TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+3.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

The Guardian․ Թուրքիան թաքցնում է կորոնավիրուսի իրական վիճակագրությունը

20:44 24.05.2021

Բրիտանական հանրահայտ «The Guardian» թերթը Թուրքիայի իշխանություններին մեղադրել է կորոնավիրուսի հետ կապված վիճակագրության կեղծման մեջ։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, մասնավորապես, թերթն անիրատեսական է համարել համավարակի վերաբերյալ հրապարակված վերջին տվյալները, քանի որ ըստ դրանց՝ վարակման դեպքերը վերջին մեկ ամսում շուրջ 72 տոկոսով նվազել են։ Եթե 2021թ․ ապրիլին  Թուրքիայում հայտարարվել էր  60․000 դեպքի մասին, ապա ըստ վերջին […]

̰
Վրաստանում կորոնավիրուսի հնդկական շտամը դեռ հաստատված չէ, ընթանում են հետազոտություններ. Գամկրելիձե

19:37 24.05.2021

Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար, Ամիրան Գամկրելիձեի հայտարարության` հնարավոր է, որ տարբեր երկրներում բրիտանական շտամը փոխարինվի հնդկականով: Հաղորդում է 1tv.ge-ն։ Նրա խոսքերով՝ բոլոր շտամների վերաբերյալ դիտարկումներ են ընթանում Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կողմից: Ըստ Գամկրելիձեի՝ Վրաստանում կորոնավիրուսի հնդկական շտամը դեռ լաբորատոր հաստատված չէ: «Ինչպես գիտեք, այլ շտամներ արդեն հայտնվել են եվրոպական տարբեր երկրներում ՝ […]

̰
Արգենտինան ապացուցել է Sputnik V-ի արդյունավետությունը նոր շտամների դեմ

18:51 24.05.2021

Արգենտինական Կորդոբայի ինստիտուտի կողմից անցկացված Sputnik V ռուսական պատվաստանյութի ուսումնասիրությունը հաստատել է դեղամիջոցի բարձր արդյունավետությունը կորոնավիրուսի բրազիլական շտամի դեմ, հայտնում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամը (RDIF): «Հիմնադրամը հայտարարում է Կորդոբայի ազգային համալսարանի վիրուսաբանության ինստիտուտի և Կորդոբայի իշխանությունների կողմից անցկացված ուսումնասիրության տվյալների մասին, որոնք հաստատում են Sputnik V երկու բաղադրիչ պատվաստանյութի արդյունավետությունը կորոնավիրուսի բրազիլական շտամի դեմ, […]

̰
ԱՄՆ-ում Moderna-ի և Pfizer/BioNTech-ի պատվաստանյութերի ներարկումից հետո դեռահասների մոտ սրտի խնդիրներ են առաջացել

14:30 24.05.2021

Ըստ լրատվամիջոցի՝ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալուց 4 օր անց ստացվել են կողմնակի ազդեցությունների մասին հաղորդումներ։

̰
Մայիսի 23-ի դրությամբ` կատարվել է 26562 պատվաստում․ Առողջապահության նախարարություն

11:41 24.05.2021

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր մայիսի 23-ի դրությամբ` կատարվել է 26562 պատվաստում։ Հիշեցում. ✅ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը ✅ Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար ✅ Գործում են […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք

11:00 24.05.2021

Մայիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221982 դեպք, որոնցից 211375-ն` առողջացած, 4394-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5138 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1062006 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 1898 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք: Ունենք 318 առողջացած և 2 մահվան դեպք: […]

̰
Իսրայելը չեղարկում է Covid-19-ի սահմանափակումները․ուժի մեջ են մնում դիմակները

23:58 23.05.2021

  Հունիսի 1-ից Իսրայելը հրաժարվում է գրեթե բոլոր սահմանափակումներից, հայտնում է ՌԻԱ Նովոստին ՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարությանը: Մասնավորապես վերացվում է պատվաստումների «կանաչ անձնագրի» անհրաժեշտությունը, և չեղարկվում են «մանուշակագույն ստանդարտի» սահմանափակումները, որոնք կարգավորում են փակ տարածություններում և բաց տարածքներում գտնվող մարդկանց թիվը: «Իսրայելը վերադառնում է բնականոն կյանքի», – հայտարարել է երկրի առողջապահության նախարար Յուլի […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 733 նոր դեպք

12:00 23.05.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 733 նոր դեպք, ապաքինվել է 1 530 պացիենտ:Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքէջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 530 մարդ: Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 20 պացիենտ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված դեպքերի թիվը է հասել է 337 573-ի։ Ապաքինվել է 318 599 մարդ, մահացել 4 622 […]

̰
Հայաստանում կորոնավիրուսի դեմ արդեն մոտ 26 հազար քաղաքացի է պատվաստվել

21:25 22.05.2021

Հայաստանում կորոնավիրուսի դեմ արդեն մոտ 26 հազար պատվաստում է կատարվել: Մեզ հասանելի 3 պատվաստանյութերը՝ «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Կորոնավակ», ներարկվում են ոչ միայն պոլիկլինիկաներում, այլև շարժական կայաններում։ Երևանում՝ 9, մարզերում՝ 4, այդպիսի խմբեր են աշխատում։ Պարզապես պետք է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով, բուժզննում անցնել ու ստանալ Covid-19-ի դեմ համապատասխան դեղաչափը։ Մանրամասները՝ կառավարության ներկայացրած տեսանյութում։

̰
Բեռլինի ոստիկանությունը թույլ չի չտվել Քովիդ սահմափակումների դեմ անցկացնել մեծ հանրահավաքներ

19:09 22.05.2021

Չնայած ցույցեր անցկացնելու սահմանափակումների հակառակորդների փորձերին՝ շաբաթ օրը Բեռլինի ոստիկանությունն արգելել է չի թույլատրել մեծ հավաքներ անցկացնել։  Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, իրավապահները շրջափակել են Դաշնային կանցլերի գրասենյակի, Բունդեսթագի և Բրանդենբուրգյան դարպասի մերձակայքը և ոչ ոքի թույլ չեն տվել հավաքվել։ Բեռլինի Բրանդենբուրգի Գերագույն վարչական դատարանը որոշմամբ կորոնավիրուսի սահմանափակումների դեմ քաղաքում խոշոր ցույցերի արգելված են, այնուամենայնիվ, […]

̰
Փոփոխություն «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստման կարգում. առողջապահության նախարարություն

16:19 22.05.2021

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ նախատեսված «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութից օգտվելու հնարավորություններն ընդլայնվել են: «Առողջապահության նախարարի պաշտոնակատարի հրամանի փոփոխությամբ՝ քրոնիկ հիվանդների համար հանվել է «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումների մինչև 54 տարիքային շեմը։ Այսպիսով, «Սպուտնիկ-Վի»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց` 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, սոցիալական խնամքի կենտրոնների 18-ից 54 […]

̰
Համավարակի մեկնարկից հետո աշխարհն ունի նոր միլիարդատերեր. նրանց թվում է նաև Նուբար Աֆեյանը

13:19 22.05.2021

Կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր աշխարհում հայտնվել է 9 նոր միլիարդատեր` վիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրմամբ զբաղվող դեղագործական ընկերությունների եկամուտների ավելացման հաշվին: Այս մասին հայտնում է Oxfam-ը` հղում անելով People’s Vaccine Alliance-ի տվյալներին: Այսպես, ցուցակի առաջատարը ամերիկյան Moderna դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Ստեֆան Բանսելն է: Նրա կարողությունը գնահատվում է 4,3 միլիարդ դոլար: Երկրորդ տեղում գերմանական BioNTech […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 071 նոր դեպք

11:18 22.05.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 071 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 29 985  նմուշառում։ Դրականության ցուցանիշը. Օրական 3,57%, վերջին 14 օրը –4,11%, վերջին 7 օրը –4,18%: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 336 840 դեպք: Ապաքինվել է ևս 680 պացիենտ, և […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 181 նոր դեպք, 15 մահ

10:55 22.05.2021

Մայիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221880 դեպք, որոնցից 210835-ն` առողջացած, 4386-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5586 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1057145 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 181 նոր դեպք: Ունենք 371 առողջացած և 15 մահվան դեպք: Նախորդ […]

̰
ԱՀԿ-ն հրապարակել է աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը

09:46 22.05.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հաղորդել է վերջին 24 ժամում աշխարհում կորոնավիրուսային վարակի 620 434 դեպքի մասին: Կազմակերպության տվյալներով ՝ համաճարակի մեկնարկից ի վեր արձանագրվել է կորոնավիրուսի 165 158 285 հաստատված դեպք: COVID-19-ի հարուցած բարդություններից մահվան  դեպքերի թիվն աշխարհում հասել է 3,425,017-ի: Ավելի վաղ ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ ներկայում ամբողջ աշխարհը գտնվում […]

̰
Հնդկաստանը ցանկանում է համացանցից հեռացնել հնդկական շտամի մասին բոլոր հիշատակումները

09:41 22.05.2021

Հնդկաստանի իշխանությունները խնդրել են սոցիալական բոլոր հարթակներին անհապաղ հեռացնել COVID-19-ի հնդկական շտամի հետ կապված ամբողջ կոնտենտը: Նաև կոչ են արել վերացնել այն ամենը, ինչը ենթադրում է այդ շտամի գոյությունը: Սոցհարթակներին հասցեագրված համապատասխան նամակն ուղարկել է Հնդկաստանի էլեկտրոնիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը: Այդ մասին РИА Новости-ին հայտնել են կառավարության աղբյուրները: Նամակի տեքստում պարզաբանվում է, որ Առողջապահության […]

̰
Պատվաստումից հետո Վրաստանում 300 մարդու մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

09:30 22.05.2021

Վրաստանում պատվաստանյութի առաջին չափաբաժնի ընդունումից հետո ավելի քան 300 մարդ վարակվել է կորոնավիրուսով: Այդ մասին մեդիա վեբինարի ժամանակ ասել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավարի տեղակալ Պաատա Իմնաձեն, փոխանցում է Sputnik Georgia-ն։ Համաճարակաբանը սա անվանել է  սովորական երևույթ ՝ նշելով, որ առաջին դեղաչափը չի կարող լիովին երաշխավորել վարակի դեմ պաշտպանությունը, քանի-որ […]

̰
Հնդկաստանը Ռուսաստանին կփոխանցի կորոնավիրուսի հնդկական շտամի նմուշ

18:32 21.05.2021

Նյու Դելին աշխատանքներ է տանում կորոնավիրուսի հնդկական շտամի նմուշը ռուսական կողմին փոխանցելու ուղղությամբ՝ այն ուսումնասիրելու նպատակով: Այդ մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի Դաշնությունում Հնդկաստանի դեսպան Բալա Վենկատեշ Վարման: «Հարցումը ստացել է հնդկական կողմը: Հնդկաստանի իշխանություններն աշխատում են այդ ուղղությամբ»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին: Sputnik V պատվաստանյութի արտադրությունը Հնդկաստանում կսկսվի օգոստոսին: Դեսպանը հավելել է, […]

̰
Որտեղի՞ց ի վերջո տարածվեց կորոնավիրուսը

17:09 21.05.2021

Կան «լուրջ անուղղակի ապացույցներ», որ SARS-CoV-2 կորոնավիրուսի առաջին արտահոսքը տեղի է ունեցել չինական հետազոտական լաբորատորիայից, հայտնում է FOX News-ը: Կան նաև տվյալներ, որ ԱՄՆ դիվանագետները զգուշացրել են այն մասին, որ Ուհանի լաբորատորիայում վտանգավոր փորձարկումներով են զբաղվում և չեն պահպանում անվտանգության կանոնները: Այդ հաղորդումները կատարվել են 2017 թվականին: Ուհանի գիտահետազոտական լաբորատորիայի հետ կապ են ունեցել չինացի […]

̰
Եվրոպան 100 միլիոն դեղաչափ COVID-19-ի դեմ պատվաստանյութ կտրամադրի աղքատ երկրներին

16:41 21.05.2021

ԵՄ-ն մտադիր է առնվազն 20 միլիոն դեղաչափ կորոնավիրուսի պատվաստանյութեր նվիրել ամենաաղքատ երկրներին մինչև 2021 թվականի ավարտը, Հռոմում G20-ի շրջանակներում Առողջապահության համաշխարհային գագաթնաժողովին ընդառաջ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: «ԵՄ-ը նպատակ ունի առնվազն հարյուր միլիոն դեղաչափ նվիրել միջին և ցածր եկամուտ ունեցող երկրներին մինչև 2021 թվականի ավարտը»,- ասել է նա:

̰
ՀՀ Այրվածքաբանության ազգային կենտրոնի աշխատակիցները ևս պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

16:32 21.05.2021

Կարևորելով պատվաստումների դերը համավարակի դեմ պայքարի գործում ՀՀ Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արթուր Բերբերյանը և աշխատակիցները պատվաստվեցին COVID-19-ի դեմ։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։

̰
Առողջապահության նախարարությունը հորդորում է ակտիվ ներգրավվել պատվաստումային գործընթացում

16:15 21.05.2021

Կորոնավիրուսային (Covid-19) հիվանդության տարածումը կանխարգելելու նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է ակտիվ ներգրավվել պատվաստումային գործընթացում՝ դրանով իսկ կանխելով հիվանդացության տարածումը և դրա հետևանքով առաջացող մահվան դեպքերը: Պատվաստվե՛ք՝ պաշտպանելով Ձեզ և Ձեր մտերիմներին: COVID-19-ի դեմ պատվաստումներն իրականացվում են ինչպես պոլիկլինիկաներում, այնպես էլ պատվաստումային շարժական կայաններում: Տեղակայման հասցեները՝ այստեղ։

̰
ԱՀԿ-ն նշել է կորոնավիրուսից մահացությունների իրական թիվը

15:42 21.05.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարծում է, որ համավարակի ընթացքում աշխարհում COVID-19-ից մահացությունների թիվը կարող է տատանվել 6-8 միլիոն մարդու: Այս մասին ուրբաթ՝ մայիսի 21-ին, ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՀԿ տվյալների և վերլուծության գծով գլխավոր տնօրենի օգնական Սամիրա Ասման: «Համավարակն այժմ զարգանում է: Կարծում եմ` վերապահումներով կա մոտ 6-8 միլիոն մահ (COVID-19-ից)»,- ասել է նա: ԱՀԿ-ի տվյալներով՝ […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք

15:15 21.05.2021

Մայիսի 20-ին կատարվել է 55 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 29 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7441 քաղաքացու հետազոտություն, որից 859-ի […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք

11:01 21.05.2021

Մայիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221699 դեպք, որոնցից 210464-ն` առողջացած, 4371-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5792 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1053007 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2932 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Ունենք 484 առողջացած և 7 մահվան դեպք: […]

̰
COVID-19․ Շվեդիան ԵՄ երկրների շարքում հիվանդացության մակարդակով առաջատարն է

09:14 21.05.2021

Շվեդիան բնակչության թվաքանակի նկատմամբ կորոնավիրուսով հիվանդացության ցուցանիշով ԵՄ երկրների շարքում հայտնվել է առաջին տեղում։ Այս մասին են վկայում Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման հարցերով եվրոպական կենտրոնի թարմացված տվյալները։ Միևնույն ժամանակ փորձագետները նշում են, որ դա չի վկայում երկրում հիվանդացության բռնկման մասին։ Երկրում համաճարակի գարնանային ալիքի պիկն անցել է ապրիլի կեսերին և այդ ժամանակվանից վարակման դեպքերի օրական […]

̰
Արքայազն Ուիլյամը պատվաստվել է COVID-19-ի դեմ

15:07 20.05.2021

Քեմբրիջի դուքս, արքայազն Ուիլյամը ստացել է կորոնավիրուսի պատվաստանյութի առաջին դեղաչափը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում: Նա պատվաստվել է երեքշաբթի՝ մայիսի 18-ին: «Ես ստացել եմ COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը: Բոլորին, ովքեր աշխատում են պատվաստանյութերի ներդրման վրա, շնորհակալություն այն ամենի համար, ինչ դուք արդեն արել եք և շարունակում եք անել»,- գրել է նա: […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր

12:17 20.05.2021

Մայիսի 19-ին կատարվել է 54 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 30 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7386 քաղաքացու հետազոտություն, որից 856-ի […]

̰
Օլիմպիական խաղերում օտարերկրյա պատվիրակությունների նախնական պլանավորված ընդհանուր թվի կեսից ավելին կկրճատվի

11:39 20.05.2021

Տոկիոյի Օլիմպիական խաղերում և Պարալիմպիկ խաղերում օտարերկրյա պատվիրակությունների նախնական պլանավորված ընդհանուր թվի կեսից ավելին կկրճատվի և կկազմի 78 հազար մարդ, բացառությամբ մարզիկների: Ճապոնիայի կառավարության այս մտադրության մասին այսօր հայտնել է Kyodo թերթը: Նախապես ենթադրվում էր, որ օտարերկրյա պատվիրակություններում ընդգրկված հյուրերի թիվը կկազմի շուրջ 180 հազար մարդ: Ճապոնիայի իշխանությունները ցանկանում են նաև արգելել օտարերկրյա ղեկավարներին և […]

̰
Հայաստանում կորոնավիրուսի դեպքերն ավելացել են 191-ով

11:02 20.05.2021

Մայիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221559 դեպք, որոնցից 209980-ն` առողջացած, 4364-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6146 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1050075 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3663 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 191 նոր դեպք: Ունենք 472 առողջացած և 7 մահվան դեպք: […]

̰
BACK_TO_TOP