18:06 02.06.2021
Հունիսի 1-ից հայ-վրացական ցամաքային սահմանը (Բագրատաշեն, Բավրա) բաց է բոլոր քաղաքացիների համար։ «Հիշեցնենք, կարանտին հայտարարելու մասին կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման համաձայն՝ ՀՀ մուտք գործող անձինք պետք է ներկայացնեն 72 ժամը չգերազանցող ՊՇՌ հետազոտության սերտիֆիկատ կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստված երկու ամբողջական դեղաչափ, երկրորդ դեղաչափը երկիր մուտք գործելու օրվանից նվազագույնը 14 օր […]
11:23 02.06.2021
Հունիսի 1-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 16 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7923 քաղաքացու հետազոտություն, որից 870-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]
11:02 02.06.2021
Հունիսի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222870 դեպք, որոնցից 213578-ն` առողջացած, 4446-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3763 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1090156 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2916 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպք: Ունենք 149 առողջացած և 1 մահվան դեպք: […]
09:23 02.06.2021
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեի փոխանցմամբ՝ Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի հարավաֆրիկյան շտամի մեկ դեպք, փոխանցում է 1tv.ge-ն։ Հարավաֆրիկյան շտամ է հաստատվել Վրաստանի քաղաքացու մոտ, ով ունի Դուբայում ճանապարհորդելու պատմություն: Անձը լիովին ապաքինվել է, կլինիկական վիճակը բավարար է:
08:15 02.06.2021
Իրաքի հարավային Դի Քար նահանգում առնվազն 2 մարդ մահացել է մուկորմիկոզից՝ «սև բորբոս» անվամբ հայտնի սնկային հիվանդությունից։ Այս մասին հայտնում է Rudaw հեռուստաալիքը՝ հղում անելով առողջապահության տեղի դեպարտամենտի ներկայացուցիչ Ամարա ալ-Զամիլիին։ «Նասիրիա քաղաքում գրանցվել է սև բորբոսով վարակվելու 4 դեպք, 2 մահ: Մահվան դեպքերը կապված են կորոնավիրուսային վարակի հետևանքով առաջացած բարդությունների հետ», -ասել է նա։ […]
18:25 01.06.2021
Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ ցամաքային սահմանների բացմանը զուգահեռ անհրաժեշտ է հնարավորինս ապահովագրվել վիրուսի տարածման ռիսկերից, գրում է «Գռուզիա Օնլայնը»: Ըստ Գամկրելիձեի՝ համակարգող խորհուրդն այսօր լրացուցիչ առաջարկություններ է ներկայացրել երկիր մուտք գործող անձանց մոնիթորինգի և վերահսկման վերաբերյալ: Նրա խոսքերով՝ միջոցառումները կարող են ուժի մեջ մտնել երկու շաբաթից: «Մենք […]
15:12 01.06.2021
Վրաստանի աշխատանքի, առողջապահության, փախստականների և սոցիալական հարցերի նախարար Էկատերինե Տիկարաձեի մոտ կորոնավիրուս է հաստատվել, փոխանցում է Aliq.ge-ն։ Նախարարության հաղորդմամբ՝ նախարարն իրեն լավ է զգում, գտնվում է ինքնամեկուսացման մեջ և շարունակում է աշխատել հեռավար ռեժիմով: Նախարարության մյուս աշխատակիցները, ովքեր շփում են ունեցել նրա հետ, գտնվում են ինքնամեկուսացման մեջ:
13:32 01.06.2021
Թուրքիայում կորոնավիրուսի բռնկման պատճառով կարանտինային սահմանափակումների մեղմացման երկրորդ փուլը սկսվել է երեքշաբթի՝ հունիսի 1-ին: Այս մասին հայտարարել է պետության ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որի ելույթը հեռարձակել է ATV հեռուստաալիքը: Այսպիսով, երկրում կրճատվել է պարետային ժամը, որը նախկինում գործում էր 21:00-05:00-ը, ինչպես նաև շաբաթ և կիրակի: «Հունիսի ողջ ընթացքում պարետային ժամը գործելու է աշխատանքային օրերին և […]
11:13 01.06.2021
Մայիսի 31-ին կատարվել է 62 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7872 քաղաքացու հետազոտություն, որից 870-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]
11:02 01.06.2021
Հունիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222778 դեպք, որոնցից 213429-ն` առողջացած, 4445-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3822 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1087240 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3280 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 108 նոր դեպք: Ունենք 221 առողջացած և 7 մահվան դեպք:
22:08 31.05.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ «Պատվաստվել եմ», – գրել է Մակրոնը Twitter-ում ՝ չհայտնելով, թե հատկապես որ պատվաստանյութն է օգտագործվել: Ֆրանսիայի առաջնորդը կոչ է արել պատվաստվել նաև մյուսներին։ «Ինչպես ես և Բրիջիթը (Մակրոնը նախագահի կինն է), ինչպես արդեն 25 մլն ֆրանսիացիներ, եկեք պատվաստվենք, որպեսզի պաշտպանենք մեզ և մեր հարազատներին», […]
15:20 31.05.2021
Գիտնականները, այլ ոչ թե հատուկ ծառայությունները, պետք է զբաղվեն COVID-19-ի ծագման պարզմամբ, ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Վան Վենբինը՝ մեկնաբանելով COVID-19-ի արհեստական ստեղծման տարբերակները: Վերջերս հաճախակի են դարձել արևմտյան երկրների հայտարարությունները կորոնավիրուսի լաբորատոր ծագման հավանականության մասին: Ջո Բայդենի վարչակազմը տարածել է ռելիզ, որտեղ նշել է, որ չի բացառում փորձերի ընթացքում տեղի ունեցած պատահարի պատճառով COVID-19-ի […]
12:07 31.05.2021
Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի հանդիսատեսից պահանջվում է կորոնավիրուսի բացասական PCR թեստ տրամադրել: Այս մասին հայտնել է Yomiuri թերթը՝ վկայակոչելով կառավարության աղբյուրները: Կանոնը վերջնականապես կընդունվի, եթե որոշում կայացվի տեղի հանդիսականներին մարզական կառույցներ մուտք գործելու թույլտվության մասին: Ըստ առաջարկվող ծրագրի, հանդիսականները պետք է ստուգվեն ոչ ավելի, քան յոթ օր առաջ այն մարզական իրադարձությունից, որի համար տոմս են […]
11:04 31.05.2021
Մայիսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222670 դեպք, որոնցից 213208-ն` առողջացած, 4438-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3942 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1083960 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2655 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 34 նոր դեպք: Ունենք 227 առողջացած և 6 մահվան դեպք: […]
22:15 30.05.2021
Վրաստանում վերջին մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 723 նոր դեպք, ապաքինվել է 1 407մարդ։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքէջում: Կորոնավիրուսից վերջին մեկ օրում մահացել է 18 մարդ, մահացածների ընդհանուր թիվը կազմում է 4 757:
18:33 30.05.2021
Ուհանի վիրուսաբանության ինստիտուտի աշխատակիցներից մեկի կինը մահացել է կորոնավիրուսից համավարակի սկսվելուց մի քանի ամիս առաջ, հայտնում է Daily Caller- ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետդեպարտամենտի նախկին աշխատակից Դեյվիդ Աշերին: Միացյալ Նահանգների 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի կառավարման տարիներին Աշերը հետաքննում էր կորոնավիրուսի ծագումը: Տեղեկատվությունն այն մասին, որ Ուհանում վիրուսաբանության ինստիտուտի աշխատակցի կինը դարձել է COVID-19- ի առաջին զոհերից […]
15:03 30.05.2021
Ռուսաստանում դարձյալ ավելացել է կորոնավիրուսի դեպքերի թիվը: Անցած օրվա ընթացքում այստեղ հայտնաբերվել է COVID-19-ի 9 694 նոր դեպք, ինչն ամենամեծ ցուցանիշն է մարտի 19-ից ի վեր: Դեպքերի 1/3-ից ավելին գրանցվել է Մոսկվայում: Մեկ օրում Ռուսաստանում մահացել է 355 հիվանդ: Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի 5 միլիոնից ավելի դեպք է գրանցվել: Մահերի թիվը գերազանցել է 121 […]
14:00 30.05.2021
Մայիսի 29-ին կատարվել է 8 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 7810 քաղաքացու հետազոտություն, որից 870-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]
13:45 30.05.2021
Մեծ Բրիտանիայի հետախուզությունը կարծում է, որ նոր կորոնավիրուսի համավարակն իրականում կարող էր առաջանալ Չինաստանի Ուհան քաղաքի վիրուսաբանական համալսարանից հարուցչի արտահոսքի հետևանքով: Այս մասին գրում է The Sunday Times- ը: Լրատվամիջոցի հաղորդմամբ՝ ավելի վաղ արևմտյան հետախուզական ծառայությունները քիչ հավանական էին համարում այդ վարկածը, բայց այժմ նրանք վերանայել են իրենց դիրքորոշումը: Մասնավորապես, ամերիկյան հետախուզության աղբյուրներից մեկը մտահոգություն […]
13:31 30.05.2021
Քվինսլենդի բժշկական հետազոտական ինստիտուտի (ԱՄՆ) գիտնականները երկու նոր դեղամիջոց են մշակել՝ SARS-CoV-2 վարակը կանխելու և արդեն իսկ վարակված մարդկանց բուժելու համար: Գիտական աշխատանքի արդյունքներով հոդված է հրապարակվել Cell Discovery ամսագրում: Ներկայումս ֆրանսիական IDMIT նախաբժշկական և կլինիկական հետազոտական կենտրոնում պեպտիդային դեղամիջոցները փորձարկվում են համստերների վրա: Նախնական փորձարկումը ցույց է տվել, որ միացությունները թունավոր չեն և լուրջ […]
13:20 30.05.2021
Նոր տեսակի կորոնավիրուսով հիվանդը, որի մոտ առաջին անգամ հայտնաբերվել է «դեղին բորբոս», մահացել է Հնդկաստանի հիվանդանոցներից մեկում: Այս մասին հայտնում է PTI գործակալությունը՝ հղում կատարելով նրա բուժող բժշկին: 59-ամյա Կունվար Սինգհի մոտ կորոնավիրուսային վարակի ֆոնին ախտորոշվել է միանգամից երեք սնկային ինֆեկցիա՝ «սև», «սպիտակ» և «դեղին» բորբոս: «Կունվար Սինգհը բուժվում էր, բայց մահացել է արյունը թունավորող […]
11:06 30.05.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ մայիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222636 դեպք, որոնցից 212981-ն` առողջացած, 4432-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4142 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1081305 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2771 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 81 նոր դեպք: Ունենք 229 […]
19:50 29.05.2021
Վրաստանը զբոսաշրջիկների համար արդեն բացել է իր օդային սահմանները, իսկ հունիսի 1-ից նախատեսում է ցամաքային սահմանները բացել։ «Սահմանափակումների պարզեցումը մեծացնում է COVID-19 դեպքերի աճի ռիսկերը, հետևաբար, դրանք չեղյալ համարել Վրաստան մուտք գործողների համար անթույլատրելի է»,- լրագրողներին ասել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նա անթույլատրելի համարել երկրի սահմաններից ներս թողնել […]
19:27 29.05.2021
Վիետնամի առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրում կորոնավիրուսի նոր տարբերակի առաջացման մասին, որն ունի բրիտանական և հնդկական շտամներ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին ՝ վկայակոչելով VnExpress- ին: Նախնական տվյալներով, հիբրիդային շտամն ավելի վարակիչ է և հեշտությամբ փոխանցվում է օդով, ինչի հետևանքով երկրում ավելացել են COVID-19 նոր դեպքերի թիվը: Ըստ ԱՀԿ-ի ՝ Վիետնամում մեկ օրում 6 356 դեպք […]
18:42 29.05.2021
Բոլոր կանոնակարգերի մեղմացումը որոշակի ռիսկ է դեպքերի ավելացման համար, – այս մասին ցամաքային սահմանների բացման վերաբերյալ հայտնել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Հաղորդում է 1tv.ge-ն։ Գամկրելիձեն նշում է, որ այդ պատճառով բոլոր հանձնարարականները պետք է խստորեն պահպանվեն: «Չի կարելի, որ սահմանը հատի անձը, ով չունի PCR թեստի բացասական պատասխան: Նույնը պատվաստման […]
18:02 29.05.2021
Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները սկսել են իրենց ստուգումներy SARS-CoV-2 կորոնավիրուսի արհեստական ծագման վարկածի վերաբերյալ: Այժմ նրանք այդ հարցի շուրջ համագործակցում են Միացյալ Նահանգների հետ և տվյալների փոխանակում իրականացնում: Այս մասին գրում է The Telegraph-ը՝ հղում կատարելով բարձրաստիճան աղբյուրին: Ավելի վաղ Սպիտակ տունը նշել էր Չինաստանի ՈՒհան քաղաքում գտնվող լաբորատորիայի վթարի հավանականության մասին, վարկածն առայժմ չի […]
17:45 29.05.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 986 նոր դեպք, ապաքինվել է 590 պացիենտ:Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 590 մարդ, մահացել է 12 -ը։ Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 342 880 դեպք: Երկրում ընդհանուր առմամբ պատվաստվել է 134 602 մարդ:
17:27 29.05.2021
Այսպես կոչված հնդկական շտամով վարակման նոր դեպք չի հաստատվել և հետազոտությունում ոչ մի կասկածելի դեպքեր չունենք,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Հաղորդում է 1tv.ge-ն ։ Միևնույն ժամանակ, ըստ Գամկրելիձեի, երկիրն արդեն լքել են այն երեք անձինք, որոնց մոտ հաստատվել էր կորոնավիրուսի հնդկական շտամը, որի շուրջ արել են հայտարարություն, նոր […]
17:00 29.05.2021
Վիետնամում հայտնաբերել են COVID-19-ի հիբրիդային շտամ՝ բրիտանական ու հնդկական շտամների բնութագրումներով,-հայտնում է VnExpress-ը: Վիետնամի առողջապահության նախարար Նգուեն Տհան Լոնգը հայտարարել է, որ կորոնավիրուսով որոշ հիվանդների անալիզներում հայտնաբերվել է միանգամից երկու շտամ: Վիետնամական հիբրիդային շտամը, հետազոտությունների համաձայն, ավելի արագ է տարածվում և արագ է փոխանցվում օդակաթիլային ճանապարհով: Հենց դա է պատճառը, որ վերջին շրջանում երկրում ավելի […]