TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+6.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Փաշինյանը Պուտինին շնորհակալություն է հայտնել Հայաստան «Սպուտնիկ V»-ն մատակարարելու համար

21:22 07.07.2021

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին «Սպուտնիկ V» պատվաստանյութը հայկական կողմին հասցնելու հարցում ցուցաբերած աջակցության համար: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև Ձեզ ՝ «Սպուտնիկ V» պատվաստանյութը Հայաստան առաքելուն աջակցելու համար։ Եվ, փառք Աստծո, Հայաստանում կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը բավական լավ է և այդ ֆոնին արդեն սկսվել է ռուս զբոսաշրջիկների […]

̰
Վրաստանում հնդկական շտամի տարածումը 15-20 տոկոսի սահմաններում է․ Գամկրելիձե

19:51 07.07.2021

Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի հայտարարությամբ,  կորոնավիրուսի այսպես կոչված հնդկական շտամը շատ երկրներում աստիճանաբար փոխարինում է բրիտանական շտամին: Հաղորդում է 1tv.ge-ն։ Ըստ նրա՝ հնդկական շտամի տարածումը երկրով մեկ 15-20 տոկոսի սահմաններում է: ««Դելտա»-ի շտամը աստիճանաբար փոխարինում է բրիտանական շտամին շատ երկրներում, այդ թվում՝ եվրոպական երկրներում: Անցյալ շաբաթ մեր լաբորատորիայում հաստատվեց հնդկական շտամի ևս […]

̰
COVID-19-ի «Դելտա» շտամը տարածման մեծ տեմպեր է հավաքել

18:20 07.07.2021

Վիրուսի դեմ ամբողջությամբ պատվաստվել է 895 միլիոն մարդ, այսինքն՝ մոլորակի բնակչության 11.5 տոկոսը:

̰
Ինտերպոլը նախազգուշացնում է կորոնավիրուսի պատվաստանյութ գնելու առաջարկներով կեղծ տեղեկագրերի մասին

16:10 07.07.2021

Կորոնավիրուսի պատվաստանյութ գնելու առաջարկով կեղծ փոստային տեղեկագրերը հայտնվել են համավարակի ֆոնին, ТАСС-ի փոխանցմամբ, Cyber ​​Polygon-2021 կիբերանվտանգության առցանց դասընթացին նվիրված մամուլի ասուլիսում ասել է Ինտերպոլի կիբերհանցագործությունների հետաքննության տնօրեն Քրեյգ Ջոնսը: «Դրանք էլեկտրոնային փոստով տարածված տեղեկագրեր են: Մենք արձանագրում ենք, որ տեղեկագրերը շոշափում են նաև պատվաստումների թեման: Մենք տեսնում ենք նամակներ, որոնցում մարդիկ առաջարկում են պատվաստանյութ ձեռք […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք

11:02 07.07.2021

Հուլիսի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 801 դեպք, որոնցից 217 303 -ն` առողջացած, 4531-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2866 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 215 373 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6086 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Ունենք 53 […]

̰
Կորոնավիրուսի 22 նոր շտամ կհայտնվի. գիտնականների կանխատեսումները

23:45 06.07.2021

Vir Biotechnology և ԱՄՆ Թեմփլի համալսարանի էվոլյուցիոն բժշկության մասնագետները կանխատեսել են կորոնավիրուսի մի քանի տասնյակ մուտացիաների ի հայտ գալը: Հետազոտությունը հրապարակվել է medRxiv պորտալում: Գիտնականները մաթեմատիկական մոդել են մշակել, որը հնարավորություն է տալիս կանխատեսել SARS-CoV-2 սպիտակուցի փոփոխությունները: Ըստ այդմ՝ առաջիկա 4 ամսում 22 նոր շտամ կհայտնվի, որոնք կթուլացնեն հակամարմինների պաշտպանունակությունը: Խոսքը վարակի այն տեսակների մասին […]

̰
Ռուսաստանում առաջին անգամ մեկ օրում գրանցվել է COVID-19-ից ավելի քան 700 մահ

21:40 06.07.2021

Ռուսաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների 737 մահվան դեպք, ինչը համաճարակի սկզբից ի վեր առավելագույն ցուցանիշն է, հայտնում է COVID-19-ի դեմ պայքարի դաշնային գործառնական շտաբը: Դա  12,69% ով ավելի է, քան նախորդ օրը գրանցված մահվան դեպքերը (654): Համաճարակի սկզբից ի վեր  հանրապետությունում COVID-19-ով վարակման դեպքերի ընդհանուր թիվը հասել է 5 658 672-ի: Հիվանդության […]

̰
Վահան Քերոբյանը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում Sputnik V պատվաստանյութի արտադրության հեռանկարները

15:44 06.07.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 5-ին մեկնել է ՌԴ՝ մասնակցելու «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին: Այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ Արմեն Եգանյանը եւ արտաքին կապերի […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1407 նոր դեպք

12:11 06.07.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 407 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 371 293 դեպք: Ապաքինվել է ևս 591 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 355 718: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 10 մարդ, ընդհանուր՝ 5 383: Երկրում ընդհանուր պատվաստվել է 272 […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք

11:01 06.07.2021

Հուլիսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 661 դեպք, որոնցից 217 250 -ն` առողջացած, 4530-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2780 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 209 287 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3655 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 55 նոր դեպք: Ունենք 52 […]

̰
ՌԴ ԱՆ-ը՝ վերարտադրողական ֆունկցիայի վրա քովիդ-պատվաստանյութերի ազդեցության մասին

10:07 06.07.2021

Ռուսաստանի առողջապահության նախարարությունն անդրադարձել է տղամարդկանց և կանանց վերարտադրողական ֆունկցիայի վրա կորոնավիրուսի դեմ պատվաստումների ազդեցությանը։ Հղիություն պլանավորելիս կարևոր է պատվաստվել: Նախարարությունը շեշտում է, որ այսօր տղամարդկանց և կանանց վերարտադրողական ֆունկցիայի վրա պատվաստանյութերի բացասական ազդեցության վերաբերյալ տվյալներ չկան, փոխանցում է TASS-ը։ Նշվում է նաև, ռուսական արտադրության պատվաստանյութերն անվտանգ են, մինչդեռ կորոնավիրուսային վարակն ինքնին կարող է բացասաբար ազդել […]

̰
«Հնդկական շտամը» մեծ դերակատարություն է ձեռք բերել Վրաստանում

09:12 06.07.2021

«Հնդկական շտամն» արդեն խաղացող է դարձել ասպարեզում` ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն: Տեղական հեռուստաալիքի եթերով նա հայտարարել է, որ բրիտանական և հնդկական շտամները հանգեցրել են շատ ավելի ծանր և մահացու դեպքերի: Այս մասին հաղորդում է Aliq.ge-ն: «Հնդկական շտամը», որի 20 տոկոսն արդեն ունենք, ասպարեզում լուրջ խաղացող է: Այն 50% -ով ավելի […]

̰
Ֆրանսիան մինչև տարեվերջ կթողարկի սեփական COVID-պատվաստանյութ

08:57 06.07.2021

Ֆրանսիայում այս տարի կհայտնվի սեփական արտադրության հակակորոնավիրուսային պատվաստանյութ։ Դրա մշակմամբ զբաղվում է Sanofi France ընկերությունը։ Արդեն մեկնարկել է կլինիկական փորձարկումների երրորդ փուլը, հայտնում է Le Figaro-ն։ Պատվաստանյութի թողարկումը նախատեսված է տարեվերջին։ Ընկերության ղեկավար Օլիվիե Բոգիյոյի խոսքով՝ ի տարբերություն Pfizer-BioNTech, AstraZeneca, Moderna և Janssen պատվաստանյութերի, ֆրանսիական պատվաստանյութում չի օգտագործվի мРНК տեխնոլոգիան։ Դրա հիմքը կկազմի ռեկոմբինանտ սպիտակուցը, […]

̰
Շոմբի Շարփն ստացել է պատվաստանյութի երկրորդ դեղաչափը

22:49 05.07.2021

Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփն ստացել է պատվաստանյութի երկրորդ դեղաչափը։ «Ինձ շատ թեթևացած եմ զգում: Այժմ լիովին պատվաստված եմ և որքան հնարավոր է պաշտպանված, հատկապես երբ աճում է COVID19-ի նոր տարբերակների թիվը, որոնց հանդեպ ևս պատվաստանյութերն արդյունավետ են։ Բոլորին խրախուսում եմ օր առաջ պատվաստվել՝ հանուն բոլորիս համար ավելի անվտանգ և առողջ ապագայի։ Միայն միասին […]

̰
Սրտաբանն ասել է, որ սրտի և արյունատար անոթների հիվանդությունների դեպքում կարելի է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

22:03 05.07.2021

Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, սրտի անբավարարության մասնագետների ընկերության նախագահ, Ռուսաստանի սրտաբանական համայնքի փոխնախագահ Յուրի Բելենկովն անդրադարձել է այն հարցին, թե արդյոք սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդիկ կարող են պատվաստել կորոնավիրուսի դեմ: Այս մասին գրում է  РИА Новости-ն: «Սրտանոթային հիվանդությունները հակացուցում չեն պատվաստումների համար», – ասել է նա: Մասնագետը պարզաբանել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստումը, ընդհակառակը, ցուցվում […]

̰
Ալերգիայով տառապողները հազվադեպ են հիվանդանում կորոնավիրուսով

20:40 05.07.2021

Ալլերգիայով տառապողները հազվադեպ են հիվանդանում կորոնավիրուսով, համոզված է ՌԴ իմունոլոգիայի ինստիտուտի տնօրեն Մուսա  Հաիթովը: Արտասահմանցի հետազոտողները պարզել են, որ ալերեգիկ բրոնխիալ ասթմայով հիվանդների համար կորոնավիրուսը հիվանդության ծանր ընթացքի ռիսկ չի  ունենում: Ինչով է  պայմանավորված այդ օրինաչափությունը, առայժմ պարզ  չէ: Կան տարբեր վարկածներ, բայց բոլորն ուսումնասիրման փուլում են:  Ավելի վաղ Հաիթովը խորհուրդ էր տվել ալլերգիայով տառապողներին […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք

11:32 05.07.2021

Հուլիսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 606 դեպք, որոնցից 217 198-ն` առողջացած, 4527-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2780 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 205 632 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3907 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 53 նոր դեպք: Ունենք 67 առողջացած […]

̰
Վրաստանում այսօրվանից մեկնարկում է զանգվածային պատվաստումը

11:15 05.07.2021

Այսօրվանից Վրաստանում մեկնարկում է կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստումը, հայտնում է 1tv.ge-ն։ Հուլիսի 2-ին կայացած ճեպազրույցում Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ Վրաստանը ստացել է «Սինովակ» և «Սինոֆարմ» պատվաստանյութերի միլիոն դեղաչափ և երկիրը պատրաստ է հուլիսի 5-ին սկսել զանգվածային պատվաստումները: Ստացած պատվաստանյութի 500 000 դեղաչափը «Սինոֆարմն» է, իսկ մյուս 500 000-ը՝ «Սինովակը»: Միևնույն ժամանակ, ըստ […]

̰
Հուլիսի 4-ի դրությամբ` Հայաստանում կատարվել է 88164 քովիդ-պատվաստում

10:25 05.07.2021

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 4-ի դրությամբ` կատարվել է 88164 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 66491, երկրորդ դեղաչափ` 21673։ Հիշեցում. ✅Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը ✅Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա` անկախ […]

̰
Կորոնավիրուսի «Դելտա» շտամի պատճառով Իրանում սահմանափակումները վերականգնվել են

10:12 05.07.2021

Արգելվել է տրանսպորտային հաղորդակցությունն այն քաղաքների միջև, որտեղ հիվանդացության մակարդակը բարձր է։

̰
Նշվել է աշխարհում ամենապատվաստված երկիրը

22:35 04.07.2021

Նշվել է աշխարհում ամենապատվաստված երկիրը: Պատվաստանյութերի հետևման համակարգի համաձայն՝ Արաբական Միացյալ Էմիրություններն (ԱՄԷ) ամենպատվաստված երկիրն է, փոխանցում է Bloomberg-ը։ Հաղորդվում է, որ մինչ այժմ Պարսից ծոցի երկրներ է առաքվել 15,5 միլիոն պատվաստանյութ, որն ընդգրկում է բնակչության 72,1 տոկոսը: Այնուամենայնիվ, անցյալ շաբաթ ԱՄՆ իշխանությունները նախազգուշացրեցին իրենց քաղաքացիներին արաբական երկիր մեկնելուց ձեռնպահ մնալու մասին ՝ վկայակոչելով կորոնավիրուսի […]

̰
Ռուսաստանում կորոնավիրուսի դեպքերի ամենաբարձր ցուցանիշն է գրանցվել հունվարի 2-ից ի վեր

15:25 04.07.2021

Ռուսաստանը մտահոգված է կորոնավիրուսի դեպքերի թվի աճով: Անցած մեկ օրում այստեղ գրանցվել է 25 142 նոր դեպք, ինչը հունվարի 2-ից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է: Վարակվածների մոտ 14 տոկոսի մոտ կլինիկական ախտանշաններ չկան: Անցած մեկ օրում մահացել է 663 հիվանդ: Յոթ օրվա ընթացքում երկրում մահացել է 4643 մարդ: Սա համաճարակի ողջ ժամանակահատվածի համար նոր առավելագույն […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել

14:30 04.07.2021

Հուլիսի 3-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի արձանագրվել։ Տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9106 քաղաքացու հետազոտություն, որից 925-ի մոտ արձանագրվել […]

̰
ՈՒկրաինայի իշխանությունները հայտնում են Pfizer պատվաստանյութով պատվաստվելուց հետո քաղաքացու մահվան մասին

12:30 04.07.2021

Ուկրաինայի Վինիցա  քաղաքում 47-ամյա տղամարդը COVID-19- ի դեմ պատվաստվելուց մի քանի ժամ անց մահացել է ։Այս մասին  հաղորդում է Վինիցայի մարզային վարչության առողջության պահպանման և վերականգնման վարչության մամուլի ծառայությունը: «Դատաբժշկական փորձաքննության նախնական արդյունքների համաձայն ՝ մահվան պատճառը սրտանոթային համակարգի սուր անբավարարությունն էր », – հայտնել են գերատեսչությունից։ Տղամարդը մահացել է հուլիսի 2-ին  պատվաստվելուց անմիջապես հետո: […]

̰
Սլովակիայում հորինվել է մի սարք, որը «գտնում է» COVID-19-ը մարդու շնչառությամբ

17:49 03.07.2021

Սլովակիայում գիտնականները հորինել են FastBreathSpec սարքը, որը կարող է արագորեն հայտնաբերել կորոնավիրուսը մարդու շնչառության մեջ, գրում է The Slovak Spectator: Նշվում է, որ մշակմանը մասնակցել են Masatech- ը և Բրատիսլավայի, Կոմենիուսի և Սլովակիայի համալսարանների անհատական ​​ֆակուլտետները: Այդ ամենը ֆինանսավորվել է կառավարության կողմից: Մասնագետներին հաջողվել է ստեղծել այնպիսի սարքավորում, որը կարող է 60 վայրկյանից պակաս ժամանակահատվածում […]

̰
Տարեցների խնամքի կենտրոններում ընթանում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները

16:28 03.07.2021

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ տարեցների խնամքի կենտրոններում ընթանում են կորոնավիրուսի դեմ պատվաստումները։ Շահառուները պատվաստվում են և՛ տուն-ինտերնատների տարածքում, և՛ բժշկական հաստատություններում։ Թիվ 1 տուն-ինտերնատի խնամյալները Covid-19-ի դեմ դեղաչափը ստացել են թիվ 15 պոլիկլինիկայում։  

̰
Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում գրանցվել է COVID-19-ի ամենաբարձր ցուցանիշը 1 օրվա ընթացքում

16:15 03.07.2021

Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգում գրանցվել է կորոնավիրուսի վարակման դեպքերի՝ 2021 թվականի ամենաբարձր ցուցանիշը 1 օրվա կտրվածքով՝ չնայած այն հանգամանքին, որ երկրի մի քանի խոշոր քաղաքների բնակիչները այսօր՝ հուլիսի 3-ին, դուրս են եկել «լոքդաունից»: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ըստ Ռոյթերզ միջազգային գործակալության՝ այդ մասին հայտնել է նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը՝ տեղեկացնելով վարակման 35 նոր դեպքի […]

̰
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 111 մարդ

15:33 03.07.2021

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 111 քաղաքացի, այսպիսով Covid-19-ից մահերի թիվը երկրում հասել է 84 հազար 624-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն՝ հղում կատարելով երկրի Առողջապահության նախարարության հրապարակած տվյալներին: Վերջին 24 ժամում Իրանում գրանցվել է կորոնավիրուսի 8341 նոր դեպք, որոնցից 1120-ը հոսպիտալացվել է: Երկրում գրանցված 3 մլն 241 հազար 37 դեպքից […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք

11:06 03.07.2021

Հուլիսի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 225 464 դեպք, որոնցից 21 074-ն` առողջացած, 4521-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2769 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 197 651 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5073 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 125 նոր դեպք: Ունենք 97 առողջացած […]

̰
Բժիշկները պատմել են, թե ինչու է կորոնավիրուսն այդքան արագ մուտացվում

22:30 02.07.2021

Կորոնավիրուսի մուտացիայի բարձր արագությունը պայմանավորված է նրանով, որ այն երկար ժամանակ մարդու օրգանիզմում է: Ինկուբացիոն շրջանը միայն տևում է երկու շաբաթ: Նաև ազդում է այն փաստը, որ վիրուսը լայնորեն տարածվել է երկրների միջև, նշել են կլինիկաների ցանցի գլխավոր բժիշկ Տատյանա Չալենկոն և համաճարակաբան Էդուարդ Շունկովը: «Որքան երկար է վիրուսը պահպանվում մարդու օրգանիզմում, այնքան մեծ է […]

̰
BACK_TO_TOP