13:00 26.07.2021
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է երկրի բնակչության 60 տոկոսից ավելին, լիովին պատվաստված է բնակչության 49 տոկոսը:
11:01 26.07.2021
Հուլիսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 910 դեպք, որոնցից 219 168 -ն` առողջացած, 4590-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4037 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 1 310 356 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5049 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 112 նոր դեպք: Ունենք 106 […]
19:53 25.07.2021
Հայտնվելով մարդու օրգանիզմում՝ կորոնավիրուսը վարակում է տարբեր օրգաններ, այդ թվում՝ ուղեղը: Ցավի ազդեցության պատճառով որոշ հիվանդներ խուճապի նոպաներ են ունենում, մյուսները բախվում են հիշողության և մտածողության խանգարումների հետ: Այս մասին խոսել է Սուրբ Լուկասի կլինիկական հիվանդանոցի նյարդավերականգնողական բաժանմունքի վարիչ Սերգեյ Զաբիրովը: Բժիշկը նշել է, որ ինքը ստիպված է եղել հետևել, թե ինչպես է տառապում կորոնավիրուսով […]
19:41 25.07.2021
Հուլիսի 24-ին կատարվել է 24 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 6 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10047 քաղաքացու հետազոտություն, որից 954-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
17:27 25.07.2021
Ֆրանսիայում իրավապահները 71 հոգու բերման են ենթարկել սանիտարական անցագրերի դեմ շաբաթ օրը տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ: Այս մասին հայտնում է LCI հեռուստաալիքը՝ վկայակոչելով ՆԳՆ-ին: Հաղորդում է նաև, որ բողոքի ցույցերի ընթացքում վիրավորվել է 27 ոստիկան: Ավելի քան 160 000 մարդ է մասնակցել բողոքի ցույցերին ամբողջ Ֆրանսիայի տարածքում: Մի շարք քաղաքներում գործողություններն ուղեկցվել են անկարգություններով: […]
16:53 25.07.2021
Ֆրանսիայի Սենատը հավանություն է տվել առողջապահության ոլորտի աշխատողների համար սանիտարական անցաթղթերի և COVID-19- ի դեմ պարտադիր պատվաստումների ծրագիրը ընդլայնելու օրինագծին: Սենատորները մի շարք փոփոխություններ են կատարել փաստաթղթում: Նախագծի ընդունմանը կողմ է քվեարկել 199 սենատոր, դեմ՝ 123-ը: Բժշկական անձնակազմի, հրշեջների և տարեցների խնամատարների պարտադիր պատվաստումից բացի օրինագիծը նախատեսում է օգոստոսի սկզբից սանիտարական անցագրերի ներդրում սրճարաններում, ռեստորաններում, […]
16:01 25.07.2021
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն աճել է 2 061-ով, 23 մարդ մահացել է: Համավարակի սկզբից ի վեր հանրապետությունում հայտնաբերվել է վարակի 402 759 դեպք, հայտնում է StopCov- ի պաշտոնական կայքը: Անցյալ օրվա ընթացքում վերականգնվել է 1 654 մարդ, համավարակի սկզբից ի վեր՝ 373 088: Մահացել է 5 688 հիվանդ:
13:22 25.07.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ցինիկ է համարում ֆրանսիացիների գործողությունները, որոնք ցույց են անցկացնում երկրում սանիտարական անցաթղթերի ընդլայնման և բժշկական անձնակազմի պարտադիր պատվաստումների ներդրման դեմ: Երկրի ղեկավարն այդ մասին ասել է կիրակի օրը Ֆրանսիական Պոլինեզիա կատարած քառօրյա աշխատանքային այցի ընթացքում, Պապեետե գլխավոր հիվանդանոցում, որտեղ նրան սպասել են մի խումբ ցուցարարներ: «Կան մարդիկ, որոնք այժմ դիմում են […]
11:05 25.07.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 798 դեպք, որոնցից 219 062 -ն` առողջացած, 4 587-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4034 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 305 307 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5 748 թեստավորում, որից հաստատվել […]
23:20 24.07.2021
Թուրքիայի ինֆեկցիոնիստների միության ղեկավար Մեհմեթ Ջեյհանը ռուս զբոսաշրջիկների նկատմամբ միջոցառումները խստացնելու կոչ է արել։ Նախօրեին առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան կոչ էր արել վերադառնալ խիստ սահմանափակող միջոցների, քանի որ հուլիսի սկզբից ի վեր կորոնավիրուսով հիվանդների օրական աճը եռապատկվել է: Մի կողմից պետք է պատվաստվել, մյուս կողմից ՝ պետությունը պարտավոր է սահմանափակումներ մտցնել, իսկ բնակչությունը՝ պահպանել անվտանգության […]
23:07 24.07.2021
Արագ վերականգնման համար Վոդովոզովը խորհուրդ է տվել մեծացնել ֆիզիկական ակտիվությունը և քայլել:
19:26 24.07.2021
Այն ընկերությունները, որոնք ունեն աշխատակիցների մեծ թիվ , պետք է անձնակազմում ապահովեն առնվազն 80%-անոց կոլեկտիվ իմունինետ՝ հաշվարկում ունենաով առնվազն վեց ամիս առաջ պատվաստվածների և COVID -ից առողջացածների։ Ընկերություններում նման կոլեկտիվ իմունիտետի մակարդակն անհրաժեշտ է «հակահամաճարակային գործընթացը վերահսկելու և իրավիճակը կայունացնելու համար»: «Պատվաստւմ չստացած անձինք, որոնք ունեն բժշկական հակացուցումներ, պետք է կազմեն գրանցված աշխատողների ոչ ավելի […]
18:36 24.07.2021
Փարիզում բողոքի ակցիա է անցկացվել , այսպես կոչված, սանիտարական անցագրերի ներդրման դեմ: Այս մասին հայտնում է Ռիա նովոստին Ակցիայի կազմակերպիչը «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպպոն է, որը նախկինում Մարին Լե Պենի կուսակիցն էր և մի քանի օր առաջ 2022 թվականի Ֆրանսիայի նախագահի ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին էր հայտարարել: . Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը հուլիսի […]
17:00 24.07.2021
Վրաստանի Իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, պրոֆեսոր Թեմուր Չխաիձեի խոսքով՝ երկրում վարակվածների ընդհանուր թվի մոտ 9,5-10% -ը 0-18 տարեկան են: Դա նշանակում է, որ Վրաստանում վիրուսի տարածումից ի վեր մոտ 40.000 երեխա վարակվել է COVID-19-ով: «Եթե համեմատենք այս թվերը վարակվածների ընդհանուր թվի հետ, դա նշանակում է, որ երկրում համաճարակի սկզբից մինչ օրս COVID-19-ով վարակվել […]
16:33 24.07.2021
Հուլիսի 23-ին կատարվել է 23 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել, հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 6 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10023 քաղաքացու հետազոտություն, որից 953-ի մոտ […]
14:54 24.07.2021
Թբիլիսիի Ցիցիշվիլիի անվան կլինիկայում երեք շաբաթ շնչառական ապարատին միացված նորածնի վիճակը կայունացել է: Շնչառական ապարատն արդեն անջատել են: Այդ մասին հայտարարել է կլինիկայի տնօրեն Մայա Չխաիձեն: Նա նաև ընդգծել է, որ իրենց կլինիկայում նոր հիվանդներ ընդունելու համար այլևս տեղ չկա, հայտնում է 1tv.ge-ին: «Անցած գիշերվանից հետո այլևս տեղեր չկան, փաստացի, կանգ ենք առել: Կլինիկայում ազատ […]
11:30 24.07.2021
Վրաստանում 12-ամյա երեխան բացառության կարգով պատվաստվել է Pfizer պատվաստանյութով: Այս մասին փոխանցում է «Ալիք Մեդիա»-ն։ Այս մասին ասել է Իմունականխարգելման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի անդամ Թեմուր Միկերաձեն: Ըստ մասնագետի` երեխաների շրջանում կորոնավիրուսի տարածման հիմնական պատճառն այն է, որ նրանք պատկանում են չպատվաստված խմբին: Նա հույս ունի, որ համապատասխան պատվաստանյութի չափաբաժիններ ստանալուց հետո պատվաստումները կտարածվեն նաև […]
10:57 24.07.2021
Հուլիսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 632 դեպք, որոնցից 218 958 -ն` առողջացած, 4584-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3975 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 299 599 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6527 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 250 նոր դեպք: Ունենք 162 […]
10:13 24.07.2021
Թբիլիսիում կորոնավիրուսային վարակի օրական մակարդակի կտրուկ աճից հետո ձևավորվել է կորոնավիրուսով հիվանդների համար հիվանդանոցային մահճակալների պակաս: Ստեղծված վիճակը Առողջապահության նախարարության ղեկավար Եկատերինա Տիկարաձեն մեկնաբանել է վարակվածների թվի աճով և այն փաստով,որ վարակված քաղաքացիներն անհապաղ պահանջում են հսպիտալացում: «Մահճակալներ ավելացվում են ամենուր: Առայժմ միայն Թբիլիսիում է պակասում: Մարզերում կա 1258 ազատ մահճակալ: Բայց, որքան գիտեմ, այնտեղ […]
09:45 24.07.2021
ԱՄՆ նախագահի պաշտոնում Ջո Բայդենի գործունեության վարկանիշն իջել է 50 տոկոսից ցածր: Նման տվյալներ տրամադրել է Gallup ընկերությունը: Ամերիկացիների միայն 52% -ը միանշանակ կամ որոշ չափով հավանություն է տալիս Միացյալ Նահանգների նախագահի գործունեությանը: Հարցվածների 42% -ը բացասաբար է խոսել Բայդենի, որպես Միացյալ Նահանգների նախագահի գործունեության մասին: Հարցվածների կեսից ավելին (64%) հավանություն է տվել պետության ղեկավարի […]
08:25 24.07.2021
Անգլիայի հանրային առողջության գործակալության բժիշկները (PHE) հայտնաբերել են կորոնավիրուսի B.1.621 անունը ստացած նոր մուտացիա: Այս մասին գրում է The Mirror-ը: Մինչ օրս հայտնաբերվել է նոր շտամով վարակվելու 16 դեպք, բոլորն էլ կապված են արտերկիր մեկնելու հետ: Փորձագետներն այժմ վերլուծում են նոր մուտացիան՝ հասկանալու համար դրա ազդեցությունը վիրուսի վարքի վրա: Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) […]
22:23 23.07.2021
ՄԱԿ-ը կոչ է անում Չինաստանին և մյուս երկրներին համագործակցել ԱՀԿ-ի՝ COVID-19-ի ծագման հետաքննության հարցում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը: Պատասխանելով այն հարցին, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը որևէ մեկնաբանություն կտա՞ Չինաստանի՝ ԱՀԿ-ի հետ համագործակցելուց հրաժարվելու վերաբերյալ, Ֆարհան Հաքն ասել է. «ԱՀԿ-ն ղեկավարում է այդ գործընթացին, […]
15:00 23.07.2021
Անահիտ Ավանեսյանի ելույթը Աթենքի գագաթնաժողովում. «Հայաստանում COVID-19 համավարակի դեմ պայքարի առաջին ամիսներին հայտարարվեց լոքդաուն, ինչը, հայտնի է, որ բերում է մարդկանց առանձին խմբերի ու անհատների մեկուսացման։ Բնականաբար, նման միջոցառումներն այդ փուլում միակ և անհրաժեշտ միջոցն էին վարակի տարածման դեմ պայքարելու: Հասկանալի է նաև, որ մարդկանց մեկուսացումը չէր կարող իր բացասական ազդեցությունը չթողնել նրանց հոգեկան առողջության […]
13:37 23.07.2021
Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն հիշեցնում է՝ երկրում ընդհանուր իրավիճակը մեծ ուշադրություն է պահանջում, վարակի դեպքերի կտրուկ աճ է գրանցվել: Միևնույն ժամանակ, ոլորտի մասնագետը բացառում է հերթական սահմանափակումների հնարավորությունը, քանի որ, ըստ նրա` առողջապահության ոլորտը պատրաստ է սպասվող աճին, փոխանցում է Aliq.ge-ն։ «Ես բացառում եմ լոքդաունի վերադարձը և խիստ սահմանափակումներն առաջիկա օրերին: Անձամբ ես […]
11:30 23.07.2021
Հուլիսի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 460 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր թիվը 398 081 է: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1082 պացիենտ, ընդհանուր առմամբ ապաքինվել է 370 565 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 20 մարդ, ընդհանուր՝ 5 656:
11:00 23.07.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հուլիսի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 228 382 դեպք, որոնցից 218 796 -ն` առողջացած, 4579-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3894 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 293 032 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5653 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային […]
09:54 23.07.2021
Հուլիսի 22-ին կատարվել է 33 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային դեպք չի գրանցվել։ Այս մասին տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 10 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10000 քաղաքացու հետազոտություն, որից 952-ի մոտ արձանագրվել […]
23:13 22.07.2021
Իտալիայի Նախարարների խորհուրդը որոշում է ընդունել COVID պանդեմիայի պատճառով արտակարգ դրության ռեժիմը երկարաձգել մինչև դեկտեմբերի 31-ը, հայտնել է Իտալիայի առողջապահության նախարար Ռոբերտո Սպերանցան: Նախարարն արտակարգ դրության ռեժիմը երկարաձգելու մասին հայտարարել է հատուկ մամուլի ասուլիսում։ Այս ռեժիմը կառավարությանը թույլ է տալիս արագացված տեմպերով որոշումներ կայացնել առանց խորհրդարանի անհապաղ հավանության, մասնավորապես, պարետային ժամ սահմանել, ինչպես նաև միջոցներ […]
20:50 22.07.2021
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով ՝ Վրաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի օրական մակարդակը բավականին բարձր է, որի պատճառով մոբիլիզացվում է հիվանդանոցների ցանցը։ Հաղորդում է 1tv.ge-ն։ «Վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է 2 261 նոր դեպք, 18 մահվան ելք: Դեպքերի քանակը բարձր է, ինչն ինքնին առանձնահատուկ ուշադրության կարիք ունի: Հիվանդանոցների ցանցը շարունակում է մոբիլիզացված մնալ, ինչպես […]