TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+3.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Բացահայտվել է հանրային պաշտոն զբաղեցնող անձի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպք

10:25 23.08.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայության Երևան քաղաքի վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ պաշտոնատար անձ չհանդիսացող, հանրային պաշտոն զբաղեցնող Երևանի քաղաքապետարանի «Թիվ 5 պոլիկլինիկա» ՓԲ ընկերության վիրաբույժ Ա.Չ-ն իր մտերիմ Ն.Ն-ի օժանդակությամբ վերջինիս հետ պայմանավորվածություն ձեռք բերած Տ.Մ-ի օգտին ակնհայտ ապօրինի գործողության, այն է` առանց պատվաստվելու Տ.Մ-ին «Covid-19» համավարակի դեմ պատվաստման առաջին չափաբաժինը […]

̰
Իսրայելում գնահատել են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ դեղաչափի արդյունավետությունը

10:11 23.08.2021

Բուստերային դեղաչափ ստանալու համար երկրորդ պատվաստումից պետք է անցնի առնվազն 5 ամիս:

̰
Աշխարհում օգտագործվել է COVID-19 պատվաստանյութի ավելի քան 4,9 միլիարդ դեղաչափ

21:47 22.08.2021

Աշխարհում օգտագործվել է նոր տեսակի կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պատվաստանյութի ավելի քան 4 միլիարդ 910 միլիոն դեղաչափ: Ըստ Ourworldindata.org ռեսուրսի տվյալների՝ Չինաստանում պատվաստանյութի ամենաշատ՝ 1 միլիարդ 920 միլիոն դեղաչափ է օգտագործվել: Այդ առումով երկրորդ և հաջորդ տեղերը զբաղեցնում են Հնդկաստանը՝ 576 միլիոն 117 հազար դեղաչափ, ԱՄՆ -ը՝ 360 միլիոն 630 հազար, Բրազիլիան՝ 173 միլիոն 650 […]

̰
Մեծ Բրիտանիայում սննդի պակաս է սկսվել

21:35 22.08.2021

Բրիտանական սուպերմարկետները մթերքի կանոնավոր մատակարարման խնդիր ունեն: Պատճառը բանվորական ուժի պակասն է: Բանն այն է, որ հարյուրավոր աշխպատակիցներ ստիպված են եղել ինքամեկուսանալ, քանի որ հատուկ ծրագիր կա, որը հսկում է նրանց շփումները կորոնավիրուսով հիվանդների հետ: Այժմ բրիտանացիները մտավախություն ունեն, որ սննդի պակաս կլինի, գրում է Reuters-ը: Քաոս է սկսվել նաև տրանսպորտային ընկերություններում, հյուրանոցային համակարգում: Մեծությամբ […]

̰
ԱՀԿ -ից պատմել են, թե ինչն է փրկում դելտա շտամի ծանր ընթացքից և մահից

20:19 22.08.2021

Պատվաստումը կարող է օգնել կորոնավիրուսի դելտա շտամով վարակի դեպքում, РИА Новости-ի փոխանցմամբ, ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր գիտաշխատող Սումյա Սվամինաթանը: «Բացարձակապես ճիշտ է, որ պատվաստանյութերը կանխում են դելտա տարբերակով ծանր դեպքերի և մահերի թվի աճը», – ասել է նա առցանց ճեպազրույցի ժամանակ: Իր հերթին ԱՀԿ համաճարակաբան Մարիա վան Կերխովեն նշել է, որ նույնիսկ պատվաստումների […]

̰
ՍԱՏՄ-ն Երևանի Արաբկիր վարչական շրջանի իրացման ցանցում խախտումներ է արձանագրել

19:30 22.08.2021

ՍԱՏՄ-ն Երևանի Արաբկիր վարչական շրջանի իրացման ցանցում խախտումներ է արձանագրել։ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն այսօր շարունակել է խստացված ստուգումները։ Երևանի կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի խոշոր խանութներում։ Դիտարկված օբեկտներից երկուսում հայտնաբերվել են խախտումներ՝ կապված թե՛ աշխատակիցների, թե հաճախորդների դիմակ չկրելու հետ, նաև՝ այդ խանութներում չեն վարել ախտահանության ու ջերմաչափման գրանցամատյաններ։ […]

̰
Արևելյան Վրաստանում ոգեկոչման արարողությանը կորոնավիրուսով զանգվածային վարակման դեպք է գրանցվել. վարակվածների թվում են հղի կանայք ու երեխաներ

19:14 22.08.2021

Ախալցխայի շրջանի Ուրավելի գյուղում ոգեկոչման արարողությանը վարակվել է 41 մարդ, այդ թվում՝ հղի կանայք և երեխաներ, հաղորդում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ 84 ամյա կնոջ հիշատակի արարողությանը հավաքվել էր 19 ընտանիք: Ընդհանուր առմամբ վարակվել է 41 մարդ, նրանցից հինգը հայտնվել են կլինիկայում, այդ թվում՝ երկու հղի կին և մի երեխա: Մնացածը բուժվում են տանը: […]

̰
Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի 20 564 նոր դեպք

17:52 22.08.2021

Վերջին մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 20 564 նոր դեպք: Համավարակի սկզբից ի վեր COVID-19 դեպքերի ընդհանուր թիվը կազմել է 6 747 087: Այդ մասին  հաղորդել է օպերատիվ շտաբը իր Telegram-ալիքում: Նոր վարակների մեծ մասը գրանցվել է Մոսկվայում (1 661 դեպք), Սանկտ Պետերբուրգում (1 481) և Մոսկվայի մարզում (1 184): Օրվա ընթացքում գրանցվել […]

̰
ՃՈ վարչական մասի շենք, ինչպես և բոլոր տարածքային ստորաբաժանումներ մուտք գործելու համար պարտադիր է կրել պաշտպանիչ դիմակ

14:47 22.08.2021

Ճանապարհային ոստիկանության վարչական մասի շենք, ինչպես և բոլոր տարածքային ստորաբաժանումներ (ներառյալ՝ հաշվառման-քննական ստորաբաժանումներ) մուտք գործելու համար պարտադիր է կրել պաշտպանիչ դիմակ։ «Հարգելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում ենք, որ COVID-19 համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով ճանապարհային ոստիկանության վարչական մասի շենք, ինչպես և բոլոր տարածքային ստորաբաժանումներ (ներառյալ՝ հաշվառման-քննական ստորաբաժանումներ) մուտք գործելու համար պարտադիր է կրել պաշտպանիչ դիմակ։ Առանց պաշտպանիչ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 803 նոր դեպք

13:02 22.08.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 803 նոր դեպք: Ապաքինվել է 5 332 պացիենտ: Նրանց ընդհանուր թիվը կազմում է 448 288: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 48, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 6 771 անձ: Երկրում ընդհանուր պատվաստվել է 962 165 մարդ, օրական՝ 23 303:  

̰
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 385 նոր դեպք

11:02 22.08.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 237 634 դեպք, որոնցից 224 254-ն` առողջացած, 4752-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7482 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 483 890 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6933 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության […]

̰
Նշվել է տարած կորոնավիրուսի հինգ անսպասելի նշան

10:16 22.08.2021

Մարդու ձեռքերը և եղունգների վիճակը կարող են վկայել նրա՝ COVID-19-ով հիվանդացած լինելու մասին: Այդ մասին հաղորդում է Mirror- ը: Կորոնավիրուսից հետո մարդը կարող է եղունգների վրա ունենալ հստակ հորիզոնական գծեր: Բացի այդ, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել եղունգների հիմքում խորշերին. սա տարած վարակի մեկ այլ նշան է: Եղունգների տակ կարմիր բծերը, որոնք նմանվում են կիսալուսնի, նույնպես […]

̰
Քթի կաթիլների տեսքով ռուսական քովիդ-պատվաստանյութը կլինիկական փորձարկումների փուլ է հասել

20:09 21.08.2021

ՌԴ Գամալեայի կենտրոնի գիտնականները պատրաստ են կորոնավիրուսի դեմ քթի կաթիլների տեսքով պատվաստանյութի կլինիկական փորձարկումներ իրականացնել: Այս մասին հայտնել է կլինիկայի ղեկավար Ալեքսանդր Գինցբուրգը: Նա հիշեցրել է, որ քթի կաթիլները կլինեն «Sputnik V»-ի բաղկացուցիչ մաս: Կլինիկական փորձարկումների համար այժմ անհրաժեշտ են լրացուցիչ ֆինանսական միջոցներ: Այդ պատվաստանյութով պատվաստվածներից մեկը պատմել է, որ քթի կաթիլները ոչ մի կողմնակի […]

̰
Վրաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում կորոնավիուսից մահացության ցուցանիշով

19:16 21.08.2021

Վրաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում մահացությունների միջին օրական միջին  և վերջին յոթ օրերի  ընթացքում կորոնավիրուսով վարակված դեպքերի թվով՝ 100 հազար մարդու հաշվարկով։ Այս տվյալները հրապարակել է  New York Times (NYT) կայքը: Ըստ հրապարակման ՝ Վրաստանում նոր վարակների միջին օրական ցուցանիշը  4,908 է, իսկ մահերը՝ 46,9 կամ 1,26% ՝ 100 հազար բնակչի հաշվով: NYT- ի […]

̰
ՍԱՏՄ-ն շարունակում է խստացված ստուգումները

16:18 21.08.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հանգստյան օրերին էլ շարունակում է խստացված ստուգումները։ Այսօր գերատեսչության Երևանի կենտրոնի տեսուչները կորոնավարակի տարածման կանխարգելմանն ուղղված ստուգայցեր են անցկացրել իրացման ցանցում, տեղեկացնում են ՍԱՏՄ-ից: «Երևանի Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում գտնվող դիտարկված օբեկտներից երկուսում կազմվել են խախտումների մասին արձանագրություններ: Դրանք վերաբերել են հիմնականում խանութների հաճախորդների կողմից դիմակ չդնելու դեպքերին։ Փակ […]

̰
Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 21 հազար նոր դեպք

15:47 21.08.2021

Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 21 հազարով՝ հասնելով 6,726,523-ի, շաբաթ օրը լրագրողներին հայտնել են կորոնավիրուսի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբից: Հարաբերական առումով դեպքերի թվի աճը կազմել է 0.31%: Երկրում մեկ օրում 797 մահվան դեպք է գրանցվել կորոնավիրուսի հետևանքով: Նախորդ օրը այս ցուցանիշը 785 էր: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից ՌԴ-ում մահացել է […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք

11:04 21.08.2021

Օգոստոսի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 237 249 դեպք, որոնցից 224 019-ն` առողջացած, 4737-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7350 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 476 957 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7629 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 507 նոր դեպք: Ունենք 283 առողջացած, […]

̰
Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 74 պացիենտ

10:47 21.08.2021

Վրաստանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 74 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 901 դեպք, ապաքինվել էր 2 586 պացիենտ: Երեկ, Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսի 4 743 դեպք, մահացել՝ 59 պացիենտ:

̰
Պահպանելով կանոնները՝ ապահովենք այն իրավիճակը, որ առկա ուսուցումը հնարավոր լինի նաև գալիք ուսումնական տարում. ԿԳՄՍ փոխնախարար

23:13 20.08.2021

Համավարակի սկզբից ի վեր տարածաշրջանում Յունեսկոյի տվյալների համաձայն Վրաստանի դպրոցները փակ են եղել 32 շաբաթ, Թուրքայիում՝ 49 շաբաթ, Ադրբեջանում՝ 48 շաբաթ, Իրանում՝ 53 շաբաթ։ Եվրոպական երկրների մեծ մասում դպրոցները փակ են եղել 30 շաբաթից ավել։ Հայաստանի դպրոցները փակ են եղել 12 շաբաթ։ Այս մասին գրել է ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը։ «Նոր ուսումնական տարվանից առաջ պահպանելով […]

̰
Թբիլիսիում հղիության ընթացքում կորոնավիրուսով վարակված բժշկուհին ծննդաբերելուց ամիսներ անց մահացել է

22:36 20.08.2021

Թբիլիսիում կորոնավիրուսից մահացել է ճառագայթաբան Նինո Նացվլիշվիլին, որի մոտ վիրուսը հաստատվել էր հղիության 8 -րդ ամսում: Այս մասին հայտնում է «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը: Երեք ամիս առաջ կինը ծննդաբերել էր՝  կեսարյան հատմամբ: Դրանից հետո նրա վիճակը կտրուկ վատացել է: Կինը բուժումը շարունակել էր երկու կլինիկաներում: «Մեզ մոտ տեղափոխվելու ժամանակ նրա վիճակն արդեն ծանր էր: Նրան արհեստական ​​շնչառության […]

̰
COVID-19-ը երիտասարդացել է, հիվանդությունը ձեռք է բերել զարգացման ավելի արագ տեմպ. Անահիտ Ավանեսյանի զգուշացումը

18:32 20.08.2021

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել. «Խիստ զգուշացում․ COVID-19-ը երիտասարդացել է. հիվանդությունը ձեռք է բերել զարգացման ավելի արագ տեմպ: Այս պահին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում է գտնվում COVID-19 դրական ախտորոշմամբ 2 պացիենտ` 22 և 28 տարեկան: Նրանք միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքին: Պացիենտների վիճակը գնահատվում է ծայրահեղ […]

̰
ԱԱՏՄ աշխատակիցները ուժեղացված ստուգայցեր են իրականացնում Հայաստանի ամբողջ տարածքում

18:08 20.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցները ուժեղացված լայնածավալ ստուգայցեր են իրականացնում Հայաստանի ամբողջ տարածքում։ Մասնագիտական խմբերի ուշադրության կենտրոնում Covid-անվտանգության կանոնների պահպանումն է։ ԱԱՏՄ Արևմտյան, Հյուսիսային և Հարավային տարածքային կենտրոնների տեսուչները ոստիկանների ուղեկցությամբ վերահսկողական աշխատանքներ են կատարել Արտաշատ, Վանաձոր, Կապան, Սիսիան քաղաքների ոչ պարենային ապրանքների առևտրի կենտրոններում, դեղատներում, բուժհաստատություններում, բանկերում, ատամնաբուժական կաբինետներում, գեղեցկության սրահներում։ Խախտումների […]

̰
Շարունակվում է Երևանի հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը

17:55 20.08.2021

Օգոստոսի 20-ին շարունակվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից Երևանի հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը։ Ըստ այդմ՝ դիտարկվել է մայրաքաղաքի Էրեբունի և Կենտրոն վարչական շրջաններում գործունեություն ծավալող 125 տրանսպորտային միջոց։ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ ոստիկանության ծառայողների և ԱԱՏՄ […]

̰
Անահիտ Ավանեսյանը հանդիպում-քննարկում է ունեցել COVID-19-ով հիվանդների բուժմամբ զբաղվող ԲԿ-ների տնօրենների և ոլորտի պատասխանատուների հետ

17:17 20.08.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային հանդիպում-քննարկում է ունեցել COVID-19-ով հիվանդների բուժմամբ զբաղվող` վերապրոֆիլավորված բժշկական կազմակերպությունների տնօրենների և ոլորտի պատասխանատուների հետ: Կորոնավիրուսային հիվանդության ցուցանիշների աճով պայմանավորված` մասնագետները քննարկել են COVID-19-ի նոր շտամների առանձնահատկությունները, վիրուսի տարածումը հնարավորինս կանխելու, բժշկական կենտրոններում նախատեսվող աշխատանքները, բուժման նոր մեթոդները մշակելու և կիրառելու մարտավարությունը: Ներկայացնելով առկա վիճակագրությունը` ոլորտի պատասխանատուներն ընդգծել են, որ […]

̰
Ինչպես է կորոնավիրուսը քթից հասնում ուղեղ

12:45 20.08.2021

Հետազոտողների միջազգային խումբը բիոլյումինեսցենտ տեսողականացման միջոցով իրական ժամանակում ցույց է տվել, թե ինչպես է կորոնավիրուսը տարածվում մարմնում և քթից անցնում թոքեր, այնուհետև ուղեղ: Աշխատանքի արդյունքները հրապարակել է Immunity- ն: Գիտնականները մկների օրգանիզմ են մտցրել սպիտակուցներ, որոնք լույս են արձակել հատուկ նկարահանման ժամանակ: Սա առաջին անգամ օգնել է իրական ժամանակում պատկերացնել COVID-ի տարածումն օրգանիզմում: «Կարևոր է […]

̰
Գերմանիայում հայտարարել են կորոնավիրուսի չորրորդ ալիքի մասին

12:36 20.08.2021

Ռոբերտ Կոխի ինստիտուտը հայտարարել է, որ Գերմանիայում Դելտայի շտամն արդեն փոխարինել է կորոնավիրուսի բոլոր այլ շտամներին և կազմում է վերցված նմուշների 99% -ը: Ազդարարել է նաև Գերմանիայում կորոնավիրուսային համաճարակի չորրորդ ալիքի սկիզբը, հաղորդում է Spiegel-ը: «Մենք հստակ տեսնում ենք չորրորդ ալիքի սկիզբը, որն արդեն թափ է հավաքում, հատկապես երիտասարդների շրջանում», – ասվում է զեկույցում: Կատարված […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 743 նոր դեպք

12:16 20.08.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4743 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 506 040 դեպք: Ապաքինվել է ևս 3 393 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 440 370: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 59 մարդ, ընդհանուր՝ 6 649։ Երկրում ընդհանուր պատվաստվել է 907 […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 508 նոր դեպք

11:02 20.08.2021

Օգոստոսի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 236 742 դեպք, որոնցից 223 736-ն` առողջացած, 4732-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7131 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 469 328 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7864 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 508 նոր դեպք: Ունենք 293 առողջացած, […]

̰
Վաշինգտոնում դպրոցների և բուհերի աշխատակիցները պետք է պարտադիր պատվաստվեն

20:15 19.08.2021

Նրանք, ովքեր մինչև հոկտեմբերի 18-ը լիովին պատվաստված չլինեն, կարող են զրկվել աշխատանքից:

̰
Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 210 միլիոնը

19:27 19.08.2021

Աշխարհում կորոնավիրուսով վարակված մարդկանց ընդհանուր թիվը գերազանցել է 210 միլիոնը: Համապատասխան տվյալները հրապարակում է worldometers պարբերականը: Վիճակագրության համաձայն՝ համավարակի սկզբից ի վեր աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 4,4 միլիոն մարդ, իսկ ապաքինվածների թիվը գերազանցում է 188.2 միլիոնը: Covid-19 ակտիվ դեպքերի թիվը աշխարհում 17.4 մլն է: ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ամենամեծ թիվը՝ 38 միլիոն, […]

̰
BACK_TO_TOP