09:46 13.09.2021
Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի հայտարարությամբ, կորոնավիրուսի հաջորդ ալիքը հատկապես վտանգավոր կլինի 60-ից բարձր տարիքի անձանց համար, գրում է Aliq. ge-ն: Ըստ նրա՝ հոսպիտալացման և մահվան ելքերի ամենաշատ դեպքերը բաժին են ընկնում հենց 60+ անձանց, միևնույն ժամանակ` պատվաստումների ցուցանիշն այս տարիքային կատեգորիայի համար մնում է ամենացածրը: Փոխնախարարը զգուշացրել է` չպատվաստվելու դեպքում նշված տարիքային խմբի համար […]
09:38 13.09.2021
Սեպտեմբերի 13-ից Վրաստանում կվերագործարկվի հասարակական տրանսպորտը: Որոշումն ընդունվել է միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստում։ Այս մասին գրում է Aliq.ge-ն: Խորհրդի որոշմամբ` այս փուլում մնացած բոլոր սահմանափակումներն ուժի մեջ են մնում: Դիմակ կրելը պարտադիր է ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում: Մարզական միջոցառումները կշարունակվեն անցկացվել առանց հանդիսատեսի, միջոցառումների մասնակիցները պետք է պատվաստված լինեն, կամ վերջին 72 ժամվա […]
19:33 12.09.2021
Կորոնավիրուսի բռնկումը հայտնաբերելուց հետո Չինաստանի հարավ-արևելքի Ֆուցզյան նահանգի Պուտյան քաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվում չլքել այն, հայտնել է չինական Global Times թերթը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարակի 20 նոր լոկալ դեպք է հայտնաբերվել Ֆուցզյան նահանգում, որոնցից 19-ը՝ Պուտյան քաղաքում: Հաղորդվում է, որ քաղաքը լքել ցանկացողները պետք է կորոնավիրուսի բացասական թեստ ունենան։ Բացի այդ, […]
14:03 12.09.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 838 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 5 289 մարդ, մահացել` 39 պացիենտ:
13:35 12.09.2021
Սեպտեմբերի 11-ին կատարվել է 49 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12249 քաղաքացու հետազոտություն, […]
11:03 12.09.2021
Սեպտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 248 850 դեպք, որոնցից 232 528-ն` առողջացած, 5002-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 146 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 612 671 թեստավորում: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այսպիսով` երեկ կատարվել է 5227 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության […]
10:16 12.09.2021
Չինաստանի Ֆուցզյան նահանգում հայտնաբերել են նոր տիպի կորոնավիրուսով վարակման 6 և ասիմպտոմային 18 դեպք, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Նոր օջախ է հայտնաբերվել Պուտյան քաղաքի Սյանյու գավառում։ Պուտյան քաղաքում մեկ օրում հիվանդության 19 դեպք է հայտնաբերվել, Ցյուանչժոու քաղաքում՝ 1 դեպք։ Ընդամենը մեկ օրում Չինաստանում 46 նոր վարակակիր է հայտնաբերվել, որոնցից ավելի քան կեսը […]
22:57 11.09.2021
Փարիզում սանիտարական անցագրերի դեմ բողոքի ակցիայի ժամանակ մոտ 70 մարդ է ձերբակալվել, հաղորդում է Parisien թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրը: «Դեղին բաճկոնների» կոչով կազմակերպված ցույցն ուղեկցվել է զանգվածային անկարգություններով, իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենա: «ՌԻԱ Նովոստիի» թղթակցի տվյալներով ՝ այս պահին ակցիան ավարտվել է, ցուցարարները ցրվել են: Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով ՝ շաբաթ երկրում […]
17:28 11.09.2021
Փարիզում ցուցարարները շշեր են նետել ոստիկանների ուղղությամբ հակահամաճարակային կանոնների խստացման, սանիտարական անցաթղթերի պահանջի դեմ բողոքի ցույցի ժամանակ։ Այս մասի հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Փարիզում մի շարք ակցիաներ են նախատեսված։ Ցուցարարներին ուղեկցում են իրավապահ մարմինների աշխատակիցները։ Բողոքի ակցիա ժամանակ սկսել են շշեր , ճայթուկներ նետել ոստիկանների ուղղությամբ և կրակ վառել: Փարիզում և Ֆրանսիայի այլ քաղաքներում 9-րդ […]
16:15 11.09.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Քանաքեռ-Զեյթուն և Ավան վարչական շրջանների հասարակական տրանսպորտում: ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետներն ուսումնասիրել են վերոնշյալ վարչական շրջաններում ուղևորափոխադրում կատարող 80 տրանսպորտային միջոց: Նրանք հայտնաբերել են, որ որոշ ուղևորներ և վարորդներ չեն […]
15:37 11.09.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները շաբաթօրյա ստուգայցերն անցկացրել են Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի խոշոր խանութներում: Հայտնաբերվել են խախտումներ. կորոնավարակի դեմ պայքարի նորմերը չեն պահպանվել սուպերմարկետներից մեկում. բացակայել է ջերմաչափման գրանցամատյանը, հաճախորդները չեն կրել դիմակներ: Կազմվել է 1 արձանագրություն: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման […]
14:42 11.09.2021
Ռուսաստանում COVID-19-ով օրական հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 18,891-ով ՝ հասնելով 7,121,516-ի, տեղեկացրել է կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը: «Անցած 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի 85 մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսային վարակի 18,891 հաստատված դեպք (COVID-19), այդ թվում՝ 1,425-ը (7,5%), որոնք հայտնաբերվել են առանց կլինիկական դրսևորումների»,-ասվում է հաղորդագրության մեջ: Համաճարակի ամբողջ ընթացքում երկրում գրանցվել […]
12:55 11.09.2021
COVID-19-ի դեմ պատվաստված մարդկանց մահանալու ռիսկը 11 անգամ նվազում է վարակվելու դեպքում։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) ուսումնասիրության արդյունքներին։ «Ինչպես ուսումնասիրություններն են ցույց տալիս, պատվաստումներն արդյունավետ են», – ասել է CDC- ի տնօրեն Ռոշել Վալենսկին: Հետազոտությանը մասնակցել է ավելի քան 600 հազար մարդ։ Ըստ CDC-ի՝ չպատվաստված […]
11:02 11.09.2021
Սեպտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 248 397 դեպք, որոնցից 232 041-ն` առողջացած, 4995-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 188 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 607 444 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6511 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 731 նոր դեպք: Ունենք 635 […]
10:08 11.09.2021
ԱՄՆ-ի Միսիսիպի նահանգի առողջապահության պատասխանատուները հայտարարել են, որ մահացած երեխաների թիվը չպատվաստված հղիների մոտ նախահամաճարակային մակարդակի համեմատ կրկնակի աճել է, գրում է The Washington Post-ը: Նահանգում հետաքննվում են COVID-19-ով վարակված 8 ծննդկանների դեպքերը։ Ծննդկաններից մի քանիսը վերակենդանացման բաժանմունքում ենթարկվել են կեսարյան հատման։ Բժիշկ Թոմաս Դոբսի խոսքերով՝ Միսիսիպիում, կորոնավիրուսով վարակված չպատվաստված հղիների շրջանում, ամբողջ համաճարակի ընթացքում, […]
09:22 11.09.2021
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Նախորդ գրառմանս տակ բավական շատ հարցեր են բարձրացվել, որոնց բոլորին հերթով կանդրադառնամ։ Այստեղ կպատասխանեմ մի քանի ամենահաճախ կրկնվող և հավանումներ ստացած հարցերին, իսկ երկուշաբթի օրը մի քանի մասնագետների հետ լայվով կանդրադառնանք բոլոր մինչ այս բարձրացված և հաջորդիվ հարցերին։ ❓Արդյոք նոր կանոնը տարածվում է բոլորի վրա […]
09:01 11.09.2021
Չինական դեղագործական Sinovac ընկերությունը հարավաֆրիկյան գործընկերոջ՝ Numolux Group-ի հետ համատեղ փորձարկում է հակակորոնավիրուսային CoronaVac պատվաստանյութը 6 ամսականից մինչև 17 տարեկան երեխաների վրա։ Այս մասին հայտնում է Global Times թերթը։ Փորձարկումները կանցկացվեն ՀԱՀ-ում։ Դրանց նպատակն է գնահատել երեխաների շրջանում քովիդով հիվանդացության դեպքում Sinovac-ի անվտանգությունն ու արդյունավետությունը։ Պարբերականի տվյալներով՝ աշխարհում առաջին անգամ է, որ կլինիկական փորձարկումների երրորդ […]
19:30 10.09.2021
Հանրապետություն ամբողջ տարածքում շարունակվում են տեսչական ստուգայցերը: Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության նպատակով ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագիտական խմբերը ստուգայցերով եղել են Մարտունի, Գավառ, Աբովյան, Թալին Մասիս, քաղաքներում, Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու և Շիրակի մարզի մի շարք քաղաքներում և հարակից գյուղերում։
19:01 10.09.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետներն առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) և ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողների հետ սեպտեմբերի 10-ին Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նպատակով մշտադիտարկումն իրականացրել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ Ուսումնասիրվել է Նոր Նորքում ավտոմոբիլային ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։ Վերահսկողական միջոցառման արդյունքում տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները բացահայտել են […]
17:29 10.09.2021
ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն այսօր անակնկալ ստուգայցեր են անցկացրել մայրաքաղաքի Նոր Նորք վարչական շրջանի խոշոր խանութներում: Թերացումներ հայտնաբերվել են: Covid 19-ի դեմ պայքարի նորմերը խախտվել են երկու սուպերմարկետներում. բացակայել են ախտահանման և ջերմաչափման գրանցամատյանները, հաճախորդները չեն կրել դիմակներ: Կազմվել է 2 արձանագրություն: Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի՝ 100-300 […]
12:34 10.09.2021
Դանիայի իշխանությունները դադարել են COVID-19-ը համարել վտանգավոր հիվանդություն և վերացրել են երկրում կորոնավիրուսի հետ կապված վերջին սահմանափակումները: Այս մասին սեպտեմբերի 10-ին հայտնել է դանիական DR հրատարակությունը: Սահմանափակումների աստիճանական վերացման մասին համաձայնագիրը չեղարկվել է։ Երկրում սահմանափակումները սկսեցին աստիճանաբար հանվել հունիսի 14-ից: Այնուհետև քաղաքացիներին թույլ տրվեց ամենուր դիմակներ չկրել, բացառությամբ հասարակական տրանսպորտի, ռեստորանների: Աշխատանքային ժամերը երկարացվեցին, իսկ […]
12:01 10.09.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 455 նոր դեպք։ Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 572 948 դեպք: Ապաքինվել է ևս 4 427 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 531 764: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 58 մարդ, ընդհանուր՝ 8 035: Երկրում մինչ օրս պատվաստվել […]
11:01 10.09.2021
Սեպտեմբերի 10-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 247 666 դեպք, որոնցից 231 406-ն` առողջացած, 4979-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10111 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 600 933 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6783 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 669 նոր դեպք: Ունենք 586 առողջացած, […]
20:28 09.09.2021
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը hամաճարակի սկզբից ի վեր գերազանցել է 223 միլիոնը: Համապատասխան տվյալները հրապարակել է worldometers պարբերականը: Վերը նշված վիճակագրության համաձայն, համավարակի սկզբից ի վեր, աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 4,6 միլիոն մարդ, իսկ ապաքինվածների թիվը գերազանցում է 200 միլիոնը: Այս անգամ Covid-19 ակտիվ դեպքերի թիվը աշխարհում 18,8 մլն է: ԱՄՆ-ում գրանցվել […]
18:30 09.09.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է Covid-անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ խստացված ստուգայցերը հանրապետության ամբողջ տարածքում։ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների տեսուչները վերահսկողություն են իրականացրել Կապան, Գորիս, Սիսիան, Վանաձոր, Արտաշատ, Վեդի, Էջմիածին, Աբովյան և Գավառ քաղաքների դեղատներում, հյուրանոցներում, բանկերում, առևտրի կազմակերպություններում, գրասենյակներում և գեղեցկության սրահներում։ Արձանագրված խախտումները վերացնելու վերաբերյալ տնտեսավարողներին տրվել են հանձնարարականներ:
18:05 09.09.2021
2021 թվականի սեպտեմբերի 9-ին COVID-19-ի տարածումը կանխարգելուն միտված հանրային տրանսպորտի մշտադիտարկումը շարունակվել է Երևանի՝ տարածքով ամենամեծ վարչական շրջանում՝ Էրեբունիում։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ գործակցությամբ դիտարկել են կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային […]
15:37 09.09.2021
COVID-19-ի տարածման և դեպքերի կտրուկ աճով պայմանավորված` Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր` «կարմիր» գոտում, փոխանցում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են խստացվել: Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) համաճարակաբանական իմաստով ապահով երկրների ցանկը թարմացնում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ` հաշվի առնելով COVID-19-ով […]
12:59 09.09.2021
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Հայաստանում իրականացվող կորոնավիրուսային հիվանդության կանխարգելմանն ուղղված բոլոր միջոցառումներն իրավական հիմք ունեն. Հաշվի առնելով բնակչության շրջանում COVID-19-ի կանխարգելմանն ուղղված սահմանափակումների հետ կապված հակասական մտքերը` հարկ եմ համարում նշել. ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված է յուրաքանչյուր աշխատողի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, ինչպես նաև քաղաքացու առողջության պահպանման իրավունքը: […]
11:02 09.09.2021
Սեպտեմբերի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 246 997 դեպք, որոնցից 230 820-ն` առողջացած, 4968-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10040 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 594 150 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5670 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 587 նոր դեպք: Ունենք 529 առողջացած, […]