11:05 21.09.2021
Սեպտեմբերի 21-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 436 դեպք, որոնցից 236 968-ն` առողջացած, 5161-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 114 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 660 016 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4537 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 494 նոր դեպք: Ունենք 390 […]
19:42 20.09.2021
Pfizer/BioNTech-ի հայտարարությամբ, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրենց հակակորոնավիրուսային պատվաստանյութը ուժեղ իմունիտետ է ստեղծում 5-11 տարեկան երեխաների մոտ, և նրանք նախատեսում են թույլտվություն ստանալ ԱՄՆ-ում, Եվրոպայում և ամբողջ աշխարհում երեխաների իմունիզացիայի գործընթացն սկսելու համար: Տեղեկությունը տարածում է Ռոյթեր գործակալությունը: Ըստ ընկերությունների, 5-11 տարեկան երեխաների պատվաստանյութի կլինիկական փորձարկումները ցույց են տվել վարակի նկատմամբ անձեռնմխելիության զարգացումը երկրորդ […]
12:09 20.09.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 662 նոր դեպք, ապաքինվել է 3 534 մարդ: Վերջին մեկ օրում մահացել է 34 պացիենտ: Տեղեկկությունը հրապարակվել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում: Վրաստանում ընհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 595 926 դեպք, ապաքինվել է 563 926 քաղաքացի, մահացել՝ 8 575-ը։ Ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 655 040 մարդ:
11:39 20.09.2021
Հայաստանում կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութ կարտադրվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Երևանում անցկացվող «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով ֆորումի շրջանակում այս մասին հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Գրիգորյանը նախ առողջապահության ոլորտում ՌԴ-ի հետ համագործակցության համատեքստում իր երախտագիտությունը հայտնեց Հայաստանում COVID-19- ի տարածմանը հակազդելու գործում Ռուսաստանի աջակցության համար: «Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի միջոցով ձեռք է բերվել «Sputnik […]
11:01 20.09.2021
Սեպտեմբերի 20-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 942 դեպք, որոնցից 236 578-ն` առողջացած, 5143-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 029 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 655 479 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4025 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 342 նոր դեպք: Ունենք 490 […]
10:46 20.09.2021
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 19-ի դրությամբ` կատարվել է 366779 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 237454, երկրորդ դեղաչափ` 129325։ Հիշեցում. ✅ «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով ✅ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. […]
08:10 20.09.2021
ԱՄՆ Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին կարծում է, որ կորոնավիրուսային պանդեմիան կարող է ավարտվել 2022 թվականի գարնանը։ Այս մասին գրում է The Telegraph-ը։ «Կարծում եմ, որ մենք բոլորս պետք է շատ ազնիվ լինենք, մենք չգիտենք։ Այդ վիրուսը բազմիցս խաբել է մեզ ողջ աշխարհում և առանձնին երկրներում տարբեր ալիքներով, ներառյալ ԱՄՆ-ում և […]
16:03 19.09.2021
Այն մասին, թե ինչ է հայտնի կորոնավիրուսային վարակի դեմ պայքարում վիտամինների դերի մասին, և որ դեպքերում են դրանք նշանակվում COVID-19- ից հետո, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում պատմել է սննդաբան Անդրեյ Զոլոտարևը: Վիտամինների և միկրոտարրերի պակասը հանգեցնում է առողջության վատթարացման և տարբեր պաթոլոգիաների առաջ գալուն, հատկապես եթե օրգանիզմը հիվանդությունից թուլացած է: Հետևաբար, հիվանդության ժամանակ կարևոր է […]
15:11 19.09.2021
Գիտնականներն ասում են, որ նոր կորոնավիրուսային վարակ ունեցող մարդկանց օրգանները կարող են «ծերանալ» տասնյակ տարիներով: Հաղորդում է New York Times- ը: Ամերիկացի գիտնականները հետազոտություն են անցկացրել 89 հազար մարդկանց շրջանում, որոնք ողջ են մնացել COVID-19- ով վարակվելուց հետո, ինչպես նաև՝ 1.6 միլիոն մարդկանց շրջանում, որոնք չեն վարակվել SARS-CoV-2- ով: Փորձագետները եկել են այն եզրակացության, որ […]
14:36 19.09.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 501 նոր դեպք, ապաքինվել է 1 954 մարդ: Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում: Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 595 264 դեպք, այստեղից ապաքինվել է 554 618 վարակված, մահացել է 8 541 մարդ: Ընդհանուր առմամբ պատվաստվել է 1 646 441 մարդ, օրական ցուցանիշը՝ 25 […]
14:18 19.09.2021
Գիտնականները մշակել են նյարդային ցանց, որի օգնությամբ կարելի է գնահատել թե որքան է հավանականությունը, որ COVID-19-ով վարակված անձի հիվանդությունը ծանր ընթացք կունենա: Մշակումը նկարագրող հոդվածը հրապարակել է Frontiers in Immunology գիտական ամսագրում։ «Այս հիվանդությունը ներառում է օրգանիզմի բազմաթիվ համակարգեր, ուստի շատ կարևոր է բացահայտել այն հիմնական նշանները, որոնք որոշում են COVID-19- ի ծանրության աստիճանը»,-ասել է […]
12:51 19.09.2021
Սեպտեմբերի 18-ին կատարվել է 28 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության դեպք չի գրանցվել։ Այդ մասին հայտնում է Արցախի ԱՆ – ը։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր […]
11:03 19.09.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ սեպտեմբերի 19-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 600 դեպք, որոնցից 236 088-ն` առողջացած, 5131-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 190 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 651 454 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5436 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային […]
19:43 18.09.2021
Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի տեղեկատվության համաձայն՝ երկուշաբթի օրվա տվյալներով, ամբողջությամբ պատվաստվել է բժիշկների 58 տոկոսը, իսկ 76 տոկոսը՝ առաջին դեղաչափով: Բացի դրանից, Գամկրելիձեն ևս մեկ անգամ հաստատել է այն կարծիքը, որ բուժանձնակազմի և ուսուցիչների պատվաստումը պետք է պարտադիր լինի: «Ես ունեմ ամփոփ վիճակագրություն, որտեղ բժիշկների առնվազն 76%–ը պատվաստվել է […]
19:27 18.09.2021
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) լրացուցիչ 5,4 մլն դոլար կհատկացնի Վրաստանում կորոնավիրուսը հաղթահարելու համար: Հաղորդում է 1tv.ge-ն։ «Մենք ուրախ ենք հայտարարելու մի քանի դրամաշնորհներից առաջինը՝ ուղղված Վրաստանում COVID-19-ի ազդեցության խնդրի լուծմանը: Zinc Network ցանցի հետ համատեղ մենք կմշակենք սոցիալական գովազդներ, որը կփարատի բնակչության շրջանում պատվաստումների շուրջ առասպելները և կխոսի պատվաստանյութի դրական կողմերի մասին, ինչպես նաև […]
14:56 18.09.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետներն ուժեղացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում։ Covid անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն է կատարվել 59 տնտեսավարողների մոտ, այդ թվում՝ մանրամեծածախ առևտրի կենտրոններ՝ 50, դեղատներ՝ 2, գրասենյակային տարածքներ՝ 7: Արձանագրվել է 1 խախտում։
14:08 18.09.2021
Գերմանիայի բնակիչներին ներարկվել է «Moderna»-ի ժամկետանց պատվաստանյութ: Ընդհանուր առմամբ, նման ներարկում է ստացել 840 մարդ, հայտնում է Bild-ը: Ըստ նախնական տեղեկությունների՝ պատճառը դեղամիջոցի փաթեթավորման վրա սխալ մակնշումն է եղել: Նշված պահպանման ժամկետը ավելի երկար է եղել թույլատրելի սանիտարական չափանիշներից` երեք ամիս՝ 30 օրվա փոխարեն: Միաժամանակ, տեղի բժիշկներն ասել են, որ անհանգստության պատճառ չեն տեսնում, քանի […]
13:40 18.09.2021
Հնդկաստանում, ի պատիվ վարչապետի ծննդյան օրվա, 24 ժամում պատվաստվել է ավելի քան 22 միլիոն մարդ՝ սահմանելով երկրում պատվաստման նոր ռեկորդ: Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարությունը: BBC-ի և India Today-ի հաղորդմամբ՝ սա քաղաքացիների և տեղական իշխանությունների ցանկությունն էր` այս կերպ նշելու հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիի ծննդյան 71-ամյակը: «Սա նվեր է վարչապետին առողջապահության ոլորտի աշխատողների […]
11:37 18.09.2021
Սեպտեմբերի 17-ին կատարվել է 62 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12651 քաղաքացու հետազոտություն, […]
11:18 18.09.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 997 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Կորոնավիրուսից վերջին մեկ օրում ապաքինվել է 1 232 մարդ, մահացել՝ 52 մարդ:
11:10 18.09.2021
Սեպտեմբերի 18-ի ժամը 11:00-ի՝ դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 093 դեպք, որոնցից 235 599-ն` առողջացած, 5117-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 190 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 646 018 թեստավորում: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այսպիսով` երեկ կատարվել է 7018 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության […]
17:55 17.09.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևան քաղաքի տարածքային կենտրոնի մասնագետները 2021 թվականի հուլիսի 19-ից մինչ օրս մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում իրականացրել են 3543 ստուգայց։ Արձանագրվել է 480 խախտում, տրվել է 67 նախազգուշացում, կազմվել է 72 վարչական իրավախախտման արձանագրություն, նշանակվել է 1 տուգանք։ Այդ թվում՝ ◾ պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմիններ՝ 9 ստուգայց, […]
13:52 17.09.2021
Սեպտեմբերի 16-ին կատարվել է 88 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12589 քաղաքացու հետազոտություն, […]
11:33 17.09.2021
Ֆրանսիայում մոտ երեք հազար բուժաշխատողներ հեռացվել են աշխատանքից՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հրաժարվելու պատճառով: Այս մասին հայտնում է BBC-ն: Ֆրանսիայի առողջապահության նախարար Օլիվյե Վերանն այս քայլն անվանել է ժամանակավոր միջոց, որի շնորհիվ բազմաթիվ բժիշկներ, հրշեջներ և ծերանոցների աշխատակիցներ համաձայնել են պատվաստվել: Ֆրանսիայի որոշ քաղաքներում բժիշկները բողոքի ակցիաներ են կազմակերպել նախարարության որոշման դեմ՝ այրել իրենց դիպլոմները։ Հարավային […]
11:02 17.09.2021
Սեպտեմբերի 17-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 252 082 դեպք, որոնցից 235 030-ն` առողջացած, 5101-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10766 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 639 000 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5413 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 759 նոր դեպք: Ունենք 614 առողջացած, […]
17:56 16.09.2021
Ծառայությունների մատուցման ոլորտում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելմանն ուղղված իմունականխարգելման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ձեռնարկվող միջոցառումների շրջանակներում կազմակերպվել են դասընթացներ COVID-19-ի դեմ պատվաստումների թեմայով, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: Դասընթացների արդյունքում ծառայությունների մատուցման ոլորտի ներկայացուցիչները ստացել են պատվաստումային գործընթացի վերաբերյալ համապարփակ տեղեկատվություն. ներկայացվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութերը, հակացուցումները: Դասընթացի երկրորդ փուլում իրականացվել են նաև պատվաստումներ: Դասընթացները […]
17:08 16.09.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հարավային և Հյուսիսային տարածքային կենտրոնների մասնագետները ոստիկանության հետ համատեղ իրականացրել են ընդհանուր 123 ստուգայց։ Արձանագրվել է 68 խախտում։ Covid-անվտանգության նորմերը դիտարկվել են Վանաձոր, Գյումրի, Իջևան, Կապան և Սիսիան քաղաքների դպրոցներում, նախադպրոցական հաստատություններում, դեղատներում, գրասենյակներում, առևտրի կենտրոններում, հյուրանոցներում և տնտեսական համանման գործունեություն իրականացնող տնտեսավարողների մոտ, հանրային տրանսպորտում։ Խախտումների դեպքում տրվել […]
15:57 16.09.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի օր մեկուսացման ռեժիմը պահպանելու իր որոշումը բացատրել է նրանով, որ իր շրջապատում մի քանի տասնյակ մարդ հիվանդացել է կորոնավիրուսով: «Դուք գիտեք, որ, ցավոք, ես ստիպված եղա վերջին պահին չեղյալ հայտարարել Դուշանբե այցելությունս: Շատ ափսոս, բայց դա պայմանավորված է նրանով, որ, ինչպես գիտեք, կորոնավիրուսի դեպքեր են հայտնաբերվել ամենամոտ շրջապատում: Ոչ […]
15:46 16.09.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: Մինչ օրակարգի քննարկումը, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակին: Փոխվարչապետը խնդրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին տեղեկատվություն ներկայացնել ընթացիկ իրավիճակի և այն մարտահրավերների վերաբերյալ, որոնք պայմանավորված են պատվաստումներով, նախարարի որոշման նախագծով և այն օրենքի նախագծով, որը […]