11:02 30.08.2021
Օգոստոսի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 241 611 դեպք, որոնցից 226 665-ն` առողջացած, 4830-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8964 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 534 770 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4671 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 275 նոր դեպք: Ունենք 373 առողջացած, […]
10:41 30.08.2021
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր օգոստոսի 29-ի դրությամբ` կատարվել է 275138 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 176552, երկրորդ դեղաչափ` 98586։ Հիշեցում. ✅ «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով ✅ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. […]
18:57 29.08.2021
Սինգապուրում առողջապահության նախարար Օնգ Յե Կունգը հայտարարել է, որ բնակչության 80% -ը պատվաստված է COVID-19- ի դեմ: Այս մասին հայտնում է DW- ն: «Մենք անցանք ևս մեկ կարևոր իրադարձություն. մեր բնակչության 80% -ը ստացավ երկու դեղաչափի ամբողջական սխեման»,-ասել է Օնգ Յե Կունգը: 5,7 միլիոն բնակչություն ունեցող Սինգապուրն ունի ամբողջական պատվաստումների աշխարհում ամենաբարձր ցուցանիշը: Երկիրը պատրաստվում […]
17:33 29.08.2021
Արցախի առողջապահության նախարարությունը հայտնում է, որ օգոստոսի 28-ին կատարվել է 37 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման […]
17:25 29.08.2021
Պատվաստումից հետո կողմնակի ազդեցությունները կանխելու համար պետք է պատվաստում ընդունելու նախօրեին պահել մի քանի կանոն. Նախքան պատվաստումն առնվազն մեկ օր ալկոհոլ չպետք է օգտագործվի: Ալկոհոլը կարող է նվազեցնել դեղամիջոցի արդյունավետությունը և ներարկումից անմիջապես հետո պատվաստվողը կարող է վատ զգալ։ Պատվաստումից առաջ և հետո չի կարելի վազել, մարզասրահ գնալ: Այդ օրը ավելի լավ է հանգստանալ։ Պատվաստումների […]
16:58 29.08.2021
Օքսֆորդի համալսարանում փորձեր են անցկացվելու՝ կորոնավիրուսի արդյունավետ բուժում գտնելու նպատակով: Դրանց համար գիտնականներին անհրաժեշտ կլինեն կամավորներ, որոնք կհամաձայնվեն վարակվել Դելտա շտամով: Մասնակիցներին առաջարկվում են առատաձեռն պարգևներ՝ մինչև 4.5 հազար եվրո: Նախկինում նմանատիպ ուսումնասիրություններ արդեն իրականացվել էին ավելի քան 40 բրիտանացիների մասնակցությամբ: Ըստ Daily Mail- ի՝ նախորդ փուլում կամավորները վարակվել էին կորոնավիրուսի սկզբնական տարբերակով, որը եկել […]
16:24 29.08.2021
Վերջին մեկ օրում Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսի ևս 19 286 նոր դեպք: Համավարակի սկզբից ի վեր դեպքերի թիվը երկրի 85 մարզերում կազմել է 6 882 827: Այս մասին հաղորդվում COVID-19 շտաբի Telegram- ալիքում: Ըստ գերատեսչության տվյալների՝ ամենօրյա աճի առումով վարակվածների ամենամեծ թիվը Մոսկվայում է (1 444), Սանկտ Պետերբուրգում (1 318) և Մոսկվայի մարզում (914): Վարակվածների […]
12:46 29.08.2021
Այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 543 118 դեպք: Ապաքինվել է ևս 6 177 պացիենտ և նրանց ընդհանուր թիվը կազմում է 482 732: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 76 մարդ: Համավարակի մեկնարկից մինչ օրս կորոնավիրուսը խլել է 7 251 մարդու կյանք: Երկրում ընդհանուր պատվաստվել է […]
11:04 29.08.2021
Օգոստոսի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 241 336 դեպք, որոնցից 226 292-ն` առողջացած, 4 807-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9086 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 530 099 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5 618 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 383 նոր դեպք: Ունենք […]
23:02 28.08.2021
Շուրջ 160 հազար մարդ շաբաթ օրը մասնակցել է Ֆրանսիայում սանիտարական անցաթղթերի դեմ ցույցերին, հաղորդում է BFMTV- ն՝ վկայակոչելով երկրի ներքին գործերի նախարարությանը: Արդեն յոթերորդն օրն է, ինչ ամբողջ երկրում սանիտարական անցաթղթերի հակառակորդները դուրս են եկել փողոցներ: Ֆրանսիայում նախատեսված էր ավելի քան 200 բողոքի ակցիա, որոնցից մի քանիսը տեղի են ունեցել Փարիզում: Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ […]
19:38 28.08.2021
Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայում բուժվում է 86 կորոնավարակակիր երեխա և 67 ծնող,- 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Ցիցիշվիլիի անվան կլինիկայի տնօրեն Մաիա Չխաիձեն: Նրա խոսքով, 25 հիվանդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, նրանցից երեքը միացված է արհեստական շնչառության սարքին: «Երեք հիվանդ առանձնակի ծանր է: Մեկը 27 օրական նորածին է, մեկը՝ 19 օրական: Երկուսն էլ միացված […]
17:00 28.08.2021
Ճապոնիայում «Moderna»-ի պատվաստումից հետո 30 տարեկան երկու տղամարդ է մահացել: Այս մասին հայտնում է The Times of India-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարարությանը: Մահից մի քանի օր առաջ նրանք ստացել են կորոնավիրուսային պատվաստանյութի երկրորդ դոզան: Գերատեսչության տվյալներով՝ մահվան ճշգրիտ պատճառը ճշտվում է: Ավելի վաղ Ճապոնիայի իշխանությունները դադարեցրել էին Moderna-ով պատվաստումը, քանի որ որոշ չափաբաժիններում հայտնաբերվել […]
16:57 28.08.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է կորոնավարակով պայմանավորված վերահսկողությունը հանրապետության իրացման ցանցում: Այսօր Տեսչական մարմնի մասնագետների թիրախում մայրաքաղաքի Էրեբունի վարչական շրջանի խոշոր սուպերմարկետներն էին: Դիտարկված խանութներում խախտումներ չեն հայտնաբերվել։ Ստուգայցերը շարունակվելու են: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի […]
16:27 28.08.2021
Հանգստյան օրերին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության շրջանակում մշտադիտարկել են Երևանի Էրեբունի վարչական շրջանի հասարակական տրանսպորտը: Տեսչական մարմինները կանգառներում շրջիկ կարգախմբերով ուսումնասիրել են ուղևորափոխադրում կատարող 125 տրանսպորտային միջոց: Հայտնաբերված իրավախախումների համար կազմվել է 8 վարչական արձանագրություն: Իրավախախտումները վերաբերել […]
15:42 28.08.2021
ԱՄՆ գյուղատնտեսության նախարարությունը հայտարարել է, որ գրանցվել է աշխարհում եղջերուների COVID-19-ով վարակի առաջին դեպքը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Կորոնավիրուսը հայտնաբերվել է Օհայո նահանգում՝ վայրի սպիտակապոչ եղջերուների մոտ: Նշվում է, որ COVID-19-ի դեպքերն աշխարհում գրանցվել են միայն փոքր թվով կենդանատեսակների շրջանում: Նախարարությունը շեշտել է, որ առկա տեղեկատվության հիման վրա եղջերուներից մարդուն վիրուսի փոխանցման հավանականությունը […]
11:45 28.08.2021
Օգոստոսի 27-ին կատարվել է 61 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 470 քաղաքացու […]
11:02 28.08.2021
Օգոստոսի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 953 դեպք, որոնցից 225 963-ն` առողջացած, 4812-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9026 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 524 481 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6995 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 692 նոր դեպք: Ունենք 370 առողջացած, […]
10:12 28.08.2021
ԱՄՆ հետախուզությունը հրապարակել է կորոնավիրուսի ծագման վերաբերյալ զեկույց, որում նշվում է, որ կորոնավիրուսը մշակված չէ որպես կենսաբանական զենք: Այդուհանդերձ, ԱՄՆ հետախուզական ծառայությունները կոնսենսուսի չեն եկել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ: Կարծում են, որ երկու վարկածներն էլ (վարակված կենդանու հետ շփում և լաբորատոր միջադեպ լաբորատորիայում) ճշմարտանման են։ ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունը քննադատել է զեկույցը՝ նշելով, որ կորոնավիրուսի ծագումն ուսումնասիրելով […]
21:48 27.08.2021
Ամերիկացի գիտնականները կապ են հայտնաբերել COVID-19- ից հետո առաջացած բարդությունների և քրոնիկ հոգնածության միջև: Այս մասին ասվում է Ջոն Հոփկինսի համալսարանի գիտնականների աշխատությունում, որը հրապարակվել է Proceedings of the National Academy of Sciences- ի կողմից: Գիտնականները ենթադրում են, որ քրոնիկ հոգնածության սինդրոմը (ME/CFS) և COVID-19- ը կապված են դրանց հիմքում գտնվող կենսաբանական շեղումների հետ: «Երկար […]
18:54 27.08.2021
Նոր ուսումնական տարվա մեկնարկին ընդառաջ հանրապետության մարզերում շարունակվում են հանրակրթական ուսումնական հաստատությունների օգոստոսյան խորհրդակցությունները` հանրակրթության ոլորտի մարզային պատասխանատուների և դպրոցների տնօրենների մասնակցությամբ: Խորհրդակցությունները վարում է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Ներկա են գտնվում նաև «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամի, Հանրապետական մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի, ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պատասխանատուները, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարության […]
18:32 27.08.2021
Եվրոպական միության (ԵՄ) և Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից Հայաստանին է տրամադրվել COVID-19 պատվաստանյութերի պահպանման համար նախատեսված 30 սառցարան, որոնք ապահովում են կայուն ջերմաստիճան, ինչի արդյունքում` պատվաստանյութը չի փչանում, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Յան Պլեշինգերը և ԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Օլեգ Ստորոժենկոն […]
17:53 27.08.2021
Հանրապետությունում covid-19-ը վարակի տարածման աճով պայմանավորված՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է խստացրել է վերահսկողությունը հանրապետության իրացման ցանցում: Այսօր տեսչական մարմնի մասնագետները շրջայց են կատարել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի խոշոր սուպերմարկետներում: Դիտարկված խանութներից միայն մեկում են գրանցվել խախտումներ՝ աշխատակիցներն ու հաճախորդները եղել են առանց դիմակների, ինչի կապակցությամբ կազմվել է արձանագրություն: Տնտեսավարողն առաջին անգամ խիստ […]
17:20 27.08.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է. «Փոփոխության է կատարվել կարանտին հայտարարելու վերաբերյալ ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 11-ի 1514-Ն որոշման մեջ։ Այսուհետ՝ — ՀՀ մուտք գործելիս ՊՇՌ հետազոտության կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելուց ազատվում են մինչև 6 տարեկան երեխաները: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Փոփոխությունների մանրամասները՝ այստեղ»։
17:08 27.08.2021
Օգոստոսի 27-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի պետ Արթուր Արաբաչյանը և աշխատակիցները ստուգումներ ու մշտադիտարկում են իրականացրել Երևանի երկաթուղային կայարանում՝ («Սասունցի Դավիթ կայարան») և Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ COVID-19-ի տարածումը կանխարգելելու և անվտանգության կանոնների պահպանման նպատակով Երևանի երկաթուղային կայարանում իրականացված մշտադիտարկման արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները […]
14:04 27.08.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նախքան օրակարգի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Կառավարության գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագրի հետ կապված անելիքներին և կորոնավիրուսային իրավիճակի կառավարելիության հարցին: Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կառավարության հարգելի անդամներ, կառավարության նիստի հարգելի մասնակիցներ, սիրելի […]
11:02 27.08.2021
Օգոստոսի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 240 261 դեպք, որոնցից 225 593-ն` առողջացած, 4796-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8721 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 517 486 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6383 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 522 նոր դեպք: Ունենք 359 առողջացած, […]
21:12 26.08.2021
ՌԴ առողջապահության նախարարությունն այսօր գրանցել է հակակորոնավիրուսային ևս մեկ պատվաստանյութ՝ «ЭпиВакКорона-Н»-ը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով դեղամիջոցների պետական ռեեստրը։ «ЭпиВакКорона-Н»-ը COVID-19-ը կանխարգելող, պեպտիդային հակագենների հիման վրա ստեղծված պատվաստանյութ է։ «Վեկտոր» կենտրոնը «ЭпиВакКорона-Н»-ի գրանցման համար փաստաթղթեր էր ներկայացրել դեռևս հունիսի 28-ին։ Այն Ռուսաստանում գրանցված 5-րդ հակակորոնավիրուսային պատվաստանյութն է․ մինչ այդ գրանցվել էին «Спутник V»-ն, […]
19:30 26.08.2021
Ինչպես նշում է «Financial Times»-ը, օգոստոսի 24-ի դրությամբ աշխարհում կա յոթ երկիր, որտեղ երկու դեղաչափով պատվաստված բնակչության թիվը գերազանցել է 70 տոկոսը: Ըստ գլոբալ պատվաստումների տեմպերի, Արաբական Միացյալ Էմիրություններում բնակչության 85.5 տոկոսը պատվաստված է մեկ դեղաչափով, իսկ 75.2 տոկոսը՝ երկու դեղաչափով: Երկրում վերջին մեկ օրում «Կովիդ 19»-ից մահացել է երեք մարդ: Մալթայում, որտեղ բնակչության 81,7 […]
17:53 26.08.2021
Այսօր ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից, կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման և անվտանգության կանոնների պահպանման նպատակով շարունակվել է հասարակական տրանսպորտի աշխատանքի մշտադիտարկումը Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Տեսչական մարմինների մասնագետների և ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից տաքսի ավտոմեքենաներով փոխադրման համակարգում, […]
17:04 26.08.2021
Կորոնավարակի դեմ պայքարի համար սահմանված նորմերի պահպանումն այսօր ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկել են մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի իրացման ցանցում, տեղեկացնում են տեսչական մարմնից: «Վարչական շրջանում ստուգայցեր է կատարել երեք խումբ, որոնցից երկուսը խոշոր խանութներում արձանագրել են անձնակազմի և հաճախորդների կողմից դիմակ չդնելու դեպքեր, իսկ մեկում նաև լրացված չեն եղել ջերմաչափման գրանցամատյանները: Կազմվել են արձանագրություններ: […]