16:07 19.08.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային ստորաբաժանման մասնագետներն այսօր վաղ առավոտից ուժեղացված լայնածավալ ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն և Դավթաշեն վարչական շրջաններում։ ԱԱՏՄ տեսուչները՝ ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության մարմնի աշխատակիցների և ՃՈ ծառայողների հետ համատեղ, վերահսկողություն են իրականացրել հանրային տրանսպորտում՝ Covid-անվտանգության նորմերի պահպանման նկատմամբ: Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները ստուգայցեր […]
14:33 19.08.2021
Նա նաև պարտադիր է դարձրել տարեցների խնամքի կենտրոնների աշխատակիցների պատվաստումները:
14:17 19.08.2021
Կաթոլիկ աշխարհի հոգևոր առաջնորդը` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, տեսաուղերձ է հրապարակել, որով դիմում է մարդկությանը COVID-19-ի դեմ պատվաստվելու կոչով, փոխանցում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ «Պատվաստվելը սիրո դրսևորման ձև է»,- ասում է նա: Հռոմի պապը պատվաստումն անվանում է բարոյական պարտավորություն: Նա բարձր է գնահատել հետազոտողների և գիտնականների աշխատանքը` Covid-19-ի դեմ անվտանգ ու արդյունավետ պատվաստանյութեր արտադրելու առումով: «Փառք […]
11:05 19.08.2021
Օգոստոսի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 236 234 դեպք, որոնցից 223 443-ն` առողջացած, 4727-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6923 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 461 464 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7514 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 559 նոր դեպք: Ունենք 216 առողջացած, […]
10:54 19.08.2021
COVID-19-ի դեմ ամբողջովին պատվաստված է 1 միլիարդ 860 միլիոն մարդ, այսինքն՝ մոլորակի բնաչության 23.8 տոկոսը:
23:12 18.08.2021
Ռուս մասնագետները հայտնաբերել են կորոնավիրուսը ճնշող պրոբիոտիկներ, գրում է Известия- ն: Ռոսպոտրեբնադզորի մասնագետները պարզել են, որ լակտոբակտերիաների շտամներից մեկը հակավիրուսային ակտիվություն է ցուցաբերոլ SARS-CoV-2- ի դեմ: Խոսքը վերաբերում է L. fermentum 90TC-4 շտամին: Այսպիսով, գիտնականները կարող են ստեղծել պրոբիոտիկ, որը կարող է ճնշել COVID-19-ի բազմացումը, նաև դրականորեն ազդել մարդու մարսողական համակարգի վրա: Այժմ գիտնականների խումբը […]
21:00 18.08.2021
Հռոմի Ֆրանցիսկոս պապը մարդկությանը կոչ է անում պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Նա ասել է, որ միայն պատվաստանյութը կարող է վերջ տալ համավարակին: «Եղբայրության ոգով և պայծառ ապագայի հույսով դիմում եմ ձեզ, Փառք Աստծո, շնորհիվ մեծ թվով մարդկանց աշխատանքի, մենք հիմա ունենք պատվաստանյութեր, որոնք պաշտպանում են կորոնավիուսից: Պատվաստանյութերը կարող են վերջ տալ համավարակին, սակայն դրա համար մենք […]
17:36 18.08.2021
Դիմակ կրելու պահանջն արդիական է, հիշեցնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Հայաստանի Հանրապետությունում COVID-19-ով հիվանդացության ցուցանիշն աճման միտում ունի: Նոր շտամների հայտնաբերումն ու հաստատումն իրավիճակն առավել մտահոգիչ է դարձնում հատկապես նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ: Հերթական ալիքին դիմակայելու նպատակով առողջապահության նախարարությունը զգոնության կոչ է անում: Համավարակի շղթան կոտրելու, վարակի տարածումը կանխելու և իրավիճակը վերահսկելիի սահմաններում պահելու […]
15:54 18.08.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը հաճախ տրվող հարցերի շրջանակում առանձնացրել է հետևյալ հարցը. «Իմաստ ունի՞ COVID-19-ով հիվանդացած-ապաքինվածներին պատվաստել, թե՞ նրանք հակամարմիններ ունեն ու չեն վարակվի, կամ ինքնըստինքյան կրկնավարակը թեթև ընթացք կունենա»: Պատասխանն այսպիսին է. «Կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացած անձանց մոտ հակամարմինները հնարավոր է որոշ ժամանակ պահպանվեն, այնուհետև գնալով կնվազեն, և անձը պաշտպանված չի լինի կրկնավարակից, ինչպես նաև դրան […]
13:44 18.08.2021
Կորոնավիրուսի արագ վարակելիությամբ բնութագրվող «Ալֆա»,«Բետա», Գամմա» և «Դելտա» շտամները վերջին շաբաթվա ընթացքում ընդլայնել են աշխարհագրությունը, հաղորդում է ԱՀԿ-ն: Փորձագետները համոզված են, որ այդ շտամների տարածումը մտահոգիչ է: «Ալֆան» այժմ տարածված է 190 երկրում՝ 5-ով ավելի, քան նախորդ շաբաթ: «Բետան» տարածված է 138 երկրում՝ 2-ով ավելի, քան նախորդ շաբաթ: «Գամման» 82 երկրում է հայտնաբերվել՝ 1-ով ավելի, […]
12:11 18.08.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 914 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման շրջանակում վերջին 24 ժամում կատարվել է 25 730 նմուշառում։ Դրականության ցուցանիշը վերջին 7 օրում կազմել է 11.09%: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 496 376 դեպք: Ապաքինվել է ևս 3 316 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը […]
11:51 18.08.2021
Օգոստոսի 17-ին կատարվել է 64 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10946 քաղաքացու հետազոտություն, որից 1008-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։ […]
11:01 18.08.2021
Օգոստոսի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 235 675 դեպք, որոնցից 223 227-ն` առողջացած, 4716-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6593 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 453 950 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7219 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 504 նոր դեպք: Ունենք 157 առողջացած, […]
22:11 17.08.2021
Կարևորելով կորոնավիրուսից պաշտպանված լինելու մեր քաղաքացիների իրավունքը՝ բանակցությունների շնորհիվ Առողջապահության նախարարությունը ձեռք է բերել COVID-19-ի դեմ պատվաստանյութի նոր խմբաքանակ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 հազար դեղաչափը նախատեսված է 100 հազար հոգու համար։ Պատվաստանյութը հասանելի է 18 տարեկանից բարձր բոլոր քաղաքացիների համար` առանց սահմանափակումների։
17:06 17.08.2021
ՀՀ տեսչական մարմինները, ինչպես նաև ոստիկանությունը զգուշացնում են. «Հարգելի քաղաքացիներ և տնտեսավարողներ, Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի թվի աճով պայմանավորված` վերահսկողությունը խստացվում է: Հորդորում ենք խստագույնս պահպանել սահմանված հակահամաճարակային կանոնները և կրել դիմակներ փակ տարածքներում: Հայտնաբերված խախտումների դեպքում կիրառվելու են օրենքով սահմանված վարչական պատասխանատվության միջոցներ»:
11:45 17.08.2021
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, անդրադառնալով վերջին մեկ օրում Հայաստանում գրանցված վարակման նոր դեպքերի և մահվան ցուցանիշին, գրել է․ «11 մահ, որոնցից կարող էինք զերծ մնալ պատվաստման շնորհիվ. պատվաստումը կանխում է հիվանդության ծանր ընթացքը և մահացությունը, նվազեցնում է վարակի տարածումը: Հիշենք սա, պատվասվենք, լինենք առողջ»:
11:04 17.08.2021
Օգոստոսի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 235 171 դեպք, որոնցից 223 070-ն` առողջացած, 4713-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6250 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 446 731 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6584 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք: Ունենք 269 առողջացած, […]
20:59 16.08.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը, կանխարգելիչ միջոցառումները և պատվաստումային գործընթացը: Վարչապետ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի Հանրապետությունում համաճարակային վիճակին՝ նշելով. «Հարգելի գործընկերներ, նախորդ շաբաթ, դրան նախորդած շաբաթվա համեմատությամբ, նոր տիպի կորոնավիրուսի նոր դեպքերի մոտավորապես 35 տոկոսի չափով աճ ենք ունեցել, և ակնհայտ է, որ աճի […]
19:50 16.08.2021
Դիղոմիի օլիմպիական ավանում տեղակայված դաշտային հիվանդանոցը կսպասարկի մինչև 500 հիվանդի: 1tv.ge-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: Նրա խոսքերով՝ մահճակալների մեծ մասը հագեցած կլինի թթվածնով: Տեղադրված է երկու հինգ տոննանոց ցիստեռն, որոնք մահճակալները կապահովեն թթվածնով: Նախարարը կենտրոնացել է նաև բուժանձնակազմի որակավորման վրա և նշել է, որ վրացի պրակտիկ մասնագետների մեծամասնությունը դաշտային պայմաններում […]
13:20 16.08.2021
Մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատվել է COVID-19-ից մահվան 806 դեպք, պանդեմիայի ամբողջ ընթացքում ՝ 171 305, հայտնում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը: Նախորդ օրերին Ռուսաստանում գրանցվել էր 816, 819 մահ։ Մեկ օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աճել է 20 765-ով՝ հասնելով 6 621 601-ի։ Աճի տեմպը կազմում է 0․31 տոկոս։
12:15 16.08.2021
Կորոնավիրուսի դեմ լիովին պատվաստված մարդկանց շրջանում մահվան առաջին դեպքն է գրանցվել Հունաստանում ՝ Սալոնիկում։ Այս մասին ասել է Պապանիկոլաուի հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի տնօրեն Նիկոս Կարավելոսը: «Իմ բաժանմունքում մենք ունենք լիովին պատվաստված հիվանդի առաջին մահը։ Նա չի ունեցել ուղեկցվող հիվանդություն: Սա բացառություն է: 13000 -ից առաջին մահը», – ասել է նա՝ OPEN հեռուստաալիքին տված հարցազրույցում: «Չպատվաստվածներին […]
11:46 16.08.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 676 նոր դեպք, ապաքինվել է 4 119 պացիենտ: Նրանց ընդհանուր թիվը կազմում է 425 651: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում երկրում կորոնավիրուսից մահացել է 30 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսից մահվան դեպքերի թիվը հասել է 6436-ի։ Երկրում ընդհանուր պատվաստվել է 806 681 մարդ, օրական՝ […]
11:04 16.08.2021
Օգոստոսի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 814 դեպք, որոնցից 222 801-ն` առողջացած, 4702-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6175 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 440 147 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5415 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 256 նոր դեպք: Ունենք 188 առողջացած, […]
10:24 16.08.2021
Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 15-ի դրությամբ` կատարվել է 220236 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 144573, երկրորդ դեղաչափ` 75663։ Հիշեցում. ✅ «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Կորոնավակ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով ✅ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային […]
10:08 16.08.2021
Թուրքիայի սևծովյան ափին առաջացած ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 66-ի։ Այս մասին հայտնում է Anadolu գործակալությունը՝ հղում անելով կառավարությանն առընթեր Արտակարգ իրավիճակների կանխարգելման և վերացման վարչությանը։ Հաղորդվում է, որ Կաստամոնու նահանգում հեղեղումները 56 մարդու կյանք են խլել: Սինոպ նահանգում աղետի զոհ է դարձել 9 մարդ, ևս 1-ը մահացել է Բարթին նահանգում: Ներկայումս բուժման կուրսը շարունակում […]
09:39 16.08.2021
Վերջին մեկ օրում Իրանում մահացել է կորոնավիրուսով 620 հիվանդ: Մահացածների ընդհանուր թիվը հասել է 97.828-ի: Իրանի առողջապահության նախարարության տվյալներով ՝ վերջին մեկ օրվա ընթացքում երկրում հայտնաբերվել է COVID-19 վարակի 36,736 դեպք: 4,272 պացիենտ հոսպիտալացվել է: Երկրում մինչ օրս կորոնավիրուս է ախտորոշվել 4.425,821 մարդու մոտ: Համաճարակի սկզբից ի վեր վիրուսից ապաքինվել է 3,728,940 մարդ: Մոտ 83 […]
11:32 15.08.2021
Վրաստանում վերջին 24 ժամում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 5 579 դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 35 մարդ, կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 6 371: Վերջին մեկ օրում ապաքինվել է 1 867 մարդ:
11:02 15.08.2021
Օգոստոսի 15-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 234 558 դեպք, որոնցից 222 613-ն` առողջացած, 4695-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6115 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 434 732 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6062 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 331 նոր դեպք: Ունենք 216 առողջացած, […]
16:06 14.08.2021
Իրանի իշխանությունները հայտարարել են լրացուցիչ հնգօրյա հանգստյան օրերի և մարզերի միջև տեղաշարժի արգելքի մասին՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի սրման պատճառով: Այս մասին շաբաթ օրը հայտարարել է հանրապետության կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ազգային շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Ալիրեզա Ռաիսին: «Շարժման սահմանափակումը կսկսի գործել վաղը՝ մինչև շաբաթ առավոտ», – մեջբերում է Tasnim-ը: Նա հավելել է, որ «բոլոր հաստատությունները, […]