, թունաբան: Ըստ տարբեր գնահատականների՝ որոշ ախտանշաններ, որոնք կապված չեն օրգանիզմում վիրուսի պահպանման հետ, մնում են COVID-19 հիվանդների 25-70% -ի մոտ, ասել է […]

̰
Ֆրանսիան AstraZeneca պատվաստանյութը չի օգտագործի կորոնավիրուսի նոր շտամների դեմ

21:56 09.05.2021

Ֆրանսիան չի ծրագրում AstraZeneca ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութն օգտագործել նոր շտամների դեմ ՝ նախապատվությունը տալով այլ արտադրողների դեղամիջոցներին: Այս մասին հայտարարել է հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնը ՝ Ստրասբուրգում ելույթ ունենալով լրագրողների առջև։ «Մենք այժմ շարունակում ենք այդ պատվաստանյութի կիրառումը, քանի որ այն օգնում է մեզ դուրս գալ ճգնաժամից: Սակայն, որպեսզի պատասխանենք նոր շտամների սպառնալիքին, մեզ […]

̰
Նարկոլոգն ասել է` ինչ ազդեցություն ունի ալկոհոլը կորոնավիրուսով հիվանդացածների օրգանիզմի վրա

21:02 09.05.2021

Նարկոլոգը հիշեցրել է, որ ալկոհոլի օգտագործումը վնասակար է նաև առողջ մարդու համար՝ լինի դա բնության մեջ, թե փակ տարածքում:

̰
Հայտնաբերվել է կապը տղամարդկանց ճաղատության և COVID-19-ի հանդեպ խոցելիության միջև

19:51 09.05.2021

Գիտնականները ԴՆԹ-ի նմուշներ են վերցրել 65 պացիենտներից և ուսումնասիրել դրանց կառուցվածքը։

̰
Եվրահանձնաժողովը չի թարմացնի AstraZeneca պատվաստանյութի պատվերը 2021-ի երկրորդ կեսին. Reuters

14:46 09.05.2021

Եվրահանձնաժողովը չի թարմացնի AstraZeneca պատվաստանյութի պատվերը 2021 թվականի երկրորդ կիսամյակում: Այս մասին այսօր՝ մայիսի 9-ին, հայտնել է Reuters գործակալությունը ՝ վկայակոչելով ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Թիերի Բրետոնին։ «Եվրահանձնաժողովը չի թարմացրել AstraZeneca պատվաստանյութերի պատվերը 2021 թվականի հունիսից հետո»,- գրում է գործակալությունը: Եվրահանձնաժողովը ապրիլին դատական հայց է ներկայացրել այդ ընկերության դեմ ՝ պատվաստանյութի նախնական պատվերի պայմանագիրը չկատարելու […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 6 նոր դեպք

14:16 09.05.2021

Մայիսի 8-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
BACK_TO_TOP