TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+1.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Ֆրանսիայում սանիտարական սահմանափակումների դեմ բողոքի ակցիաներ են անցկացվում

13:47 07.08.2021

Ֆրանսիայի ավելի քան 150 քաղաքի բնակիչներ ծրագրում են այսօր բողոքի ցույցեր անցկացնել՝ կորոնավիրուսի տարածման հետ կապված իշխանությունների ձեռնարկած նոր սահմանափակող միջոցների դեմ, գրում է ՏԱՍՍ-ը: Անցյալ շաբաթ խորհրդարանը ընդունեց օրինագիծ, որը նախատեսում է բժշկական անձնակազմի պարտադիր պատվաստում և սանիտարական անցումների օգտագործման ընդլայնում: Առանց համապատասխան թույլտվության՝ քաղաքացիները չեն կարողանա այցելել սրճարաններ և ռեստորաններ, խոշոր սուպերմարկետներ, համերգասրահներ, […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք է հաստատվել

11:38 07.08.2021

Օգոստոսի 6-ին կատարվել է 38 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 585 քաղաքացու հետազոտություն, որից 981-ի մոտ արձանագրվել է դրական թեստի […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք, 5 մահ

11:01 07.08.2021

Օգոստոսի 7-ի` ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 231 923 դեպք, որոնցից 221 043-ն` առողջացած, 4641-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5115 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 385 302 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6405 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 298 նոր դեպք: Ունենք 218 առողջացած, […]

̰
Ամերիկացի կենսաբանները թքի միջոցով կարողանում են պարզել կորոնավիրուսի շտամը

09:43 07.08.2021

Ամերիկացի կենսաբանները մշակել են miSHERLOCK ախտորոշիչ նոր հարթակ, որը թույլ է տալիս թքի միջոցով պարզել կորոնավիրուսի  շտամները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Science Advances ամսագրում: Նոր թեստը հիմնված է գենետիկական խմբագրման CRISPR տեխնոլոգիայի վրա: Ինչպես նշում են գիտնականները, համակարգը ներկայում ունակ է հայտնաբերելու SARS-CoV-2-ի բրիտանական, հարավաֆրիկյան և բրազիլական շտամները: Միևնույն ժամանակ, հարթակը հեշտությամբ ծրագրավորվում է ՝ […]

̰
Վրաստանի առողջապահության ոլորտում մահճակալների թիվը սպառվում է․Տիկարաձե

20:47 06.08.2021

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարում է, որ առողջապահության ոլորտն արդեն մահճակալների քանակի սպառման եզրին է: Հաղորդում է 1tv.ge-ն։ Ինչպես նշել է նախարարը, ամեն օր աշխատանքներ են տարվում, սակայն ռեսուրսները գնալով սպառվում են: «Առողջապահության ոլորտում մենք իրականում մահճակալների քանակի սպառման եզրին ենք: Իհարկե, ամեն օր աշխատանքներ են տարվում, սակայն ռեսուրսը գնալով պակասում է: Նաև պետք […]

̰
Իտալիան տրանսպորտի համար կներկայացնի Քովիդ-անցումներ 

20:35 06.08.2021

Սեպտեմբերի 1-ից Իտալիան պարտադիր կդարձնի QR կոդով սանիտարական անցում (այսպես կոչված` «կանաչ անցում» ) ՝ երկարաժամկետ տրանսպորտի որոշ տեսակների, այդ թվում ՝ արագընթաց գնացքների, ինքնաթիռների, նավերի, լաստանավերի, միջտարածաշրջանային ավտոբուսների համար։ Այս մասին հայտնել է նախարարը: «Նախարարների խորհրդի հրամանը կանաչ ուղեգիր է նախատեսում տրանսպորտի համա, մասնավորապես, միայն հեռավոր ճանապարհորդության համար»,- ասել է նա: Բացի դրանից, էլեկտրոնային […]

̰
Հայաստանում Հնդկաստանի դեսպանը պատվաստվել է COVID-19-ի դեմ

18:40 06.08.2021

Հայաստանում և Վրաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը պատվաստվել է COVID-19-ի դեմ, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

̰
3 մլն դոլարի դրամաշնորհ Հայաստանին Եվրասիական զարգացման բանկի կողմից

15:35 06.08.2021

Կառավարությունը հավանություն է տվել Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջոցներից «Հայաստանի Հանրապետությունում COVID-19 համավարակին պատրաստվածության մակարդակի բարձրացում. կորոնավիրուսից առաջացող սպառնալիքի հայտնաբերում և արձագանքում» ծրագրի ֆինանսավորման համար դրամաշնորհի տրամադրման մասին Հայաստանի Հանրապետության և Եվրասիական զարգացման բանկի միջև համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի խոսքերով` այս համաձայնագրի շրջանակներում նախատեսվում է Հայաստանին տրամադրել 3 մլն դոլարի դրամաշնորհ, […]

̰
Հայաստանում վերջին 20 օրերի ընթացքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2096 օտարերկրացի

15:28 06.08.2021

Այսօր տեղի է ունեցել կառավարության հերթական նիստը, որի ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նաև կորոնավիրուսային ներկա իրավիճակին:  Նա հայտարարել է, որ դրական դեպքերի թիվը դանդաղ, բայց աճում է, աճել են, սակայն, նաև թեստավորման ծավալները: Այս համատեքստում նախարարը նաև անցած շաբաթ իրականացված մի հետազոտության մասին հայտնեց: 30 նմուշառված դեպքերից արձանագրվել է դելտա շտամի 25, […]

̰
Մաեստրո Տիգրան Մանսուրյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

15:05 06.08.2021

Մաեստրո Տիգրան Մանսուրյանը պատվաստվեց և խնդրեց բոլորին հետևել իր օրինակին։ Այս մասին գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և կից լուսանկար հրապարակել։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 1-ի դրությամբ` կատարվել է 171 890 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 120 285, երկրորդ դեղաչափ` 51 605։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հիշեցում. AstraZeneca-ով, Sputnik V-ով […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել

11:07 06.08.2021

Օգոստոսի 5-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 13 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 547 քաղաքացու հետազոտություն, որից 975-ի մոտ արձանագրվել է դրական թեստի […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 303 նոր դեպք

11:02 06.08.2021

Օգոստոսի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 231 625 դեպք, որոնցից 220 825-ն` առողջացած, 4636-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5040 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 378 897 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6492 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 303 նոր դեպք: Ունենք 208 առողջացած, […]

̰
COVID-19-ի համաճարակի հաղթահարման նպատակով աշխարհում կիրառվել է պատվաստանյութի ավելի քան 4,31 մլրդ չափաբաժին

08:54 06.08.2021

COVID-19 վարակի հաղթահարման նպատակով աշխարհում իրացվել է ավելի քան 4 միլիարդ 310 միլիոն դեղաչափ պատվաստանյութ: Ըստ Ourworldindata.org ռեսուրսի, օգոստոսի 5 -ի դրությամբ՝ Չինաստանում կիրառվել են ամենամեծ թվով պատվաստանյութը՝ 1 միլիարդ 730 միլիոն դեղաչափ: Չինաստանին հաջորդում են Հնդկաստանը (ավելի քան 489 մլն), ԱՄՆ-ն (ավելի քան 348 մլն), Բրազիլիան (147 մլն), Գերմանիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և […]

̰
ԱՀԿ-ի ղեկավարը կարծում է, որ աշխարհը COVID-19-ի պատճառով մտել է իրական վտանգի շրջան

23:00 05.08.2021

Մարդկությունը մտել է «իրական վտանգի ժամանակաշրջան», և կորոնավիրուսի դեմ պայքարի բազմաթիվ նվաճումներ այժմ «ենթարկվում են էրոզիայի»: Այս մասին Ժնևում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) անդամ երկրների ներկայացուցիչների համար ճեպազրույցի ժամանակ հայտարարել է կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ ԱՀԿ-ի ՝ հոկտեմբերի 11-ին հրապարակված տվյալների համաձայն ՝ համաճարակի ընթացքում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 200 միլիոնը: […]

̰
Վրաստանում վարակվածների 80%-ի մոտ տարածված են վիրուսի «Դելտա» և «Դելտա պլյուս» շտամները

20:00 05.08.2021

Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեի խոսքերով՝ այս փուլում Վրաստանում կորոնավիրուսով վարակվածների 80% -ի մոտ վիրուսի «Դելտա» շտամներն են, այդ թվում՝ կան  «Դելտա պլյուսի» դեպքեր: Հաղորդում է aliq.ge-ն։ «Դելտա պլյուսը» լաբորատոր հաստատվել է 10-ից ավելի անձի մոտ: Թբիլիսիի և Բաթումի գրեթե բոլոր դեպքերը «Դելտա» շտամով են։ Երկրում վարակվածների շուրջ 80%-ի մոտ […]

̰
Աջարիայում 102-ամյա կինը պատվաստվել է Covid-19-ի դեմ

19:41 05.08.2021

Աջարիայում 102-ամյա կինը պատվաստվել է Covid-19-ի դեմ: Հաղորդում է 1tv.ge-ն: «Ես ականատես եմ եղել երրորդ համաճարակին իմ երկար կյանքի ընթացքում: Ավելի քան հարյուր տարեկան եմ, բայց ապրել եմ ուզում: Ես հավատում եմ, որ պատվաստումը կպաշտպանի ինձ, ուստի եկա և պատվաստվեցի: Ես ինձ լավ եմ զգում և հավատում եմ, որ դեռ շատ տարիներ կապրեմ»,-պատվաստումից հետո ասել […]

̰
Թուրքիան դարձյալ հայտնվել է Մեծ Բրիտանիայի «կարմիր ցուցակում»

19:20 05.08.2021

Մեծ Բրիտանիայի կառավարությունը օգոստոսի 4-ին հրապարակել է կորոնավիրուսով պայմանավորված ուղևորությունների սահմանափակումների ցանկը տարբեր երկրների համար։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։ Երեք շաբաթը մեկ անգամ թարմացվող ցանկի համաձայն՝ Թուրքիան նախկինի պես հայտնվել է «կարմիր ցուցակում»։ Այս խմբում տեղ գտած երկրներից ժամանող քաղաքացիները Մեծ Բրիտանիայում պարտադիր տասնօրյա կարանտին պիտի անցնեն։ Թուրքիան «կարմիր ցուցակում» հայտնվել է մայիսի 12-ին […]

̰
Միացյալ Թագավորությունը օգոստոսի 8-ից Վրաստանը կներառի «կարմիր երկրների» ցանկում

18:47 05.08.2021

Միացյալ Թագավորությունը, համաճարակաբանական իրավիճակը հաշվի առնելով, օգոստոսի 8-ից Վրաստանը կներառի «կարմիր երկրների» ցուցակում: Հաղորդում է 1tv.ge-ն։ Այս կանոնակարգը նշանակում է, որ Վրաստանից Մեծ Բրիտանիա մեկնող յուրաքանչյուր անձ ստիպված կլինի անցնել 10-օրյա կարանտին:

̰
Թուրքիայում կորոնավիրուսի դեպքերի թիվը շարունակում է աճել

14:00 05.08.2021

Վերջին 24 ժամվա ընթացքում Թուրքիայում կորոնավիրուսի 262․048 թետավորում է կատարվել, որոնցից 26․822-ի արդյունքը դրական է ստացվել։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը` Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ 2021 թվականի օգոստոսի 4-ին կորոնավիրուսի պատճառով այդ երկրում 122 մահվան դեպք է արձանագրվել։ Նախարար Ֆահրեթթին Քոջայի խոսքերով՝ 1 չափաբաժին պատվաստում ստացածների թիվը Թուրքիայում հասել է 66․54 տոկոսի։ Ամենից քիչ պատվաստումներ […]

̰
Տոկիոյի Օլիմպիական խաղերում գրանցվել է COVID-19-ի 31 նոր դեպք

12:19 05.08.2021

Տոկիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցների շրջանում կորոնավիրուսի դրական թեստերի օրական քանակի ռեկորդ է գրանցվել, ասված է Օլիմպիադայի կազմկոմիտեի կայքում: Այսպիսով, վարակ է հայտնաբերվել ևս 31 մարդու մոտ: Տոկիոյի Օլիմպիական խաղերում COVID-19 վարակվածների ընդհանուր թիվը հասել է 353-ի: Նշվում է, որ Հունաստանի հավաքականի սինքրոն լողորդների շրջանում, դրական թեստով ախտորոշվածների թիվը հասել է 6-ի: Մեկ օր առաջ Խաղերում […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 670 նոր դեպք

12:01 05.08.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 670 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 436 573 դեպք: Ապաքինվել է ևս 2 626 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 393 453: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 38 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահացել է […]

̰
Չինաստանում ստեղծել են քովիդը վերացնող լամպ

11:45 05.08.2021

Չինաստանում մշակվել է ուլտրամանուշակագույն լամպ, որն ախտահանում է մակերեսները կորոնավիրուսից ՝ 99,99% արդյունավետությամբ: Այդ մասին օգոստոսի 5 -ին հաղորդել է China daily պորտալը: Սարքը հաջողությամբ փորձարկվել է Հուբեյ նահանգի վարակիչ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնում և խորհուրդ է տրվում տարբեր օբյեկտների վարակազերծման աշխատանքներում օգտագործման համար: Նոր լամպի առավելագույնը նաև այն է, որ դա կարող է […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել

11:07 05.08.2021

Օգոստոսի 4-ին կատարվել է 39 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 10 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10515 քաղաքացու հետազոտություն, որից 973-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք, 7 մահ

11:01 05.08.2021

Օգոստոսի 5-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 231 322 դեպք, որոնցից 220 617-ն` առողջացած, 4632-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 4949 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 372 405 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7551 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք: Ունենք 179 առողջացած, […]

̰
Ողջ աշխարհում քովիդի հայտնաբերված դեպքերի թիվը գերազանցել է 200 միլիոնը

08:49 05.08.2021

Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը գերազանցել է 200 միլիոնը։ Նման տվյալներ է հայտնում Ջոն Հոփկինսի համալսարանն՝ ամբողջացնելով դաշնային և տեղական իշխանությունների, ԶԼՄ-ների և այլ բաց աղբյուրների տվյալները։ Համալսարանի տվյալներով՝ մինչ օրս վարակվածների ընդհանուր թիվը կազմում է 200 014 602։ Պանդեմիայի ողջ ընթացքում մահացել է 4 252 873 պացիենտ։ Հիշեցնենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը COVID-19-ի […]

̰
ԱՀԿ-ն կուսումնասիրի կորոնավիրուսի «լյամբդա» շտամի վարակելիությունը

22:00 04.08.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն ուսումնասիրում է այն հարցը, թե որքանով կարող է Հարավային Ամերիկայում տարածում ստացած կորոնավիրուսի «լյամբդա» շտամն ավելի վարակիչ լինել, քան կորոնավիրուսի մյուս շտամները, ասել է Ռուսաստանում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը: «Դելտա շտամը մտահոգություն է առաջացնում, բայց կան նաև այլ շտամներ, որոնք գտնվում են մեր ուշադրության կենտրոնում ՝ «լյամբդա» շտամը, որն առաջին անգամ հայտնաբերվել […]

̰
Մակրոնը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ

21:03 04.08.2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ պատվաստվել է Pfizer պատվաստանյութով: «Այո, ես մայիսի 31-ին Pfizer պատվաստանյութի մեկ չափաբաժին եմ ստացել», – ասել է Մակրոնը՝ Instagram-ում պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Դեկտեմբերի 17-ին հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի նախագահը վարակվել է կորոնավիրուսով։

̰
Ի՞նչ է փոխվելու «Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածում․ առցանց քննարկում՝ ԵԱՏՄ երկրների մասնագետների մասնակցությամբ

15:03 04.08.2021

ԵԱՏՄ երկրներում կիրառվող «Ճամփորդիր առանց COVID-19-ի» բջջային հավելվածի օգտագործման հետ կապված փոփոխությունների վերաբերյալ Մոսկվա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Նուր Սուլթան առցանց քննարկում է տեղի ունեցել։ Հարցուպատասխանի ձևաչափով ևս մեկ անգամ ներկայացվել է հավելվածի ներբեռնման կարգը, խոսվել դրա կարևորությունից և ներկայացվել այն փոփոխությունները, որոնք կիրառվելու են սեպտեմբերի 1-ից ԵԱՏՄ երկրներով ճանապարհորդելիս։ «Սեպտեմբերի 1-ից հավելվածը պարտադիր կդառնա ևս մի շարք երկրների՝ Ադրբեջանի, […]

̰
ՌԴ-ում COVID-19-ի հետևանքով թոքերի 100% ախտարահարում ունեցող պացիենտը բուժվել է

11:18 04.08.2021

Կրասնոդարի երկրամասում բուժվել է COVID-19-ի հետևանքով թոքերի 100% վնասվածք ստացած հիվանդը: Այս մասին Instagram-ի իր էջում գրել է նահանգապետ Վենիամին Կոնդրատևը: Նա նշել է, որ Կրոպոտկինի 54-ամյա բնակիչը գրեթե 2 ամիս ծայրահեղ ծանր վիճակում գտնվել է վերակենդանացման բաժանմունքում: «Բժիշկներն իսկական հրաշք գործեցին: Տղամարդը դուրս է գրվել հունիսի 11-ին, իսկ այսօր նա լիովին վերադարձել է իր […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել

11:09 04.08.2021

Օգոստոսի 3-ին կատարվել է 56 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 8 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 476 քաղաքացու հետազոտություն, որից 971-ի մոտ արձանագրվել է դրական թեստի […]

̰
BACK_TO_TOP