10:35 11.08.2021
Բարձր եկամուտ ունեցող երկրներում յուրաքանչյուր 100 մարդու հաշվով բաշխվել է պատվաստանյութի 100 դեղաչափ, մինչդեռ ամենացածր եկամուտն ունեցող 29 երկրներում 100 մարդուն բաժին է ընկել ընդամենը 2 դեղաչափ:
23:47 10.08.2021
Վրաստանում կորոնավիրուսային հնդկական շտամով վարակված հիվանդների շրջանում մահացության դեպքերն աճել են 137% -ով, իսկ հոսպիտալացման անհրաժեշտությունը՝ 85% -ով։ Այդ մասին ասել է Իմունիզացիայի խորհրդատուների ազգային տեխնիկական խմբի ղեկավար, պրոֆեսոր Իվանե Չխաիձեն: Պարզվել է, որ հնդկական շտամն շատ ավելի ծանր է և ավելի հեշտությամբ է տարածվում՝ առաջացնելով ավելի շատ բարդություններ, քան բրիտանականը: «Այդ իսկ պատճառով, մենք […]
19:54 10.08.2021
Հարավային երկրներում կորոնավիրուսը փոխակերպվում է ավելի ագրեսիվ շտամների: Այդ մասին պատմել է բժիշկ-համաճարակաբան Էդուարդ Շունկովը: Նրա խոսքերը փոխանցել է URA.RU- ն: «Ստույգ հայտնի է, որ ուլտրամանուշակագույնը ոչնչացնում է կորոնավիրուսային վարակի մասնիկները: Հետևաբար, արևային ակտիվության բարձր ինտենսիվությամբ հարավային երկրներում դրա տատանումները մուտացիայի են ենթարկվում, դառնում ավելի ագրեսիվ»,- ասել է Շունկովը: Մասնագետը բացատրել է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթումը […]
19:35 10.08.2021
Վրաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում կորոնավիրուսի տարածման արագության առումով: Jnews.ge-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է հրապարակել «The New York Times»-ը: Ըստ վերջին յոթ օրերի տվյալների՝ Վրաստանը 100 հազար բնակչի հաշվով, կորոնավիրուսով վարակվածների թվով առաջին տեղն է զբաղեցնում: Վրաստանից հետո կորոնավիրուսի տարածման ամենաբարձր ցուցանիշ ունեցող երկրներն են Լյուքսեմբուրգը, Չեռնոգորիան և Սերբիան: Երկրի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն […]
14:41 10.08.2021
Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ Ֆրանսիացիների ամենասիրելի նախաճաշի ավանդույթը երկուշաբթի օրվանից փոխվեց: Այսուհետև ֆրանսիացիները սրճարանում կրուասանով մեկ գավաթ սուրճ վայելելու համար COVID անձնագիր պետք է ներկայացնեն: Նախագահ Էմանուել Մակրոնը քաղաքացիներին պարբերաբար դիմում է պատվաստվելու ուղերձով: Պատվաստումների մակարդակը Ֆրանսիայում բարձրացել է, քանի որ տեղացիները կանգնած էին ամենօրյա հաճույքներից զրկվելու վտանգի առջև: Սրճարանների և բարերի սեփականատերերը, […]
12:57 10.08.2021
Օգոստոսի 10-ից Վրաստանում խստացվում են հակահամաճարակային սահմանափակումները: Որոշումը նախօրեին ընդունել է կառավարությանը կից գործող կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջգերատեսչական համակարգող խորհուրդը, փոխանցում է Aliq.ge-ն: Ուժի մեջ են մտնում հետևյալ սահմանափակումները. Դիմակ կրելը պարտադիր է դառնում բաց տարածքում, որտեղ հավաքված է 5 և ավելի մարդ Կորոնավիրուսով արդեն հիվանդացած և մեկ չափաբաժնով պատվաստված անձինք սահմանը հատելիս կունենան նույն […]
12:50 10.08.2021
Բոլոր նրանք, ովքեր հիվանդացել են կորոնավիրուսով, պետք է պատվաստվեն, քանի որ COVID-19-ով տառապելուց հետո իմունիտետը կարող է բավարար չլինել նոր շտամներից պաշտպանվելու համար: Այս մասին օգոստոսի 10 -ին հայտարարել է ռուս վարակաբան Ալեքսանդր Սեմյոնովը: «Աշխարհի բոլոր ճանաչված պատվաստանյութերը լավն: Դրանք պաշտպանում են դելտա շտամից, սակայն բոլոր նրանք, ովքեր արդեն իսկ հիվանդացել են կորոնավիրուսով, պետք է […]
12:11 10.08.2021
Վրաստանի կառավարությանը կից գործող կորոնավիրուսի տարածման կանխարգելման միջգերատեսչական խորհուրդը, երկիր մուտք գործելու պայմանների հետ կապված, նոր որոշում է կայացրել։ Որոշումը վերաբերում է կորոնավիրուսով արդեն հիվանդացած անձանց, հայտնում է Ալիք Մեդիան։ «Կորոնավիրուսով հիվանդացած ու դրանից հետո մեկ անգամ պատվաստված քաղաքացիները երկիր մուտք գործելիս կունենան նույն իրավունքները, ինչ արդեն 2 չափաբաժնով` լիարժեք պատվաստված անձինք»,- հարցին անդրադարձել է […]
12:09 10.08.2021
Պորտուգալիայում մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսային վարակի հարուցած բարդություններից Պորտուգալիայում մահացել է նույն ընտանիքից երեք անդամ, ովքեր հրաժարվել էին պատվաստվելուց: Այս մասին բրիտանական The Guardian թերթին հայտնել է նրանց ազգական Ֆրենսիս Գոնսալվեսը: Նրա խոսքով՝ ընտանիքի անդամները որոշել էին չպատվաստվել, քանի որ վախեցել էին հակակորոնավիրուսային պատվաստանյութերի մասին տարածված ապատեղեկատվությունից: Գոնսալվեսը նաև նշել է, որ ծնողներն առողջական լուրջ […]
11:32 10.08.2021
Օգոստոսի 9-ին կատարվել է 47 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 662 քաղաքացու հետազոտություն, որից 988-ի մոտ արձանագրվել է դրական թեստի […]
11:25 10.08.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 697 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 44 536 թեստ: Ապաքինվել է ևս 2 713 պացիենտ: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 54 մարդ:
11:01 10.08.2021
Օգոստոսի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 232 610 դեպք, որոնցից 221 590-ն` առողջացած, 4658-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5234 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 402 666 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6158 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 313 նոր դեպք: Ունենք 183 առողջացած, […]
19:36 09.08.2021
Եթե շնչադիմակի օգտագործման 51% ցուցանիշը գերազանցի 90%-ը, ամենօրյա դեպքերը կկրճատվեն առնվազն 1000 միավորով,- ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո կայացած ճեպազրույցում: Նրա խոսքերով՝ շնչադիմակը դեռևս ամենակարևոր մեխանիզմներից մեկն է, որի կիրառումն այսօր շատ կարևոր է: Միջգերատեսչական համակարգող խորհրդի այսօրվա նիստի որոշմամբ՝ վաղվանից շնչադիմակ կրելը պարտադիր կլինի բաց տարածքում, […]
19:14 09.08.2021
Չինաստանում ավելի քան 30 պաշտոնատար անձինք կորոնավիրուսի տարածումը կանխելու աշխատանքների ընթացքում թուլ են տվել սխալներ: Պաշտոնյաների մի մասն ազատվել է աշխատանքից, գրում է «Интерфакс-Украина»-ն ՝ հղում անելով չինական լրատվամիջոցներին: Փոխքաղաքապետերը, քաղաքային շրջանների ղեկավարները, առողջապահական կոմիտեների պաշտոնյաները զրկվել են իրենց պաշտոններից: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսային «Դելտա» շտամի ռեկորդային դեպք: Վարակների […]
18:33 09.08.2021
Վրաստանի կառավարությունում գործող միջգերատեսչական խորհրդի որոշմամբ՝ բաց տարածքներում, որտեղ 5-ից ավելի մարդ կհավաքվի, պարտադիր կլինի դիմակ կրել: Որոշումը կապված է Վրաստանում առկա բարդ համաճարակային իրավիճակի հետ: Հաղորդում է Aliq Media-ն։ Կարգը խախտելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 20 լարիով: Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Վրաստանում բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէր: Այս սահմանափակումը դեռ ուժի մեջ է փակ […]
13:42 09.08.2021
ՀՀ առողջապահությունը կիսվել է ԱՄՆ «Բատոն Ռուժ» գլխավոր բժշկական կենտրոնի կորոնավիրուսային իրավիճակի վերաբերյալ տվյալներով, ըստ որի՝ COVID-19-ով հաստատված 129 պացիենտից՝ 52-ը ծայրահեղ ծանր վիճակում է 13-ը միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին 13 պացիենտներից ոչ ոք պատվաստված չի եղել Հիշեցում. Հայաստանում առկա բոլոր պատվաստանյութերը 100%-ով կանխում են հիվանդության ծանր ընթացքն ու մահվան դեպքերը։
12:44 09.08.2021
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը 202 729 434 է: Այս մասին հայտնում է Ջոնս Հոփկինսի համալսարանի կայքը։ COVID-19-ի դեպքերի և մահերի թվով առաջատարը շարունակում է մնալ Միացյալ Նահանգները, որտեղ մինչ օրս հայտնաբերվել է 35,763,970 վարակակիր։ Գրանցվել է 616,829 մահ: Երկրորդ տեղում Հնդկաստանն է, որտեղ գրանցվել է կորոնավիրուսային վարակի 31,969,954 դեպք, մահացածների թիվը հասել է 428,309 -ի: […]
12:21 09.08.2021
Պատվաստումային գործընթացը շարունակվում է։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 8-ի դրությամբ` կատարվել է 194902 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 132529, երկրորդ դեղաչափ` 62373։ Հիշեցում. ✅ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով։ ✅ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. […]
12:00 09.08.2021
Ռուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 22 160 դեպք: Վարակման դեպքերի երեկվա ցուցանիշն ավելի բարձր էր՝ 22 866 դեպք: Ընդհանուր առմամբ, համաճարակի սկզբից երկրում հաստատվել է COVID-19- ի 6,469,910 դեպք, հայտնում է օպերատիվ շտաբը: Մեկ օրվա ընթացքում մահացել է կորոնավիրուսով վարակված 769 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 165 650 է: Երկրում համաճարակի ամբողջ ընթացքում COVID-19- […]
11:46 09.08.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 236 նոր դեպք, ապաքինվել է 3 146 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 44 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 6 084։ Երկրում ընդհանուր պատվաստվել է 641 242 մարդ, լիարժեք պատվաստված է 197 118-ը։
11:02 09.08.2021
Օգոստոսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 232 297 դեպք, որոնցից 221 407-ն` առողջացած, 4653-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5110 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 396 508 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4458 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 140 նոր դեպք: Ունենք 191 առողջացած, […]
09:45 09.08.2021
Սպիտակ տան գլխավոր բժշկական խորհրդատու Էնթոնի Ֆաուչին կոչ է արել ամերիկացիներին պատրաստ լինել Pfizer-ի երրորդ դեղաչափով պատվաստանյութ ստանալուն, փոխանցում է VOA-ն։ Երրորդ դեղաչափն առաջինը կստանան տարեցներն ու թույլ իմունիտետ ունեցող մարդիկ։ Նրա խոսքով՝ թույլ իմունային համակարգով մարդիկ, ըստ ամենայնի, չեն ունենա ուժեղ իմունային ռեակցիա, իսկ պատվաստանյութի արդյունավետությունը ժամանակի հետ թուլանում է։ Դա մասնավորապես վերաբերում է […]
21:08 08.08.2021
Սկրիպսի ինստիտուտի ամերիկացի գիտնականները պարզել են, որ որդերի դեմ դեղամիջոցը կարող է խոստումնալից բուժում լինել COVID-19- ի համար: Հետազոտության արդյունքները հրապարակված են ACS Infectious Disease գիտական ամսագրում: Պարզվել է, որ սալիցիլանիլիդները կարող են կանխել կորոնավիրուսային վարակի ներթափանցումը բջիջներ, ինչպես նաև պայքարել ցիտոկինային փոթորկի դեմ: Ամենայն հավանականությամբ, սալիցիլանիլիդը կհաղթահարի նոր COVID-19 մուտացիաները: Այնուամենայնիվ, այն դեռ չի […]
15:01 08.08.2021
Ամերիկացի գրող Սթիվեն Քինգը մտադիր է վեպ գրել կորոնավիրուսի մասին: Նա համապատասխան հայտարարություն է արել The View with Whoopi Goldberg թոք շոուի եթերում: «Ես ուզում եմ գիրք գրել հատուկ կորոնավիրուսի մասին», – ասել է Քինգը: Գրողը նաև պատմել է, որ COVID-19 համավարակն արդեն ազդել է իր նոր վեպի՝ Billy Summers- ի բովանդակության վրա, որը հրապարակվել […]
13:19 08.08.2021
Արցախի ԱՆ-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 7-ին Արցախում կատարվել է 30 թեստավորում, հաստատվել է հիվանդության 2 դեպք։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 615 քաղաքացու հետազոտություն, որից 983-ի մոտ արձանագրվել է […]
12:09 08.08.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 344 նոր դեպք, ապաքինվել է 3 376 պացիենտ: Տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 447 913 դեպք: Ապաքինվել է ևս 3 376 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 400 616: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 30 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս […]
11:05 08.08.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 232 157 դեպք, որոնցից 221 216-ն` առողջացած, 4 650-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5164 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 392 050 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6 748 թեստավորում, որից հաստատվել է […]
19:41 07.08.2021
Փարիզի ոստիկանությունը պղպեղային գազ է կիրառել սանիտարական սահմանափակումների դեմ բողոքող ցուցարարների վրա, հաղորդում է Ռիա Նովոստին: Ընդհանուր առմամբ, համազգային բողոքի ցույցերն անցել են խաղաղ, սակայն Ֆրանսիայի մայրաքաղաքի 17 -րդ թաղամասում փոքր բախումներ են սկսվել ցուցարարների և իրավապահ մարմինների աշխատակիցների միջև, որոնց ընթացքում իրավապահ մարմինները կիրառել են հատուկ միջոցներ: Օգոստոսի 9 -ից Ֆրանսիայում կգործեն սանիտարական […]
19:08 07.08.2021
Այսօր ցանկացած սոցիալական գործունեություն կարող է խթան հանդիսանալ վարակի տարածման համար,- ասել է Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան: Հաղորդում է 1tv.ge-ն։ Ինչպես նշել է Թամար Գաբունիան, պարզ է, որ մի շարք միջոցառումներ նախատեսված էին տարբեր ժամանակներում, բայց այն ժամանակվա համաճարակային իրավիճակը դա քիչ թե շատ թույլ էր տալիս: « Ընթացիկ ժամանակահատվածում պետք է իրականացվեն շնչադիմակի […]
16:19 07.08.2021
Երգչուհի Մաքսիմը (Մարինա Աբրոսիմովան) գիտակցության է եկել։ Նա արդեն ակտիվ շփվում է բժշկական անձնակազմի հետ։ 38-ամյա Մաքսիմը հոսպիտալացվել է հունիսի 15-ին: Դերասանուհին սոցիալական ցանցերում հայտնել է, որ իրեն մի քանի օր վատ է զգացել, ջերմությունը բարձրացել է: Միևնույն ժամանակ, կորոնավիրուսի PCR- ի մի քանի թեստերը բացասական են եղել: Բժիշկներին դիմելու և դրան հաջորդած հոսպիտալացման օրերին […]