TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+4.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Չինաստանում չղջիկների մոտ հայտնաբերվել են կորոնավիրուսի նոր տեսակներ

21:41 11.06.2021

Չինացի գիտնականները չղջիկների մոտ հայտնաբերել են  կորոնավիրուսի նախկինում անհայտ մի քանի տեսակներ: Դրանցից մեկը կարող է գենետիկորեն նման լինել SARS-CoV-2-ին, գրում է CNN- ը: Փորձագետների կարծիքով՝ կորոնավիրուսային վարակի նոր տեսակները, որոնք հայտնաբերվել են Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Յուննան նահանգի չղջիկների մոտ, կարող են տարածվել մարդկանց մեջ: Շանդունի համալսարանի գիտնականները 2019 թվականի մայիսից մինչև 2020 թվականի նոյեմբեր […]

̰
Վրաստանում մի շարք սահմանափակումներ վերացվել են

20:45 11.06.2021

Վրաստանում համաճարակային իրավիճակի կայունացումից հետո կառավարությունում գործող միջգերատեսչական խորհուրդը մի շարք սահմանափակումներ է վերացրել: Սակայն որոշ սահմանափակումներ դեռ մնում են ուժի մեջ: Aliq.ge-ի փոխանցմամբ, մասնավորապես, Վրաստանում ուժի մեջ է գիշերային ժամերին տեղաշարժի արգելքը: Երեկոյան ժամը 23:00-04:00-ն տեղաշարժվելու համար ֆիզիկական անձինք տուգանվում են 2000 լարիով, իրավաբանական անձինք՝ 10 000 լարիով: Երկրում շարունակում է ուժի մեջ մնալ […]

̰
ԵՄ անդամ երկրները պայմանավորվել են ամառային սեզոնի ընթացքում պարզեցնել ճանապարհորդության սահմանափակումները

20:12 11.06.2021

ԵՄ անդամ երկրները պայմանավորվել են պարզեցնել ճանապարհորդության սահմանափակումները ամառային սեզոնի ընթացքում: Ըստ «Reuters»-ի, Եվրամիության անդամ 27 երկրների դեսպանները աջակցել են Եվրահանձնաժողովի այն առաջարկին, համաձայն որի՝ լիարժեք պատվաստված մարդիկ կկարողանան ազատ ճանապարհորդել եվրոպական երկրներում: Բացի դրանից, հուլիսի 1-ից ԵՄ-ում կգործարկվեն Covid-19 սերտիֆիկատները: Ճանապարհորդների համար ահմանափակումները կգործեն կախված իրենց երկրում համաճարակաբանական իրավիճակից: Օրինակ, «կանաչ գոտու» երկրներից ժամանած […]

̰
Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստները պատվաստվել են կորոնավիրուսի  դեմ

20:05 11.06.2021

Իսպանիայի հավաքականի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ թիմի ֆուտբոլիստները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ։ Երկրի իշխանությունները մի մեծ խումբ բժիշկներ են ուղարկել, որ լիարժեք հսկողությամբ իրականացվի  պատվաստումը։ Հիշեցնենք, որ Եվրո-2020-ի ոչ բոլոր հավաքականներն են պատրաստակամություն հայտնել պատվաստվել մրցաշարից  առաջ։

̰
ԱՆ ալերգոլոգիայի գծով խորհրդատուն՝ կորոնավիրուսային հիվանդության բարդությունների ու դրանց կանխարգելման մասին

15:06 11.06.2021

COVID-19 համավարակից մեկ տարի անց պարզ է, թե այն ինչ ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա: ԱՆ ալերգոլոգիայի գծով խորհրդատու Սևան Իրիցյանը խոսում է կորոնավիրուսային հիվանդության բարդությունների ու դրանց կանխարգելման մասին: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Պակիստանի նահանգներից մեկում COVID-19-ի դեմ չպատվաստված անձանց SIM քարտերը կարգելափակվեն

12:49 11.06.2021

Պակիստանի ամենախիտ բնակեցված Փենջաբ նահանգի իշխանությունները կարգելափակեն այն մարդկանց SIM քարտերը, ովքեր հրաժարվում են պատվաստվել կորոնավիրուսի դեմ, հայտնում է The Express Tribune- ը: Որոշումն ընդունվել է նահանգի առողջապահության նախարար Յասմին Ռաշիդի գլխավորությամբ կայացած նիստում: Նա նաև նշել է, որ նահանգի կառավարությունը կօգտագործի բոլոր ռեսուրսները՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար և երկրի իշխանություններին այլ քայլեր կներկայացնի՝ քաղաքացիներին  […]

̰
Ընդդեմ COVID-19-ի․ Հնդկաստանում կվերապատրաստվի ավելի քան 1 միլիոն բուժաշխատող

11:53 11.06.2021

COVID-19-ի համաճարակի դեմ պայքարի նպատակով Հնդկաստանի կառավարությունը կվերապատրաստի առողջապահական ոլորտի ավելի քան մեկ միլիոն աշխատակցի։ Այդ մասին հունիսի 11-ին հաղորդել է ThePrint-ը: Այս պահին Հնդկաստանում նկատվում է ինչպես վարակակիրների մասին հոգ տանող մշտական ​​անձնակազմի, այնպես էլ լաբորատորիաների, թթվածնային տեխնիկայի սպասարկման և շատ այլ մասնագետների պակաս։ Նարենդրա Մոդիի կառավարությունը սկսել է վերապատրաստել ավելի քան 1,17 միլիոն […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 95 նոր դեպք

11:02 11.06.2021

Հունիսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223555 դեպք, որոնցից 214998-ն` առողջացած, 4482-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2983 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1118753 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3866 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 95 նոր դեպք: Ունենք 141 առողջացած և 4 մահվան դեպք:

̰
Կորոնավիրուսի հնդկական շտամն արագորեն տարածվում է Մեծ Բրիտանիայում

10:16 11.06.2021

Վերջերս Մեծ Բրիտանիայում COVID-19-ով վարակված մարդկանց մեծ մասի մոտ ախտորոշվում է կորոնավիրուսի հնդկական շտամ, որը հայտնի է «Դելտա» անունով: Ինչպես նշում է The Telegraph-ը,  վկայակոչելով Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Մեթ Հենքոկին, նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 91 տոկոսի: Հիվանդացության ցուցանիշը կտրուկ աճել է երկրում, հատկապես՝ հյուսիս-արևմուտքում: Միևնույն ժամանակ, հոսպիտալացումների թիվը ցածր է: Ավելի […]

̰
ԱՀԿ-ն  COVID-19-ի առնչությամբ նախազգուշացում է արել Եվրոպային՝ ամառային ուղևորություններին ընդառաջ

21:55 10.06.2021

Կլյուգեն հավելել է, որ Եվրոպայում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է բնակչության 30 տոոկսը, ինչը բավական չէ վիրուսի հերթական ալիքը կանխելու համար։

̰
Հնդկաստանում գրանցվել է COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերի նոր ռեկորդ

14:43 10.06.2021

Հնդկաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է COVID-19-ի պատճառով մահվան ռեկորդային դեպք. մահացել է 6 148 մարդ: Այս մասին հունիսի 10-ին հայտարարել է Հնդկաստանի առողջապահության նախարարությունը: Նախարարության տվյալներով՝ մարտից, երբ երկրում համավարակ է սկսվել, 29,1 միլիոն մարդ հիվանդացել է կորոնավիրուսով, ավելի քան 27,6 միլիոն մարդ ապաքինվել է, ավելի քան 359 հազարը՝ մահացել: Դեպքերի թվի կտրուկ աճը […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր

11:55 10.06.2021

Հունիսի 9-ին կատարվել է 35 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 14 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8187 քաղաքացու հետազոտություն, որից 873-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Վրաստանը մտադիր է COVID-19-ի դեմ պատվաստել օտարերկրացիներին

11:25 10.06.2021

Վրաստանում կացության իրավունք ունեցող օտարերկրացիները և դիվանագետները, ինչպես նաև այլ կատեգորիաների անձինք  կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հնարավորություն կունենան: Այդ մասին ասել է Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Նա հաստատել է, որ Վրաստանում քննարկվում է օտարերկրացիների պատվաստումների հարցը, և այն կներկայացվի միջգերատեսչական համակարգող խորհրդին, փոխանցում է Sputnik Georgia-ն։ «Կարծում ենք, որ պատվաստվելու […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 76 նոր դեպք

11:02 10.06.2021

Հունիսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223460 դեպք, որոնցից 214857-ն` առողջացած, 4478-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3033 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1114887 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3291 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 76 նոր դեպք: Ունենք 167 առողջացած և 4 մահվան դեպք: […]

̰
G7-ի ղեկավարները Քարբիս Բեյում կքննարկեն համավարակի հետևանքներն աղքատ երկրների համար

18:28 09.06.2021

Յոթի խմբի (G7) երկրների ղեկավարները մտադիր են Քարբիս Բեյի գագաթնաժողովում քննարկել կորոնավիրուսի համավարակի հարուցած ճգնաժամի տնտեսական հետևանքներն ամենաքիչ բարեկեցիկ երկրների համար: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հունիսի 9-ին այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի (ԵԽ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Ստրասբուրգում՝ Եվրախորհրդարանի (ԵԽ) նստաշրջանում: «Մեր գլխավոր նպատակն է հաղթել կորոնավիրուսի համավարակը բոլոր երկրներում: Համավարակի ավարտը գլխավոր նախադրյալն […]

̰
Մոսկվան ուժեղացնելու է ռեստորաններում, ակումբներում և առևտրի կենտրոններում դիմակներ և ձեռնոցներ կրելու նկատմամբ վերահսկողությունը

15:57 09.06.2021

Մոսկվայի իշխանությունները խստացրել են հասարակական վայրերում դիմակներ ու ձեռնոցներ կրելու նկատմամբ վերահսկողությունը, լրագրողներին ասել է մայրաքաղաքի վերահսկողության գլխավոր վարչության պետ Եվգենի Դանչիկովը: Չորեքշաբթի օրը օպերատիվ շտաբը տեղեկացրել էր, որ Մոսկվայում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվը հունվարի 16-ից սկսած ամենաբարձրն է՝ 4 124: «Մոսկվայում համաճարակաբանական իրավիճակը վատթարանում է, դեպքերի թիվն աճում է: Այս առումով, այսօրվանից հասարակական վայրերում, […]

̰
Կորոնավիրուսով վարակվածներից ծայրահեղ ծանր վիճակում են 39, ծանր վիճակում` 225 քաղաքացի

15:38 09.06.2021

Հայաստանում կորոնավիրուսով վարակված՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտ է 270-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը: «Ներկայումս ՀՀ տարածքում 7 բժշկական կենտրոն է սպասարկում կորոնավիրուսով հիվանդներին՝ 2-ը մարզային, մնացածը՝ մայրաքաղաքում: Մարզային ԲԿ-ները գտնվում են Սպիտակում և Կապանում: Թոքային օդափոխման սարքերին միացված է 19 քաղաքացի, […]

̰
ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատուն՝ կորոնավիրուսային հիվանդության բարդությունների ու դրանց կանխարգելման մասին

15:12 09.06.2021

COVID-19 համավարակից մեկ տարի անց պարզ է, թե այն ինչ ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա: ԱՆ մանկաբուժության գծով խորհրդատու Սերգեյ Սարգսյանը խոսում է կորոնավիրուսային հիվանդության բարդությունների ու դրանց կանխարգելման մասին: Մանրամասները՝ ՀՀ առողջապահության ներկայացրած տեսանյութում։

̰
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ցուցանիշը հատել է 50 հազարի շեմը

13:32 09.06.2021

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումների ցուցանիշը հատել է 50 հազարի շեմը: 08.06.2021 թվականի դրությամբ կատարվել է 50228 պատվաստում: Հիշեցնենք, որ AstraZeneca-ով և CoronaVac-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Իսկ Sputnik V-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների […]

̰
Pfizer-ը սկսում է COVID-ի դեմ պատվաստանյութի փորձարկումները 12 տարեկանից ցածր երեխաների մոտ

12:44 09.06.2021

Pfizer- ը կփորձարկի COVID պատվաստանյութը 12 տարեկանից ցածր երեխաների շրջանում: Այս մասին ասվում է ընկերության տարածած հայտարարության մեջ։ Հետազոտությանը կմասնակցի մինչ 4500 երեխա ԱՄՆ-ում, Ֆինլանդիայում, Լեհաստանում և Իսպանիայում: Պատվաստանյութն արտակարգ դեպքերում 12 տարեկանից բարձր անձանց շրջանում օգտագործման նպատակով արդեն իսկ հաստատվել է ԱՄՆ-ում, Կանադայում և ԵՄ-ում։ Նշվում է, որ երեխաներին անվտանգ և արդյունավետ պատվաստանյութերով ապահովելը […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակն Արցախում

12:35 09.06.2021

Հունիսի 8-ին կատարվել է 51 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 15 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8152 քաղաքացու հետազոտություն, որից 872-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]

̰
Ունենք կորոնավիրուսի 99 նոր դեպք, 11 մահ

11:01 09.06.2021

Հունիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223384 դեպք, որոնցից 214690-ն` առողջացած, 4474-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3129 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1111596 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3530 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 99 նոր դեպք: Ունենք 81 առողջացած և 11 մահվան դեպք:

̰
Չինաստանը քննադատել է COVID-ի ծագմանն ուղղված մեղադրանքները

18:35 08.06.2021

Չինաստանը համեմատել է կորոնավիրուսի արհեստական ​​ծագման մասին արևմտյան մեղադրանքները Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի պնդումների հետ: Այս կարծիքը Twitter-ում հայտնել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանության մամուլի քարտուղար Լյու Պենյուն: Նա նշել է, որ COVID-19-ի ծագումը գիտության խնդիր է և այն պետք է համատեղ ուսումնասիրեն աշխարհի գիտնականները, այլ ոչ թե քաղաքականացնեն: «Ցանկացած եզրակացություն պետք է արվի համաձայն ԱՀԿ […]

̰
ԱԱՏՄ աշխատակիցների պատվաստման գործընթացը շարունակվում է

16:11 08.06.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցների պատվաստման գործընթացը շարունակվում է։ «Այսօր աշխատակիցների մի մասը, ըստ ժամանակացույցի, ստացավ պատվաստման երկրորդ չափաբաժինը՝ արժանանալով «ՔՈՎԻԴ-19 ՊԱՏՎԱՍՏՎԱԾ» կրծքանշանի։ Կորոնավիրուսային համավարակի կապակցությամբ 2020 թվականի սեպտեմբերի 11-ին հանրապետությունում հայտարարվել է կարանտին, որի ավարտն այս պահին սահմանված է 2021 թ․ հուլիսի 11-ին։ Պատվաստումն առաջին ու էական քայլն է հիվանդությունը կանխարգելելու, համավարակը […]

̰
Պեկինը քովիդի արհեստական ծագման մեղադրանքը համեմատել է Իրաքում միջուկային զենքի առկայության վերաբերյալ պնդման հետ

12:57 08.06.2021

Չինաստանը համեմատել է կորոնավիրուսի արհեստական ​​ծագման մասին արևմտյան մեղադրանքներն Իրաքում զանգվածային ոչնչացման զենքի առկայության վերաբերյալ պնդումների հետ: Այս կարծիքը Twitter- ում հայտնել է ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանության մամուլի քարտուղար Լյու Պենյուն: Նա նշել է, որ COVID-19- ի ծագումը գիտության խնդիր է, և այն պետք է համատեղ ուսումնասիրեն աշխարհի գիտնականները, այլ ոչ թե քաղաքականացնեն: «Ցանկացած եզրակացություն պետք […]

̰
ՄԱԿ-ի կենտրոնակայանը հուլիսի 6-ից կվերականգնի օֆլայն աշխատանքը

12:32 08.06.2021

Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանի աշխատակիցները հուլիսի 6-ից կսկսեն աստիճանաբար վերադառնալ աշխատանքի լիովին անմիջական ռեժիմի՝ սանիտարական սահմանափակումների մեղմացմանը զուգահեռ, որոնք ԱՄՆ-ի խոշորագույն մեգապոլսում սահմանվել էին կորոնավիրուսային համավարակի պատճառով: Այդ մասին ասված է համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի՝ ՄԱԿ-ի աշխատակիցներին ուղղված նամակում, հայտնում է ТАСС-ը: Փաստաթղթում արձանագրված է, որ քաղաքում վերջին ամիսներին նոր կորոնավիրուսով վարակման դեպքերի […]

̰
ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության գրանցումից ի վեր առաջին անգամ մահվան դեպք չի գրանցվել

11:02 08.06.2021

ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության գրանցումից ի վեր առաջին անգամ COVID-19-ից մահվան դեպք չի գրանցվել: Երեկ կատարվել է 3067 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 73 նոր դեպք: Ունենք 105 առողջացած։ Հունիսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 223285 դեպք, որոնցից 214609-ն` առողջացած, 4463-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում […]

̰
Ռուսաստանի մարզերից մեկը որոշել է թոշակառուներին վճարել կորոնավիրուսի դեմ պատվաստման համար

08:27 08.06.2021

ՌԴ Կուրսկի մարզում որոշել են թոշակառուներին կորոնավիրուսի դեմ պատվաստման դիմաց հատկացնել 3 հազարական ռուբլի: Այս մասին ասված է  է մարզպետարանի կայքում: Պարզաբանվում է, որ պարգևավճարներ կարող են ստանալ նաև այն տարեցներն, ովքեր պատվաստվել են բնակչության պատվաստման արշավի մեկնարկին՝ 2020թ սեպտեմբերին։ Անհրաժեշտ է պատվաստվել մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը: Միջոցները կհատկացվեն տարածաշրջանային բյուջեից: Հունիսի 7-ին Ռուսաստանի […]

̰
ԱՀԿ-ի ղեկավարը նախազգուշացրել է չպատվաստվածների համար կորոնավիրուսի նոր շտամների վտանգի մասին

21:06 07.06.2021

Այս մասին Ժնևում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

̰
Կորոնավիրուսի երրորդ ալիքի ֆոնին Թաիլանդում մեկնարկել են զանգվածային պատվաստումները

17:06 07.06.2021

Նախատեսվում է Թաիլանդի 66 միլիոնանոց բնակչության 70 տոկոսին պատվաստել մինչև այս տարվա վերջը։

̰
BACK_TO_TOP