15:43 16.05.2021
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 968 նոր դեպք, ապաքինվել է 903, մահացել 16 հիվանդ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում: Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 88 522 մարդ, օրական ցուցանիշը՝ 3 130:
15:09 16.05.2021
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը կիրակի օրը հայտարարել է, որ լոքդաունից հետո ընդհանուր կարգավորման գործընթացը կտևի մինչև հունիսի 1-ը: «Կարգավորման գործընթացը կտևի մայիսի 17-ից՝ ժամը 05: 00-ից մինչև հունիսի 1-ը՝ 05: 00», – նշվում է ՆԳ նախարարության հաղորդագրության մեջ: Դրանում ասվում է նաև, որ երկրում երկուշաբթի օրվանից պարետային ժամը կգործի միայն աշխատանքային օրերին՝ 21: 00-ից 05: […]
13:29 16.05.2021
Մայիսի 15-ին կատարվել է 41 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7282 քաղաքացու հետազոտություն, որից 850-ի […]
11:01 16.05.2021
Մայիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220860 դեպք, որոնցից 208454-ն` առողջացած, 4323-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7023 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1036673 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3160 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 131 նոր դեպք: Ունենք 354 առողջացած և 9 մահվան դեպք: Նախորդ […]
23:10 15.05.2021
Բժիշկ և հեռուստահաղորդավար Եվգենի Կոմարովսկին խոսել է այն մասին, թե որքան կարևոր է օդափոխության դերը կորոնավիրուսային վարակը կանխելու գործում, և հեռուստադիտողներին հորդորել է սովորել, թե ինչպես կարելի է ապրել միջանցիկ քամու պայմաններում: Դրանց օգուտները նա բացատրել է YouTube– ում տեղադրված տեսանյութում: «COVID-19- ը «թռչող» վիրուսային վարակ է», – ասել է նա: Կոմարովսկին բացատրել է, որ […]
21:55 15.05.2021
Հայաստանի ամերիկյան համալսարանը ևս միացել է նոր կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումային գործընթացին: Այս մասին հաղորդում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այսօր կամավորության սկզբունքով պատվաստվել են թե պրոֆեսորա-դասախոսական անձնակազմի և աշխատակազմի ներկայացուցիչներ, թե նախկին և ներկա ուսանողներ և թե նրանց ընտանիքի անդամներ:
21:42 15.05.2021
Բժշկական գիտությունների թեկնածու բժիշկ Իրինա Դոբրեցովան խորհուրդ է տվել, թե ինչպես կարելի է հանգստի ժամանակ նվազեցնել կորոնավիրուսով վարակման վտանգը: Հանգստի գնալիս հարկ է հիշել, որ հիվանդությունը կարող է ցանկացած վայրում «սպասել», ուստի չի կարելի անտեսել անվտանգության միջոցառումները: Ճանապարհորդին սպասող առաջին վտանգավոր գոտին ինքնաթիռի նեղ միջանցքն է, որում բորտուղեկցորդուհիները ստուգում են ուղևորների տոմսերը: Այդ հատվածում օդափոխությունը […]
20:48 15.05.2021
Այսօրվանից մայրաքաղաքի տասը պոլիկլինիկայում և COVID-19-ի դեմ պատվաստումների շարժական կայաններում առկա է նաև չինական «Կորոնավակ» պատվաստանյութը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Մայիսի 17-ից պատվաստանյութը հասանելի կլինի նաև մայրաքաղաքի մյուս և մարզային առողջության առաջնային պահպանման բոլոր օղակներում։ Նշենք, որ «Կորոնավակ» պատվաստանյութով կարող են պատվաստվել 18-ից բարձր բոլոր քաղաքացիները’ ըստ դիմելիության և կամավորության սկզբունքով։
13:58 15.05.2021
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից տեղեկացնում են, որ այն քաղաքացիները, ովքեր կունենան պատշաճ պատվաստման հավաստագիրը` կանաչ անձնագիրը, այսինքն` երկու դեղաչափ ստացած կլինեն, այսուհետ Հայաստան գալու համար լրացուցիչ ՊՇՌ թեստ հանձնելու կարիք չեն ունենա: Պատվաստում չստացած քաղաքացիները ՀՀ մուտք գործելիս պետք է ներկայացնեն առավելագույնը 72 ժամ վաղեմության Covid-19 բացասական թեստի արդյունքը հաստատող փաստաթուղթ: Մինչև 1 տարեկան երեխաների […]
12:56 15.05.2021
Թաիլանդի Բուրիրամ նահանգի բնակիչներին սպառնում է խոշոր տուգանք կամ 2 տարվա բանտարկություն՝ հակակորոնավիրուսային պատվաստումից հրաժարվելու համար։ Համաձայն նահանգապետի ստորագրած հրամանի՝ նահանգում ապրող կամ աշխատող 18 տարին լրացած բոլոր անձինք պետք է գնահատեն իրենց վարակման ռիսկն ըստ պարամետրերի, որոնք պարունակվում են հրամանի կցված հարցաշարում։ Թերթիկները պետք է բուժաշխատողներին կամ կամավորներին փոխանցվեն մինչև մայիսի 31-ը Նրանց համար, […]
11:57 15.05.2021
Հնդկաստանում COVID-19 հիվանդների ընդհանուր թիվը գերազանցել է 24,3 միլիոնը: Այս մասին հայտնում է NDTV հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Հնդկաստանի առողջապահության նախարարության տվյալները: Մեկ օրում ի հայտ է բերվել վարակման 326 098 նոր դեպք։ Հնդկաստանում COVID-19-ի հարուցած բարդություններից մինչ օրս մահացել է 266,207 հիվանդ, որից 3890-ը՝ վերջին 24 ժամում։ Մինչ օրս Հնդկաստանում կորոնավիրուսից բուժվել է ավելի քան […]
11:52 15.05.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 576 նոր դեպք, ապաքինվել է 584 մարդ: Մահացել է 29 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 329 407 դեպք: Այստեղից ապաքինվել է 307 918 մարդ, մահացել`4 426 պացիենտ: Պատվաստվել է 85 286 մարդ:
11:41 15.05.2021
Մայիսի 14-ին կատարվել է 67 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7241 քաղաքացու հետազոտություն, որից 846-ի […]
11:02 15.05.2021
Մայիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220729 դեպք, որոնցից 208100-ն` առողջացած, 4314-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7257 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1033513 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3178 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 282 նոր դեպք: Ունենք 636 առողջացած և 13 մահվան դեպք: Նախորդ […]
21:59 14.05.2021
Կորոնավիրուսային համաճարակի երկրորդ տարին կարող է հանգեցնել ավելի շատ մահերի, քան առաջինը: Այս մասին այսօր Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը: «COVID-19-ն արդեն ավելի քան 3,3 միլիոն մահվան պատճառ է դարձել, և մենք համաճարակի երկրորդ տարում այն ուղղու վրա ենք, երբ համաճարակի երկրորդ տարին կարող է դառնալ […]
20:42 14.05.2021
«Մենք դեռ երկար չենք կարողանա հանել դիմակների հետ կապված սահմանափակումները, դա ուղղակիորեն կապված է պատվաստվածների թվի հետ»,-այս մասին հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան: Այս մասին հաղորդում է jnews.ge-ն։ Նրա խոսքով՝ դիմակը պաշտպանության միջոց է, հատկապես կորոնավիրուսի տարածման պիկ շրջանում: «Որքան էլ մենք արդյունավետ հաղթահարենք մինչեւ մայիսի վերջ սպասվող պիկը, դիմակը պաշտպանության միջոց է»,- հայտարարել […]
17:20 14.05.2021
Ռուսական Sputnik V պատվաստանյութը ուրբաթ սկսել են կիրառել հնդկական Հայդարաբադ քաղաքում, հայտնել է Dr. Reddy’s Laboratories Ltd ընկերությունը: «Սահմանափակ փորձնական նախագծի շրջանակներում սկսվել է պատվաստանյութի դանդաղ մեկնարկը, և պատվաստանյութի առաջին դոզան այսօր՝ մայիսի 14-ին, կիրառվել է Հայդարաբադում: Հետագա չափաքանակների առաքումը սպասվում է առաջիկա ամիսներին: Sputnik V պատվաստանյութի հաջորդ չափաքանակների մատակարարումը կիրականացնեն հնդկական գործընկեր-արտադրողները»,- ասվում է […]
15:34 14.05.2021
Երևանում կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ շարժական պատվաստումային էլի մեկ խումբ ձևավորվեց: Այն տեղակայվել է «Վերնիսաժի» հարակից տարածքում: Այս խումբը ևս համալրված է թե՛ AstraZeneca և թե՛ Sputnik-V պատվաստանյութերով: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հիշեցնենք, որ AstraZeneca-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ Sputnik-V-ով պատվաստումները […]
12:17 14.05.2021
Մայիսի 13-ին կատարվել է 50 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7174 քաղաքացու հետազոտություն, որից 842-ի […]
12:13 14.05.2021
Բրիտանական British Airways ավիաընկերությունն աշխարհում առաջինն է, որը կգործածի Canary Global- ի 25 վայրկյան տևողությամբ Pelican կորոնավիրուսային թեստը՝ իր աշխատակիցներին ստուգելու համար: Այս մասին հայտնում է Sky News-ը: Հաջողության դեպքում այս մեթոդը կարող է կիրառվել նաև ուղևորների պարագայում։ Հաղորդագրությունների համաձայն՝ նոր թեստի համար հետազոտման նյութ է ծառայելու թուքը։ Թեստը կարող է հայտնաբերել վարակի տարբեր շտամներ, ինչպես […]
11:47 14.05.2021
Վերջին 24 ժամում Վրաստանում «Քովիդ 19» է հաստատվել 1 390 մարդու մոտ, ապաքինվել է 1 070 պացիենտ: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ: Վրաստանում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 4.4 տոկոս։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Աղբյուրի համաձայն ՝ երկրում համաճարակի սկզբից մինչ օրս հայտնաբերվել է […]
11:24 14.05.2021
ԱՄՆ Օհայո նահանգում հինգ ամերիկացիներ, ովքեր ստացել են մեկ կամ երկու չափաբաժին COVID-19-ի դեմ պատվաստանյութ, կստանան մեկական միլիոն դոլար: Այս հնարավորության մասին խոսել է նահանգապետ Մայք Դեվայնը: Պատվաստվածների շրջանում կխաղարկվի 5 միլիոն դոլար: Նրա խոսքերով ՝ առաջին հաղթողի անունը հայտնի կդառնա մայիսի 26-ին: Եվս չորս արդյունքների մասին հայտարարություն կլինի յուրաքանչյուր հաջորդ չորեքշաբթի: Վիճակախաղի մասնակիցները կընտրվեն […]
11:01 14.05.2021
Մայիսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 220447 դեպք, որոնցից 207464-ն` առողջացած, 4301-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7627 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1030335 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3361 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 230 նոր դեպք: Ունենք 712 առողջացած և 10 մահվան դեպք: […]
23:55 13.05.2021
«Գյումրի» բժշկական կենտրոնում Շիրակի մարզպետարանի և Գյումրու թիվ երկու պոլիկլինիկայի համագործակցությամբ իրականացվել են կորոնավիրուսի դեմ պատվաստումներ՝ բուժաշխատողների համար։ Գյումրի բժշկական կենտրոնում այսօր պատվաստվել են նաև Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, մարզպետարանի մի շարք աշխատակիցներ։ Տեղեկացնում է Շիրակի մարզպետարանը։ Պատվաստման գործընթացը սկսվել է ապրիլի 14-ից: Այսօրվա դրությամբ Շիրակի մարզում […]
22:52 13.05.2021
Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Շիրակի մարզում շարունակվում են: Գյումրի բժշկական կենտրոնում այսօր պատվաստվել են Շիրակի մարզպետարանի գլխավոր քարտուղար Արսեն Աբրահամյանը, մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը, մարզպետարանի մի շարք աշխատակիցներ։ Պատվաստման գործընթացը սկսվել է ապրիլի 14-ից։ Այսօրվա դրությամբ Շիրակի մարզում պատվաստվել է 1299 քաղաքացի: «AstraZeneca »-ով՝ 741, «Sputnik-V» -ով՝ 558 շահառու: Հիշեցնենք` պատվաստումն անվճար է և […]
22:45 13.05.2021
Այսօրվա դրությամբ Արարատի մարզի բոլոր բուժհաստատություններում ակտիվորեն ընթանում են կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումները: Արտաշատի պոլիկլինիկայում այսօր պատվաստվել է մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը: Նշվում է, որ մինչ այս պահը մարզի 55 բուժհաստատություններում պատվաստվել է 1355 քաղաքացի, որից 1007-ը՝ Astra Zeneca, 348-ը՝ «Sputnik-V» պատվաստանյութերով:
18:05 13.05.2021
Մայրաքաղաքում արդեն կորոնավիրուսային (COVID-19) հիվանդության դեմ շարժական պատվաստումային 9 խումբ է գործում, տեղեկացնում են առողջապահության նախարարությունից: «Քաղաքացիները COVID-19-ի դեմ կարող են նաև պատվաստվել «Կասկադ համալիրի», «Մալիբու» սրճարանի, «Վերնիսաժ» բացօթյա տոնավաճառի, «Մոսկվա» կինոթատրոնի, «Երևանի 2800-ամյակի այգու» (Կենտրոնական բանկի դիմաց) և «Երիտասարդական» մետրոյի կայարանի հարակից տարածքներում: Նմանատիպ խմբեր աշխատում են նաև Հյուսիսային պողոտայում, «Դալմա Գարդեն» մոլի կայանատեղիում […]
17:42 13.05.2021
Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ այսօրվա դրությամբ մարզում պատվաստվել է 564 քաղաքացի: «Տավուշի մարզը 1500 դեղաչափ AstraZeneca և 380 դեղաչափ Sputnik-V պատվաստանյութ է ստացել: Պատվաստման գործընթացը սկսվել է ապրիլի 14-ից: Այսօրվա դրությամբ պատվաստվել է 564 քաղաքացի. AstraZeneca-ով՝ 435, Sputnik-V-ով՝ 129 շահառու: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում՝ անվճար և կամավորության սկզբունքով: Պատվաստվելով՝ […]
16:34 13.05.2021
Կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութը հաստատվել է Մալդիվների Հանրապետությունում, հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը: «Հիմնադրամը հայտարարում է Մալդիվների Հանրապետության սննդամթերքի և դեղերի վարչության (FDA) կողմից Sputnik V կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի գրանցման մասին: Այսպիսով, Sputnik V-ն գրանցված է 65 երկրում, որոնց ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 3,2 միլիարդ մարդ: Գրանցումն իրականացվել է […]