14:27 16.09.2021
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տարակուսել է, թե ինչու շատ մարդիկ, այդ թվում` Հռոմի կաթոլիկ եկեղեցու որոշ կարդինալներ, հրաժարվում են պատվաստվել COVID-19-ի դեմ: «Դա մի փոքր տարօրինակ է, քանի որ մարդկությունը պատվաստումների հետ բարեկամական պատմություն ունի»,- ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը` անդրադառնալով պատվաստումների հանդեպ անվստահության մասին լրագրողների հարցերին: «Երեխա էինք, երբ մեզ պատվաստեցին […]
12:08 16.09.2021
Միացյալ Նահանգների գրեթե յուրաքանչյուր 500-րդ բնակիչ մահացել է նոր կորոնավիրուսի հարուցած հետևանքներից։ Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի, որը հաշվարկն իրականացնում է դաշնային և տեղական իշխանությունների տվյալների հիման վրա, սեպտեմբերի 15-ի դրությամբ՝ Միացյալ Նահանգներում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակվածների 666,525 մահ: Ըստ պաշտոնական վիճակագրության, ԱՄՆ -ի բնակչությունը նախորդ տարվա ապրիլի դրությամբ կազմել է 331,4 միլիոն մարդ: […]
12:01 16.09.2021
Կառավարության այսօրվա նիստը սկսվեց կորոնավիրուսի համավարակի վերաբերյալ քննարկմամբ: ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ վիճակում է Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ Դելտա շտամով պայմանավորված՝ ունենք «մահացության, ծայրահեղ ծանր ու ծանր ընթացքի ավելացում»: Նախարարը նշեց նաև, որ այս պահին ծավալված է 2044 մահճակալ, որից զբաղված է 1860-ը: «Միայն վերակենդանացման մահճակալների թիվը 319 […]
11:02 16.09.2021
Սեպտեմբերի 16-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 251 323 դեպք, որոնցից 234 416-ն` առողջացած, 5075-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10649 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 633 587 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6049 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 764 նոր դեպք: Ունենք 506 առողջացած, […]
17:14 15.09.2021
Վանաձոր, Գյումրի, Իջևան, Կապան և Սիսիան քաղաքներում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների մասնագետներն իրականացրել են ընդհանուր 90 ստուգայց։ Արձանագրվել է 38 խախտում։ Դիտարկվել են նշված քաղաքների դպրոցները, նախադպրոցական հաստատությունները, դեղատները, գրասենյակները, առևտրի կենտրոնները։ Արձանագրված խախտումների դեպքում տրվել են դրանք վերացնելու հանձնարարականներ։
15:33 15.09.2021
Covid19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցերն այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն անցկացրել են Երևանի երկու՝ Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների սուպերմարկետներում, տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։ Խանութներից երկուսում հայտնաբերվել են խախտումներ. հաճախորդներն ու աշխատակիցները չեն կրել դիմակներ: Կազմվել է 2 արձանագրություն: Ստուգայցերը շարունակվում են։ Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի՝ 100-300 […]
13:52 15.09.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ինքնամեկուսանալով, անցնում է անհրաժեշտ թեստերը. ասել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ զրույցում նշել էր, որ իր շրջապատում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի հետ կապված՝ ինքը պետք է պահպանի ինքնամեկուսացման ռեժիմը։ «Կատարվում են անհրաժեշտ թեստերը: Մասնագետները, բժիշկներն անում են այն ամենը, […]
11:14 15.09.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 515 նոր դեպք, հաղորդում է stopcov.ge կայքէջը: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 587 551 դեպք: Ապաքինվել է ևս 2 829 պացիենտ, և նրանց ընդհանուր թիվը կազմում է 551 780: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 60 մարդ, hամավարակի մեկնարկից մինչ օրս` 8 347:
11:02 15.09.2021
Սեպտեմբերի 15-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 250 559 դեպք, որոնցից 233 910 -ն` առողջացած, 5056-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 412 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 627 538 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5622 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 756 նոր դեպք: Ունենք […]
10:10 15.09.2021
Ավելի ու ավելի շատ ամերիկյան ընկերություններ են ստիպում աշխատողներին պատվաստվել՝ սպառնալով հրաժարվելու դեպքում ազատել աշխատանքից։ COVID-19- ի դեմ պարտադիր պատվաստումներ են պահանջվում նույնիսկ այնպիսի ընկերություններում, որտեղ անձնակազմն անմիջականորեն չի շփվում հաճախորդների հետ։ Խոսքը վերաբերում է տեխնոլոգիական և ֆինանսական ոլորտների աշխատողներին։ Դրա պատճառով շատ ամերիկացիներ, ովքեր ամիսներ շարունակ աշխատել են տնից, դժվարությունների են բախվում ամբողջական դրույքով […]
23:00 14.09.2021
Հարբուխի սեզոնի նախօրեին բժիշկները խորհուրդ են տալիս ամրապնդել իմունիտետը, չանտեսել պատվաստումները և ավելի քիչ պահանջկոտ լինել սեփական անձի նկատմամբ, նշվում է СберЗдоровье առցանց բժշկական ծառայության նյութերի մեջ: Աշնանը հիվանդության վտանգը նվազեցնելու համար թերապևտ Դմիտրի Զլոբինը, մանկաբույժ Անդրեյ Կուզնեցովը և սննդաբան Մարգարիտա Մակուխան խորհուրդ են տալիս հետևել մի քանի պարզ կանոնների: Այսպիսով, կանխարգելման համար կարող եք […]
17:40 14.09.2021
Իսրայելում հակավիրուսային պատվաստումների դեմ պայքարի շարժման առաջնորդ Հայ Շաուլյանը (Hai Shaulian) մահացել է կորոնավիրուսից: Այդ մասին հայտնում է The Jerusalem Post-ը: Ակտիվիստը սոցիալական ցանցերում պատվաստումների դեմ կարգախոսներ էր տարածում. «Համաճարակ չկա: Պատվաստանյութը վտանգավոր է և անօգուտ»: Այն բանից հետո, երբ Շաուլյանն ինքն էր վարակվել վիրուսով, հոսպիտալացվել է և միացվել թթվածնի ապարատին: «Եթե այն հանեմ և […]
17:12 14.09.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ շարունակել է Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման համատեղ դիտարկումը։ Սեպտեմբերի 14-ին ՔՏՀԱ տեսչական մարմինն ուսումնասիրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում ՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները բացահայտել են իրավախախտման […]
17:00 14.09.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների մասնագետներն այսօր Վանաձոր, Գյումրի, Տաշիր, Իջևան, Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում իրականացրել են ընդհանուր 68 ստուգայց։ Արձանագրվել է 19 խախտում։ ԱԱՏՄ տեսուչները ստուգայցով եղել են նշված քաղաքների դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, դեղատներում, թանգարաններում, գրասենյակներում, առևտրի կենտրոններում, գեղեցկության սրահներում։ Արձանագրված խախտումների դեպքում տրվել են դրանք վերացնելու հանձնարարականներ։
13:02 14.09.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ զրույցում նշել է, որ իր շրջապատում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի հետ կապված՝ նա պետք է պահպանի ինքնամեկուսացման ռեժիմը։ Այդ մասին, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնում են Կրեմլից։ «Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ իր միջավայրում կորոնավիրուսի հայտնաբերված դեպքերի հետ կապված՝ նա պետք է որոշ ժամանակ պահպանի ինքնամեկուսացման ռեժիմը»,- ասվում է […]
12:21 14.09.2021
Ֆրանսիայի կողմից ուղարկված AstraZeneca պատվաստանյութի 25000 դեղաչափ պարունակող առաջինխմբաքանակն այսօր առավոտյան ստացվել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Քրիստոֆ Քացախյանի և Հայաստանի առողջապահության և Արտաքին գործերի նախարարությունների ներկայացուցիչների ներկայությամբ: ՀՀ իշխանությունների հետ համակարգմամբ պատվաստանյութի մնացած առաքումները կշարունակվեն վաղը և գալիք շաբաթների ընթացքում: Ֆրանսիան Հայաստանի կողքին է ՝ համաճարակին դիմագրավելու […]
12:14 14.09.2021
Ավստրալիան հայտնի է կորոնավիրուսը հաղթահարելու համար իր համառ պայքարով, սակայն վերջին օրերին գրանցվում են ռեկորդային թվով վարակվածներ, ինչի հետևանքով երկրի ղեկավարությունը որոշել է գնալ նոր խստացումների: Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, մասնավորապես` Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հայտարարել է, որ պատվաստված և չպատվաստված քաղաքացիների համար կանոնները տարբեր կլինեն. չպատվաստված քաղաքացիները կարող […]
11:26 14.09.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 221 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2990 մարդ, կորոնավիրուսից մահացել է 54 հիվանդ: Անցած 24 ժամվա ընթացքում երկրում իրականացվել է 26,125 թեստ: Ընդհանուր առմամբ, Վրաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի 585,036 դեպք, որից 548,951 մարդ ապաքինվել է, 8,287-ը՝ մահացել:
11:03 14.09.2021
Սեպտեմբերի 14-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 249 803 դեպք, որոնցից 233 521-ն` առողջացած, 5034-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10068 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 621 916 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5067 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 657 նոր դեպք: Ունենք 416 առողջացած, […]
10:34 14.09.2021
Մեծ Բրիտանիայի կառավարությունը հավանություն է տվել բժիշկների առաջարկությունը՝ կորոնավիրուսի դեմ պատվաստել 12-15 տարեկան առողջ երեխաներին Pfizer/BioNTech- ի մեկ դեղաչափով: Այս մասին հայտնում է Sky News-ը՝ հղում անելով պատվաստումների հարցերով նախարար Նադիմ Զահավիին։ Իշխանությունները կսկսեն իրականացնել այս ծրագիրը նույն հրատապությամբ, ինչ պատվաստումների ծրագրի այլ փուլեր: Ըստ The Guardian-ի, այս պահին Անգլիայում հաստատված է COVID-19-ի դեմ վերոնշյալ […]
10:15 14.09.2021
Սեպտեմբերի 22-ին ԱՄՆ-ի նախագահությամբ կանցկացվի COVID-19-ին նվիրված գլոբալ գագաթնաժողով։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։ Պարբերականի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը համաշխարհային առաջնորդներին հրավեր է ուղարկել։ Միջոցառումը կկայանա ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բարձր մակարդակի մեկշաբաթյա նստաշրջանի շրջանակում։ Սպիտակ տան ղեկավարը մտադիր է պետությունների, կառավարությունների, միջազգային կազմակերպությունների ղեկավարներին և բիզնեսի ներկայացուցիչներին միավորման կոչ անել՝ պանդեմիային […]
23:53 13.09.2021
Ամեն մահը ցավալի կորուստ է մեզ համար, իսկ երիտասարդ հղի կնոջ մահը ուղղակի հոգեմաշ է անում… Այս մասին գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ֆեյսբուքյան իր էջում պատասխանել բարձրացված հարցերին։ «Ծանր սրտով շարունակեմ պատասխանել բարձրացված հարցերին ❓Արդյոք մարդը ազատ չէ ընտրելու հիվանդանալ և ապրել ինչ կլինի կլինի սկզբունքով. ✅ Ոչ, քանի որ գործ ունենք […]
18:10 13.09.2021
«Արդեն գործում է հատուկ ծրագիր, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս տեղեկատվություն ստանալ իրենց կորոնավիրուսի կարգավիճակի մասին»,- jnews.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին ասել է Միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գեորգի Գիբրաձեն: Նրա խոսքերով՝ կառավարության որոշմամբ առանձնացված թիրախային խմբերի համար փորձարկումները դեռ անվճար են, այս առումով ոչինչ չի փոխվել: «Համակարգող խորհրդի որոշմամբ քաղաքացիական ծառայության հեռակա աշխատանքային ռեժիմը […]
17:38 13.09.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ սեպտեմբերի 13-ին հասարակական տրանսպորտի համատեղ դիտարկում է իրականացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ Տրանսպորտային անվտանգության մասնագետների դիտակետում է եղել ուղևորափոխադրող 27 տրանսպորտային միջոց։ Վերահսկողական միջոցառման արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների 3 խախտում է հայտնաբերել։ Դրանք վերաբերել են […]
11:49 13.09.2021
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Վրաստանում գրանցվել է վարակվածների ռեկորդային ցածր թիվ․ վերջին մեկ օրում՝ 946 նոր դեպք, 48 մպացիենտ մահացել է: Մեկ օրում ապաքինվել է 4 351 հիվանդ: Ըստ StopCov պաշտոնական կայքի՝ համաճարակի սկզբից երկրում հայտնաբերվել է վարակման 581,815 դեպք: 85 մարդ այս պահին գտնվում է կարանտինում, 6186 -ը ՝ հիվանդանոցներում, ևս 611 -ը՝ […]
11:02 13.09.2021
Սեպտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 249 146 դեպք, որոնցից 233 105-ն` առողջացած, 5018-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9848 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 616 849 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4178 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 296 նոր դեպք: Ունենք 577 առողջացած, […]
10:38 13.09.2021
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 12-ի դրությամբ` կատարվել է 335721 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 215278, երկրորդ դեղաչափ` 120443։ Հիշեցում. ✅ «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով ✅ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. […]
10:13 13.09.2021
Ֆիննական Տամպերե համալսարանը COVID-19-ի պատվաստանյութը կփորձարկի 6 ամսականից 12 տարեկան երեխաների վրա: Այս մասին հաղորդել է ֆիննական Yle հեռուստաալիքը։ Հետազոտողները փորձարկելու են Biontech/Pfizer ընկերությունների կողմից մշակված Comirnaty պատվաստանյութը: Հաղորդվում է, որ երկու տարեկանից բարձր խմբերբ արդեն ձևավորվել են, և այժմ գիտնականները փնտրում են 6 ամսականից մինչև մեկ տարեկան երեխաների՝ գործընթացում ընդգրկելու համար: «Հետազոտությանը թույլատրվում է […]