TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+8.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 848 նոր դեպք

12:08 19.07.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 848 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 388 329 դեպք: Ապաքինվել է ևս 1 231 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 366 250: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 15 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 5 566 անձ:

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 92 նոր դեպք․ 3 մարդ մահացել է

11:01 19.07.2021

Հուլիսի 19-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 522 դեպք, որոնցից 218 427-ն` առողջացած, 4569-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3414 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 271 171 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 3554 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 92 նոր դեպք: Ունենք 96 առողջացած […]

̰
Հայաստանում կատարվել է 131 080 պատվաստում

10:03 19.07.2021

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հուլիսի 18-ի դրությամբ` կատարվել է 131080 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 94560, երկրորդ դեղաչափ` 36520։ Հիշեցում. «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ […]

̰
Ռուսաստանում SARS-CoV-2-ի դեմ ակտիվորեն պայքարող լակտոբացիլի շտամ են հայտնաբերել

09:34 19.07.2021

Ակադեմիկոս Ի. Ն.Բլոխինայի անվան Նիժնի Նովգորոդի համաճարակաբանության և մանրէաբանության ինստիտուտի մասնագետները լակտոբացիլի շտամ են հայտնաբերել, որը ակտիվություն է ցուցաբերում COVID-19-ի դեմ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է “Արմենպրես” – ը, հուլիսի 19-ին հաղորդվում է «Ռոսպոտրեբնադզորի» կայքում: Նշվում է, որ Նիժնի Նովգորոդի մասնագետները «Վեկտոր» վիրուսաբանության և կենսատեխնոլոգիայի պետական գիտական կենտրոնի աշխատակիցների հետ համատեղ ուսումնասիրել են հեղինակային պրոբիոտիկների […]

̰
Կես միլիոն չինացիներ ԱՀԿ-ից պահանջել են ստուգել ԱՄՆ-ի բիոլաբորատորիան

09:22 19.07.2021

Չինաստանում համացանցի ավելի քան կես միլիոն օգտատերեր բաց նամակ են ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ)՝ Ֆորտ Դետրիկ բազայի ամերիկյան կենսաբանական լաբորատորիայում իրավիճակը հետաքննելու պահանջով, որպեսզի «կանխվեն ապագա համաճարակները», հաղորդում է չինական Global Times թերթը: ՉԺՀ-ի բնակիչների բաց նամակում ասված է, որ ԱՀԿ-ի հաջորդ համաճարակը կանխելու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել լաբորատորիաներին, որոնք հետազոտում են վտանգավոր […]

̰
Չինացի գիտնականները գնահատել են COVID-19-ի արհեստական ծագման հավանականությունը

08:53 19.07.2021

Չինացի գիտնականները պարզել են, որ կորոնավիրուսի ծագումը կարող է լինել միայն բնական, վիրուսը չէր կարող արհեստականորեն հայտնվել լաբորատորիայում, ասված է Science China Life Sciences գիտական հանդեսում հրապարակված հոդվածում: Ավելի վաղ, Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը չի բացառել կորոնավիրուսի արհեստական ծագման հավանականությունը: Ավելի քան 20 չինացի գիտնականներ և բրիտանացի հետազոտող, որն աշխատում է ՉԺՀ-ում, […]

̰
Վիետնամի մայրաքաղաքի իշխանությունները հայտարարել են բնակչության մեկուսացման մասին

21:50 18.07.2021

Հանոյը հուլիսի 19-ից խստացնում է կրոնավիրուսային սահմանափակումները, այս մասին հայտարարել է Վիետնամի կառավարությունը։ Մարդկանց կթույլատրվի դուրս գալ տնից միայն սննդի, դեղորայքի համար, հրդեհի կամ արտակարգ իրավիճակների դեպքում: Թույլատրվում է աշխատել միայն պետական ​​գերատեսչությունների, գործարանների և ընկերությունների այն աշխատակիցներին, որոնք ապահովում են հանրային անհրաժեշտ գործառույթներ: Իշխանությունները բնակիչներին խորհուրդ  են տվել՝ մայրաքաղաքից դուրս գալ  խիստ անհրաժեշտության դեպքում։Քաղաք […]

̰
Բրիտանիան հրաժարվել է երեխաներին COVID-19-ի զանգվածային պատվաստումներից

20:30 18.07.2021

Բրիտանական իշխանությունները որոշել են հրաժարվել երեխաների և դեռահասների զանգվածային պատվաստումներից՝ կորոնավիրուսի դեմ: Պատվաստանյութը կտրվի միայն բացառիկ դեպքերում, գրում է Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները: Հրապարակման համաձայն՝ պատվաստումների և իմունականխարգման համատեղ հանձնաժողովը (JCVI) բրիտանացի նախարարներին խորհուրդ է տվել հրաժարվել երեխաների մասսայական պատվաստումների գաղափարից, մինչև բավարար տեղեկություններ չլինեն հնարավոր ռիսկերի վերաբերյալ : Ենթադրվում է, որ պատվաստել կարելի է […]

̰
ԱՄՆ-ը Վրաստանին կնվիրաբերի Pfizer պատվաստանյութի կես միլիոն դոզա

16:25 18.07.2021

«Վերջին օրերին նկատվում է կորոնավիրուսի դեպքերի աճ, և այս իրավիճակում հիմնական լուծումը պատվաստումն է», – լրագրողներին ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: Նրա խոսքով ՝ մեկ  միլիոն դոզա չինական արտադրության Sinovac և Sinopharm պատվաստանյութերն արդեն  Վրաստան են ,իսկ Pfizer պատվաստանյութը մուտք է գործում  փուլ առ փուլ: «Sinovac և Sinopharm պատվաստանյութերի մեկ միլիոն դոզան արդեն գտնվում է […]

̰
Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարարը վարակվել է կորոնավիրուսով

18:58 17.07.2021

 Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը վարակվել է կորոնավիրուսով, պատվաստումների շնորհիվ հիվանդության ախտանիշները  եղել են  թույլ : «Այսօր առավոտյան իմ COVID թեստը դրական էր: Ես սպասում եմ PCR թեստի արդյունքին, բայց պայմանավորված է այն փաստով, որ պատվաստանյութի երկու դեղաչափ եմ ստացել, ախտանիշները (հիվանդության)թեթև են: Խնդրում ենք պատվաստել, եթե դեռ չեք արել դա », – գրել […]

̰
Համավարակի սկզբից մինչ օրս Վրաստանում վարակվել է մինչև 41 հազար երեխա

18:50 17.07.2021

Վրաստանում կորոնավիրուսային համավարակի սկզբից ի վեր COVID-19 է ախտորոշվել մոտ 41 հազար երեխայի մոտ, ինչը վարակվածների ընդհանուր թվի 9-10%-ն է կազմում: Այս մասին հայտարարել է Իաշվիլիի մանկական կենտրոնական հիվանդանոցի բժշկական տնօրեն Իվանե Չխաիձեն: Հաղորդում է Jnews.ge-ն։ Վերջինիս տվյալներով, ներկայումս հիվանդանոցների մանկաբուժական բաժանմունքներում հիվանդատեղերն ամբողջությամբ զբաղված են: Ինչ վերաբերում է երեխաների հիվանդության ծանրությանը, Չխաիձեի խոսքով, երկու […]

̰
Գիտնականները COVID-19-ի դեմ նոր «սուպեր հակամարմին» են հայտնաբերել

18:37 17.07.2021

Գիտնականները COVID-19-ի և այլ վիրուսների մուտացիաների ցանկ են կազմել և եկել են այն  եզրակացության, որ S2H97 անվանումը ստացած հակամարմինը կարող է կենդանի բջիջներում չեզոքացնել վիրուսը: Միևնույն ժամանակ գիտնականները չեն շտապում պնդել, որ այս հակամարմինը կպաշտպանի նոր շտամներից, բայց կարծում են, որ նոր «սուպեր հակամարմնի» հայտնաբերումը պետք է նախապատրաստի մարդկությանը վիրուսի նոր մուտացիաների դեմ պայքարի համար: […]

̰
ԱՀԿ-ն նախատեսում է ստուգել Ուհանի լաբորատորիաները

16:49 17.07.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախատեսում է ստուգել այն լաբորատորիաները, որտեղ հայտնաբերվել են Քովիդ-19-ով վարակման առաջին դեպքերը: Այս մասին հայտնել է կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը: Խոսքը Ուհանի երեք հաստատություններում աուդիտ անցկացնելու մասին է, որտեղ դեռ 2019 թվականին են հայտնաբերվել առաջին հիվանդները: Այս ստուգումը 5 քայլերից մեկն է, որը մտադիր է իրականացնել ԱՀԿ-ն՝ կորոնավիրուսի ծագման հարցով հետաքննության անցկացման […]

̰
Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցները շարունակում են պատվաստվել COVID-19-ի դեմ

14:04 17.07.2021

Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակիցների շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը կրում է շարունակական բնույթ: Հերթական խումբը պատվաստվել է Սարուխանի և Նորատուսի բժշկական ամբուլատորիաներում, տեղեկացնում են մարզպետարանից:

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 808 նոր դեպք

11:32 17.07.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 808 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատվել է նոր կորոնավիրուսի 386 195 դեպք, ապաքինվել է ևս 361 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 363 318: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 22 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 5 538 […]

̰
Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք

11:21 17.07.2021

Հուլիսի 16-ին կատարվել է 130 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9680 քաղաքացու հետազոտություն, որից 942-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 187 նոր դեպք

11:02 17.07.2021

Հուլիսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 298 դեպք, որոնցից 218 242-ն` առողջացած, 4559-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3386 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 263 393 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5669 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 187 նոր դեպք: Ունենք 114 առողջացած […]

̰
Կուբայի Abdala պատվաստանյութը ցույց է տվել 100% արդյունավետություն COVID-19 ծանր ձևերի դեմ

09:27 17.07.2021

Կորոնավիրուսի դեմ կուբայական Abdala պատվաստանյութը կլինիկական փորձարկումների երրորդ փուլի ընթացքում ցուցադրել է հիվանդության ծանր ձևերի և մահացու ելքի դեմ 100 տոկոսանոց արդյունավետություն: Այս մասին հայտնում է Prensa Latina գործակալությունը ՝ վկայակոչելով մշակողներին։ «Արդեն տվյալներ են ստացվել կլինիկական փորձարկումների (կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի-խմբ․) երրորդ փուլի արդյունքներով Abdala -ի արդյունավետության մասին։ Արդյունքները գերազանց են»,- գործակալությունը մեջբերել է պատվաստանյութը […]

̰
Մենք շտապեցինք սահմանափակումների վերացման հարցում․Գամկրելիձե

20:53 16.07.2021

«Սահմանափակումները Վրաստանում շատ արագ վերացվեցին: Ցավոք, մենք շտապեցինք մեղմել»,- այս մասին հայտարարել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Ըստ նրա, Համակարգող խորհուրդը որոշումներ է կայացնում սահմանափակումների մեղմացման վերաբերյալ՝ պահպանելով ոսկե միջակայքը, սակայն Գամկրելիձեն կարծում է, որ իրենք շտապել են մի շարք ուղղություններով: «Ինչպես գիտեք, բժշկական կողմը՝ բժիշկները, խորհրդի կազմում միշտ ավելի արմատական ​​են, […]

̰
Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի աշխատակիցները ևս պատվաստվում են COVID-19-ի դեմ

18:52 16.07.2021

ՀՀ ԱՆ Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի աշխատակիցները շարունակում են պատվաստվել COVID-19-ի դեմ, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

̰
Ինչ գիտենք COVID-19-ի «Դելտա» շտամի մասին

16:52 16.07.2021

Կորոնավիրուսային հիվանդության «Դելտա» շտամն աշխարհում մտահոգության առիթ է, քանի որ դրա վարակելիությունը բարձր է: COVID-19-ի այս շտամն արդեն իսկ շրջանառվում է մի շարք երկրներում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հետևում է «Դելտա» շտամի աշխարհով մեկ արագ տարածման միտումներին: Ներկայումս կորոնավիրուսային հիվանդության «Դելտա» շտամով վարակման դեպքեր գրանցվել են արդեն իսկ 96 երկրում: Հարկ է նշել, որ այն […]

̰
Վրաստանում կորոնավիրուսից նորածին է մահացել

15:37 16.07.2021

Վրաստանում այսօր կորոնավիրուսային հիվանդությունից 3 շաբաթական նորածին է մահացել: Այս մասին տեղեկությունը հաստատել են Ցիցիշվիլիի կլինիկայում, հաղորդում է Aliq Media-ն: Առկա տեղեկատվության համաձայն՝ նորածինը վարակված է եղել կորոնավիրուսի «Ալֆա» (բրիտանական) շտամով և վերջին օրերին գտնվել է արհեստական շնչառության տակ: Հիվանդանոցում այս պահին կա ևս երկու նորածին, որոնց վիճակը նույնպես ծանր է գնահատվում: Նրանցից մեկը վարակված […]

̰
Ռուսաստանում վերջին 24 ժամում արձանագրվել է կորոնավիրուսի 25 704 դեպք

15:30 16.07.2021

Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 25 704 դեպք: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում համաճարակի ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակված 5.907.999 հիվանդ: Այդ մասին են վկայում կորոնավիրուսային իրավիճակի հետ կապված վերահսկման օպերատիվ շտաբի տվյալները: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում COVID-19-ից բուժվել է 5․300.908 հիվանդ: Վերջին մեկ օրվա ընթացքում ապաքինվել է 21 932 մարդ: Հուլիսի 15-ին Ռուսաստանում […]

̰
Չինաստանի ԱԳՆ-ն ԱՀԿ-ին կոչ է անում ուսումնասիրել Ուհանում կորոնավիրուսի հայտնվելու տեսությունը

15:24 16.07.2021

Չինաստանը հույս ունի, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները ավելի շատ ուշադրություն կդարձնեն այն տեսությանը, որ կորոնավիրուսը Ուհան է հասել սառեցված սննդամթերքով, այլ ոչ թե լաբորատորիայից արտահոսքի հետևանքով: Ուրբաթ, հերթական ճեպազրույցում, ՉԺՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզանը մեկնաբանել է ԱՀԿ-ի մտադրությունը՝ անցկացնելու կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրելու հետազոտության երկրորդ փուլը: «Չինական կողմը տեղեկություն է ստացել […]

̰
ԱՀԿ-ն հորդորում է չհետաձգել COVID-19-ի դեմ պատվաստումները

12:41 16.07.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հորդորում է չհետաձգել COVID-19-ի դեմ պատվաստումները, քանի որ հերթական բռնկման ժամանակ հնարավոր է, որ չհասցնեք ստանալ պատվաստանյութի բոլոր դեղաչափերը: Չնայած աշխարհում շատերը դեռևս սպասում են COVID-19-ի դեմ իրենց պատվաստմանը` ԱՀԿ-ն նաև կոչ է անում պահպանել և ժամանակին ստանալ երեխաների ընթացիկ` օրացուցային պատվաստումները:

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 653 նոր դեպք

11:41 16.07.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 653 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է կառավարության stopcov.ge հատուկ կայք էջում: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 466, մահացել` 13 մարդ: Վրաստանում ընդհանուր առմամբ հաստատված է նոր կորոնավիրուսի 384 387 դեպք: Այստեղից ապաքինվել է 362 957 մարդ, մահացել 5 516 պացիենտ:  

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 162 նոր դեպք․ 2 մարդ մահացել է

11:00 16.07.2021

Հուլիսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 111 դեպք, որոնցից 218 128 -ն` առողջացած, 4558-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3315 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 257 724 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4700 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 162 նոր դեպք: Ունենք 106 […]

̰
COVID-19-ի դեմ պատվաստումները շարունակվում են

10:56 16.07.2021

Հուլիսի 15-ին Սյունիքի մարզպետարանի աշխատակազմին հյուրընկալվել էին Կապանի բժշկական կենտրոնի տնօրեն Կարեն Մելքոնյանը եւ COVID-19-ի դեմ պատվաստումների գործընթացում ներգրավված մասնագետները։ Նրանք անհրաժեշտ տեղեկություններ տրամադրեցին պատվաստումների ընթացքի, պատվաստանյութերի տեսակների ու առանձնահատկությունների, առաջնահերթ ցուցումների, հակացուցումների, հնարավոր բարդացումների, մարզում առկա վիճակագրության մասին, մասնագիտական պարզաբանումներով պատասխանեցին ներկաներին հուզող հարցերին։ Հանդիպումից հետո մարզպետարանի այն աշխատակիցները, որ ցանկություն հայտնեցին (15 հոգի), […]

̰
ԱՀԿ-ի ղեկավարը չի բացառել կորոնավիրուսի արհեստական ծագման հավանականությունը

08:27 16.07.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը չի բացառել կորոնավիրուսի արհեստական ծագման հավանականությունը, հաղորդում է Associated Press-ը: «Ես ինքս լաբորանտ եմ եղել, իմունոլոգ եմ, ով աշխատել է լաբորատորիայում։ Միջադեպեր պատահում էին»։ Ինչպես նշել է կազմակերպության գլխավոր տնօրենը, վաղաժամ է հրաժարվել SARS-CoV-2-ի առաջացման այս տեսությունից: Գեբրեյեսուսը նաև կոչ է արել Չինաստանի իշխանություններին հետաքննության հարցում թափանցիկության, հրապարակայնության […]

̰
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 189 միլիոնը

19:00 15.07.2021

Աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 189 միլիոնը: Համապատասխան տվյալները հրապարակում է worldometers պարբերականը: Վերը նշված վիճակագրության համաձայն՝ համավարակի սկզբից ի վեր աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 4 միլիոն մարդ, իսկ ապաքինվածների թիվը գերազանցում է 172 միլիոնը: Այս անգամ Covid-19 ակտիվ դեպքերի թիվը աշխարհում 12,2 մլն է: ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման […]

̰
BACK_TO_TOP