18:20 15.07.2021
Sputnik V կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի օգտագործումը հաստատվել է Նիգերիայում, ասվում է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) հայտարարության մեջ: Այսպիսով՝ Նիգերիան դառնում է այս պատվաստանյութի օգտագործումը հաստատող 68-րդ պետությունը: Sputnik V պատվաստանյութին հավանություն տված բոլոր երկրների ընդհանուր բնակչությունը կազմում է ավելի քան 3,7 միլիարդ, այսինքն ՝ աշխարհի բնակչության մոտ կեսը:
14:18 15.07.2021
Հունաստանում հուլիսի 15-ից ռեստորանների, պանդոկների, բարերի, ժամանցի կենտրոնների աշխատանքը կփոխվի. դրանք կունենան «մաքուր» գոտիներ պատվաստված և COVID-19- ից բուժվածների համար: Այսպիսով, երկրի իշխանությունները փորձում են խթանել բնակչության պատվաստումը: «Մաքուր» և «խառը» գոտիները կհայտնվեն ոչ միայն հասարակական սննդի հաստատություններում, այլ նաև կինոթատրոններում, թատրոններում և կենտրոններում, որտեղ անցկացվում են շոուներ, զվարճանքի և սպորտային միջոցառումներ: Այնուամենայնիվ, հաստատությունների ներսում, […]
12:43 15.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 398 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայքէջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 164 մարդ, մահացել` 11 պացիենտ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 382 734 դեպք: Ապաքինվել է 362 491 մարդ, մահացել` 5 503 պացիենտ:
11:04 15.07.2021
Հուլիսի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 949 դեպք, որոնցից 218 022 -ն` առողջացած, 4556-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3261 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 253 024 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5662 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 163 նոր դեպք: Ունենք 126 […]
20:41 14.07.2021
Կորոնավիրուսի «դելտա» շտամն աշխարհում նոր վարակների աճի հիմնական պատճառն է, մենք հիվանդացության երրորդ ալիքի շեմին ենք: Այդ մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ ելույթ ունենալով ԱՀԿ-ի արտակարգ կոմիտեի ՝ աշխարհում COVID-19-ի հետ կապված իրադրության գնահատման նիստի բացմանը: Նրա խոսքով ՝ Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում բնակչության շրջանում պատվաստումների մակարդակի աճը սկսել […]
17:17 14.07.2021
Այսօր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցները ևս պատվաստվել են COVID-19-ի դեմ: Պատվաստման գործընթացն իրականացվել է Երևանի թիվ 17 պոլիկլինիկայի բուժանձնակազմի կողմից: Աշխատակազմի հետ պատվաստվել են նաև նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Արթուր Մարտիրոսյանը: «Պետք է հրաժարվել միջնադարյան նախապաշարումներից և հետևել առաջադեմ երկրների մասնագիտական փորձին, թե ինչպիսին են Իսրայելի, Անգլիայի, ԱՄՆ-ի վիճակագրական տվյալները: […]
13:20 14.07.2021
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ծննդատանը ծնվել է ապրիլ ամսից Covid-19-ով 40 օր ծայրահեղ ծանր վիճակից առողջացած Անուշ Ներսիսյանի դուստրը: Բժշկական կենտրոնի Անհետաձգելի ընդունարանի պատասխանատու Կարեն Տոնոյանի նկարագրմամբ` 29 շաբաթական հղի Անուշ Ներսիսյանը Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է ընդունվել ապրիլի 21-ին` ծայրահեղ ծանր վիճակում, երկկողմանի տոտալ թոքաբորբով: Այս մասին հայտնում է ԲԿ-ի մամուլի խոսնակը։ […]
13:00 14.07.2021
Կորոնավիրուսային հիվանդության և դրա «Դելտա» շտամի տարածման մեծ, իսկ պատվաստման ցածր տեմպերը ստիպում են տարբեր երկրների կառավարություններին COVID-19-ի դեմ պատվաստումները պարտադիր դարձնել բուժաշխատողների և ռիսկի խմբերում գտնվող անձանց համար: Անգլիական Reuters-պարբերականի անդրադարձը. Ավստրալիա Ավստրալիան հունիսի վերջին COVID-19-ի դեմ պատվաստումները պարտադիր դարձրել է տարեցների խնամքով զբաղվող աշխատողների և կարանտինային հյուրանոցների աշխատակիցների համար: Պատվաստումը պարտադիր է դարձել […]
12:05 14.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 663 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 381 336 դեպք: Ապաքինվել է ևս 769 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 361 327: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 13 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից զոհվել է 5 492 […]
11:31 14.07.2021
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝ այս պահին երկրում արձանագրված է կորոնավիրուսի հնդկական` «դելտա» շտամի 72 դեպք: Նա մտահոգություն է հայտնել, որ այս ֆոնին կարող է մեծանալ երեխաների շրջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը: «Նոր շտամների, հատկապես «դելտա» շտամի արդեն կա 72 լաբորատոր հաստատված դեպք կա երկրում, իհարկե, երեխաների շրջանում դեպքերի աճի ռիսկերը մեծանում են», – ասաց […]
11:04 14.07.2021
Հուլիսի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 756 դեպք, որոնցից 217 896 -ն` առողջացած, 4552-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3198 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 247 362 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5001 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 189 նոր դեպք: Ունենք 86 […]
09:23 14.07.2021
Այն երկրների և տարածքների թիվը, որոնցում շրջանառվում է կորոնավիրուսի բարձր վարակելիությամբ աչքի ընկնող «դելտա» շտամը, հուլիսի 6-13-ն աճել է 7-ով: Այժմ 111 երկրում շրջանառվում է «դելտա» շտամը: Այս մասին հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը։ «SARS-CoV-2 վիրուսը շարունակում է շրջանառել և զարգանալ», – ասված է ԱՀԿ-ի ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում: «Դելտան», ամենայն հավանականությամբ, առաջիկա ամիսներին կդառնա աշխարհում […]
19:12 13.07.2021
Անցած երկու-երեք օրվա ընթացքում մենք ստիպված էինք կենտրոնացնել լրացուցիչ մանկաբուժական մահճակալներ, որը վկայում է երեխաների շրջանում վարակի բարձր մակարդակի մասին,- այս մասին հայտարարել է առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան: Հաղորդում է 1tv.ge-ն։ Նրա խոսքերով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրում ակտիվացել են կորոնավիրուսի դեպքերը: «Համավարակի ներկա իրավիճակը շատ լուրջ է, ինչը նորից ու նորից հատուկ ռիսկեր է […]
18:27 13.07.2021
Վրաստանին սպառնում է ծանր համաճարակաբանական իրավիճակ և կորոնավիրուսի տարածման շատ բարդ՝ չորրորդ ալիք՝ զգուշացնում է հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Հաղորդում է Aliq Media-ն։ Այս փուլում համաճարակաբանական իրավիճակի կտրուկ վատթարացման հետ կապված՝ փորձագետները կառավարությանը երեք առաջարկ են արել՝ պատվաստումների ակտիվացում, թեստավորման ընդլայնում և բոլոր կանոնների պահպանում: Վրաստանում վերջին մեկ օրվա ընթացքում […]
17:58 13.07.2021
Կարևորելով կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելումն ու առողջության պահպանումը՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներն այսօր պատվաստվել են COVID-19-ի դեմ, տեղեկացնում են նախարարությունից:
16:22 13.07.2021
Հուլիսի 12-ին «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լևոն Ազիզյանը և ՊՈԱԿ-ի աշխատակիցները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: ««ՀՄԿ» ՊՈԱԿ-ը հորդորում է պատվաստվել COVID-19-ի դեմ և կանգնեցնել համավարակի շղթան: Ինչպես փաստում է ՀՀ առողջապահության նախարարությունը համավարակի դեմ պայքարի առկա միակ միջոցը պատվաստանյութն է: Դրա շնորհիվ է հնարավոր վերադառնալ կյանքի բնականոն հունին»։
14:37 13.07.2021
Կորոնավիրուսի հետ կապված միջոցների խստացումը, որոնք նման են Ֆրանսիայում ներդրվածներին, կարող են այլընտրանք չունենալ, աշխարհում համավարակի հետ կապված իրավիճակի զարգացումը հանգեցնում է այդպիսի որոշումների, ասել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ինչպես հայտնել ենք, Ֆրանսիան պարտադիր պատվաստում է սահմանել բժշկական անձնակազմի և մի շարք այլ կատեգորիաների աշխատողների համար: Այս մասին երկուշաբթի հայտարարել է […]
13:44 13.07.2021
Վերջին շաբաթվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսի «Դելտա» շտամով վարակվելու դեպքերի քանակը գրեթե եռապատկվել է և հասել 750-ի»,- ասել է հանրապետության առողջապահության նախարարության ղեկավար Ֆահրեթին Քոջան: ««Դելտա» շտամով դեպքերի քանակը մեկ շաբաթվա ընթացքում 36 մարզերում 286-ից հասել է 750-ի: «Դելտա+» շտամի համար մենք լավ լուր ունենք. դեպքերի աճ չի եղել»,- լրագրողներին ասել է Քոջան: Հուլիսի 6-ին Քոջան […]
11:01 13.07.2021
Հուլիսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 226 597 դեպք, որոնցից 217 810 -ն` առողջացած, 4549-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3128 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 242 361 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4150 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 138 նոր դեպք: Ունենք 79 […]
10:14 13.07.2021
Հունաստանը պատրաստվում է ազատվել չպատվաստված բուժաշխատողներից։ Հունաստանի կառավարության որոշման մասին հայտնում է տեղի Kathimerini թերթը։ «COVID-19-ի դեմ պատվաստումը պարտադիր կդառնա բուժանձնակազմի և տարեցների խնամքի տների աշխատողների համար՝ երկրում վարակակիրների թվի աճի պատճառով»,-հայտարարել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը։ Նրա խոսքով՝ նոր պարտավորությունները բժիշկները պետք է կատարեն մինչև սեպտեմբերի 1-ը, հակառակ դեպքում կհեռացվեն աշխատանքից։ Ավելի վաղ հայտնել […]
09:17 13.07.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կոչ է անում պետություններին հրաժարվել լիարժեք պատվաստված (այսինքն՝ 2 դեղաչափ ստացած) քաղաքացիներին երրորդ դեղաչափի ներարկումից, քանի դեռ աղքատ երկրները չեն ստացել առաջին երկու դեղաչափերը։ Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը։ Ինչպես նշել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը, շատ երկրում մինչ օրս չեն պատվաստվել նույնիսկ վարակակիրների հետ աշխատող բուժաշխատողները և այլ խոցելի […]
22:55 12.07.2021
Ֆրանսիան պարտադիր պատվաստում է սահմանել բժշկական անձնակազմի և մի շարք այլ կատեգորիաների աշխատողների համար: Այս մասին երկուշաբթի հայտարարել է երկրի նախագահ Էմանուել Մակրոնը՝ հանդես գալով հեռուստաուղերձով։ «Մենք կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստում ենք մտցնում բժշկական անձնակազմի և մի շարք այլ մասնագիտությունների ներկայացուցիչների համար»,- ասել է Ֆրանսիայի նախագահը: Նա այդ միջոցառումները բացատրել է համաճարակաբանական իրավիճակի վատթարացմամբ։ Պետության […]
22:19 12.07.2021
ԱՀԿ-ի ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը կարծում է, որ համաճարակաբանական իրավիճակն աշխարհում վատթարանում է: Կորոնավիրուսի պանդեմիան դեռ ոչ մի տեղ չի ավարտվել։ Առավել ծանր համաճարակաբանական իրավիճակ է ստեղծվել այն երկրներում, որտեղ քիչ են պատվաստանյութերը։ Ընդհանուր առմամբ իրավիճակը վատանում է, հավելել է Գեբրեյեսուսը։ Դա վտանգում է մարդկանց կյանքը, ապրուստի միջոցներն ու կայուն գլոբալ վերականգնումը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը։ […]
21:13 12.07.2021
«Դելտա» շտամը մոտ ժամանակներս կարող է դառնալ COVID-19-ի գերիշխող տարբերակն աշխարհում: Այդ մասին երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկխովան: ««Դելտա» տարբերակն այս պահին հայտնաբերվել է աշխարհի ավելի քան 140 երկրում։ Եվ մենք գիտենք, որ այն վարակելիության ամենաբարձր աստիճանն ունի, ավելի բարձր է, քան այլ տարբերակներինը, ինչը […]
17:26 12.07.2021
Տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ այսօր առողջապահության նախարարությունում պատվաստվել են COVID-19-ի դեմ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
15:39 12.07.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է տեղեկություն ՀՀ տարածք մուտք գործելու պահանջների վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս. • Կա՛մ ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72-ժամյա վաղեմության սերտիֆիկատ, • Կա՛մ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով, մեկ դեղաչափով ներարկվող […]
14:43 12.07.2021
COVID-19-ի դեմ պատվաստվել են նաև Եղիշե Չարենցի դուստրը՝ Անահիտ Չարենցը և թոռնուհին՝ Գոհար Չարենցը: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
13:08 12.07.2021
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի n 1514-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշում է ստորագրել։ Նոր որոշման 1.2 կետը վերաբերում է առաջին որոշման 2.1-ին կետին. այն փոփոխության է ենթարկվում: Կետը վերաբերում է Հայաստան մուտք գործելու կարգին: Առաջին որոշման սույն կետը հետևյալ տեսքն ուներ. «Հայաստանի Հանրապետության տարածք մուտք […]
12:10 12.07.2021
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 11-ի դրությամբ` կատարվել է 108107 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 77449, երկրորդ դեղաչափ` 30658։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հիշեցում. «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. […]