TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+13.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել

15:11 25.09.2021

Սեպտեմբերի 24-ին կատարվել է 45 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից: «Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1597 նոր դեպք

12:05 25.09.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1597 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ապաքինվել է ևս 1 910 պացիենտ: Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 38 մարդ: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 605 360 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 573 542, մահացել է 8 787 անձ: Ընդհանուր պատվաստված է 1 […]

̰
Ունենք կորոնավիրուսի 1066 նոր դեպք, 23 մահ

11:02 25.09.2021

Սեպտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 257 620 դեպք, որոնցից 239 113-ն` առողջացած, 5239-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 067 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 682 804 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6606 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1066 նոր դեպք: Ունենք 586 […]

̰
Վրաստանում նոյեմբերի վերջին սպասում են կորոնավիրուսի հինգերորդ ալիքին

19:53 24.09.2021

Կորոնավիրուսի հինգերորդ ալիքն անպայման կլինի ամենուր, ամբողջ աշխարհում, ներառյալ մեզ մոտ: Հավանաբար մենք պետք է դրան սպասենք մինչև նոյեմբերի վերջ,- ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Հաղորդում է 1tv.ge-ն։ Նրա խոսքերով, եթե պատվաստվածների թվի լավ ցուցանիշ լինի, երկիրը համեմատաբար հեշտությամբ կանցնի հինգերորդ ալիքը: «Եթե հնարավորինս պատվաստվենք, կունենանք լավ ցուցանիշ, հինգերորդ ալիքը կլինի […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը հանրային տրանսպորտի վերահսկողությունն իրականացրել է Երևանի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում

17:49 24.09.2021

Սեպտեմբերի 24-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, ՀՀ պարեկային ծառայության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի համատեղ դիտարկումը Երևանի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում է կատարվել։ ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են այդ վարչական շրջաններում կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 42 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է հակահամաճարակային […]

̰
Շրի Լանկայում մահացել է COVID-19-ի դեմ «խմիչք» ստեղծողը

17:32 24.09.2021

Շրի Լանկայում կորոնավիրուսից մահացել է շաման Էլիյանթա Ուայթը, որն իբր ստեղծել է «կախարդական խմիչք», որը պաշտպանում է մարդուն COVID-19-ից: Այս մասին հինգշաբթի հայտնել է BBC-ն: Ժամանակին նա առաջարկել է իր ստեղծած խմիչքը լցնել գետերի մեջ: Շամանը կարծում էր, որ այս կերպ հնարավոր է դադարեցնել համաճարակը ոչ միայն իր երկրում, այլև Հնդկաստանում: Նա պնդել է, որ […]

̰
ՍԱՏՄ-ն ստուգայց է կատարել Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների խոշոր խանութներում

17:25 24.09.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները շարունակում եմ ստուգայցերը: Այսօր կորոնավարակի կանխարգելման պայմանների նկատմամբ վերահսկողությունն անցկացվել է Երևանի Դավթաշեն և Արաբկիր վարչական շրջանների խոշոր խանութներում: Covid19-ի կանխարգելման համար սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել: Ստուգայցերը շարունակական են։ Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար […]

̰
Պատվաստանյութը 98,5 տոկոսով պաշտպանում է վարակվածությունից. Նիկոլ Փաշինյան

12:32 24.09.2021

Կառավարության հերթական նիստը սկսվեց կորոնավիրուսային համավարակի իրավիճակի ու դրանով պայմանավորված՝ պատվաստումների ցուցանիշների արձանագրմամբ: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նկատեց, որ հիվանդացության նոր հայտնաբերվող դեպքերի աճին զուգահեռ ավելանում է նաև պատվաստումների թիվը։ Նախարարը նշեց, որ կորոնավիրուսով հիվանդների թվի ավելացմամբ պայմանավորված  առողջապահական համակարգի վրա լարվածությունը բավական մեծ է: «Վերջին երկու օրերին օրական պատվաստումների շեշտակի աճ ունենք, երեկ իրականացվել […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 906 նոր դեպք

11:05 24.09.2021

Սեպտեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 256 554 դեպք, որոնցից 238 527-ն` առողջացած, 5216-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11612 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 676 198 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6221 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 906 նոր դեպք: Ունենք 672 առողջացած, […]

̰
̰
Աշխարհում օգտագործվել է ավելի քան 6 մլրդ դեղաչափ պատվաստանյութ

21:00 23.09.2021

Պատվաստանյութերի ավելի քան 6 միլիարդ դեղաչափ է օգտագործվել աշխարհի 184 երկրում: Տվյալները տարածում է Bloomberg-ը։  Այս տվյալների համաձայն՝ օրական պատվաստվում է 31.5 միլիոն մարդ: Մինչ այժմ օգտագործված պատվաստանյութերի քանակը բավարար է աշխարհի բնակչության 39.2%-ին լիարժեք պատվաստելու համար: Ամենաշատը պատվաստվել են Չինաստանում, այստեղ օգտագործվել է ավելի քան 2,1 միլիարդ դեղաչափ: Հնդկաստանում օգտագործվել է 833 միլիոն դեղաչափ: […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտը

17:45 23.09.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը սեպտեմբերի 23-ին իրականացրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողներն ու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) տեսուչները համատեղ մշտադիտարկել են Մալաթիա-Սեբաստիայում ուղևորափոխադրում իրականացնող 80 տրանսպորտային միջոց։ Արդյունքում հայտնաբերված հակահամաճարակային կանոնների 16 խախտումները վերաբերել […]

̰
ՍԱՏՄ-ն ստուգայց է կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սուպերմարկետներում

16:20 23.09.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչներն այսօր կորոնավարակի կանխարգելման պայմանների նկատմամբ վերահսկողությունն անցկացրել են մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի սուպերմարկետներում: Սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել: Ստուգայցերը շարունակական են։ Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված […]

̰
Եթե միջոցառումներ չձեռնարկենք, ապա առաջիկա 7 օրվա ընթացքում կունենանք COVID-19-ով վարակման մոտ 5930 նոր դեպք. Ռոմելլա Աբովյան

14:12 23.09.2021

Եթե միջոցառումներ չձեռնարկենք, ապա առաջիկա 7 օրվա ընթացքում կունենանք COVID-19-ով վարակման մոտ 5930 նոր դեպք, նրանց 30%-ը կհոսպիտալացվեն, իսկ վերջիններիս 3%-ը կարող է ունենալ ինտենսիվ թերապիայի կարիք: Այս մասին ասել է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել

13:31 23.09.2021

Սեպտեմբերի 22-ին կատարվել է 43 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 4 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 15 վարակակիր: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12857 քաղաքացու հետազոտություն, որից […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 653 նոր դեպք

12:44 23.09.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 653 նոր դեպք, ապաքինվել է 2 646 պացիենտ: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում:  Վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 47 մարդ: Այս պահի դրությամբъ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 602 065 դեպք: Ապաքինվածների ընդհանուր թիվը կազմում է 570 443, զոհվել է 8 711 անձ:  

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939 նոր դեպք

11:13 23.09.2021

Սեպտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 255 648 դեպք, որոնցից 237 855-ն` առողջացած, 5200-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11396 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 669 977 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5823 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 939 նոր դեպք: Ունենք 592 առողջացած, […]

̰
ԱՄՆ-ում հավանություն են տվել ռիսկային խմբերի համար Pfizer-ի բուստերային դեղաչափին

08:54 23.09.2021

ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարական վերահսկման վարչությունը թույլատրել է հակակորոնավիրոսային Pfizer/BioNTech-ի արտադրության պատվաստանյութի երրորդ՝ բուստերային դեղաչափի օգտագործումը ռիսկային խմբերի ամերիկացիների համար։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։ Առաջատար փորձագետները տարակարծություն են ունեցել ողջ բնակչության համար երրորդ դեղաչափով պատվաստմանը հավանություն տալու հարցում։ Բուստերային դեղաչափը կարող են ստանալ 65-ից բարձր տարիքի անձինք, ովքեր առավել խոցելի են […]

̰
Չինաստանում նշել են COVID-19-ի ծագման նոր տարբերակ

23:50 22.09.2021

Չինացի գիտնականները հայտարարել են, որ կորոնավիրուսի տարածումը ԱՄՆ-ում կարող էր սկսվել դեռ 2019 թվականի սեպտեմբերին, ավելի շուտ, քան ՉԺՀ-ում: Այս մասին ասված է չինացի գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել է ChinaXiv գիտական պորտալում։ Հետազոտությունն անցկացվել է մաթեմատիկական մոդելի օգտագործմամբ, որի շնորհիվ գիտնականներին հաջողվել է վերլուծել ԱՄՆ-ի և Չինաստանի տարածքում COVID-19-ի տարածման մեկնարկի հնարավոր ամսաթիվը՝ կիրառելով […]

̰
Աշխարհում դիտվում է կորոնավիրուսային վարակի դեպքերի թվի նվազում․ ԱՀԿ

19:58 22.09.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ անցած շաբաթ աշխարհում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 3,67 միլիոն դեպք, ինչը, նախորդ շաբաթվա համեմատ, 9 տոկոսով պակաս է: Ըստ կազմակերպության՝ նախկինում նկատվում էր վիրուսային վարակի դեպքերի աճի միտում, որը գագաթնակետին էր հասել հունիսի կեսերից մինչև օգոստոսի վերջ: Բոլոր մայրցամաքներում, ներառյալ արևելյան միջերկրածովյան տարածաշրջանում և Հարավարևելյան Ասիայում, գրանցվում է անկման միտում: Կազմակերպության […]

̰
Չթեստավորված, չպատվաստված աշխատողին ազատելու հիմք Աշխատանքային օրենսգրքում չկա. Ժորա Սարգսյան

18:37 22.09.2021

Հայաստանում կորոնավիրուսի համաճարակային վիճակը գնահատվում է լարված՝ մասնագետների գնահատականն է։ Ըստ այդմ, հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված, վերջին 14 օրում գրանցվել է նոր դեպքերի 18% աճ, դրական թեստերի մասնաբաժնի 11․1% բարձրացում և 7 օրվա ընթացքում վարակի վերարտադրության ցուցանիշի 1․2% աճ։ Հոկտեմբերի 1-ից աշխատակիցը գործատուին է ներկայացնելու կամ պատվաստվելու վերաբերյալ հավաստագիրը, կամ 14 օրը մեկ ՊՇՌ հետազոտության […]

̰
Երևանի Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներում ՍԱՏՄ տեսուչները կրկնակի ստուգայցեր են անցկացրել

17:26 22.09.2021

Երևանի Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներում ՍԱՏՄ տեսուչները կրկնակ ստուգայցեր են այսօր անցկացրել: Կորոնավարակի կանխարգելմանն ուղղված նորմերը խախտվել են խանութներից մեկում. աշխատակիցները դիմակները կրել են ոչ պատշաճ, իսկ հաճախորդներից շատերն ընդհանրապես եղել են առանց դիմակի: Կազմվել է արձանագրություն, որին կհետևի վարչական պատասխանատվություն: Ստուգայցերը շարունակվում են։ Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ […]

̰
Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան քովիդի դեմ․ Շուշան Դանիելյան

13:24 22.09.2021

Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երգիչ Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան քովիդի դեմ։ «Մեր տաղանդավոր Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան քովիդի դեմ․․․ Գործի են դրվել բոլոր զենքերը․․․ Հուսանք՝ կհաղթահարեն․․․»,- գրել է Շուշան Դանիելյանը։ Ինչպես երեկ տեղեկացրել էինք, երգիչ […]

̰
Հոկտեմբերի 1-ից ի՞նչ պահանջներ են սահմանվելու հանրապետությունում

12:59 22.09.2021

Թեստավորում կամ պատվաստում. հոկտեմբերի 1-ից ի՞նչ պահանջներ են սահմանվելու հանրապետությունում։ Հայաստանում կորոնավիրուսի տարածումը կանխելու, պետություն-գործատու-աշխատակից իրավահարաբերությունները հստակեցնելու և սահմանված նոր կարգի վերաբերյալ պարզաբանումներ տալու նպատակով միասնական ասուլիսով են հանդես եկել ոլորտի պատասխանատու կառույցների ներկայացուցիչները։ Մանրամասները՝ տեսանյութում։

̰
COVID-19. Չինաստանը 100 մլն դեղաչափ պատվաստանյութ կնվիրաբերի զարգացող երկրներին

12:29 22.09.2021

Մինչև այս տարվա վերջ Չինաստանը նախատեսում է այլ երկրներ մատակարարել 2 միլիարդ դեղաչափ հակակորոնավիրուսային պատվաստանյութ: Այս մասին սեպտեմբերի 21 -ին հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը: «Չինաստանը բոլոր ջանքերը կգործադրի մինչև այս տարվա վերջ աշխարհին ընդհանուր առմամբ հասցնելու 2 միլիարդ դեղաչափ պատվաստանյութ»,-ասել է Սի Ցզինպինը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանին: Բացի դրանից, Չինաստանը […]

̰
Ունենք կորոնավիրուսի 273 նոր դեպք, 20 մահ

11:05 22.09.2021

Սեպտեմբերի 22-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 254 709 դեպք, որոնցից 237 263-ն` առողջացած, 5181-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11072 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 664 154 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4138 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 273 նոր դեպք: Ունենք 295 առողջացած, […]

̰
Աշխարհում COVID-19-ով վարակվածների թիվը գերազանցել է 229 միլիոնը

15:31 21.09.2021

Սեպտեմբերի 21-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսային վարակի ախտորոշված ​​դեպքերի թիվը 229,081,792 է, ասվում է Ամերիկյան Ջոնս Հոփկինսի համալսարանի կայքում տեղադրված հաղորդագրության մեջ: 4,700,015 մարդ մահացել է COVID-19- ի հետևանքների պատճառով: Հիվանդության ավելի քան 20 միլիոն դեպք է գրանցվել ԱՄՆ-ում, Հնդկաստանում և Բրազիլիայում: Միացյալ Նահանգները շարունակում է մնալ առաջատարը վարակվածների և մահացածների թվով. Այնտեղ COVID-19-ով վարակվել է […]

̰
Չինաստանը սահմանափակել է TikTok-ից երեխաների օգտվելու օրական ժամանակը մինչև 40 րոպե 

12:46 21.09.2021

TikTok հավելվածի չինական տարբերակի սեփականատերերը (Douyin) սահմանափակել են հավելվածից օգտվելու ժամանակը 14 տարեկանից փոքր երեխաների համար, հաղորդում է CNN-ը: Այժմ այդ տարիքային կատեգորիայի օգտատերերը կկարողանան օգտվել հանրաճանաչ հավելվածից օրական ընդամենը 40 րոպե ցանկացած պահի՝ առավոտյան 6 -ից երեկոյան 22-ը: Մնացած ժամանակ հարթակն անհասանելի կլինի: «Դեռահասի ռեժիմ» սահմանելու վերաբերյալ որոշումը կայացվել է՝ անչափահասներին վնասակար ազդեցություններից պաշտպանելու […]

̰
ԱՄՆ-ն նոյեմբերից կբացի սահմանները լիովին պատվաստված զբոսաշրջիկների առջև

12:35 21.09.2021

ԱՄՆ-ն հայտարարել է համաճարակի սկզբից ի վեր գործող որոշ սահմանափակումների վերացման մասին, այդ թվում ԵՄ-ից և այլ երկրներից մուտքի հետ կապված։ Նոյեմբերից ամբողջությամբ պատվաստված զբոսաշրջիկներին թույլ կտրվի մուտք գործել երկիր առանց պարտադիր կարանտինի։ Այս մասին սեպտեմբերի 20 -ին կայացած ճեպազրույցում ասել է Սպիտակ տան կորոնավիրուսի դեմ պայքարի հարցերի համակարգող Ջեֆ Զինցը: Օտարերկրացիներից, ովքեր չեն ստացել […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 470 նոր դեպք

11:53 21.09.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 470 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 243 մարդ, ևս 46-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 15 096 թեստ: Վրաստանում ընհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման՝ 598 396 դեպք, ապաքինվել է 565 773 […]

̰
BACK_TO_TOP