16:35 22.07.2021
Միջազգային զբոսաշրջային ուղևորությունների թիվը 2021 թվականի ապրիլին նվազել է 86%-ով՝ համեմատած 2019 թվականի նախահամաճարակային նույն ամսվա հետ, բայց մայիսին անկումը կազմել է 82%: Թեթև բարելավումը պայմանավորված է նրանով, որ որոշ երկրներ սկսել են թուլացնել ճանապարհորդության սահմանափակումները, երեկ հայտնել են ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունից (UNWTO): Ըստ կազմակերպության` 2021 թվականի հինգ ամիսներին աշխարհը գրանցել է 147 միլիոնով […]
15:59 22.07.2021
Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին: Այն պայմանավորված է առանձին տնտեսավարողների մոտ կորոնավիրուսի շարունակվող ազդեցության հետևանքով առաջացած ընթացիկ իրացվելիության հետ կապված խնդիրների մեղմման, փոփոխված տնտեսական իրավիճակում վերջիններիս զարգացմանը նպաստելու և փոփոխված իրավիճակում «Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 1-ին միջոցառման» շրջանակում տրամադրվող օժանդակության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ։ Նախագծով առաջարկվում է միջոցառման […]
14:50 22.07.2021
Վերջին օրերին Գերմանիայում COVID-19-ի հիվանդացությունն աճել է, այն աճում է «պայթյունավտանգ» տեմպերով, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Այդ մասին գրում է «РИА Новости»-ն։ «Դա պայմանավորված է «Դելտա» տարբերակով: Վիրուսի տարածման արագության չափիչը մեկից մեծ է, ինչը նշանակում է, որ մենք ունենք էքսպոնենցիալ աճ»,- ասել է Մերկելը ամենամյա մեծ մամուլի ասուլիսում, որը նրա համար կդառնա […]
14:30 22.07.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է արտահերթ խոհրդարանական ընտրությունների արդյունքների ամփոփմանը, Ադրբեջանի սադրիչ քայլերի և առավելապաշտական նկրտումների հետևանքով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակի լարվածությանը, Հայաստանում աշխատատեղերի աճի դինամիկային, առաջին 6 ամսվա տվյալներով եկամտային հարկի հավաքագրման ցուցանիշների տարբերությանը, նոր տիպի կորոնավիրուսի հետ […]
13:32 22.07.2021
Պերուի ոստիկանությունը հայտարարել է ենթադրյալ հանցավոր խմբավորում հայտնաբերելու մասին. հիվանդանոցի անձնակազմն «առևտուր էր անում» մահճակալներով՝ կորոնավիրուսով վարակվածներին հիվանդանոց ընդունելու համար: Միաժամանակ, 21 հազար դոլար են պահանջել ծանր վիճակում գտնվող անձանց հիվանդանոց ընդունելու համար: Հայտնում է Reuters-ը: Տեղական դատախազությունը հայտարարել է առնվազն ինը մարդու, այդ թվում ՝ Լիմայի պետական հիվանդանոցի ադմինիստրատորներին ձերբակալելու մասին: COVID-19-ով հիվանդացած մարդու […]
13:32 22.07.2021
Ադրբեջանի իշխանությունները երկարաձգել են երկրում հատուկ կարանտինային ռեժիմը մինչև սեպտեմբերի 1-ը: Համապատասխան հրամանագիրը հինգշաբթի օրը ստորագրել է վարչապետ Ալի Ասադովը: «Երկրում կորոնավիրուսային վարակի տարածումը և դրա հնարավոր հետևանքները կանխելու համար երկարաձգել հատուկ կարանտինային ռեժիմի գործողության ժամկետը Ադրբեջանի Հանրապետությունում մինչև 2021 թվականի սեպտեմբերի 1-ը՝ ժամը 06:00-ն»,- նշված է կառավարության կայքում հրապարակված փաստաթղթի մեջ։ Նախկինում երկրում հատուկ […]
11:25 22.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 261 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 395 621 դեպք: Ապաքինվել է ևս 1 410 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 369 483 Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 18 մարդ: Մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 5 636 մարդ:
11:10 22.07.2021
Հուլիսի 21-ին կատարվել է 40 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 10 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9967 քաղաքացու հետազոտություն, որից 952-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
11:03 22.07.2021
Հուլիսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 161 դեպք, որոնցից 218 676 -ն` առողջացած, 4575-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3797 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 287 379 թեստավորում: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այսպիսով` երեկ կատարվել է 5034 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության […]
08:54 22.07.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկած ծրագիրը կորոնավիրուսի ծագման ուսումնասիրության երկրորդ փուլում պարունակում է ձևակերպումներ, որոնք չեն հարգում գիտությունը, Չինաստանը չի հետևելու դրան: Այս մասին հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՉԺՀ-ի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Ցզեն Իսինը։ «Չինաստանի իշխանություններն աջակցում են գիտության վրա հիմնված հետազոտության անցկացմանը», – նշել է Ցզեն Իսինը: […]
08:33 22.07.2021
Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը երբեք չի սինթեզել, արհեստականորեն դուրս չի բերել և թույլ չի տվել կորոնավիրուսի արտահոսք, հայտարարել է Ուհանի Կենսանվտանգության ազգային լաբորատորիայի տնօրեն, ինստիտուտի գիտաշխատող յուան Չժիմինը: «Մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը չի ուսումնասիրել և չի բախվել COVID-19-ին։ Ուհանի վիրուսաբանության ինստիտուտը երբեք չի սինթեզել, ստեղծել կամ թույլ տվել COVID-19 արտահոսք: Երրորդ ՝ […]
19:45 21.07.2021
Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ երկրում համաճարակաբանական իրավիճակը լրջորեն վատթարացած է: Ըստ նրա՝ այս ֆոնին հատկապես կարևոր է հետևել հանձնարարականներին: Խոսելով խնդրի մասին՝ նա ընդգծել է փակ տարածքում շնչադիմակ կրելու անհրաժեշտությունը: «Վտանգը լուրջ է, ուստի մենք բոլորս պետք է գիտակցենք, որ համաճարակային իրավիճակը վատթարանում է, մենք լուրջ ալիքի մեջ ենք մտնում: Այսօրվա […]
17:50 21.07.2021
Հուլիսի 20-ին կատարվել է 72 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 10 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 9927 քաղաքացու հետազոտություն, որից 950-ի մոտ […]
11:58 21.07.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 415 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 393 360 դեպք: Ապաքինվել է ևս 943 պացիենտ, նրանց ընդհանուր թիվը կազմում է 368 073: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 26 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է 5 618 […]
11:01 21.07.2021
Հուլիսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 936 դեպք, որոնցից 218 585 -ն` առողջացած, 4573-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3665 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 282 345 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4875 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 220 նոր դեպք: Ունենք 56 […]
09:36 21.07.2021
Տոկիոյում Օլիմպիադայի կազմկոմիտեն կորոնավիրուսով վարակվելու առնվազն 8 նոր դեպք է արձանագրել, որոնցից մեկը՝ մարզիկի մոտ: Այս մասին ասված Է հուլիսի 21-ին Խաղերի կազմկոմիտեի կայքում հրապարակված զեկույցում։ Նշվում է, որ հիվանդների ՊՇՌ-թեստերի դրական արդյունքները ստացվել են հուլիսի 19-ին և 20-ին: Հուլիսի 1-ից Տոկիոյում հայտնաբերվել է օտարերկրացիների և ճապոնացիների շրջանում վարակվելու 81 դեպք, որոնք կապ ունեն խաղերի […]
08:29 21.07.2021
Աշխարհում կարող է կորոնավիրուսի նոր շտամ հայտնվել, որն ավելի վտանգավոր կլինի, քան դելտա տարբերակը, հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը ՝ ելույթ ունենալով Միջազգային օլիմպիական կոմիտեի 138-րդ նստաշրջանում: Ըստ նրա՝ նոր շտամը կարող է հանգեցնել վարակի հետագա տարածումն ամբողջ աշխարհում։ «Որքան շատ է տարածվում (կորոնավիրուսի-խմբ.), այնքան դրա ավելի շատ տարբերակները կհայտնվեն ավելի վտանգավոր […]
23:05 20.07.2021
Անհնար է կանխատեսել, թե ինչպիսի բարդություններ կարող է ունենալ հիվանդը, որը կորոնավիրուսով է վարակվել, РИА Новости-ի փոխանցմամբ՝ ասել է Ռուսաստանի մանկաբույժների միության նախագահ Լեյլա Նամազովա-Բարանովան: «Անհնար է կանխատեսել, թե ինչ բարդություններ կունենան մեծահասակը կամ երեխան, եթե բախվեն կորոնավիրուսային վարակի հետ», – ասել է նա «Պատվաստումների օրացույցի մշակումը COVID-19- ի համատեքստում` առողջության և երկարակեցության խնամք» համաժողովի […]
21:06 20.07.2021
Առկա տվյալները վկայում են այն մասին, որ COVID-19-ով հիվանդացած հղի կանանց մոտ հիվանդության ծանր ընթացքի վտանգն ավելի մեծ է, քան վերարտադրողական տարիքի ոչ հղի կանանց մոտ:
19:05 20.07.2021
Թբիլիսիի կլինիկաներից մեկում մահացել է նորածին երեխա, որը վարակված է եղել COVID-19-ի «հնդկական» շտամով:
18:25 20.07.2021
Ցիցիշվիլի կլինիկայում մահացել է արհեստական շնչառական սարքին միացված կորոնավիրուսով վարակված երկրորդ նորածինը: Այս մասին հայտնել է Ցիցիշվիլի նոր մանկական կլինիկայի տնօրեն Դավիթ Ռեխվիաշվիլին: Ըստ Ռեխվիաշվիլիի, երեխան հուլիսի 1-ին սուր շնչառական անբավարարությամբ օկուպացված Աբխազիայից տեղափոխվել էր Թբիլիսի, և այդ ժամանակվանից միացված էր արհեստական շնչառության սարքին: «Երեխան, որը մոտ երկու ամսական էր, վարակված է կորոնավիրուսի հնդկական շտամով: […]
15:20 20.07.2021
Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 23770 դեպք: Ըստ կորոնավիրուսի վերահսկման և մոնիթորինգի գործող շտաբի՝ ընդհանուր առմամբ, հանրապետությունում համաճարակի ընթացքում հայտնաբերվել է COVID-19-ով վարակման 6 մլն 006.536 հիվանդ: Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսից մահացել է 784 մարդ: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից ի վեր կորոնավիրուսային վարակից մահացել է 149,922 մարդ: Ընդհանուր առմամբ, հանրապետությունում […]
10:59 20.07.2021
Հուլիսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 227 716 դեպք, որոնցից 218 529 -ն` առողջացած, 4572-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3503 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 277 470 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6299 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 194 նոր դեպք: Ունենք 102 […]
23:16 19.07.2021
Ֆրանսիայում կորոնավիրուսի համաճարակի չորրորդ ալիք է սկսվել, հիվանդացածների թիվն արագ աճում է, հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Ատալը: «Մենք մտել ենք կորոնավիրուսի չորրորդ ալիք։ Համաճարակի դինամիկան չափազանց ինտենսիվ է, մենք տեսնում ենք ավելի արագ ալիք, քան նախկինում էր», – ասել է Ատալը նախարարների խորհրդի՝ հոկտեմբերի 10-ին կայացած ճեպազրույցի ժամանակ: Նա նշել է, որ […]
22:50 19.07.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) գրանցել է կորոնավիրուսի «լյամբդա» շտամի տարածումը ավելի քան 30 երկրում, առավելապես Հարավային և Հյուսիսային Ամերիկայում, հայտարարել է ԱՀԿ-ի արտակարգ հիվանդությունների ստորաբաժանման տեխնիկական խմբի ղեկավար Մարիա վան Կերկխովան: Առաջին անգամ այս շտամը գրանցվել է Պերուում 2020 թվականի դեկտեմբերին։ Մարիա վան Կերկխովան հավելել է, որ կազմակերպությունն ուշադիր հետևում է «լյամբդա» շտամին և համագործակցում […]
19:59 19.07.2021
Վրաստանում համաճարակաբանական իրավիճակը շարունակում է վատթարանալ: Վարակման դեպքերը աճում են, հիվանդների մեծ մասը հոսպիտալացման կարիք ունի, այդ պատճառով կլինիկաները գերբեռնված են: Հաղորդում է Aliq Media-ն։ Թբիլիսիի հանրապետական հիվանդանոցը ստիպված է ամեն օր նոր մահճակալներ ավելացնել հիվանդների համար: Բոլոր 350 մահճակալները, որոնք մոբիլիզացվել էին վարակվածների համար, այժմ զբաղված են: Նույն պատկերն է նաև Մցխեթայի բժշկական կենտրոնում. […]
16:00 19.07.2021
Թուրքիայի իշխանությունները չեն բացառում երկրի փակումը օտարերկրյա զբոսաշրջիկների համար կորոնավիրուսի «Դելտա» շտամի կտրուկ աճի դեպքում, բայց մինչ օրս այդ հարցը օրակարգում չէ, ասել է Թուրքիայի Մշակույթի և զբոսաշրջության նախարարը Մեհմեդ Նուրի Էրսոյը: Թուրքիայում ապրիլի 16-ին դեպքերի ամենօրյա աճը համավարակի սկզբից ի վեր եղել է առավելագույնը՝ կազմելով 63 082 դեպք, որից հետո այն սկսել է աստիճանաբար […]
14:07 19.07.2021
Համավարակը դեռ չի ավարտվել. անցյալ ամառվա սխալները՝ կորոնավիրուսի սահմանափակումների արագ վերացման հետ կապված, չեն կարող կրկնվել: Այս մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հանս Կլյուգեի մեկնաբանություններում, որոնք տրամադրել է ТАСС-ը: «Թեպետ ամառը եկել է, համավարակն ավարտված չէ: Համավարակային իրավիճակից հոգնածությունը վնաս է հասցրել մեր հավաքական հոգեկան առողջությանը, և բնական է, […]
13:36 19.07.2021
Ֆրանսիայի իշխանությունները չեն բացառում, որ առաջիկայում որոշ շրջաններում որոշ սահմանափակումներ կվերականգնվեն՝ ներառյալ պարետային ժամը, կորոնավիրուսի տարածման աճի հետ կապված սանիտարական իրավիճակի վատթարացման պատճառով: Այս մասին երկուշաբթի օրը հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պետքարտուղար Կլեման Բոնը BFM հեռուստաալիքի եթերում: «Հնարավոր է»,- ասել է նա՝ պատասխանելով համապատասխան հարցին: Ըստ նրա՝ երկրի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 12-ի հեռուստատեսային կոչի […]
13:21 19.07.2021
Հակակորոնավիրուսային սահմանափակումները Եգիպտոսում շարունակում են մեղմացնել, հայտնում է ATOR-ը: 16 ամիս անց տուրիզմի և հնությունների նախարարությունը թույլ է տվել վերաբացել թատրոնները, համերգասրահները, զվարճանքի այգիները, խաղատները, գիշերային ակումբները և դիսկոտեկները` ներառյալ հյուրանոցային համալիրներում գտնվողները: Նրանց զբաղվածությունը սահմանափակվում է դահլիճի առավելագույն հզորության 70 տոկոսով՝ կախված բոլոր սանիտարական միջոցառումների կատարումից և տուրիզմի նախարարությունից համապատասխան արտոնագրի առկայությունից: Դիսկոտեկներն ու […]