TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

ԱՀԿ-ն առաջին անգամ  թույլատրել է պատվաստել երեխաներին և դեռահասներին կորոնավիրուսի դեմ

20:10 24.06.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) առաջին անգամ ընդունել է, որ երեխաներն ու դեռահասները կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Նորացված ուղեցույցները տեղադրված են կազմակերպության կայքում: Տեքստում նշվում է, որ երեխաներն ու դեռահասներն ավելի հեշտ են հաղթահարում COVID-19-ը, քան մեծահասակները: «Հետևաբար, եթե նրանք  չեն մտնում  COVID-19-ով ծանր վարակվելու  ռիսկային խմբերում, նրանց հարկավոր է ավելի արագ պատվաստել , քան […]

̰
«Վեկտորի» տնօրենը խոսել է Ռուսաստանում կորոնավիրուսի մուտացիաների մասին

18:30 24.06.2021

Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 16 հազար հավանական մուտացիա: Այդ մասին հայտարարել է «Վեկտոր» պետական ​​հետազոտական ​​կենտրոնի տնօրեն Ռինատ Մակսյուտովը: Նա նշել է, որ վիրուսների նման բազմազան տարբերակներին կարող են դիմակայել միայն համատարած պատվաստումներով:  

̰
Նախընտրական քարոզարշավի հետևանքով սպասվում է կորոնավիրուսի տարածվածության որոշակի աճ. Անահիտ Ավանեսյան

18:20 24.06.2021

Նախընտրական քարոզարշավի հետևանքով Հայաստանում սպասվում է կորոնավիրուսի տարածվածության որոշակի աճ: Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը՝ ավելացնելով, որ նախորդ 7 և 14 օրերի համեմատականներն արդեն ցույց են տալիս վարակվածության մի փոքր աճ: «Իհարկե, պետք է ամեն ինչ անենք, որ այդ աճը չլինի կտրուկ, չլինի մեծ: Պատվաստումներն այս […]

̰
Հնդկաստանում գրանցել են «Դելտա պլյուս» շտամից մահվան առաջին դեպքը

17:10 24.06.2021

Հնդկաստանի Մադհյա Փրադեշի նահանգում հայտնել են կորոնավիրուսի «Դելտա պլյուս» շտամով հիվանդացած մարդու մահվան մասին, որն այս շտամից մահվան առաջին դեպքն է: Այս տարբերակը լայնորեն տարածված «դելտա» (B.1.617.2) շտամի մուտացիան է: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հնդկաստանում հայտնաբերել է «Դելտա պլյուս» շտամով վարակման շուրջ 40 դեպք: «Պետք է նշել, որ հինգ մարդուց չորսը, որոնց նմուշները դրական […]

̰
«Ռոսպոտրեբնադզորից» հայտարարում են, որ կորոնավիրուսի համավարակը վերջինը չէ

15:48 24.06.2021

«Ռոսպոտրեբնադզորի» ղեկավար Աննա Պոպովան ասել է, որ կորոնավիրուսային համավարակը վերջին չէ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: «Պարզ է, որ համավարակի ներկա իրավիճակը վերջինը չէ, այն առաջինն է այս հազարամյակում, այս դարում, բայց վերջինը չէ»,- ասել է նա: Ավելի վաղ Պոպովան հայտնել էր, որ կորոնավիրուսի, այսպես կոչված, հնդկական շտամը` «դելտան», արդեն տարածվել է աշխարհի գրեթե 90 երկրում:

̰
Աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել ավելի քան 180 միլիոն մարդ

12:50 24.06.2021

Աշխարհում COVID-19 կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 180 միլիոնը՝ համաձայն Worldometers -ի հունիսի 24-ի տվյալների: Այսպիսով, այսօր առավոտվա դրությամբ՝ աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով է վարակվել 180 373 641 մարդ: Առողջացել է ավելի քան 165 միլիոն մարդ, իսկ ավելի քան 3,9 միլիոնը՝ մահացել: ԱՄՆ-ը շարունակում է զբաղեցնել առաջին տեղը համավարակի հետ կապված հիվանդացության և մահվան […]

̰
Եգիպտոսը թույլ է տալիս COVID-ի դեմ պատվաստված մարդկանց մուտք գործել երկիր առանց թեստերի

12:35 24.06.2021

COVID-19 կորոնավիրուսի դեմ ամբողջովին պատվաստված օտարերկրացիները կարող են մուտք գործել Եգիպտոս առանց PCR թեստերի, պայմանով, որ նրանք պատվաստման վկայական տրամադրեն սահմանին: Այս մասին հաղորդվում է Al Ahram թերթը՝ հղում կատարելով Եգիպտոսի առողջապահության և ազգաբնակչության հարցերով նախարարությանը: Մուտքը թույլատրվում է երկբաղադրիչ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը ստանալուց 14 օր անց (Sputnik V, Pfizer, AstraZeneca, Moderna , Sinopharm, Sinovac) […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք

11:03 24.06.2021

Հունիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224533 դեպք, որոնցից 216312-ն` առողջացած, 4505-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2620 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1163742 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3452 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 103 նոր դեպք: Ունենք 82 առողջացած և 2 մահվան դեպք:

̰
Ֆրանսիան կորոնավիրուսի պատճառով Ռուսաստանը ներառել է «կարմիր» երկրների ցուցակում 

10:13 24.06.2021

Ֆրանսիայի կառավարությունը Ռուսաստանը ներառել է «կարմիր» երկրների ցանկում, որոնք ունեն կորոնավիրուսի տարածման մեծ ռիսկ: Այս մասին հայտարարել է կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը, փոխանցում է Le Figaro- ն: Խորհուրդ չի տրվում ճանապարհորդել երկրներ, որոնցում կորոնավիրուսի տարածման մեծ ռիսկ կա, բացառությամբ հատուկ հանգամանքների: Այդ երկրներից ժամանողները պետք է պարտադիր կարանտին անցնեն: Ռուսաստանում, վերջին օրվա ընթացքում, հայտնաբերվել […]

̰
ԱՆ-ն հորդորում է՝ զգուշացե՛ք կրկանավարակից

22:13 23.06.2021

Վարակված չի նշանակում պատվաստված։ Զգուշացե՛ք կրկանավարակից, ասված է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ նախարարության տարածած հաղորդագրության մեջ։  

̰
Moderna-ի նախագահը խոսել է COVID-19-ի և այլ պատվաստանյութերի տեխնոլոգիայի մասին

16:45 23.06.2021

Associated Press-ը զրուցել է Moderna-ի նախագահ Սթիվեն Հոգեի հետ, որը պատմել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բարելավման պլանների և ընկերության գործունեության մասին։ Նրա խոսքերով՝ նոյեմբերին հաջորդ լոքդաունին չգնալու համար ընկերությունը պատվաստանյութի արդյունավետությունը կմեծացնի այս տարվա չորրորդ եռամսյակում: Հոգեն նշել է, որ Moderna-ի պատվաստանյութի առաջին տարբերակը պատրաստել են հինգ ամսում, ընդ որում՝ անցկացվել են բազմաթիվ կլինիկական փորձարկումներ: […]

̰
Կորոնավիրուսով վարակվածներից ծայրահեղ ծանր վիճակում են 51, ծանր վիճակում` 171 քաղաքացի  

16:07 23.06.2021

Հայաստանում կորոնավիրուսով վարակված՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտ է 222-ին: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը: «Ներկայումս ՀՀ տարածքում 7 բժշկական կենտրոն է սպասարկում կորոնավիրուսով հիվանդներին՝ 2-ը մարզային, մնացածը՝ մայրաքաղաքում: Մարզային ԲԿ-ները գտնվում են Սպիտակում և Կապանում: Թոքային օդափոխման սարքերին միացված է 24 քաղաքացի, ծայրահեղ ծանր […]

̰
AstraZeneca-ն հայտարարել է «Դելտա» շտամի դեմ իր պատվաստանյութի արդյունավետության մասին

14:02 23.06.2021

AstraZeneca COVID պատվաստանյութը արդյունավետ է կորոնավիրուսի «Դելտա» և «Կապպա» շտամների դեմ: Դրա համար հիմք է ծառայել ընկերությունում անցկացված ուսումնասիրությունը, չորեքշաբթի՝ հունիսի 23-ին, հայտնում է Reuters- ը: Օքսֆորդի համալսարանի գիտնականներն ուսումնասիրել են վերականգնված և պատվաստված արյան մեջ առկա հակամարմինների՝ «Դելտայի» և «Կապպայի» տարբերակները չեզոքացնելու ունակությունը: Անգլիայի հանրային առողջության (PHE) վերլուծությունը ցույց տվեց, որ Pfizer և AstraZeneca […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 773 նոր դեպք

11:26 23.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 773 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 360 828 դեպք: Ապաքինվել է ևս 575 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 346 792: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 12 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 5 211 […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 100 նոր դեպք

11:02 23.06.2021

Հունիսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224430 դեպք, որոնցից 216230-ն` առողջացած, 4503-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2601 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1160290 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3881 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 100 նոր դեպք: Ունենք 48 առողջացած և 1 մահվան դեպք:

̰
Պերուում կորոնավիրուսի նոր մուտացիա է հայտնաբերվել

10:03 23.06.2021

Պերուում հայտնաբերվել է կորոնավիրուսի մեկ այլ շտամ, որը վտանգավորությամբ համեմատելի է հնդկական տարբերակի հետ: Այս մասին «Lente.ru»-ին տված հարցազրույցում ասել էկենսաբանական գիտությունների դոկտոր, Ջորջ Մեյսոնի համալսարանի (ԱՄՆ) պրոֆեսոր Անչա Բարանովան: «Հնդկական տարբերակից հետո կհայտնվեն այլ շտամներ: Օրինակ ՝ Պերուում արդեն գրանցվել է նոր շտամ ՝ բավականին սարսափելի, որը գրեթե հնդկական շտամի հետ հավասար մակարդակում է: […]

̰
Կորոնավիրուսի «Դելտա+» շտամ է հայտնաբերվել 10 երկրում

09:28 23.06.2021

Կորոնավիրուսի հնդկական «Դելտա» շտամի նոր տեսակ՝ «Դելտա+» է հայտնաբերվել 10 երկրում՝ Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում, Լեհաստանում, Նեպալում, Չինաստանում և Ռուսաստանում։ Այս մասին հայտնում է The Guardian-ը։ Հնդկաստանում հաստատված է 36 դեպք։ Նշվում է, որ նախնական տվյալներով՝ հակակորոնավիրուսային պատվաստանյութերն արդյունավետ են «Դելտա+»-ի դեմ, հատկապես եթե անձը ստացել է երկու դեղաչափերն էլ։ Հնդկաստանի իշխանությունները […]

̰
Գիտնականները գտել են կորոնավիրուսը չեզոքացնելու հեղափոխական միջոց

09:16 23.06.2021

Հյուսիսային Կարոլինայի համալսարանի մասնագետները կարողացել են չեզոքացնել կորոնավիրուսը հատուկ նանոթակարդների օգնությամբ։ Այս մասին գրում է Phys.org-ը: SARS-CoV-2–ով վարակման մեխանիզմն աշխատում է հետևյալ կերպ. կպչուն սպիտակուցի միջոցով վիրուսը կառչում է բջիջի մակերևույթի անգիոտենզին փոխակերպող ֆերմենտ 2-ին (ACE2)  և ներթափանցում բջջի մեջ։ Դրան խաբելու համար մասնագետները մասնիկներ են պատրաստել մարդու թոքերի գնդաձև բջիջներից (LSC)՝ նույն ACE2 ընկալիչներով, […]

̰
Էնդոկրինոլոգը պատմել է, թե ով է ավելի հաճախ վարակվում կորոնավիրուսով

22:27 22.06.2021

Մոսկվայի Առողջապահության դեպարտամենտի արտահաստիքային գլխավոր անկախ-էնդոկրինոլոգ Միխայիլ Անցիֆերովը պատմել է, որ  շաքարային դիաբետով հիվանդները կորոնավիրուսով վարակվում են  2-3 անգամ ավելի հաճախ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: «Դիաբետով հիվանդները 2-3 անգամ ավելի հաճախ են վարակվում կորոնավիրուսով, նրանց մոտ  հիվանդությունն ավելի ծանր է ընթանում՝ հաճախ են հոսպիտալացվում ու հայտնվում վերակենդանացման բաժանմունքում: Այդ հիվանդների համար ավելի հաճախ […]

̰
ԱՆ-ն կորոնավիրուսի կանխարգելման միջոցառումների շրջանակներում ծախսերի մասին տեղեկատվություն է ներկայացրել

21:50 22.06.2021

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։ Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում […]

̰
Թուրքիան սկսում է իր Turcovac պատվաստանյութի III փուլի փորձարկումները

19:03 22.06.2021

Թուրքիան սկսել է կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը: Այս մասին երեքշաբթի օրը NTV հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը, գրում է ՏԱՍՍ-ը։    «Շատ կարևոր է ձեռք բերել մեր սեփական պատվաստանյութը՝ մեր երկիրը այս համաճարակից փրկելու համար: Մենք հասել ենք վերջին փուլին՝ սկսելով փորձարկման երրորդ փուլը: Կարծում եմ, որ Turcovac […]

̰
Գամալեայի կենտրոնի հաղորդմամբ՝ Sputnik V-ն առնվազն վեց ամիս պաշտպանում է կորոնավիրուսից

14:03 22.06.2021

Sputnik V պատվաստանյութն առնվազն վեց ամիս ապահովում է պաշտպանություն կորոնավիրուսից: Այս մասին ասել է Գամալեայի կենտրոնի լաբորատորիայի ղեկավար Վլադիմիր Գուշչինը YouTube-ի  Соловьев Live ալիքի եթերում: «Մենք արդեն ունենք բավարար տվյալներ, որ վեց ամսվա ընթացքում իմունիտետը միանշանակորեն պահպանվում է, այնպես որ լավ կլինի կրկին պատվաստվել որոշակի համաճարակային աճի ժամանակ. այժմ այդ ցուցումներն են պատրաստվում»,- ասել է […]

̰
Ի՞նչ ռեակցիաներ են արձանագրվել Հայաստանում պատվասումներից հետո

13:51 22.06.2021

Կան սպասվող և չսպասվող ռեակցիաներ, մենք ավելի շատ մտահոգվում են չսպասվող ռեակցիաների առումով. այս մասին նշել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Չսպասվող ռեակցիաներից մասնագետն առանձնացրել է սրտամկանի ախտահարումները, թրոմբոզները և նշել, որ այս տեսանկյունից խնդիր չեն ունեցել: «Դրանք հազվադեպ հանդիպող ռեակցիաներ են, […]

̰
Կորոնավիրուսի հնդկական շտամի վարակելիությունը մոտ 2 անգամ մեծ է․ Գայանե Սահակյան

13:38 22.06.2021

Մենք ունենք միայն ֆիքսված հիվանդանոցներ և դեպքերը, տեսնում եք, որ օրական կտրվածքով որքան են նվազել, բայց ամեն ինչ կախված է վիրուսի վերարտադրման ունակությունից. այս մասին ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ, իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը: Նա նկատել է, որ նաև պետք է հաշվի առնել […]

̰
ԱՄՆ-ում 150 միլիոն մարդ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

13:22 22.06.2021

ԱՄՆ-ում COVID-19 կորոնավիրուսից լիովին պատվաստված քաղաքացիների թիվը գերազանցել է 150 միլիոնը: Այս մասին  հունիսի 22-ին հաղորդվել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի կայքում: Ըստ այդ տվյալների՝ ԱՄՆ-ի 177,342,954 բնակիչ ստացել է առնվազն մեկ պատվաստում, իսկ 150,046,006-ը՝ երկու դեղաչափ պատվաստում: Երկրի բնակչության 45,2 %-ն ամբողջությամբ պատվաստված է: Ընդհանուր առմամբ, երկրում կատարվել է ավելի քան 327 […]

̰
Վերջին 14 օրվա կտրվածքով դիտարկումները ցույց են տվել, որ կորոնավիրուսի վերարտադրման ցուցանիշը Հայաստանում բարձրացել է

12:58 22.06.2021

Կորոնավիրուսային իրավիճակը Հայաստանում այս պահին հարաբերական կայուն է, դեպքերի կտրուկ աճ չեն գրանցվում, բայց վերջին 14 օրվա կտրվածքով դիտարկումները ցույց են տվել, որ վիրուսի վերարտադրման ցուցանիշը բարձրացել է: Այս մասին հայտնել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը: Նա խոսել է նաև պատվաստման գործընթացի մասին:

̰
Հայաստանի բնակչության ընդամենը 2 տոկոսն է պատվաստվել. Գայանե Սահակյան

12:57 22.06.2021

Հայաստանում կորոնավիրուսի դեմ արդեն պատվաստվել է 65 719 մարդ: Նրանցից մոտ 53 000-ը ստացել են պատվաստանյութի միայն առաջին դեղաչափը, մնացածը՝ նաև երկրորդը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնել է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը: Նրա խոսքով` Հայաստանի բնակչության ընդամենը 2 տոկոսն է պատվաստված, և սա, ըստ նրա, […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 77 նոր դեպք

11:04 22.06.2021

Հունիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224330 դեպք, որոնցից 216182-ն` առողջացած, 4502-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2550 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1156409 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3778 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 77 նոր դեպք: Ունենք 70 առողջացած և 3 մահվան դեպք: […]

̰
Թուրքիայում պարետային ժամը չեղարկվել է

22:17 21.06.2021

Թուրքիայում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հայտարարված պարետային ժամն ամբողջությամբ չեղյալ է հայտարարվել հուլիսի 1-ից, հայտարարել է հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Այսօր կառավարության նիստում մենք որոշում ենք կայացրել.հուլիսի 1-ից պարետային ժամն ամբողջությամբ վերացվում է ։ Պետական հիմնարկները վերադառնում են սովորական աշխատանքային ռեժիմին։ Հասարակական տրանսպորտից օգտվելու տարիքային սահմանափակումները վերացվում են»,- հայտարարել է Էրդողանը հեռուստաուղերձում։

̰
Կորոնավիրուսը կարող է փոխել արյան բջիջները․ գիտնականներ

20:58 21.06.2021

Այս փոփոխությունների մի մասը հիվանդանոցում նկատվել է հոսպիտալացումից յոթ ամիս անց:

̰
BACK_TO_TOP