TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+1.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 6953 նոր դեպք

14:12 23.07.2022

Ռուսաստանում մեկ օրվում հայտնաբերվել է COVID-19-ի 6953 նոր դեպք, մահացել է 38 մարդ: COVID-19-ով վարակված 1200 մարդ է հոսպիտալացվել, ինչը 2,8%-ով ավելի է նախորդ օրվա համեմատ, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ Մեկ օրում ՌԴ-ում ապաքինվել է 4803 մարդ՝ 2,5%-ով ավելի, քան հուլիսի 22-ին։  

̰
Իմունոլոգը զգուշացրել է Ռուսաստանում COVID-19-ի նոր ալիքի մոտենալու մասին

11:03 23.07.2022

Բժշկական գիտությունների դոկտոր, իմունոլոգ, հատկապես վտանգավոր վարակների գծով մասնագետ Վլադիսլավ Ժեմչուգովն ասել է, որ այժմ Ռուսաստանում կարելի է խոսել COVID-19-ի նոր ալիքի մոտեցման մասին։ Փորձագետն այն անվանել է համաճարակի «պոչ», գրում է ՌԻԱ Նովոստին։ «Կարելի է ասել, որ նոր ալիք կա, բայց դա վտանգավոր չէ։ Եթե ​​նայեք, մահացությունը չի ավելանում, նույնիսկ նվազում է։ Սա այն […]

̰
Ավստրալիան պայքարում է կորոնավիրուսի նոր ալիքի դեմ

20:03 21.07.2022

Ավստրալիայում տարեսկզբից ի վեր կորոնավիրուսից մահվան ռեկորդային դեպքեր են գրանցվել, հոսպիտալացման ցուցանիշը նույնպես բավական բարձր է։

̰
ԱՀԿ-ն հայտարարել է Եվրոպայում կորոնավիրուսի նոր ալիքի մասին

15:51 19.07.2022

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյի ղեկավար Հանս Կլյուգեն հայտնել է COVID-19 նոր ալիքի մասին, որն առաջացել է «Օմիկրոն» շտամի պատճառով, և Եվրոպայի երկրներին կոչ է արել օպերատիվ միջոցներ ձեռնարկել պատվաստումների և դիմակների կրման վերաբերյալ: «Ակնհայտ է, որ մենք այնպիսի իրավիճակում ենք, ինչպիսին անցյալ ամառ էր, միայն այս անգամ COVID-19-ի շարունակվող ալիքը պայմանավորված է «Օմիկրոն» […]

̰
7 812 նոր դեպք` մեկ շաբաթում․ կորոնավիրուսային իրավիճակը Վրաստանում

15:38 19.07.2022

Անցած շաբաթվա ընթացքում (10.07-17.07.2022) Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 7 812 նոր դեպք։ Առողջացել է 4 764 հիվանդ, իսկ 7 պացիենտ մահացել է։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս տեղեկությունը տարածել է Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Հատկանշական է, որ դեպքերի մեծ մասը՝ 4 979-ը, գրանցվել է Թբիլիսիում: Ըստ տվյալների՝ մեկ շաբաթվա ընթացքում Վրաստանում 72 հազար 073 թեստավորում […]

̰ ̰
Հայաստանում մեկ շաբաթում գրանցվել է կորոնավիրուսի ավելի քան 600 նոր դեպք

12:29 18.07.2022

ՀՀ Առողջապահության նախարարությունը ներկայացրել է թարմացված վիճակագրություն Հայաստանում Կորոնավիրուսային հիվանդության դեպքերի վերաբերյալ: Հուլիսի 11-17-ը ՀՀ-ում կատարվել է 5681 թեստավորում, հայտնաբերվել է կորոնավիրուսի 629 նոր դեպք: Առողջացածների թիվը նույն ժամանակահատվածում կազմել է 311, մահվան դեպքեր չեն արձանագրվել:

̰
Պատվաստումների գործընթացը ՀՀ-ում շարունակվում է. ՀՀ ԱՆ

11:14 18.07.2022

ՀՀ-ում մինչ օրս կատարվել է կորոնավիրուսի դեմ 2 222 607 պատվաստում. թարմացված վիճակագրությունը ներկայացրել է ՀՀ առողջապահության նախարարությունը: Ըստ այնմ՝ հուլիսի 17-ի դրությամբ՝ առաջին դեղաչափը ստացել է 1 140 321 քաղաքացի, ամբողջովին պատվաստվել է 1 016 801 քաղաքացի: Քիչ չեն նաև բուստեր(խթանիչ) դեղաչափ ստացած անձինք. նրանց թիվը կազմում է 60 747:

̰
Աշխարհում կորոնավիրուսից մահվան դեպքերը մեկ շաբաթում աճել են 1,5 անգամ

10:37 18.07.2022

Եվրոպական երկրներում, որտեղ նոր բռնկումներ են նկատվում, կորոնավիրուսից մահացության ցուցանիշն աճել է 30-50%-ով։

̰
ՌԴ-ում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 4698 նոր դեպք

13:34 16.07.2022

Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում հայտնաբերվել է COVID-19-ի 4698 նոր դեպք, մահացել է 41 մարդ, հոսպիտալացվել՝  1314-ը, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ «Օրական հոսպիտալացումների թիվը կազմել է 1314 մարդ, նախորդ օրվա համեմատ այն աճել է 3.8%-ով, հոսպիտալացումների թվի աճ է գրանցվել Ռուսաստանի Դաշնության 30 մարզում, հոսպիտալացումների նվազում է գրանցվել 36 մարզում։ Իրավիճակն անփոփոխ […]

̰ ̰
Արձանագրվում է COVID-19-ի դեպքերի աճ. ՀՎԿԱԿ-ը հորդորում է  ախտանշանների դեպքում դիմել բժշկի

21:13 15.07.2022

Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում արձանագրվում է COVID-19-ի դեպքերի աճ: Վերջին 14 օրվա ընթացքում դիտվել է հիվանդացության 6,8% աճ, նախորդ 14 օրվա համեմատ աճել է 2,6 անգամ: Վերջին 7 օրվա ընթացքում արձանագրվել է 506 նոր դեպք, ինչը նախորդ 7 օրվա համեմատ աճել է 107%-ով: Վարակի վերարտադրողականության ցուցանիշը 1,56 է, ինչը ցույց է տալիս, որ […]

̰
Մեծ Բրիտանիայում 20 մարդուց 1-ը վարակված է կորոնավիրուսով

16:30 15.07.2022

Տվյալները հավաքագրված են Մեծ Բրիտաիայում հազարավոր մարդկանց թեստավորման միջոցով՝ անկախ ախտանիշների առկայությունից։

̰
Վերջին 5 շաբաթներին կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում աճում է

14:27 15.07.2022

Այժմ ավելի տարածված են օմիկրոն շտամի երկու ենթատեսակներ, որոնք չափազանց վարակիչ են. դրանք կարող են վարակել նախկինում պատվաստվածներին և առողջացածներին։

̰
Նիդեռլանդներում հայտնաբերվել է «Օմիկրոն» շտամի նոր ենթատեսակ

23:12 13.07.2022

Նիդեռլանդներում հայտնաբերվել է «Օմիկրոն» BA.2.75 կորոնավիրուսային շտամի նոր ենթատեսակ, որը կոչվում է կենտավր, չորեքշաբթի հայտնել է երկրի Առողջապահության ազգային ինստիտուտը (RIVM): BA.2.75 տարբերակը հայտնաբերվել է Նիդեռլանդներում՝ Գելդերլանդ հյուսիսարևելյան նահանգում, ասվում է ինստիտուտի հայտարարության մեջ: Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ կորոնավիրուսի այս մուտացիան հայտնաբերվել է Հնդկաստանում և առնվազն տասը այլ երկրներում, ներառյալ Ավստրալիան, Գերմանիան, Մեծ […]

̰
Ինչ պետք է իմանալ COVID-19-ի դեմ բուստեր պատվաստումների մասին

20:50 13.07.2022

COVID-19-ի դեմ բուստեր պատվաստումները խթանում են իմուն համակարգը՝ ամրապնդելով ժամանակի ընթացքում հնարավոր թուլացած պաշտպանությունը, տեղեկացնում են Առողջապահության նախարարությունից։ Մանրամասները՝ ինֆոգրաֆիկայում։

̰
Կանադայում «Օմիկրոն»-ի նոր շտամով վարակման դեպքեր են հայտնաբերվել

08:49 13.07.2022

Կանադայում հայտնաբերվել է Omicron BA.2.75 կորոնավիրուսային շտամի ենթատեսակով վարակման հինգ դեպք։ Այս մասին հուլիսի 12-ին CTV հեռուստաալիքին հայտնել է երկրի առողջապահության նախարարության աղբյուրը։ Աղբյուրի խոսքով ՝ հիվանդների թվի մասին տվյալները կարող են ճշգրտվել, քանի որ հետազոտությունները դեռ շարունակվում են:

̰
Եվրամիության և ԱՀԿ-ի աջակցությամբ հզորացվել է պատվաստանյութերի սառը շղթայի համակարգը

15:34 11.07.2022

Եվրոպական միությունն (ԵՄ) ու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) COVID-19 համավարակի արձագանքմանն ուղղված շարունակական աջակցության շրջանակում այսօր սառցարան-մեքենա են նվիրաբերել ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնին (ՀՎԿԱԿ): Սառցարան-մեքենան հերթական ներդրումն է՝ պատվաստանյութերի պատշաճ պահեստավորումն ու տեղափոխումը Հայաստանի ամբողջ տարածքում ապահովելու համար: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, ՀՎԿԱԿ-ի տնօրեն Արտավազդ Վանյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության […]

̰
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք

12:07 11.07.2022

Հայաստանում վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման 354 նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423 771-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից: Կատարվել է 5256 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 418 պացիենտ: Առ այսօր ապաքինվել է 413 043 մարդ, վերջին մեկ շաբաթում՝ 226: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի արձանագրվել. մահացածների […]

̰
Կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվն անցած շաբաթ գերազանցել է 5,8 միլիոնը

11:43 11.07.2022

Ըստ ՏԱՍՍ-ի հաշվարկների, անցած շաբաթ աշխարհում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի թիվը գերազանցել է 5,8 միլիոնը: Սա 1 միլիոնով ավելի է, քան նախորդ 7-օրյա ժամանակահատվածում: Covid-ի դեպքերի թիվը մնում է մայիսի երկրորդ կեսի մակարդակի վրա: Աճում է նաև կորոնավիրուսի հետևանքով մահացության մակարդակը: Եվրոպական որոշ երկրներում նկատվում է հիվանդացության կտրուկ աճ: Ամենաբարձր ցուցանիշն այժմ Ֆրանսիայում է, որտեղ […]

̰ ̰
Իմունոլոգը կորոնավիրուսի BA.5 շտամի անսովոր ախտանիշ է անվանել

17:59 10.07.2022

Գիշերային առատ քրտնարտադրությունը COVID-19 BA.5 շտամի նոր ախտանիշներից մեկն է։ Այս մասին կիրակի օրը բրիտանական The Sun թերթի լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմունոլոգիայի պրոֆեսոր, կենսաքիմիայի պրոֆեսոր Լյուկ Օ’Նիլը։ «BA.5-ի լրացուցիչ ախտանիշ է գիշերային քրտնարտադրությունը: Այն կարող է այնքան ուժեղ լինել, որ և՛ գիշերազգեստը, և՛ անկողնային պարագաները թրջվեն», – ասաց Օ’Նիլը: Բացի այդ, մասնագետն ընդգծել […]

̰
COVID-19-ի դեպքերն աճում են գրեթե ամենուր ամբողջ աշխարհում․ ԱՀԿ

14:47 10.07.2022

Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ հունիս ամսվա վերջին շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աճել է 18%-ով, ընդ որում աշխարհում գրանցվել է ավելի քան 4,1 միլիոն դեպք։ Համաձայն ԱՀԿ տվյալների՝ COVID-19-ի նոր դեպքերի ամենամեծ շաբաթական աճը գրանցվել է Մերձավոր Արևելքում, որտեղ դրանք աճել են 47%-ով, Եվրոպայում և Հարավարևելյան Ասիայում՝ մոտ 32%-ով, իսկ Ամերիկայում՝ մոտ 14%-ով։ […]

̰
Եվրոպայում գրանցվել է COVID-19 դեպքերի հանկարծակի աճ՝ պայմանավորված «Օմիկրոնի» BA.4 և BA.5 ենթատարբերակներով

15:56 09.07.2022

Եվրոպայում գրնցվել է COVID-19 դեպքերի հանկարծակի աճ՝ պայմանավորված «Օմիկրոնի» BA.4 և BA.5 ենթատարբերակներով, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Ինչպես հայտնի է, այս տարբերակներն ավելի արագ են փոխանցվում և, նախնական կանխատեսումներով, մինչև հուլիսի վերջ Եվրոպական երկրներում կդառնան գերիշխող։ Մեծ Բրիտանիայում, օրինակ, COVID-19 դեպքերն աճել են 20 տոկոսով, նախորդ շաբաթ 2,7 միլիոն դեպք է գրանցվել. դա նշանակում […]

̰
Վերջին երկու շաբաթվա ընթացքում աշխարհում COVID-19-ով հիվանդացությունն աճել է 30%-ով

23:15 06.07.2022

Վերջին երկու շաբաթվա ընթացքում աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերը  30%-ով աճել են, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։ Գեբրեյեսուսի  խոսքով՝ BA.4 և BA.5 տարբերակները ալիքներով տարածվում են Եվրոպայում և Ամերիկայում, իսկ Հնդկաստանում հայտնաբերվել է BA.2.75 նոր ենթատեսակ, որը վերահսկվում է։ Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ԱՀԿ ղեկավարը […]

̰
Վրաստանի գլխավոր վարակաբանը նշել է երկրում կորոնավիրուսի նոր պիկի ժամկետը

12:59 06.07.2022

Թբիլիսիի ինֆեկցիոն կլինիկայի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն կանխատեսում է Վրաստանում այս տարվա աշնանը կորոնավիրուսային հիվանդության պիկ։ «Եթե օրական միջինը մինչև 100 դեպք էր գրանցվում, ապա այժմ՝ մոտ 600-700: Դեպքերը հատկապես հաճախ են արձանագրվում  արտասահման այցելածների մոտ: Առջևում ամառ է՝ զբոսաշրջային ակտիվ սեզոն է, և մենք աշնանն ակնկալում ենք հիվանդության պիկ»,- ասել է Ցերցվաձեն: Միաժամանակ նա կոչ […]

̰
Աշխարհում քովիդով վարակվածների թիվը գերազանցել է 550 միլիոնը

12:25 05.07.2022

Հուլիսի 4-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը, ըստ ամերիկյան Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալների, հասել է 550 միլիոն 33 հազար 846-ի: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը: Աշխարհում վիրուսի տարածման սկզբից մինչ օրս COVID-19-ի հետևանքով մահացել է 6 միլիոն 340 հազար 147 մարդ։ Ավելի քան 20 միլիոն վարակման դեպք ունեցող երկրները շարունակում են մնալ Միացյալ Նահանգները, […]

̰
Հայաստանում վերջին մեկ շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 174 նոր դեպք

12:08 04.07.2022

Հայաստանում վերջին մեկ շաբաթում կորոնավիրուսով վարակման 174 նոր դեպք է արձանագրվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423 417-ի: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից: Կատարվել է 4992 թեստավորում: Փաստացի բուժում է ստանում 290 պացիենտ: Առ այսօր ապաքինվել է 412 817 մարդ, վերջին մեկ շաբաթում՝ 62: Մեկ շաբաթում կորոնավիրուսի հետևանքով մահվան դեպք չի արձանագրվել. մահացածների […]

̰ ̰
Ռուսաստանում մեկ օրում հոսպիտալացվել է COVID-19-ով վարակված 1112 մարդ

13:14 02.07.2022

Մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել է COVID-19-ի 3285 նոր դեպք, մահացել է 51 մարդ, հոսպիտալացվել՝ 1112-ը, հայտնել են կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբից։ «Օրական հոսպիտալացումների թիվը կազմել է 1112 մարդ, նախորդ օրվա համեմատ նվազել է 3.1%-ով, հոսպիտալացումների թվի աճ է գրանցվել ՌԴ 35 մարզում, հոսպիտալացումների նվազում է գրանցվել 40 մարզում, 10 մարզում իրավիճակը մնացել է […]

̰
BACK_TO_TOP