17:25 08.09.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնների աշխատակիցները ոստիկանության հետ համատեղ ստուգայցերով եղել են Արարատ, Վեդի, Արմավիր, Վանաձոր, Մեղրի, Ագարակ, Կապան, Սիսիան քաղաքներում։ Դիտարկվել է վերոնշյալ քաղաքներում գործող ատամնաբուժարաններում, դեղատներում, բանկերում, գեղեցկության սրահներում, մանրածախ առևտրի կենտրոններում հակահամաճարակային կանոնների պահպանումը։ Ստուգայցի արդյունքում արձանագրվել են խախտումներ. դրանք վերացնելու համար տրվել են հանձնարարականներ։ Տեսչական մարմինը շարունակում է […]
12:46 08.09.2021
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տվյալներով՝ սեպտեմբերի 7-ին Covid-19-ի դեմ պատվաստվել է 27 011 մարդ: Մարտի 15-ից սկսած՝ երկրում ընդհանուր հաշվով կատարվել է 1.366 678 պատվաստում: Այս մասին գրում է Aliq Media-ն: Մեկ դեղաչափով պատվաստվել է 856 956, ամբողջությամբ՝ 509 722 մարդ: Մեկ դեղաչափով պատվաստվածները կազմում են երկրի չափահաս բնակչության 30 տոկոսը, ամբողջական պատվաստվածները՝ 17,8 […]
12:40 08.09.2021
ԱՄՆ չափահաս բնակչության ավելի քան 64% -ը (165 947 460) լիովին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, իսկ առնվազն մեկ դեղաչափ պատվաստանյութ ստացել է ամերիկացիների 75%-ը (19 3798 688)։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը։ Worldometers-ի վերջին տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում պանդեմիայի մեկնարկից մինչ օրս գրանցվել է վարակման 41.2 մլն, մահվան՝ 669 հազար դեպք։
11:02 08.09.2021
Սեպտեմբերի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 246 410 դեպք, որոնցից 230 291-ն` առողջացած, 4954-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9998 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 588 480 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6659 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 645 նոր դեպք: Ունենք 334 առողջացած, […]
08:29 08.09.2021
Սլովակիայի, Չեխիայի և Ավստրիայի իշխանությունները մտադիր են թույլատրել իրենց բնակիչներին, ովքեր լիարժեք՝ երկու դեղաչափով պատվաստվել են կորոնավրուսի դեմ, ստանալ երրորդ դեղաչափը։ Այս մասին հայտնում է RTVS հեռուստաալիքը։ Ցանկացողներին կթույլատրվի երրորդ դեղաչափն ընդունել պատվաստման հիմնական կուրսի ավարտից 8 ամիս անց։ Իշխանությունները հայտնել են, որ բուստերային դեղաչափն առաջին հերթին պետք է ստանան ռիսկային խմբերում գտնվող քաղաքացիները։ Նրանց […]
21:32 07.09.2021
Աշխարհում կորոնավիրուսային հիվանդությունը նահանջելու փոխարեն շարունակում է մուտացվել և առաջ բերել նոր շտամներ: Վերջերս էլ հայտնի դարձավ վիրուսի նոր շտամը, որը մասնագետներն անվանել են հունական այբուբենի «Մյու» տառով: Այն առաջինն ի հայտ է եկել Կոլումբիայում հունվար ամսին: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջայի՝ Թուրքիայում նույնպես հայտնաբերվել է «Mu» տեսակի շտամը՝ երկու անձի մոտ: […]
17:26 07.09.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այցելել է Երևանի պետական համալսարան, հանդիպել ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանի, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանի, համալսարանի դեկանների և մի շարք աշխատակիցների հետ: Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացը, առողջապահության նախարարության կողմից կորոնավիրուսի կանխարգելման և վերահսկման իրականացված աշխատանքները Հայաստանի կրթական ոլորտներում` նախադպրոցական, դպրոցական և […]
14:48 07.09.2021
ՈՒԵՖԱ-ն թույլատրել է կորոնավիրուսի դեմ պատվաստված և կորոնավիրուսով վարակված ու ապաքինված ֆուտբոլիստներին պաշտոնական հանդիպումներից առաջ թեստ չհանձնել: Այս մասին հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։ ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն հաստատել է կորոնավիրուսի համավարակի պայմաններում սահմանափակումների փոփոխությունները։ Թիմերը ինքնուրույն պետք է հետևեն հանդիպմումների անցկացման քաղաքներում համավարակային սահմանափակումներին։ ՈՒԵՖԱ-ն նաև թույլատրել է երկրպագուների մեկնումը արտագնա հանդիպումների, եթե ընդունող երկրի […]
14:23 07.09.2021
COVID-ի նոր շտամների ռիսկային խմբում են նաև հղի կանայք և երեխաները։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Ուստի պետք է լինենք է՛լ ավելի զգոն` նրանց COVID-19-ով պայմանավորված բարդություններից հեռու պահելու համար: Զգուշավորության պարզ կանոններին հետևելով և պատվաստվելով` ուղղակիորեն մասնակցում ենք այդ պայքարին»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
11:02 07.09.2021
Սեպտեմբերի 7-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245 765 դեպք, որոնցից 229 957-ն` առողջացած, 4939-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9702 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 581 821 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4659 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 501 նոր դեպք: Ունենք 398 առողջացած, […]
18:26 06.09.2021
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Բելգիայի Թագավորության կողմից Հայաստանի առողջապահության նախարարությանը, որպես նվիրատվություն, տրամադրվել է «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 187 200 դեղաչափ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում` հանրապետության ողջ տարածքում: Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «ԱստրաԶենեկա» պատվաստանյութը ևս նախատեսված […]
18:09 06.09.2021
Իսրայելում սկսել են խոսել կորոնավիրուսային պատվաստանյութի չորրորդ չափաբաժնի ներարկման մասին: Այս մասին հայտնում է Le Figaro-ն: Իսրայելի կորոնավիրուսի դեմ պայքարի վարչության պետ Սալման Զարկան կոչ է արել երկրի բնակիչներին պատրաստվել COVID-19 պատվաստանյութի չորրորդ չափաբաժնի ընդունմանը: «Վիրուսը կա և կլինի, մենք պետք է պատրաստվենք չորրորդ ներարկմանը»,- զգուշացրել է Զարկան: Ավելինը, նա չի բացառել, որ չորրորդ դեղաչափը […]
17:31 06.09.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ սեպտեմբերի 6-ին դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտում։ ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետներն ուսումնասիրել են վարչական շրջանում ավտոբուսային, միկրոավտոբուսային և տաքսամոտորային ուղևորափոխադրումներ կատարող 60 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 8 խախտում, որոնց համար կազմվել […]
16:26 06.09.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնների աշխատակիցները Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ ուժեղացված վերահսկողություն են իրականացրել Վայք, Եղեգնաձոր, Կապան, Սիսիան, Գորիս, Վանաձոր, Գյումրի, Վեդի, Արտաշատ, Էջմիածին, Աբովյան, Գավառ քաղաքներում և հարակից գյուղերում։ Դիտարկվել են դեղատներ, դպրոցներ, նախակրթարաններ, գրասենյակներ, մանրամեծածախ առևտրի կենտրոններ, վարսավիրանոցներ։ Ստուգայցերի ժամանակ արձանագրված խախտումների դեպքում տրվել են նախազգուշացումներ։
15:49 06.09.2021
Միջազգային հանրապետական ինստիտուտի (ՄՀԻ) Հարցումների հետազոտության կենտրոնը Հայաստանի բնակչության շրջանում նախաձեռնել է հանրային կարծիքի ուսումնասիրություն, որում ներառված է նաև «COVID-19 և պատվաստում» թեման: Պատասխանելով COVID-19-ի դեմ պայքարի տարբերակների մասին հարցին` 18 տարին լրացած 1,504 ՀՀ քաղաքացիների • 26%-ը պատասխանել է, որ կողմ է փակ տարածքներում ավելի խիստ միջոցների կիրառմանը, • 17%-ը կողմ է պատվաստումների մասին […]
11:02 06.09.2021
Սեպտեմբերի 6-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 245 264 դեպք, որոնցից 229 559-ն` առողջացած, 4924-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9617 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 577 162 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4307 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք: Ունենք 446 առողջացած, […]
14:40 05.09.2021
Սեպտեմբերի 4-ին կատարվել է 43 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 25 վարակակիր: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 11 790 քաղաքացու […]
11:55 05.09.2021
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 74 մարդ։Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Երկրում վարակից մահացածների թիվը կազմել է՝ 7 806: Վերջին 24 ժամում Covid-19 է հաստատվել 2 210 մարդու մոտ, ապաքինվել է 5 587 վարակված: Երեկ, սեպտեմբերի 4-ին Վրաստանում արձանագրվել էր կորոնավիրուսով վարակման 2 684 դեպք, ապաքինվել է 2 […]
19:02 04.09.2021
ԱՄՆ առողջապահության պատասխանատուները Սպիտակ տանը կոչ են արել դադարեցնել COVID-19-ի կրկնակի պատվաստումներն ու խորհուրդ են տվել Ջո Բայդենի վարչակազմին հետաձգել կորոնավիրուսային պատվաստանյութի լրացուցիչ, «խթանող» դոզաների բաշխումը: Այս մասին հաղորդում է RT- ն: Հայտարարության մեջ գերատեսչությունները նշում են, որ Սպիտակ տան վարչակազմի հաստատած ամսաթիվը ամբողջ երկրում կրկնակի պատվաստումներ անցկացնելու, շատ վաղ է: Թե՛ FDA- ն, թե՛ […]
17:33 04.09.2021
Թբիլիսիի Ցիցիշվիլիի անվան մանկական հիվանդանոցում կորոնավիրուսով վարակված ևս մեկ երեխա է մահացել: Այս մասին այսօր լրագրողներին ասել է կլինիկայի բժշկական տնօրեն Մայա Չխաիձեն: Այս մասին հայտնում է jnews.ge-ն։ Նրա խոսքով, 17 օրական երեխան ծանր վիճակում Բաթումից տեղափոխվել է Թբիլիսիի հիվանդանոց: Նորածնի մոտ կորոնավիրուսը զարգացել է ուղեկցող և քրոնիկ հիվանդությունների ֆոնին: «Այս երեխան ութ օր բուժվում […]
16:45 04.09.2021
Covid19-ի կանխարգելմանն ուղղված շաբաթօրյա ստուգայցը ՍԱՏՄ տեսուչները ացկացրել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Խախտումներ չեն հայտնաբերվել, թեթև թերացումները շտկվել են տեղում, արձանագրություններ չեն կազմվել։ Շրջայցերը շարունակվելու են: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ […]
11:01 04.09.2021
Սեպտեմբերի 4-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 244 602 դեպք, որոնցից 228 736-ն` առողջացած, 4904-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9800 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 567 094 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6664 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 621 նոր դեպք: Ունենք 522 առողջացած, […]
08:21 04.09.2021
Ռուսաստանում ավելի քան 45 միլիոն մարդ ստացել է հակակորոնավիրուսային պատվաստանյութի առնվազն մեկ դեղաչափ: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան: «Այսօր Ռուսաստանում մեկ դեղաչափով պատվաստվածների թիվը կազմում է 45,4 մլն մարդ, իսկ 38,5 մլն -ը լիովին պատվաստված է», – Գոլիկովայի խոսքը մեջբերում է ՏԱՍՍ -ը: Ավելի վաղ Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն, Առողջապահության համաշխարհային […]
21:00 03.09.2021
Ըստ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեի, նա խորհուրդ է տալիս պարտադիր դարձնել կորոնավիրուսի դեմ պատվաստումը Վրաստանում աշխատող բժշկական անձնակազմի համար: Երկրի գլխավոր համաճարակաբանը նշել է, որ բժիշկների 67%-ն է միայն պատվաստված, սակայն մնացյալ բուժանձնակազմի թվում պատվաստման մակարդակն ավելի ցածր է: Հաղորդում է jnews.ge-ն։ «Մենք՝ բժիշկներս, պարտավորություն ունենք այլ պատվաստանյութերի նկատմամբ նույնպես, օրինակ՝ հեպատիտի […]
17:16 03.09.2021
Այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները կորոնավարակի դեմ պայքարի նորմերն են ստուգել մայրաքաղաքի Աջափնյակ վարչական շրջանի խոշոր խանութներում։ Խախտումներ չեն հայտնաբերվել, չեն կազմվել արձանագրություններ: Շրջայցերը շարունակվելու են: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է, դրանց կրկնվելու դեպքում՝ կգործի վարչական պատասխանատվության «տուգանք» միջոցը՝ 100-ից 300 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված […]
15:20 03.09.2021
Այսօր Հայաստան է հասցվել Լիտվայի նվիրատվությունը՝ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի 27500 դեղաչափը։ ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմների շնորհիվ հնարավոր է եղել կազմակերպել պատվաստանյութ պարունակող բեռների ապահով տեղափոխումը Հայաստան, տեղեկացնում են Հայաստանում ԵՄ գրասենյակից։ ՀՀ-ում Լիտվայի հանրապետության դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա ՆանուշյանըՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում […]
11:04 03.09.2021
Սեպտեմբերի 3-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 243 981 դեպք, որոնցից 228 214-ն` առողջացած, 4892-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9713 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 560 430 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք: Ունենք 488 առողջացած, […]
10:30 03.09.2021
Ի՞նչ փոփոխություններ են նախատեսում և ո՞ր ոլորտներին են վերաբերում COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր սահմանափակումները: Ո՞ր դեպքում աշխատողը կարող է առանց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի ներկայանալ: Մանրամասները՝ տեսանյութում։