21:58 30.07.2021
Աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարում ձեռքբերումները սպառնալիքի տակ են, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը: «ԱՀԿ-ի վեց տարածաշրջաններից հինգում COVID-19-ի հիվանդությունների թիվը վերջին չորս շաբաթվա ընթացքում աճել է 80 տոկոսով, այսինքն՝ գրեթե կրկնապատկվել է։ Աֆրիկայում մահացությունն աճել է 80 տոկոսով»,- հստակեցրել է ԱՀԿ ղեկավարը։ Նրա խոսքով ՝ դա կապված է այն բանի […]
19:25 30.07.2021
Կայացել է առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի հանդիպում-քննարկում, որին առցանց մասնակցել են նաև Հայաստանից դուրս աշխատող մասնագիտական խմբի անդամները: Օրակարգում COVID-19-ի կանխարգելմանն ուղղված սահմանափակումների հարցն էր և պատվաստումային գործընթացի ներկա իրավիճակը, հիվանդության տարածվածությունը: Խմբի անդամները մտքեր են փոխանակել համավարակի զսպմանն ուղղված ներկայումս կիրառվող միջոցառումների արդյունավետության և հետագա անելիքների […]
16:03 30.07.2021
Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը հայտարարել է, որ ակումբը ստիպված է եղել մեկուսացնել թիմի խաղացողների մեծ մասին, քանի որ կիսապաշտպան Ամզա Ռաֆիայի մոտ կորոնավիրուս է հաստատվել: «Մենք հետևում ենք առողջապահական կազմակերպության սահմանած կանոններին և մեկուսացրել ենք հիմնական թիմին: Բացասական թեստ անցած ֆուտբոլիստները կկարողանան շարունակել մարզումները, սակայն նրանք չեն կարող կապ հաստատել արտաքին աշխարհի հետ»,- հայտնել են ակումբի […]
12:54 30.07.2021
Շվեդիայում կորոնավիրուս է հաստատվել 1 միլիոնից ավելի մարդու մոտ, 14.6 հազարից ավելի մարդ մահացել է վիրուսից:
12:47 30.07.2021
Առողջապահության նախարարը նաև սխալ է համարում այն, որ նախկին իշխանությունները նախապատվություն են տվել AstraZeneca-ի պատվաստանյութին՝ ի վնաս Դեղամիջոցների եվրոպական գործակալության հաստատած մյուս երեք պատվաստանյութերի:
11:02 30.07.2021
Հուլիսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 867 դեպք, որոնցից 219 701-ն` առողջացած, 4608-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4437 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 334 007 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5900 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 264 նոր դեպք: Ունենք 199 առողջացած […]
10:12 30.07.2021
Հուլիսի 29-ին կատարվել է 26 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 7 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10295 քաղաքացու հետազոտություն, որից 961-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ Արցախի […]
22:15 29.07.2021
Հուլիսի 28-ին անցկացրած թեստերի արդյունքում Տոկիոյի Օլիմպիական Խաղերի կազմկոմիտեն հայտարարել է խաղերի հետ առնչություն ունեցողների մոտ կորոնավիրուսով վարակման 24 դեպքի մասին։ Նրանցից երեքը մարզիկներ են։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 198-ի։ Տոկիոյի խաղերը կշարունակվեն մինչև օգոստոսի 8-ը։
20:45 29.07.2021
Թբիլիսիի մեծահասակների հանրապետական հիվանդանոցը սկսել է ընդունել կորոնավիրուսով հիվանդ երեխաների` կորոնավիրուսային վարակի աճի և այլ հիվանդանոցներում տեղերի բացակայության պատճառով: Հաղորդում է Aliq Media-ն։ Երկրում արդեն շրջանառվում է «դելտա» շտամը: Վարակվածների շուրջ 50% -ի մոտ վարակի նոր տեսակն է: Առողջապահության համակարգը մոբիլիզացված է: Առողջապահության ոլորտի ներկայացուցիչները միևնույն ժամանակ կարծում են, որ նոր լոքդաունը լուծման տարբերակ չէ, […]
19:45 29.07.2021
Ավստրալիայի աթլետիկայի հավաքականն ամբողջ կազմով ինքնամեկուսացել է: 63 մարզիկներ այդ քայլին են գնացել այն բանից հետո, երբ հատնի է դարձել, որ ձողացատկորդ Քերտիս Մարշալը կոնտակտի մեջ է եղել կորոնավիրուսով վարակված աթլետ Սեմ Քենդրիքսի հետ: Նրանք միասին են մարզվել: Այս մասին տեղեկացնում է The Sydney Morning Herald-ը: Ավստրալացի աթլետները փակված են Օլիմպիական ավանի իրենց սենյակներում: Եթե Մարշալի […]
18:42 29.07.2021
Աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 196 միլիոնը: Համապատասխան տվյալները հրապարակում է worldometers պարբերականը: Վերը նշված վիճակագրության համաձայն՝ համավարակի սկզբից ի վեր աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 4,2 միլիոն մարդ, իսկ ապաքինվածների թիվը գերազանցում է 178 միլիոնը: Այս անգամ Covid-19 ակտիվ դեպքերի թիվը աշխարհում 14․4 միլիոն է: ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման […]
17:56 29.07.2021
«ԱՄՆ-ը օժանդակում է ԱՀԿ նոր հետազոտություններին կորոնավիրուսի ծագումնաբանությունը պարզելու ուղղությամբ»,- հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինքենը Քուվեյթում ԱՀԿ նախագահ Թեդրոս Գեբրեյեսուսի հետ հանդիպման ժամանակ: ԱՄՆ դիվանագետը շեշտել է, որ հետազոտությունների հաջորդ փուլը պետք է լինի ժամանակին համահունչ, փաստերի վրա հիմնված և թափանցիկ: Պետք է անցնի փորձագետների հսկողությամբ և ազատ որևէ միջամտությունից: Բլինքենը դա գնահատել է […]
12:53 29.07.2021
Լիտվան Հայաստանին 27 հազար չափաբաժին պատվաստանյութ կնվիրաբերի: Այս մասին այսօր խոսվել է կառավարության նիստում: Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հիշեցրել է, որ Հայաստանն օգտվում է «Քովաքս» հարթակից, սակայն այդ ծրագիրը հաշվարկված է բնակչության 10-15 տոկոսի համար: Մյուսներին ևս ապահովելու համար պետք է օգտվել և՛ նվիրատվություններից, և՛ գնել պատվաստանյութ: Կառավարությունը գումար կհատկացնի՝ համապատասխան վերաբաշխում կատարելով բյուջեում: […]
11:01 29.07.2021
Հուլիսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 603 դեպք, որոնցից 219 502-ն` առողջացած, 4604-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4378 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 328 107 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5930 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 233 նոր դեպք: Ունենք 123 առողջացած […]
20:00 28.07.2021
Լիտվան կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի հազարավոր դեղաչափեր նվիրատվություն կանի Ուկրաինային, Մոլդովային և Հայաստանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Լիտվայի հանրային հեռուստառադիոընկերությունը: Մասնավորապես, Լիտվայի կառավարությունը հուլիսի 28-ին հաստատել է Հայաստանին 27 հազար 500 դեղաչափ պատվաստանյութ ուղարկելու որոշումը: Ուկրաինային և Մոլդովային կուղարկվի համապատասխանաբար 131 հազար և 26 հազար 500 դեղաչափ:
11:01 28.07.2021
Հուլիսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 370 դեպք, որոնցից 219 379 -ն` առողջացած, 4597-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4278 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 322 177 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6932 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 280 նոր դեպք: Ունենք 99 […]
10:46 28.07.2021
«Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի քույրը՝ Կատյա Ավեյրուն, հոսպիտալացվել է կորոնավիրուսային բարդացումների պատճառով: «Ես հուլիսի 17-ից հիվանդ եմ, ինքնամեկուսացած էի տանն ու ինձ շատ լավ էի զգում։ Ախտանշաններ գրեթե չունեի։ Ցավոք, նախորդ ուրբաթ օրվանից վիճակս վատացավ։ Անիծյալ վարակի պատճառով ինձ մոտ թոքաբորբ սկսվեց, ինձ տեղափոխեցին հիվանդանոց։ Հիմա, հետևելով բոլոր կանոններին, ապաքինվում եմ, փառք Աստծո»,- գրել է […]
10:14 28.07.2021
Հուլիսի 27-ին կատարվել է 57 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 4 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10234 քաղաքացու հետազոտություն, որից 960-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
09:52 28.07.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից հայտնում են, որ անցած շաբաթ կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում աճել է 8 տոկոսով։ Այսպիսով՝ հայտնաբերվել է ավելի քան 3․8 մլն նոր դեպք։ Մահվան ելքով դեպքերի թիվն աճել է 21 տոկոսով․ մեկ շաբաթում կորոնավիրուսի հարուցած բարդություններից մահացել է ավելի քան 69 հազար մարդ։ Կազմակերպության տվյալներով՝ աշխարհում պանդեմիայի մեկնարկից ի վեր գրանցվել է […]
19:15 27.07.2021
Տոկիոյում, որտեղ անցկացվում են ամառային Օլիմպիական խաղերը, անցած օրը կորոնավիրուսով վարակման 2 848 դեպք է գրանցվել, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Ճապոնիայի մայրաքաղաքում նախորդ առավելագույն ցուցանիշը արձանագրվել էր հունվարի 7-ին և կազմում էր 2 520 դեպք: Մինչդեռ, մեկ շաբաթ առաջ մայրաքաղաքում նոր դեպքերի թիվը ընդամենը 1 387 էր: Տոկիոյում հուլիսի 12-ից գործում է արտակարգ դրության ռեժիմ՝ […]
18:36 27.07.2021
«ԵՄ-ում չափահաս բնակչության 70 տոկոսը պատվաստվել է առնվազն առաջին դոզայով»,- ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը: Նրա խոսքերով՝ 18 տարեկանից բարձր անձանց թիվը, որոնք արդեն երկու անգամ պատվաստվել են ԵՄ-ում կազմում է 57 %: Ըստ Euronews-ի՝ վերջին շաբաթներին կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է՝ պայմանավորված «Դելտա» շտամով: Համաձայն ԱՀԿ Եվրոպայի գրասենյակի՝ Հիվանդությունների կանխարգելման և […]
18:23 27.07.2021
Շիրակի մարզում ապրիլ ամսից մինչ օրս կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 12 հազար մարդ: Պատվաստման ցուցանիշները և մարզում կորոնավիրուսի տարածման տեմպերն են այսօր ներկայացրել մասնագետները: Հիվանդացության քիչ տեմպերով, այնուամենայնիվ, աճ գրանցվում է: Ըստ մասնագետների կանխատեսումների՝ աշնան կեսին Հանրապետությունում սպասվում է կորոնավիրուսի 4-րդ ալիքը, որը նախորդներից առանձնանում է սրանով, որ շրջանառվում են վիրուսի նոր, ավելի վարակիչ շտամներ: […]
15:21 27.07.2021
Այսօր վերաբացեցինք Միքայելյան համալսարանական հիվանդանոցում հունիսի 15-ից փակված շուրջ 140 մահճակալից բաղկացած Covid բաժանմունքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Հաշվի առնելով կորոնավիրուսով վարակվածության թվերի աճը, վերակենդանացման բաժանմունքների ծանրաբեռնված աշխատանքները, Միքայելյան համալսարանական հիվանդանոցում կրկին կիրականացվի Covid հիվանդների բուժսպասարկում՝ շուրջ 140 մահճակալից բաղկացած առանձնացված մասնաշենքում` առանձին մուտքով: Մասնաշենքն արդիականացվել է և […]
11:02 27.07.2021
Հուլիսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 229 090 դեպք, որոնցից 219 280 -ն` առողջացած, 4597-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4097 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 315 245 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4889 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 180 նոր դեպք: Ունենք 112 […]
10:40 27.07.2021
Հուլիսի 26-ին կատարվել է 130 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 5 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10177 քաղաքացու հետազոտություն, որից 955-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
19:06 26.07.2021
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքերով՝ երկրում կորոնավիրուսով վարակվածների 40-50%-ը ունեն «Դելտա» շտամ (կորոնավիրուսի հնդկական տարբերակ)։ Գաբունիայի պարզաբանմամբ՝ նման միտում կա ամբողջ աշխարհում, և եվրոպական երկրներում «Դելտա» շտամը փոխարինում է գրեթե բոլոր մյուս շտամներին: «Եթե մենք մինչ այս ասում էինք, որ «Դելտա» շտամը շրջանառվում էր մոտ 20%-ով, ապա այժմ այն աճում է և, հավանաբար, նույնիսկ […]
18:33 26.07.2021
Չինաստանում վերջին օրվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսի 76 նոր դեպք: Դա ամենաբարձր ցուցանիշն է 2021 թվականի հունվարից մինչ այժմ,- գրում է Синьхуа-ն: Գրանցվել են նաև 40 օջախային վարակման դեպքեր, որոնցից 39- ը՝ Ցզյանսու շրջանում, մեկը՝ Լյաոնինում: Գրանցվել է նաև արտասահմանից բերված 36 նոր դեպք, ամենաշատը՝ 18 դեպք Յունյանից: Ընդհանուր առմամբ Չինաստանում գրանցվել է 92․605 հաստատված […]
15:28 26.07.2021
Ֆրանսիայի իշխանությունները կորոնավիրուսային անձնագրի ներմուծման որոշում են կայացրել՝ չնայած վերջին մի քանի օրերին դրա դեմ անցկացվող զանգվածային ցույցերին, որոնց մասնակցել է շուրջ 160 հազար մարդ:
15:24 26.07.2021
Տարիներ ի վեր ԱՀԿ-ն իրականացնում է ծխելը դադարեցնելուն ուղղված մի շարք ծրագրեր, սակայն, 2000 թ․-ից հետո աշխարհում ծխողների քանակը գրեթե անփոփոխ է մնացել՝ մոտ 1 մլրդ մարդ։ Այսպիսով, հարց է առաջանում՝ արդյոք ԱՀԿ-ի կողմից իրականացվող քայլերը բավարար են՝ ծխողներին օգնելու հրաժարվել այդ սովորությունից։ Մասնագետները քննադատում են ԱՀԿ որդեգրած քաղաքականությունը Այս տարի ԱՀԿ-ն մեկնարկեց մեկ […]