TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Հնդկաստանում կորոնավիրուսը հաղթահարած երեխաներին սպառնում է մահացու բազմահամակարգային բորբոքային համախտանիշը

12:39 28.06.2021

Հնդկաստանում կորոնավիրուսը հաղթահարած երեխաներին «հարվածել» է մահացու բազմահամակարգային բորբոքային համախտանիշը: Այս մասին հայտնում է The Times of India թերթը: Մասնագետները նշում են, որ այդ հիվանդության դեպքեր գրանցվել են տարվա ընթացքում, սակայն ցուցանիշը գնալով ավելանում է։ Հստակ թիվ չի նշվում։ Բժիշկներն անհանգստացած են պաշտոնական վիճակագրության և բուժման հրահանգավորման բացակայությամբ։ Բազմահամակարգային բորբոքային համախտանիշը երեխաների մոտ առաջանում է […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 352 նոր դեպք

12:21 28.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 352 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge կայքում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 808 մարդ, ևս 9-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 14 074 թեստ։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. օրական 2,5%, վերջին 14 օրվանը –2,47%, վերջին 7 օրվանը –2,34%: Վրաստանում ընդհանուր առմամբ […]

̰
Աշխարհում 1 օրում կորոնավիրուսից մահացության նվազագույն դեպքերն են արձանագրվել

11:14 28.06.2021

Միևնույն ժամանակ Մոսկվայում արձանագրվել է կորոնավիրուսից մահվան դեպքերի ռեկորդային թիվ:

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք

11:02 28.06.2021

Հունիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224851 դեպք, որոնցից 216645-ն` առողջացած, 4510-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2597 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 177 814 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 2962 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 54 նոր դեպք: Ունենք 87 առողջացած և 3 […]

̰
Որքա՞ն ժամանակ կպահանջվի COVID-ի նոր շտամների դեմ պատվաստանյութեր ստեղծելու համար

10:35 28.06.2021

Կորոնավիրուսի հնդկական «դելտա» շտամը հայտնաբերվել է Հնդկաստանում 2020 թվականի հոկտեմբերին: Ավելի ուշ հայտնի է դարձել  դրա երեք ենթատեսակների մասին: Գամալեայի էլեկտրաքիմիայի հետազոտական ​​կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգի տարածած հայտարարության մեջ ասվում է, որ եթե ​​առկա դեղամիջոցները չեն կարող բավարար քանակությամբ հակամարմիններ ապահովել կորոնավիրուսի նոր շտամների դեմ, ապա կենտրոնը պատրաստ է մեկ շաբաթվա ընթացքում ստեղծել նոր պատվաստանյութեր, […]

̰
Կորոնավիրուսի «դելտա» շտամը տարածվել է մի քանի երկրում

10:10 28.06.2021

Մոսկվայում երեկ 1 օրում կորոնավիրուսից մահվան ռեկորդային՝ 114 դեպք է գրանցվել:

̰
Կորոնավիրուսի «դելտա» շտամով վարակվելու համար 5-10 վայրկյանը բավական է․ ԱՀԿ

08:43 28.06.2021

Եթե կորոնավիրուսի նախնական տարբերակով վարակվելու համար անհրաժեշտ էր առնվազն 15 րոպե շփում հիվանդ մարդու հետ, ապա  հնդկական «դելտա» շտամով վարակվելու համար հաշված վայրկյաններ են պետք։ Խոսքը 5-10 վայրկյանի մասին է։ Այս մասին հայտնել է համաճարակաբան, կենսաբանական սպառնալիքներին արձագանքելու հարցերով ԱՀԿ փորձագետ Նատալյա Վինոգրադը «Украина 24»-ի եթերում։ Նա նշել է, որ «դելտա» շտամն այսօր առողջապահության համաշխարհային […]

̰
Լյուքսեմբուրգի վարչապետը վարակվել է կորոնավիրուսով

21:48 27.06.2021

Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելի կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Այս մասին, ինչպես հաղորդում է Luxemburger Wort-ը: Այժմ կառավարության ղեկավարը 10 օր կանցկացնի ինքնամեկուսացման մեջ, բայց այդ ամբողջ ընթացքում կշարունակի աշխատել: Նրա հիվանդությունը մեղմ է. Բետելը մի փոքր ջերմություն ունի և գլխացավ: Մայիսի սկզբին վարչապետին ներարկվել է AstraZeneca պատվաստանյութի առաջին դեղաչափը: Երկրորդ դեղաչափը նա ակնկալում էր […]

̰
ԱՀԿ-ն հնարավոր է համարում նոր լոքդաունը՝ «դելտա պլյուս» շտամի տարածման պատճառով

20:42 27.06.2021

Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պաշտոնական ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը Соловьев Live YouTube- ալիքի եթերում ասել է, որ կորոնավիրուսի «դելտա պլյուս» շտամը (հայտնի է նաև որպես հնդկական շտամ) կարող է լոքդաունների նոր ալիք առաջացնել ամբողջ աշխարհում: «Մենք հիմա պետք է ջանք գործադրենք կարճ ժամանակում, այլապես լոքդաուն կլինի», – նշել է Վույնովիչը: Նա ասել է, որ ԱՀԿ-ն […]

̰
Պուտինը հանձնարարել է կազմակերպել աշխատանքային միգրանտների պատվաստումը

14:24 27.06.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև հունիսի 30-ը զեկույցի է սպասում երկրում օտարերկրացիների համար կորոնավիրուսի դեմ վճարովի պատվաստումների հնարավորությունների ապահովման վերաբերյալ, և մինչև հուլիսի 15-ը՝ աշխատանքային միգրանտների պատվաստումների կազմակերպման վերաբերյալ: Պետության ղեկավարի համապատասխան հանձնարարականները Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի արդյունքներով (SPIEF) հրապարակվել են կիրակի օրը Կրեմլի կայքում: «Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելման համար ապահովել Ռուսաստանի Դաշնության […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 585 նոր դեպք, ապաքինվել է 953 պացիենտ

14:06 27.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 585 նոր դեպք: Այս մասին հայտնում է 1tv.ge-ն: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 853 մարդ: Վերջին օր ու գիշերվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 11 պացիենտ: Վերջին 24 ժամում երկրում կատարվել է 22 073 թեստ, այստեղից 9 972-ը՝ հակագենի արագ և 12 101-ը՝ «Փի Սի Ար» թեստով: Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում

12:24 27.06.2021

Հունիսի 26-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8825 քաղաքացու հետազոտություն, որից 905-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 69 նոր դեպք

11:06 27.06.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հունիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224 797 դեպք, որոնցից 216 558-ն` առողջացած, 4508-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2633 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1 174 852 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3 755 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության […]

̰
Ճապոնիան նախատեսում է արտադրել կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութը

10:31 27.06.2021

Ճապոնական Shionogi դեղագործական ընկերությունը մտադիր է 2022 թվականի հունվարից սկսել COVID-19- ի դեմ սեփական պատվաստանյութերի արտադրությունը, գրում է Sankei թերթը կիրակի՝ հունիսի 27-ին՝ վկայակոչելով ընկերության աղբյուրներին: Այժմ դեղամիջոցը դեռ կլինիկական փորձարկումների փուլում է: Միևնույն ժամանակ, ընկերությունն արդեն նախատեսել է մեկ տարվա ընթացքում 60 միլիոն մարդու համար արտադրել այս պատվաստանյութի խմբաքանակ: Ղեկավարությունն ակնկալում է, որ Ճապոնիայում […]

̰
Ֆրանսիայում COVID-19-ից մահացած հիվանդներից երկուսի մոտ հայտնաբերվել է «Դելտա» շտամ

17:28 26.06.2021

Ֆրանսիայի Օքսիտանիա շրջանի մասնագետները հաստատել են «Դելտա» տարբերակով վարակման երկու դեպքերը չպատվաստված կորոնավիրուսի զոհերի մոտ, հայտնում է տարածաշրջանային առողջապահական գործակալությունը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Գաբրիել Աթալը հայտնել էր, որ երկրում COVID վարակի դեպքերի 9-10% -ը «դելտա» տարբերակով են: «Գերսում երկու շաբաթվա ընթացքում հայտնաբերված «Դելտա» շտամով վարակի առաջին 9 կասկածվող դեպքերի միջից մինչ օրս […]

̰
Դանիայում գրանցվել է կորոնավիրուսի «Դելտա պլյուս» նոր շտամով վարակման առաջին դեպքը

16:58 26.06.2021

Կորոնավիրուսի նոր շտամով՝ «Դելտա պլյուս»-ով վարակման առաջին դեպքն է գրանցվել Դանիայում: Վարակը հայտնաբերվել է հունիսի 21-ին` Պորտուգալիայից չվերթ կատարող անձի մոտ: Նա և մնացած ուղևորները հետազոտվում են և պետք է մնան մեկուսացված: Կորոնավիրուսի «Դելտա» տարբերակը առաջին անգամ հայտնաբերվել է Հնդկաստանում ՝ անցյալ տարվա հոկտեմբերին:

̰
Իրանում արտադրել են «Սպուտնիկ V» պատվաստանյութի փորձնական խմբաքանակ

16:18 26.06.2021

Իրանը դարձել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում առաջին պետությունը, որտեղ իրականացվեց «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրությունը:

̰
Սիդնեյը COVID-19-ի բռնկման պատճառով արգելափակում է մտցրել

13:57 26.06.2021

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելսը երկարացրել է սահմանափակումները՝ կապված Սիդնեյում և հարակից շրջաններում COVID-19-ի բռնկման հետ, ասվում է նահանգապետ Գլեդիս Բերեջիկլյանի հայտարարության մեջ: «Բնակիչներին համաճարակի տարածումից պաշտպանելու համար գործող սահմանափակումները տարածվում են ամբողջ Մեծ Սիդնեյում հունիսի 26-ից՝ երեկոյան ժամը 6:00-ից մինչև հուլիսի 9-ը», -ասվում է նահանգապետի հայտարարության մեջ: Կարանտինի գոտիների բնակիչներին արգելափակման ընթացքում թույլատրվում տներից դուրս […]

̰
Իսպանիայում չեղարկվել է բաց տարածքներում դիմակ կրելու պահանջը

13:12 26.06.2021

Վերջին մեկ տարվա ընթացքում առանց դիմակ կրելու տնից դուրս գալու համար նախատեսվում էր մինչև 100 եվրո տուգանք:

̰
Վրաստանում նախատեսում են պատվաստումների ծրագիրն ընդլայնել 16-18 տարեկանների հաշվին

12:08 26.06.2021

Վրաստանում նախատեսվում է պատվաստումների ծրագիրն ընդլայնել 16-18 տարեկանների հաշվին: Նրանց խորհուրդ է տրվում պատվաստել միայն Pfizer- ով: Այս մասին լրագրողներին ասել է  Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: «Մի քանի երկրներ արդեն սկսել են պատվաստել 12-ից 15 տարեկան երեխաներին։ Դրանք են ԱՄՆ-ը, Կանադան, Իսրայելը, Մեծ Բրիտանիան, Իտալիան և այլ երկրներ: Հույս […]

̰
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Արցախում

11:52 26.06.2021

Հունիսի 25-ին կատարվել է 42 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի հաստատվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8793 քաղաքացու հետազոտություն, որից 904-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդության 93 նոր դեպք

11:01 26.06.2021

Հունիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224728 դեպք, որոնցից 216489-ն` առողջացած, 4506-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2636 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1171097 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3631 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 93 նոր դեպք: Ունենք 66 առողջացած և 1 մահվան դեպք: Նախորդ […]

̰
Հնդկաստանը թույլատրել է հակակորոնավիրուսային պատվաստումները հղի կանանց

08:24 26.06.2021

Հնդկաստանի առողջապահության նախարարությունը թույլատրել է հղի կանանց պատվաստել COVID-19- ի դեմ։ Այս մասին հունիսի 25-ին հաղորդել է regnum.ru-ն: Հնդկաստանի առողջապահության նախարարությունում կարծում են, որ նման պատվաստումը նույնիսկ օգտակար է ապագա մայրերի համար: Հնդկաստանում արգելված է երեխաների պատվաստումը: Ներկայում 2-ից 18 տարեկան երեխաների շրջանում հակակորոնավիրուսային պատվաստանյութ է փորձարկվում: Փորձարկումը կավարտվի սեպտեմբերին։ Հնդկաստանի «Կովիդշիլդ» և «Կովաքսին» պատվաստանյութերը […]

̰
Կորոնավիրուսի «լյամբդա» շտամը դուրս է եկել Հարավային Ամերիկայի սահմաններից

23:50 25.06.2021

COVID-19-ի նոր տարբերակը, որը զանգվածաբար ախտորոշվել է Հարավային Ամերիկայում, դուրս է եկել մայրցամաքից, հասել Եվրոպա և արձանագրվել Մեծ Բրիտանիայում: Հաղորդում է The Sun-ը: Բրիտանական Առողջապահության նախարարության հաղորդմամբ` կղզու տարածքում հայտնաբերվել է կորոնավիրուսի «լյամբդա» շտամի վեց դեպք: SARS-CoV-2 (C.37) «լյամբդա» շտամն այժմ գտնվում է հատուկ հսկողության տակ: ԱՀԿ-ի փոխանցմամբ՝ COVID-19-ի նոր շտամի մուտացիաներն ավելի վարակիչ են […]

̰
Կորոնավիրուսից բուժված մարդկանց վարակից պաշտպանելու համար պատվաստանյութի մեկ դեղաչափը բավարար է. վարակաբան

16:45 25.06.2021

Մարդկանց համար, որոնք տարել են կորոնավիրուսային հիվանդություն, վարակից պաշտպանվելու համար բավական է պատվաստանյութի մեկ դեղաչափը: Այս կարծիքն է հայտնել Իտալիայի առաջատար վարակաբաններից մեկը՝ Մատեո Բասետին, ТАСС-ին տված մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է հինգշաբթի՝ հունիսի 24-ին: Ըստ մասնագետի՝ պատվաստանյութը պետք է ներարկվի ապաքինվելուց ոչ շուտ, քան երեք ամիս անց: «Ինչպես ցույց է տալիս փորձը, մեկ դեղաչափը […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 699 նոր դեպք, ապաքինվել է 614 պացիենտ

12:14 25.06.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 699 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքում։ Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում կատարվել է 34 104 նմուշառում։ Դրականության ցուցանիշը. օրական 2,05%, վերջին 14 օրը –2,45%, վերջին 7 օրը –2,4%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 362 183 դեպք: Ապաքինվել է ևս 614 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը […]

̰
Ունենք կորոնավիրուսի 102 նոր դեպք, մահվան դեպք չի գրանցվել

11:01 25.06.2021

Հունիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 224635 դեպք, որոնցից 216423-ն` առողջացած, 4505-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2611 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 167466 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3724 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 102 նոր դեպք: Ունենք 111 առողջացած, մահվան դեպք չի […]

̰
Կորոնավիրուսի հնդկական շտամը կրկնակի վարակիչ է Ուհանի շտամից․ ԱՀԿ

09:29 25.06.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանի հայտարարությամբ՝ Հնդկաստանում հայտնաբերված կորոնավիրուսի Դելտա տարբերակը կրկնակի վարակիչ է Ուհանում ի սկզբանե հայտնաբերված COVID-19-ի շտամից: Նրա խոսքերը մեջբերել է ՏԱՍՍ-ը: Հնդկական շտամն այժմ առկա է ավելի քան 85 երկրներում: «Հաշվի առնելով Դելտայի տարածման արագությունը` այն կարող է դառնալ գերակշռող շտամն աշխարհում»,- ասել է Սվամինաթանը: ԱՀԿ փորձագետը բացատրել […]

̰
ԱՄՆ-ում ասել են, որ տվյալների շտեմարանից հանել են COVID-19-ի վաղ նմուշները

23:02 24.06.2021

Չինական Ուհան քաղաքում հայտնաբերված կորոնավիրուսի վաղ նմուշները չինական կողմի խնդրանքով հանվել են ԱՄՆ հիմնական գիտական ​​տվյալների շտեմարանից, գրում է Wall Street Journal- ը՝ հղում կատարելով Առողջապահության ազգային ինստիտուտի (NIH) հայտարարությանը: Հրապարակման համաձայն, բաժանմունքը հաստատել է, որ հեռացրել է COVID-19-ի վաղ նմուշների գենոմային հաջորդականությունները չինացի գիտնականի պահանջով, որը դրանք տրամադրել էր երեք ամիս շուտ: Ըստ NIH- […]

̰
Հնդկական շտամը տարածվել է գրեթե 90 երկրում

21:30 24.06.2021

Կորոնավիրուսի այսպես կոչված հնդկական շտամը՝ «դելտան», արդեն տարածվել է աշխարհի գրեթե 90 երկրներում: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, հայտարարել է «Ռոսպոտրեբնադզոր» -ի ղեկավար Աննա Պոպովան: Նա նշել է, որ դրանք օտարերկրյա մասնագետների տվյալներ են: Ամբողջ աշխարհում գիտնականները նախազգուշացնում են SARS-CoV-2 հնդկական շտամի վտանգների մասին, ներառյալ՝ պատվաստվածների համար. այս տեսակի վիրուսը ընկալիչներին կապող տիրույթում ունի երկու […]

̰
BACK_TO_TOP