18:30 02.09.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնների աշխատակիցները ստուգայցեր են իրականացրել Վանաձոր և Գորիս քաղաքներում։ Covid-անվտանգության կանոնների պահպանմանը միտված վերահսկողության թիրախում առավելապես պետական կառույցներն են եղել՝ ոստիկանության վարչություն, անձնագրային բաժանմունքներ, սոցիալական ծառայություն, գրասենյակներ, նաև արդյունաբերական, կտորի, հագուստի, զարդերի առևտրի կենտրոններ։ Խախտումների արձանագրման դեպքում տրվել են նախազգուշացումներ։
17:22 02.09.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է խստացված վերահսկողությունը՝ միտված կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի պահպանմանը: Այսօր ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները շրջայց են կատարել Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում։ Նկատվել են որոշ թերություններ, կապված հաճախորդների կողմից դիմակ չդնելու հետ, որոնք արագ տեղում շտկվել են: Տնտեսավարողները զգուշացվել են, սակայն արձանագրություններ չեն կազմվել: Ստուգայցերը շարունակվելու են: Հիշեցում․ […]
17:14 02.09.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համագործակցությամբ սեպտեմբերի 2-ին շարունակել են դիտարկել հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակը։ Մասնավորապես, տրանսպորտային մասնագետների դիտակետում են եղել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ու Լոռու մարզի Վանաձոր քաղաքի՝ կանոնավոր ուղևորափոխադրում կատարող տրանսպորտային միջոցները։ Մայրաքաղաքում արձանագրվել է հետևյալ պատկերը․ կատարվել […]
16:21 02.09.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է. «Փոփոխություն է կատարվել ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները (N 3.1.2-001-20) հաստատելու մասին առողջապահության նախարարի թիվ 17-ն հրամանում, ըստ որի՝ ❗ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ […]
15:18 02.09.2021
Ճապոնիայում գրանցվել է MU կորոնավիրուսի նոր շտամով վարակման առաջին առնվազն երկու դեպքը: Վարակվածները երկու ավիաուղևորներ էին, որոնք երկիր էին ժամանել հունիսին և հուլիսին, գրում է NHK- ն: Հունիսի վերջին ԱՄԷ-ից «Նարիտա» օդանավակայան է ժամանել 40-ամյա մի կին: 50-ամյա ուղևորը հուլիսի սկզբին Մեծ Բրիտանիայից մեկնել է Հանեդայի օդանավակայան: MU- ի կորոնավիրուսային շտամն ունի մուտացիաներ, որոնք գիտնականների […]
15:06 02.09.2021
Պատվաստումների բժշկական հակացուցումները լինում են բացարձակ և ժամանակավոր: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան է կամ ծանր ալերգաբանական ռեակցիան (տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ) պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ: Պատվաստման ժամանակավոր հակացուցումներն են սուր […]
14:12 02.09.2021
Կառավարության նիստի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է կորոնավիրուսային համավարակին և արձանագրել՝ դելտա շտամն աչքի է ընկնում ավելի մեծ վարակելիությամբ, և հիվանդության ընթացքն ավելի ծանր է: «Նախորդ շաբաթվա ընթացքում հրապարակել էի, որ ունենք քովիդով վարակված 20, 28 տարեկան երիտասարդներ, որոնք գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Ցավով պետք է ասեմ, որ նրանցից մեկը մահացել է։ […]
12:49 02.09.2021
Վրաստանում վերջին մեկ օրում կորոնավիրուսային վարակի հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 3212 -ով: Երկրում գրանցվել է կորոնավիրուսից մահացության նոր ռեկորդ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 81 մարդ է մահացել։ Ըստ StopCov պաշտոնական կայքի ՝ համաճարակի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակման 556,909 դեպք: Վերջին 24 ժամվա ընթացքում 5,017 մարդ է բուժվել, համաճարակի սկզբից՝ 502,534 -ը, մահացել՝ 7,563 […]
12:47 02.09.2021
Վրաստանը շուտով կստանա այսպես կոչված «մոնոկլոնային հակամարմիններ», որոնք օգտագործվում են կորոնավիրուսի բուժման համար, լրագրողներին ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն: «Նախատեսվում է շուտով մեզ մոտ բերել հակավիրուսային դեղամիջոցներ, ապագայի թերապիա՝ մոնոկլոնալ հակամարմիններ, որոնք դեռ օգտագործվում են միայն ԱՄՆ -ում, Ճապոնիայում և Մեծ Բրիտանիայում», – ասել է Ցերցվաձեն: Վրաստանը մոնոկլոնային հակամարմինների օգտագործման փորձ ունի, […]
11:17 02.09.2021
Սեպտեմբերի 1-ին կատարվել է 42 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 21 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 661 քաղաքացու […]
11:04 02.09.2021
Սեպտեմբերի 2-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 243 386 դեպք, որոնցից 227 726-ն` առողջացած, 4876-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9625 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 554 292 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6394 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 636 նոր դեպք: Ունենք 433 առողջացած, […]
17:31 01.09.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի աշխատակիցներն ուժեղացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանում։ Covid-անվտանգության կանոնների պահպանման վերահսկողության նպատակով կատարվել է ընդհանուր 124 ստուգայց, որի արդյունքում հայտնաբերվել է 14 խախտում, մասնավորապես՝ հանրային տրանսպորտում 70 ստուգայց՝ 8 խախտում, առևտրի մանրամեծածախ կետերում 42 ստուգայց՝ 4 խախտում, դեղատներում 10 ստուգայց՝ 1 խախտում, գրասենյակներում 2 […]
16:58 01.09.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ փոփոխություններ են կատարվել կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների և սահմանափակումների մասին 2020 թվականի սեպտեմբերի 11-ի «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» N 1514-Ն կառավարության որոշման մեջ: Մասնավորապես` փոփոխվել է Հայաստան մուտք գործելիս ՊՇՌ թեստ հանձնելու պահանջը: Այսուհետև` երկիր մուտք գործող մինչև 6 տարեկան երեխաները ՊՇՌ Որոշում ուժի մեջ է […]
11:04 01.09.2021
Սեպտեմբերի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 242 750 դեպք, որոնցից 227 293-ն` առողջացած, 4847-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9443 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 547 898 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7462 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 615 նոր դեպք: Ունենք 267 առողջացած, […]
09:38 01.09.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները մոնիթորինգային ցուցակում են ներառել COVID-19-ի կոլումբիական շտամը՝ Մյուն։ Այս մասին հայտնում է ԱՀԿ մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ Մյու տարբերակը դասվում է վարակի շտամների այն կատեգորիային, որոնք հետաքրքրություն են առաջացնում։ Դա նշանակում է, որ կոլումբիական շտամն ունի գենետիկական փոփոխություններ, որոնք կարող են ազդել վիրուսի բնույթի՝ վարակելիության, իմունիտետի հանդեպ կայունության, հիվանդության ընթացքի […]
22:37 31.08.2021
Հայաստանի Հանրապետությունում, Covid-19 համավարակով պայմանավորված, իրավիճակը գնալով ծանրանում է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը: «Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետությունում Covid-19 համավարակով պայմանավորված իրավիճակը գնալով ծանրանում է: ? Երևանում և ՀՀ մարզերում 14 բժշկական կենտրոն ամբողջությամբ կամ մասնակի վերապրոֆիլավորվել են կովիդ կենտրոնների։ ? Ծավալված 1798 մահճակալային ֆոնդից 1563-ը արդեն զբաղված են […]
17:26 31.08.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ օգոստոսի 31-ին հասարակական տրանսպորտի մշտադիտարկումը կատարել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետների դիտակետում է եղել ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, նաև տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։ Դիտարկվել է դրանցում Կորոնավիրուսային հիվանդության (Covid-19-ի) հակահամաճարակային կանոնների […]
16:28 31.08.2021
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին։ Խորհրդակցությանը մասնակցել են վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը, Տեսչական մարմնի կենտրոնական ապարատի ղեկավար կազմը և տարածքային կենտրոնների ղեկավարները։ Արայիկ Հարությունյանին ներկայացվել են 2019 թվականից ի վեր Տեսչական մարմնում տեղի ունեցած բարեփոխումները, քննարկվել են ընթացիկ աշխատանքները […]
16:00 31.08.2021
Ճապոնական Օկինավա պրեֆեկտուրայում փորձագետները Pfizer ընկերության կորոնավիրուսային պատվաստանյութի մեջ օտար մասնիկներ են հայտնաբերել: Ենթադրաբար դրանք սրվակների ռետինե խցանների փշրանքն են: Այս մասին ասել է Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն: «Առողջապահության նախարարությունը կապ է հաստատել Pfizer- ի հետ, որտեղից ստացել են պատասխան, որ մեծ է հավանականությունը, որ դա սրվակի խցանի կաուչուկի փշրանքն է, որն […]
15:24 31.08.2021
Իսրայելի ուսումնական հաստատություններում այն դասարանները, որտեղ աշակերտների պատվաստումների մակարդակը 70% -ից ցածր է, կանցնեն հեռավար ուսուցման: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետի մամուլի ծառայությունը: Այս կանոնները վերաբերում են կորոնավիրուսով վարակվածության բարձր մակարդակ ունեցող, այսպես կոչված «կարմիր» քաղաքների 8-12-րդ դասարանների աշակերտներին: Բացի այդ, սեպտեմբերից հեռակա ուսուցմամբ աշակերտներին կառաջարկվի պատվաստվել դպրոցներում: Բուն դպրոցների տարածքում պետք է պահպանվեն […]
11:25 31.08.2021
Օգոստոսի 30-ին կատարվել է 76 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 24 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 577 քաղաքացու […]
11:02 31.08.2021
Օգոստոսի 31-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 242 135 դեպք, որոնցից 227 026-ն` առողջացած, 4844-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9110 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 540 436 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5666 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 524 նոր դեպք: Ունենք 361 առողջացած, […]
09:05 31.08.2021
Վրաստանում չափահաս բնակչության 13.4% -ը լիովին պատվաստված է: Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով ՝ օգոստոսի 30 -ի դրությամբ Վրաստանում ընդհանուր առմամբ կատարվել է 1,164,402 պատվաստում: 780.948 մարդ կամ երկրի չափահաս բնակչության 27.3% -ը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ դեղամիջոցի մեկ չափաբաժնով: Լիովին պատվաստվել է 383 454 մարդ կամ մեծահասակների 13,4% -ը: Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում […]
23:13 30.08.2021
COVID-19-ի դեմ պատվաստվելուց առաջ որոշ մթերքների օգտագործումը կարող է վատացնել ինքնազգացողությունը, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում նախազգուշացրել է թերապևտ, գաստրոէնտերոլոգ Նիկիտա Խարլովը: Նրա խոսքերով՝ COVID-19 ի դեմ պատվաստումների համար հատուկ նախապատրաստություն չի պահանջվում: Սակայն պատվաստումից մի քանի օր առաջ հարկավոր է կարգավորել սննդակարգը և հրաժարվել որոշ մթերքներից՝ կողմնակի ազդեցությունների հավանականությունը նվազեցնելու համար: Նա խորհուրդ է տվել […]
19:27 30.08.2021
Անցած շաբաթվա ընթացքում Վրաստանում կորոնավիրուսից օրական մահերի թիվը գերազանցել է 50-ը: Հակառեկորդը սահմանվեց օգոստոսի 26-ին, երբ մեկ օրվա ընթացքում արձանագրվեց 79 մահ կորոնավիրուսից: Հաղորդում է Aliq Media-ն։ Վրաստանում համաճարակաբանական իրավիճակն աննշան կայունացել է, մահացության բարձր մակարդակը կպահպանվի: Այսպիսի կանխատեսում է անում Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Ըստ նրա` եթե մինչև […]
18:55 30.08.2021
Թբիլիսիի հիվանդանոցներից մեկում կորոնավիրուսից մահացել է վեցամյա երեխա: Jnews.ge-ի փոխանցմամբ՝ տեղեկությունը հաստատել է բուժհաստատության ղեկավարությունը: Հաղորդվում է, որ երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է եղել, նա միացված էր արհեստական շնչառական ապարատին։ «Երեխան ունեցել է ուղեղային կաթված, էպիլեպսիա և զարգացել է սեպտիկ շոկ», – հայտնել են հիվանդանոցից:
16:26 30.08.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ օգոստոսի 30-ին վաղ առավոտից մշտադիտարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, ինչպես նաև տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող տնտեսավարողների աշխատանքը։ ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները մասնավորապես ուսումնասիրել են Covid-19-ի պայմաններում տրանսպորտային գործունության կանոնների պահպանման վիճակը […]
15:47 30.08.2021
«Հոֆենհայմի» ֆուտբոլիստ Քևին Ակպոգուման վարակվել է կորոնավիրուսով: Այս մասին հաղորդում է գերմանական ակումբի մամուլի ծառայությունը: «Հոֆենհայմը» պաշտոնապես հաստատել է, որ Ակպոգուման թիմի միակ ֆուտբոլիստն է, որի թեստի պատասխանը դրական է եղել՝ չնայած նրան, որ ֆուտբոլիստը պատվաստվել է համավարակի դեմ: Մյուս բոլոր խաղացողների թեստերի պատասխանները եղել են բացասական: Հիշեցնենք, որ «Հոֆենհայմում» է հանդես գալիս Սարգիս Ադամյանը, […]
12:55 30.08.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 915 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 545 033 դեպք: Ապաքինվել է ևս 5 929 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 488 661: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 78 մարդ, համավարակի մեկնարկից մինչ օրս՝ 7 329։ Երկրում ընդհանուր պատվաստվել է […]