TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+2.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Բուժաշխատողների շրջանում շարունակվում է պատվաստումային գործընթացը. ԱՆ

15:30 14.08.2021

ՀՀ ԱՆ «Կախվածությունների բուժման ազգային կենտրոնի» աշխատակիցների շրջանում շարունակվում է պատվաստումային գործընթացը։ Աշխատակիցները ստանում են COVID-19-ի դեմ պատվաստանյութերի արդեն երկրորդ ներարկումը։ «Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ ենք անում անպայմանորեն պատվաստվել COVID-19-ի դեմ. համավարակի աղետալի հետևանքներից խուսափելու լավագույն միջոցը պատվաստումն է»,-հորդորում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

̰
Կորոնավիրուսի տարածման համաշխարհային աղյուսակում Հայաստանը զբաղեցնում է 81-րդ հորիզոնականը

14:36 14.08.2021

Կորոնավիրուսի տարածման համաշխարհային աղյուսակում Հայաստանը այսօրվա դրությամբ զբաղեցնում է 81-րդ հորիզոնականը: Մի քանի ամիս առաջվա դրության հետ համեմատ մեր երկիրը որոշակիորեն բարելավել է տեղը այս աղյուսակում, սակայն հիմա Հայաստանում նորից թվերի օրեցօր մեծացող աճ կա, ինչը որոշ մասնագիտական շրջանակներում մեկնաբանվում է՝ որպես համաճարակի չորրորդ ալիք: Մանրամասները՝ տեսանյութում:

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 430 նոր դեպք

11:02 14.08.2021

Օգոստոսի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 227 դեպք, որոնցից 222 397-ն` առողջացած, 4685-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6013 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 428 670 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7077 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 430 նոր դեպք: Ունենք 214 առողջացած, […]

̰
ԱՆ-ն՝ COVID-19-ի դեմ հղիների պատվաստման մասին

23:42 13.08.2021

Ապացուցված է, որ COVID-19-ով վարակված հղիները հիվանդության ծանր ընթացքի զարգացման ավելի բարձր ռիսկի խմբում են, քան վերարտադրողական տարիքի այլ կանայք, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) զգուշացնում է, որ հղիության ընթացքում COVID-19-ը կարող է վաղաժամ ծննդաբերության և նորածինների շրջանում առողջական խնդիրների պատճառ դառնալ, մասնավորապես՝ անհաս նորածինների ինտենսիվ թերապիայի միջամտության։ 35 և բարձր […]

̰
Չինաստանը COVID-ի պատճառով փակել է աշխարհի խոշորագույն նավահանգիստներից մեկի տերմինալը

22:08 13.08.2021

Չինաստանը փակել է Նինբո-Չժոուշան նավահանգստի տերմինալներից մեկը, որը աշխարհում երրորդն է բեռների շրջանառությամբ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը օգոստոսի 13-ին։ Որոշումն ընդունվել է այն բանից հետո, որբ պարզվել է, որ աշխատակիցներից մեկը COVID-19-ով է վարակվել։ Մեշան տերմինալի գործողությունները դադարեցվել են օգոստոսի 12-ին։ Փորձագետներն իրենց հերթին նախազգուշացնում են, որ դա սպառնալիքի տակ է դնում մատակարարման շղթան, […]

̰
Համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ պայմանավորված ի հայտ եկող COVID-19-ի նոր շտամներով․ ԱՆ

13:14 13.08.2021

Առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանում, ինչպես նաև ամբողջ աշխարհում, կորոնավիրուսային հիվանդության պատճառով համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված՝ պայմանավորված ի հայտ եկող COVID-19-ի նոր շտամներով, մասնավորապես` «Դելտա» շտամով: Պատվաստումը կանխում է հիվանդության ծանր ձևերի առաջացումը և մահացությունը, նվազեցնում է վարակի տարածումը, սակայն այն ամբողջությամբ չի կանխում վիրուսի շրջանառությունը։ «Շարունակում է գործել փակ տարածքներում դիմակ […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր

11:50 13.08.2021

Օգոստոսի 12-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 31 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 776 քաղաքացու հետազոտություն, որից 994-ի մոտ արձանագրվել է դրական թեստի […]

̰
Սեպտեմբերից Վրաստանի մի շարք հաստատություններ մուտք գործել կկարողանան միայն պատվաստված անձինք կամ թեստի բացասական պատասխան ունեցողները

11:37 13.08.2021

Սեպտեմբերից Վրաստանի որոշ հաստատություններ կարող են մուտք գործել միայն պատվաստված կամ թեստի բացասական պատասխան ունեցող քաղաքացիները: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի առաջարկը կքննարկվի Միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում։ «Այսօրվա հանդիպմանը Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը համակարգող խորհրդին առաջարկեց, որ սեպտեմբերից սննդի օբյեկտներ, սպա-սրահներ, ֆիթնես կենտրոններ և այլ նմանատիպ հաստատություններ մուտքը թույլատրել մեկ դեղաչափ կամ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 359 նոր դեպք, 42 մահ

11:17 13.08.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 359 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում կատարվել է 50 937 թեստ։ Դրականության ցուցանիշը. օրական 10,52%, վերջին 14 օրը՝ 9,9%, վերջին 7 օրը՝ 10,74%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 471 685 դեպք: Ապաքինվել է ևս 2 726 պացիենտ, և […]

̰
Ունենք կորոնավիրուսային հիվանդության 397 նոր դեպք, 9 մահ

11:03 13.08.2021

Օգոստոսի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 233 797 դեպք, որոնցից 222 183-ն` առողջացած, 4678-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5805 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 421 593 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6055 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 397 նոր դեպք: Ունենք 264 առողջացած, […]

̰
Կորոնավիրուսն աշխարհում 4․3 մլն մարդու կյանք է խլել․ ԱՀԿ

10:55 13.08.2021

ԱՀԿ -ն հայտնել է աշխարհում մինչ օրս կորոնավիրուսով վարակվածների թիվը։ Առ այսօր վարակն ախտորոշվել է 204 644 849 մարդու մոտ: Միայն մեկ օրում վարակակիրների թիվն ավելացել է 659 772-ով։ Վիրուսի հարուցած բարդություններից մահվան դեպքերի թիվը հասել է 4 323 139-ի։ Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կանխատեսել էր աշխարհում կորոնավիրուսով հիվանդացության […]

̰
Միացյալ Նահանգների գիտնականները գնահատել են COVID-19-ի «յոտա» շտամի վտանգը

23:45 12.08.2021

Գիտնականների հայտարարությամբ, «յոտա»շտամը տարեցների շրջանում 62–82%-ով բարձրացնում է COVID-19-ից մահացության դեպքերը: Շտամի այս տարբերակն առաջին անգամ բացահայտել էին 2020թ նոյեմբերին Նյու-Յորքում: Այդ ժամանակվանից ի վեր այն հայտնաբերվել է առնվազն 27 երկրում: Միացյալ Նահանգներում հայտնաբերված  «յոտա» կորոնավիրուսային շտամը կարող է զգալիորեն բարձրացնել մահացությունը վարակից: Նման եզրակացությանն են եկել Նյու Յորքի առողջապահության և հոգեկան հիգիենայի դեպարտամենտի մի […]

̰
Սինգապուրի գիտնականները գտնում են, որ խոսելու ժամանակ ևս կարելի է վարակվել կորոնավիրուսով

19:47 12.08.2021

COVID-19-ով վարակված անձը կարող է վարակել զրուցակցին զրույցի ընթացքում պարզապես շնչառության միջոցով և պարտադիր չէ, որ այդ ընթացքում հազան կամ փռշտան, կարծում են Սինգապուրի ազգային համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտություններից հատվածներ օգոստոսի 12 -ին հրապարակել է The Straits Times- ը: Պրոֆեսոր Պոլ Թամբայի խոսքերով ՝ խոսելու, երգելու և պարզապես շնչելու ժամանակ ձևավորվում են փոքր մասնիկներ, որոնք […]

̰
Վրաստանն անցնում է խիստ սահմանափակումների՝ վարակակիրների թվի աճի պատճառով

19:05 12.08.2021

Թբիլիսիում քաղաքային տրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի օգոստոսի 14-ից մինչև սեպտեմբերի 4-ը։ Aliq Media-ի հաղորդմամբ, այս մասին  հայտնել է միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի ղեկավար Գիորգի Ղիբրաձեն: Պատճառը Վրաստանում համաճարակաբանական բարդ իրավիճակն է, հիմնականում նոր շտամների («Դելտա» շտամ) լայն շրջանառությունը: Սահմանափակումը չի տարածվում միջքաղաքային տրանսպորտի վրա: Լիովին սահմանափակվում են փառատոնների, ժամանցային միջոցառումների, համերգների և սպորտային մրցումների անցկացումը: […]

̰
Ճապոնիայում երկրորդ օրն անընդմեջ կորոնավիրուսով վարակման ռեկորդ է գրանցվում 

15:57 12.08.2021

Ճապոնիայում վերջին 24 ժամվա ընթացքում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի առնվազն 18.882 նոր դեպք, ամենաբարձրը երբևէ գրանցված համաճարակի ընթացքում: Այդ մասին հինգշաբթի օրը հայտարարել է NHK հեռուստաալիքը: Ճապոնիայի կառավարության փորձագիտական ​​հանձնաժողովի ղեկավար Շիգերու Օմինի գնահատմամբ՝ իրավիճակը երկրի առողջապահական համակարգում կրիտիկական է: Վարակների թվի ռեկորդը գրանցվում է երկրում երկրորդ օրն անընդմեջ, երբ այսօրվա ցուցանիշը միանգամից 3 հազարով […]

̰
Արցախում մինչ օրս կատարվել է COVID-19-ի դեմ 1318 պատվաստում

13:51 12.08.2021

COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 12-ի դրությամբ` կատարվել է 1318 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 716, երկրորդ դեղաչափ` 602։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։ Sputnik V-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության: Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում աշխատանքային օրերին՝ ժամը 10։00-16։00-ը։ Նախապես պետք է […]

̰
Վրաստանում կարող է դաշտային հոսպիտալների բացման անհրաժեշտություն զգացվել․ առողջապահության փոխնախարար

12:40 12.08.2021

Եթե ​​առաջիկա 7-10 օրերի ընթացքում համաճարակի աճի միտումը պահպանվի, Վրաստանում ստիպված կլինեն մոբիլիզացնել լրացուցիչ  հյուրանոցներ: «Մտածում ենք նաև այն մասին, թե որն է լինելու դաշտային լուծումը, որի կարիքը նախկինում չենք ունեցել», – ասել է  Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան լրագրողների հետ զրույցում։ Նրա խոսքով, հիվանդանոցային հատվածն աշխատում է առավելագույն ծանրաբեռնվածությամբ, օրական դեպքերի թիվը գերազանցում է […]

̰
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 49 պացիենտ

12:34 12.08.2021

Վրաստանում գրանցվել է կորոնավարակի 5 128 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության հատուկ stopcov.ge կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 3 310 պացիենտ, ևս 49-ը՝ մահացել: Երկրում մահվան դեպքերի ընդհանուր թիվը հասել է 6 279-ի: Վերջին 24 ժամվա ընթացքում հանրապետությունում կատարվել է 49 189 թեստ։  

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք

11:02 12.08.2021

Օգոստոսի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 233 400 դեպք, որոնցից 221 919-ն` առողջացած, 4669-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5681 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 415 538 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6447 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 399 նոր դեպք: Ունենք 190 առողջացած, […]

̰
Դելտա շտամ է հայտնաբերվել աշխարհի ևս 7 երկրում

08:13 12.08.2021

Աշխարհի 142 երկրներ և տարածքներ հայտնել են Դելտա շտամով քաղաքացիների վարակման դեպքերի մասին։ Օգոստոսի 4-10-ն այդ թիվն ավելացել է 7-ով, ասվում է ԱՀԿ տեղեկագրում։ Իր աշխարհագրությունն է ընդլայնում նաև COVID-19-ի Ալֆա կամ բրիտանական տարբերակը։ Դրանով վարակման դեպքեր են հաստատվել 185 երկրում։ Նախորդ շաբաթվա համեմատ՝ երկրների թիվն ավելացել է 3-ով։ Բետա՝ հարավաֆրիկյան շտամն անցած շաբաթ հայտնաբերվել […]

̰
ԱՀԿ-ն կորոնավիրուսի «Յոտա» շտամը վտանգավոր չի համարում

20:00 11.08.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի «Յոտա» հիմնամանրէն լուրջ վտանգավոր չի համարում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերկխովենը: «Հիմնականում կորոնավիրուսի այս տարբերակը կա ԱՄՆ-ում: Մենք ունենք տվյալներ 27 հազար դեպքերի մասին, և մեր ունեցած տվյալների համաձայն՝ այդ թվաքանակը նվազում է: Այս փուլում մենք եկել ենք այն եզրահանգման, որ այս […]

̰
Վրաստանում կորոնավիրուսի 46 000 ակտիվ դեպք կա․ մոբիլիզացվել է 8000 մահճակալ

19:52 11.08.2021

«Մենք անցնում ենք պիկը, ունենք վիրուսի դրականության հայտնաբերման շատ բարձր ցուցանիշ, ինչը նշան է համաճարակաբանների և առողջապահության ոլորտի համար, որ վիճակագրությունը դեռ էլի կաճի»,- հայտնել էՎրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: Հաղորդում է jnews.ge-ն։ Ինչպես նշել է Տիկարաձեն, այսօր երկրում հիվանդության 46 000 ակտիվ դեպք կա: «Այս դեպքերի մեծ մասը կառավարվում են մեր ընտանեկան բժիշկների կողմից՝ […]

̰
ԱՆ-ն ներկայացրել է բժշկական հակացուցումների առկայությունը հավաստող փաստաթղթերի տրամադրման ընթացակարգը

17:04 11.08.2021

COVID-ի դեմ կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները սահմանվում են միայն առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում, տեղամասային բժշկի կողմից: Պատվաստման բժշկական հակացուցման վերաբերյալ տեղեկատվությունը գրանցվում է ամբուլատոր քարտում, որի հիման վրա անձին տրամադրվում է քաղվածք` ըստ պահանջի ներկայացնելու համար: Քաղվածքը ստորագրվում և կնքվում է բժշկական կազմակերպության ղեկավարի կողմից, իսկ թե անձը գտնվել է ստացիոնար բուժման մեջ, ապա առողջության […]

̰
Sputnik V-ի արդյունավետությունը «Դելտա» շտամի դեմ կազմում է 83%

15:06 11.08.2021

Սխեման ներառում է դեղամիջոցի երկու բաղադրիչի ներարկում երեք շաբաթ ընդմիջումով. անձը պաշտպանված է համարվում երկրորդ բաղադրիչի ներարկումից 21 օր հետո:

̰
COVID-19-ի դեմ պատվաստումների բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումները

13:58 11.08.2021

Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից առաջացած անաֆիլաքսիան է: Անաֆիլաքսիան պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ լուրջ ալերգաբանական ռեակցիան է` տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ: […]

̰
ՌԴ-ում չորրորդ անգամ կրկնվել է կորոնավիրուսից մահացության ռեկորդը

12:54 11.08.2021

Ռուսաստանի Դաշնությունում չորրորդ անգամ կրկնվում է COVID-19-ից մահացության ռեկորդը։ Ըստ օպերատիվ շտաբի ՝ Ռուսաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է վարակման 21 571 նոր դեպք: Նախորդ օրը ցուցանիշն ավելի ցածր էր (21,378): Բացի այդ, վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունում գրանցվել է մահվան 799 դեպք: Սա հակառեկորդի հերթական կրկնությունն է: Նույնպիսի ցուցանիշ էր ավելի վաղ գրանցվել հուլիսի […]

̰
Գտնվել է կորոնավիրուսի դեմ համընդհանուր պատվաստանյութի հիմքը

12:20 11.08.2021

Գիտնականների միջազգային խումբը գտել է մարդու հակամարմինների հազվագյուտ տեսակ, որը կարող է չեզոքացնել միանգամից մի քանի տեսակի կորոնավիրուսներ: Այս հակամարմինները հայտնաբերվել են մի քանի մարդկանց մոտ, ովքեր ապաքինվել են COVID-19-ից և կարող են հիմք հանդիսանալ համընդհանուր պատվաստանյութի համար: Այս մասին հաղորդվում է Science ամսագրում հրապարակված հոդվածում: Հակամարմինները թիրախավորում են կորոնավիրուսի S-սպիտակուցի հատվածը, որը կապվում է […]

̰
Վարակման 5352 նոր դեպք, 48 մահ․ համաճարակային պատկերը Վրաստանում

11:38 11.08.2021

Վրաստանում համաճարակային բարդ իրավիճակը շարունակում է պահպանվել: Երկրում արձանագրվել է կորոնավիրուսի 5 352 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է stopcov.ge կայքէջը: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 461 198 դեպք: Ապաքինվել է ևս 2 635 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 409 110: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 48 մարդ, համավարակի […]

̰
Դելտա շտամն անհնար է դարձնում կորոնավիրուսի դեմ կոլեկտիվ իմունիտետի ձևավորումը. Օքսֆորդի պրոֆեսոր

11:22 11.08.2021

Փոլարդը նաև կասկածի տակ է դրել Մեծ Բրիտանիայի Առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդի ծրագիրը, համաձայն որի նախատեսվում է սեպտեմբերին բնակչության խոցելի խմբերին պավաստել երրորդ՝ «բուստերային» դեղաչափով:

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 391 նոր դեպք, 6 մահ

11:03 11.08.2021

Օգոստոսի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 233 001 դեպք, որոնցից 221 729-ն` առողջացած, 4664-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 5479 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 409 091 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6425 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 391 նոր դեպք: Ունենք 139 առողջացած, […]

̰
BACK_TO_TOP