TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+4.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Ուժեղացված ստուգայց Վանաձորի հանրային տրանսպորտում

16:33 26.08.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հյուսիսային տարածքային կենտրոնի և ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժինը, ոստիկանության Լոռու մարզային վարչության Վանաձորի Բազումի բաժինը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի 1-ին սպայական դասակը համատեղ Covid-19-ի կանխարգելմանն ուղղված վերահսկողություն են իրականացրել Վանաձորի հանրային տրանսպորտում, տեղեկացնում են ԱԱՏՄ-ից: Ստուգվել է շուրջ […]

̰
Չինաստանը ԱՀԿ -ին կոչ է արել կորոնավիրուսի հետքերով ստուգել ամերիկյան լաբորատորիաները

15:43 26.08.2021

Չինաստանը կոչ է արել ԱՀԿ-ին կորոնավիրուսի ծագումնաբանությունը հետաքննելու շրջանակում ստուգումներ անցկացնել ամերիկյան մի քանի լաբորատորիաներում: Այդ մասին գրել է Global times թերթը: Դրանց թվում են Ֆորդ- Դետրիկի և Հյուսիսային Կարոլինայի համասարանական համակարգի լաբորատորիաները: Համապատասխան դիմումը ԱՀԿ -ին է ուղարկել Ժնևում ՄԱԿ -ի կառույցում ներկայացուցիչ Չեյ Սյուն: Սա դիվանագիտական ճանապարհով փոխանցված Չինաստանի առաջին դիմումն է այս […]

̰
Դելտա շտամի բռնկման պատճառով Սիդնեյի փողոցներում տեղակայվել են շտապ օգնության վրաններ

14:19 26.08.2021

Ավստրալիայի Սիդնեյ քաղաքի փողոցներում շտապ օգնության շարժական բրիգադներ են հայտնվել, քանի որ քաղաքային հիվանդանոցները չեն հասցնում Դելտա շտամի կորոնավիրուսով ռեկորդային թվով հիվանդներ ընդունել: Այդ մասին հաղորդում է Reuters- ը: Նշվում է, որ Նոր Հարավային Ուելս նահանգում գրանցվել է COVID-19- ի 1 029 նոր դեպք, ինչը գերազանցել է նախկին՝ 919 վարակվածների ռեկորդը: Այս կապակցությամբ Սիդնեյի հիվանդանոցները […]

̰
Չինաստանը ԱՀԿ-ին կոչ է անում ստուգել ԱՄՆ-ի լաբորատորիաները՝ կորոնավիրուսի ծագումը բացահայտելու համար

13:15 26.08.2021

ՄԱԿ-ում Չինաստանի մշտական ​​ներկայացուցիչ Չեն Սյուն խնդրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը  ստուգում անցկացնել  ամերիկյան կենսալաբորատորիաներում, ինչը կօգնի բացահայտել կորոնավիրուսային համաճարակի ծագումը: Այս մասին գրել է Global Times-ը: «Եթե ինչ-որ մեկը պնդում է, որ լաբորատորիայից արտահոսքի հարցը բաց է մնում, ապա այնպիսի լաբորատորիաները, ինչպիսիք են Ֆորտ Դեթրիկը և Հյուսիսային Կարոլինայի պետական ​​համալսարանի լաբորատորիան, պետք է բացահայտ […]

̰
Առաջիկա երեք ամսում աշխարհը պետք է պատրաստվի նոր համաճարակի․ ԱՀԿ

12:53 26.08.2021

Համաշխարհային հանրությունը պետք է պատրաստվի նոր համաճարակի առաջիկա երեք ամիսների ընթացքում: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը: «Առաջիկա երեք ամիսները կրիտիկական ժամանակաշրջան կլինեն ապագա համաճարակին նախապատրաստվելու և դրան արձագանքելու համար», – ասել է ԱՀԿ ղեկավարը Ժնևում կայացած ճեպազրույցի ժամանակ: Նա ընդգծել է, որ իրավիճակն աշխարհում կայունացել է, սակայն հիվանդացությունն […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 683 նոր դեպք

11:01 26.08.2021

Օգոստոսի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 239 739 դեպք, որոնցից 225 234-ն` առողջացած, 4785-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8570 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 511 103 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6918 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 683 նոր դեպք: Ունենք 315 առողջացած, […]

̰
Ճապոնիայում դադարեցրել են Moderna-ի պատվաստանյութի օգտագործումը՝ անհայտ խառնուրդի հայտնաբերման պատճառով

08:49 26.08.2021

Ամերիկյան Moderna ընկերության հակակորոնավիրուսային պատվաստանյութի խմբաքանակը, որում, Ճապոնիա առաքումից հետո, հայտնաբերվել են անհայտ խառնուրդներ, արտադրվել է Իսպանիայի տարածքում։ Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Ճապոնիայի առողջապահության, աշխատանքի և բարեկեցության հարցերով նախարարությունը հայտարարել է մոտ 1․63 մլն դեղաչափի օգտագործումը դադարեցնելու, ինչպես նաև տեղի ունեցածի հետ կապված ստուգումներ սկսելու մասին։ Նշվում է, որ խառնուրդի մասնիկների չափսերը կազմում […]

̰
ԱՄՆ-ում չպատվաստված քաղաքացիները 29 անգամ ավելի հաճախ են հայտնվում հիվանդանոցում

23:15 25.08.2021

Մարդիկ, ովքեր չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ, ԱՄՆ-ում, 29 անգամ ավելի հաճախ են հայտնվում հիվանդանոցում ՝ պատվաստված քաղաքացիների համեմատ: Տվյալները հիմնված են Կալիֆոռնիա նահանգում իրականացված 43,127 հիվանդների հետազոտության վրա: Նշվում է նաև, որ  չպատվաստված անձանց մոտ կորոնավիրուսային վարակի մակարդակը 4.9 անգամ գերազանցում է լիովին պատվաստված քաղաքացիների վարակման մակարդակը: Հիշեցնենք, որ կորոնավիրուսի դեպքերի և մահերի ցուցանիշներով ԱՄՆ-ն […]

̰
«Գյումրի» բժշկական կենտրոնում վերաբացվել է COVID բաժանմունքը. մահճակալների թիվն ավելացվել է

19:20 25.08.2021

«Գյումրի» ԲԿ-ում օգոստոսի 24-ից վերաբացվել է COVID բաժանմունքը՝ պայմանավորված մարզում և Հանրապետությունում հիվանդության դրական ախտորոշումների թվի ավելացմամբ։ Հիշեցնենք,«Գյումրի»ԲԿ-ի COVID բաժանմուքը փակվել էր, իսկ ինֆեկցիոն հիվանդանոցը վերադարձել էր նախկին գործառույթներին  մայիս ամսին, երբ հիվանդները շատ չէին: Այժմ կրկին վերաբացելու անհրաժեշտություն է առաջացել: Նորից սահմանափակվել են քաղաքացիների տեսակցություններն ու խնամողների ներկայությունը, բժշկական կենտրոնի բաժանմունքները կրկին գոտիավորվել են՝ […]

̰
ԱԱՏՄ աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել ՀՀ մի շարք քաղաքներում

18:30 25.08.2021

Covid-անվտանգության նորմերի պահպանման վերահսկողությունը շարունակվում է։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մարզային տարածքային կենտրոնների մասնագետները ոստիկանության ծառայողների հետ համատեղ ստուգայցեր են իրականացրել Գավառ, Աբովյան, Վանաձոր, Գյումրի, Իջևան քաղաքներում։

̰
ՍԱՏՄ աշխատակիցները շրջայցեր են կատարել Երևանի Մալաթիա-Սեբաստիայի, նաև մարզային խոշոր խանութներում

17:33 25.08.2021

Covid-19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցերով այսօր Երևանի կենտրոնի տեսուչները եղել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցի խոշոր խանութներում:Կազմվել է մեկ արձանագրություն՝ կապված խանութներից մեկում հաճախորդների կողմից դիմակ չկրելու, գրանցամատյանների բացակայության և մարդկային կուտակումների հետ: ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները՝ մարզային տեսուչների հետ համատեղ, ստուգայցեր են անցկացրել նաև Գեղարքունիքի և Արագածոտնի իրացման օբյեկտներում: Արագածոտնում և Գեղարքունիքում կազմվել […]

̰
Լեհաստանի իշխանությունները հայտարարել են երկրում COVID-19-ի չորրորդ ալիքի մեկնարկի մասին

14:30 25.08.2021

Լեհաստանում սկսվում է կորոնավիրուսային համավարակի չորրորդ ալիքը: Այս մասին չորեքշաբթի՝ օգոստոսի 25 -ին, «Լեհական ռադիոյի» եթերում հայտարարել է վարչապետի գրասենյակի ղեկավար Միխալ Դվորչիկը, որը պատասխանատու է երկրում պատվաստումների համար: Դվորչիկը պարզաբանել է, որ իշխանություններն արդեն պատրաստել են տարբեր սցենարներ, այդ թվում՝ տեղական մակարդակում սահմանափակումների ներդրման հետ կապված՝ կախված առանձին շրջաններում դեպքերի քանակից և պատվաստումների մակարդակից: […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 021 նոր դեպք

12:24 25.08.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 021 նոր դեպք, ապաքինվել է 5 041 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 528 043 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 463 306: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 58 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 6 891։ Երկրում ընդհանուր պատվաստվել […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 634 նոր դեպք, 10 մահ

11:02 25.08.2021

Օգոստոսի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 239 056 դեպք, որոնցից 224 919-ն` առողջացած, 4778-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8209 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 504 158 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 8516 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 634 նոր դեպք: Ունենք 200 առողջացած, […]

̰
Մեծ Բրիտանիայում գրանցվել քովիդից մահվան ամենաբարձր ցուցանիշը վերջին 5 ամսում

09:00 25.08.2021

Օգոստոսի 24-ին Մեծ Բրիտանիայում COVID-19-ի հարուցած բարդություններից մահացել է 174 մարդ, ինչը ռեկորդ է 2021 թվականի մարտի 12-ից ի վեր: Այս մասին հայտնում է CTV-ն։ Նախորդ օրը Մեծ Բրիտանիայում գրանցվել էր վարակման 31,914, մահվան՝ 40 դեպք: Անցած շաբաթվա ընթացքում Բրիտանիայում արձանագրվել է կորոնավիրուսից մահացության 705 դեպք, ինչը 8,8 տոկոսով ավելի է, քան մեկ շաբաթ առաջ: […]

̰
ՍԱՏՄ ստուգայցեր Աջափնյակ վարչական շրջանի իրացման ցանցում

17:49 24.08.2021

Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները շրջայց են կատարել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի իրացման ցանցում։ Արձանագրություններ չեն կազմվել: Վերջին մի քանի օրերի ընթացքում ստուգայց է կազմակերպվել Երևանի իրացման ցանցի մոտ 50 խոշոր օբյեկտներում, կազմվել է 7 արձանագրություն: Խախտում թույլ տված տնտեսավարողների նկատմամբ կկիրառվի «նախազգուշացում» վարչական պատասխանատվություն միջոցը: Կրկնվելու դեպքում՝ նախատեսվում է տուգանք 100-300 հազար […]

̰
Հանրային տրանսպորտի մշտադիտարկումը շարունակվել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանում

17:36 24.08.2021

Օգոստոսի 24-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից շարունակվել է Երևանի հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը։ Դիտարկվել է մայրաքաղաքի Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործող ավելի քան 80 տրանսպորտային միջոց։ ՔՏՀԱ և ԱԱ տեսչական մարմինների մասնագետներն ու ոստիկանները հետևել են հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանմանը (վարորդների […]

̰
Խորհրդակցություն ՍԱՏՄ-ում

16:14 24.08.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ ՍԱՏՄ տարածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ: Հանրապետությունում կորոնավարակի տարածման աճով պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը խստացրել է վերահսկողությունը հանրապետության իրացման ցանցերում՝ հիմք ընդունելով 12.08.2020թ. ուժի մեծ մտած ՀՀ առողջապահության նախարարի N17 հրամանի 2-րդ, 5–րդ և 6-րդ հավելվածները: Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ ՍԱՏՄ […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել

11:30 24.08.2021

Օգոստոսի 23-ին կատարվել է 80 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 35 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 200 քաղաքացու հետազոտություն, որից 1026-ի մոտ արձանագրվել է դրական թեստի […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 537 նոր դեպք

11:03 24.08.2021

Օգոստոսի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 238 422 դեպք, որոնցից 224 719-ն` առողջացած, 4768-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7787 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 495 669 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6559 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 537 նոր դեպք: Ունենք 226 առողջացած, […]

̰
ԱՄՆ-ում Pfizer/BioNTech պատվաստանյութը վերջնական հավանության է արժանացել

09:34 24.08.2021

ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի հարցերով վարչությունը (FDA) պաշտոնապես և վերջնականապես հավանություն է տվել Comirnaty պատվաստանյութին, որը մշակվել է գերմանական BioNTech և ամերիկյան Pfizer կորպորացիայի կողմից։ Այս մասին հայտնում է FDA-ի մամուլի ծառայությունը։ «Այսօր վարչությունը հավանություն է տվել COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութին։ Այն հայտնի էր որպես Pfizer/BioNTech, այժմ այն շուկայում կներկայացվի Comirnaty անվանումով՝ որպես 16 […]

̰
Գիտնականը նախազգուշացրել է կորոնավիրուսի ավելի վտանգավոր շտամների առաջացման մասին

20:13 23.08.2021

Ռեդին կարծում է, որ 2022 թվականին իրավիճակը «կարող է նույնիսկ ավելի վատ լինել», քան այժմ:

̰
Անհրաժեշտության դեպքում դաշտային հիվանդանոց կկազմակերպվի նաև Կախեթիում

19:47 23.08.2021

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարում է, որ անհրաժեշտության դեպքում դաշտային հիվանդանոց կկազմակերպվի Կախեթիում: Հաղորդում է 1tv.ge-ն ։ Նախարարի խոսքով՝ Թբիլիսիից և Աջարիայից բացի, կորոնավիրուսի տարածման ալիք է սպասվում նաև այլ շրջաններում: Խոսելով համաճարակի մասին ՝ նախարարը կարևորել է մարզերում հիվանդանոցային հատվածի հզորացումը: «Այժմ մենք քննարկում ենք՝ արդյոք Կախեթիի հիվանդանոցային հատվածը կկարողանա՞ ստանալ այն ծանրաբեռնվածությունը, […]

̰
ՔՏՀԱ և ԱԱ տեսչական մարմինները շարունակել են վերահսկողությունը Նոր Նորք վարչական շրջանում

16:46 23.08.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինի տրանպորտային անվտանգության, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները և ՀՀ ոստիկանության ծառայողները Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով օգոստոսի 23-ին վաղ առավոտից շարունակել են վերահսկողությունը հանրային տրանսպորտի նկատմամբ։ Մշտադիտարկվել է Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գործող մոտ 90 տրանսպորտային միջոց։ Վերահսկողական միջոցառման արդյունքում Տեսչական մարմնինների մասնագետներն արձանագրել են […]

̰
Վրաստանի առողջապահության նախարարը մեկնաբանել է 2 դեղաչափով պատվաստված պացիենտների մահը

15:06 23.08.2021

Վրաստանի Առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն մեկնաբանել է կրկնակի դեղաչափով  պատվաստված մարդկանց մահը: Նախարարի խսքերով՝ այդ հիվանդներն ունեցել են լուրջ քրոնիկ հիվանդություններ, որոնք հանգեցրել են մահվան: Ըստ նրա՝ աշխարհում կան նման դեպքեր և չպետք է բնակչության շրջանում խուճապի պատճառ դառնան, քանի որ դրանք հիմնականում  մեզ պաշտպանում են մահացությունից»,-հայտարարել է Եկատերինա Տիկարաձեն: «Նման դեպք է գրանցվել, դա […]

̰
Չինաստանում հուլիսից ի վեր առաջին անգամ COVID-19-ի նոր դեպքեր չեն գրանցվել

13:37 23.08.2021

Կիրակի՝ օգոստոսի 22-ին, Չինաստանում նոր կորոնավիրուսային վարակի դեպքեր չեն գրանցվել: Այս մասին օգոստոսի 23 -ին հայտարարել են Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության պետական ​​կոմիտեում: Կիրակին հուլիսից ի վեր առաջին օրն է, երբ երկրում կորոնավիրուսով վարակման դեպք չի հայտնաբերվել: Սա ենթադրում է, որ հուլիսի վերջին սկսված կորոնավիրուսի բռնկումը շուտով կավարտվի, գրում է Reuters- ը:

̰
COVID-19-ով վարակման նոր դեպքեր` սուր ընթացքով և արագ զարգացող թոքաբորբով

12:25 23.08.2021

Հայաստանում, կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված, իրադրությունը շարունակում է մնալ լարված, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Երկրում շրջանառվող նոր շտամներով պայմանավորված` կորոնավիրուսի վերջին դեպքերի մշտադիտարկումը ցույց է տալիս, որ հիվանդությունը արագ տարածման և երիտասարդացման միտում ունի։ Միաժամանակ, վարակված պացիենտների մոտ հիվանդությունն առավել սուր ընթացք ունի և հաճախ է ուղեկցվում արագ զարգացող թոքաբորբով։ Հիվանդության նոր ալիքը կանխելու համար […]

̰
Վրաստանում կորոնավիրուսը մեկ օրում 60 մարդու կյանք է խլել

12:08 23.08.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 354 նոր դեպք։ Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 517 098 դեպք: Ապաքինվել է ևս 5 200 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 453.488: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 60 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 6831։ Երկրում ընդհանուր պատվաստվել է 979 813 մարդ, օրական՝ 17 670:

̰
Օգոստոսի 22-ի դրությամբ՝ կատարվել է 239342 քովիդ-պատվաստում

11:05 23.08.2021

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 22-ի դրությամբ` կատարվել է 239342 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 153888, երկրորդ դեղաչափ` 85454։ Հիշեցում. ✅ «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով ✅ Պատվաստումներն […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 251 նոր դեպք, 10 մահ

11:03 23.08.2021

Օգոստոսի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 237 885 դեպք, որոնցից 224 493-ն` առողջացած, 4762-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 7483 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 489 110 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5220 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 251 նոր դեպք: Ունենք 239 առողջացած, […]

̰
BACK_TO_TOP