TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    390.14
  • RUBLE
    3.75
  • 409.14
WEATHER
+13.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Ունենք կորոնավիրուսի 1022 նոր դեպք, 20 մահ

11:03 30.09.2021

Սեպտեմբերի 30-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 261 697 դեպք, որոնցից 241 841-ն` առողջացած, 5319-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13328 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 712 685 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7472 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1022 նոր դեպք: Ունենք 650 առողջացած, […]

̰
Թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառվելու է հոկտեմբերի 14-ից. Արդարադատության նախարարություն

10:54 30.09.2021

Արդարադատության նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Արդարադատության նախարարության աշխատակազմը, համաձայն Առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի N-65-Ն հրամանի, ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը կիրառելու է 14․10․2021 թվականից։ ☑«Հրապարակ» օրաթերթում այսօր հրապարակված «Տարբեր պետական կառույցներում նշանակվել են թեստերի ու պատվաստումների վրա հսկող պատասխանատուներ» վերտառությամբ հոդվածում, սխալմունքի արդյունքում լրագրողին […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

17:35 29.09.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ համատեղ սեպտեմբերի 29-ին Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում շարունակել է հանրային տրանսպորտում Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը։ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները մշտադիտարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային […]

̰
ՌԴ ԱԳՆ-ն Ֆրանսիայի պատվաստանյութային սահմանափակումներն անվանում է ԵԽ փաստաթղթերի դրույթների խախտում

13:41 29.09.2021

Sputnik V-ով պատվաստված ռուսաստանցիների տեղաշարժը սահմանափակելու Փարիզի գործողությունները խոչընդոտում են Մոսկվայի աշխատանքին միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև խախտում են Եվրոպայի խորհրդի փաստաթղթերի դրույթները, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ԱԳՆ -ում: Անցյալ շաբաթ Դաշնության խորհրդի միջոցով ԵԽԽՎ պատվիրակության անդամ Վլադիմիր Կրուգլին ասել է, որ չի կարող ազատ տեղաշարժվել Ստրասբուրգում, քանի որ ռուսական դեղամիջոցը ԵՄ-ում ճանաչված չէ: Պետդումայի փոխխոսնակ […]

̰
Ըստ տվյալների՝ COVID-19-ից մահացածների գերակշռող մասի մոտ եղել են սիրտ-անոթային հիվանդություններ՝ որպես ուղեկցող հիվանդություններ

13:33 29.09.2021

Սրտի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 1999 թվականին՝ Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Ակցիան հավանության է արժանացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից, և սեպտեմբերի 29-ը հաստատվել է` որպես Սրտի համաշխարհային օր: Օրվա նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը սրտանոթային հիվանդությունների, դրանց զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների վերաբերյալ, ինչպես նաև նախաձեռնել […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք, 1 մահ է գրանցվել

12:11 29.09.2021

Սեպտեմբերի 28-ին կատարվել է 80 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 3 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 26 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Դժբախտաբար, գրանցվել է մեկ մահվան դեպք։ Հիվանդը 81-ամյա տղամարդը մահացել է կորոնավիրուսային հիվանդության(COVID-19) հետևանքով, […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 896 նոր դեպք, 22 մահ

11:03 29.09.2021

Սեպտեմբերի 29-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 260 675 դեպք, որոնցից 241 191-ն` առողջացած, 5299-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12977 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 705 213 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 6402 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 896 նոր դեպք: Ունենք 461 առողջացած, […]

̰
Մեկ շաբաթում աշխարհում COVID-19-ով հիվանդացությունը նվազել է 10%-ով․ ԱՀԿ

08:38 29.09.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ մեկ շաբաթում՝ սեպտեմբերի 20-26-ը, աշխարհում 10 տոկոսով նվազել են քովիդով հիվանդացության և այդ վիրուսից մահացության ցուցանիշները։ Տվյալները համեմատվում են սեպտեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածի հետ։ ԱՀԿ-ի ամենաշաբաթյա համաճարակային տեղեկագրում նշվում է, որ դիտարկվող ժամանակահատվածում տվյալներ են ստացվել վարակման ավելի քան 3․3 մլն նոր դեպքի և մահվան ավելի քան 55 հազար […]

̰
Հայաստանում պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել․ ՀՎԿԱԿ

19:03 28.09.2021

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել: Հարկ է ընդգծել, որ «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում և պատճառահետևանքային կապ պատվաստման հետ», քանի որ տվյալ հիվանդության դեմ պատվաստումը չի կարող կանխարգելել բնակչության շրջանում այլ հիվանդությունների պատճառով գրանցվող մահվան դեպքերը: Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ Հայաստանում կիրառվող […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Երևանի էրեբունի վարչական շրջանում

17:46 28.09.2021

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողներն ու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները սեպտեմբերի 28-ին համատեղ մշտադիտարկել են Էրեբունի վարչական շրջանի հանրային տրանսպորտը։ Ուսումնասիրվել է ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։ Տեսչական մարմինը հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 8 դեպք։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ Բացի սրանից՝ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են 2 […]

̰
ՍԱՏՄ-ն ստուգայցեր է անցկացրել մայրաքաղաքի Ավան և Էրեբունի վարչական շրջանների սուպերմարկետներում

16:14 28.09.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը շարունակում է վերահսկողությունը կորոնավարակի կանխարգելմանն ուղղված նորմերի պահպանման նկատմամբ: Սեպտեմբերի 27-ին և 28-ին տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները ստուգայցեր են անցկացրել մայրաքաղաքի Ավան և Էրեբունի վարչական շրջանների սուպերմարկետներում: Խախտումներ չեն արձանագրվել: Ստուգայցերը շարունակական են։ Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու […]

̰
Ինչպե՞ս են աշխատում պատվաստանյութերը

13:39 28.09.2021

Հասկանալու համար, թե պատվաստանյութերն ինչպես են աշխատում, առաջնահերթ պետք է պատկերացնենք, թե ինչպես է աշխատում իմուն համակարգը: Մեր իմուն համակարգի հիմնական գործը իմունիտետի ձևավորումն է և մեզ պաշտպանելն այն ամենից, ինչը թափանցում է մեր օրգանիզմ և չի պատկանում մեր օրգանիզմին: Իմունիտետն օրգանիզﬕ անընկալունակությունն է վարակիչ հիվանդությունների նկատմամբ: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից տեղեկացնում են, […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 772 նոր դեպք

11:01 28.09.2021

Սեպտեմբերի 28-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 259 779 դեպք, որոնցից 240 730-ն` առողջացած, 5277-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12567 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 698 811 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 4988 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 772 նոր դեպք: Ունենք 425 առողջացած, […]

̰
Pfizer-ը քովիդը կանխարգելող հաբեր կարտադրի

09:11 28.09.2021

Ամերիկյան դեղագործական Pfizer ընկերությունը սկսել է քովիդի կանխարգելման PF-07321332 հակավիրուսային հաբերի փորձարկման երկրորդ փուլը։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։ Առաջին կլինիկական փորձարկումները ցույց են տվել, որ այն անվտանգ է։ Հետազոտության նոր փուլին կմասնակցեն մարդիկ, ովքեր ապրում են քովիդ-վարակակրի հետ նույն տանը։ Հաջողության դեպքում այս թերապիան կարող է օգնել կանգնեցնել վիրուսը վաղ փուլում։ Հետազոտությանը […]

̰
Բայդենը կորոնավիրուսի դեմ երրորդ անգամ է պատվաստվել և կատակել իր տարիքի մասին

22:34 27.09.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստումն է ստացել՝ դառնալով առաջին վերապատվաստված ամերիկացիներից մեկը։ Անցյալ շաբաթ երկրի բժշկական իշխանությունները հավանություն են տվել Pfizer պատվաստանյութի երրորդ չափաբաժնին 65 տարեկանից բարձր մարդկանց և ավելի ցածր տարիքի ռիսկի տարբեր խմբերի ներկայացուցիչների համար: «Ես գիտեմ, որ ինձ այդքան չեմ տա, բայց 65-ից բարձր եմ։ Այդ պատճառով այսօր ես […]

̰
COVID-19-ի դեմ պատվաստումները չեն ազդում անձի վերարտադրողական ֆունկցիայի վրա․ ՀՎԿԱԿ

19:53 27.09.2021

Առկա ապացուցողական բժշկության տվյալները և իրականացված լայնածավալ հետազոտությունները փաստում են, որ COVID-19-ի դեմ պատվաստումները չեն ազդում կանանց և տղամարդկանց վերարտադրողական ֆունկցիայի վրա: Չկա որևէ ապացույց և ոչ մի վստահելի գիտական հիմք, որը կարող է COVID-19-ի դեմ պատվաստանյութը կապել կանանց անպտղության հետ: Միևնույն ժամանակ առկա են տվյալներ, որ հենց կորոնավիրուսային հիվանդությունը կարող է ազդել անձի վերարտադրողական […]

̰
Տեղի է ունեցել համավարակի ներկա իրավիճակի հետ կապված առցանց քննարկում

17:55 27.09.2021

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանի գլխավորությամբ տեղի է ունեցել առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի առցանց հանդիպում-քննարկումը: Հանդիպմանը ներկա էին խորհրդատվական խմբի անդամներ, հանրային առողջապահության ոլորտի հրավիրված մասնագետներ, համաճարակաբաններ, առողջապահության նախարարության ներկայացուցիչներ: Օրակարգում 2 հարց էր ներառված. ՀՀ-ում COVID-19 համավարակի ներկա իրավիճակը և հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող աշխատողների […]

̰
Գիտնականները կապ են գտել կոֆեինի ընդունման և վիտամին D-ի դեֆիցիտի միջև

14:20 27.09.2021

Չինացի և բրազիլացի գիտնականների խումբը եկել է եզրահանգման, որ կոֆեինի օգտագործումը կարող է ազդել օրգանիզմի կողմից վիտամին D-ի յուրացման ունակության վրա և հանգեցնել այդ վիտամինի դեֆիցիտի: Այս մասին գրում է Eat this! Not That! պորտալը։ Հետազոտությունը հիմնված է սոցիալական առողջության և սնուցման ազգային հետազոտության ամերիկյան ծրագրի՝  30-47 տարեկան 13 հազար մասնակցի տվյալների վրա: Արդյունքում մասնագետները […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 663 նոր դեպք

13:12 27.09.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 663 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը հրապարակվել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի կայքում: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 383 մարդ, ևս 27-ը՝ մահացել։ Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում կատարվել է 13 277 թեստ, այստեղից 7 302-ը՝ հակագենի արագ թեստ, 5 975-ը՝ «Փի Սի ԱՐ»: Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության […]

̰
Սեպտեմբերի 26-ի դրությամբ` Հայաստանում կատարվել է 408535 քովիդ-պատվաստում

12:19 27.09.2021

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 26-ի դրությամբ` կատարվել է 408535 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 264695, երկրորդ դեղաչափ` 143840։ Հիշեցում. ✅ «Կորոնավակ»-ով (միայն 2-րդ դեղաչափ), «ԱստրաԶենեկա»-ով, «Սպուտնիկ-Վի»-ով և «Սինոֆարմ»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով ✅ Պատվաստումներն […]

̰
ԱՀԿ-ն կվերսկսի կորոնավիրուսի ծագման հետաքննությունը

11:57 27.09.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) կհավաքի նոր պաթոգենների ծագման հարցերով զբաղվող գիտախորհրդատվական թիմ՝ կորոնավիրուսի ծագման վերաբերյալ հետաքննությունը վերսկսելու համար: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը: Մոտ 20 հոգանոց թիմում կընդգրկվեն լաբորատոր անվտանգության և կենսապահովման մասնագետներ, գենետիկների և կենդանիների հիվանդություններն ուսումնասիրող փորձագետներ: Նրանց կհանձնարարվի նոր ապացույցներ գտնել Չինաստանում և այլ երկրներում COVID-19-ի աղբյուրի մասին, նաև […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 462 նոր դեպք

11:05 27.09.2021

Սեպտեմբերի 27-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 259 007 դեպք, որոնցից 240 305-ն` առողջացած, 5264-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12235 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 693 823 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5183 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 462 նոր դեպք: Ունենք 565 առողջացած, […]

̰
COVID-19- ի հակամարմինները պատվաստված մորից փոխանցվում են նորածնին. Daily Mail

16:10 26.09.2021

Հղի կանայք, որոնք պատվաստվել են COVID-19-ի դեմ, հակամարմիններ են փոխանցում իրենց դեռ չծնված, արգանդում գտնվող երեխաներին, հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով Նյու Յորքի համալսարանի գիտնականների հետազոտությունները: Նյու Յորքի համալսարանի գիտնականները արյան նմուշներ են վերցրել 36 նորածիններից, որոնց ծննդաբերել են մայրեր, որոնք ստացել են Pfizer կամ Moderna պատվաստանյութ: Նրանք բոլորն ունեցել են COVID-19-ի հակամարմիններ: Գիտնականների կարծիքով, […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 132 նոր դեպք

15:17 26.09.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 132 նոր դեպք։ Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 2 956, մահացել՝ 30 մարդ:  

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել

12:40 26.09.2021

Սեպտեմբերի 25-ին կատարվել է 34 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 2 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 17 վարակակիր: Բժիշկները 3 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12990 քաղաքացու հետազոտություն, որից […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 925 նոր դեպք

11:01 26.09.2021

Սեպտեմբերի 26-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 258 545 դեպք, որոնցից 239 740-ն` առողջացած, 5251-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 12 352 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 688 640 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5836 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 925 նոր դեպք: Ունենք 627 […]

̰
Պատվաստումների մերժման ֆոնին Ռումինիայի հիվանդանոցները ծանրաբեռնված են COVID-19-ով վարակված պացիենտներով

22:29 25.09.2021

Եվրամիության բնակչության 72,4 %-ն ամբողջությամբ պատվաստված է, սակայն ԵՄ տարածքում ևս պատվաստումների թիվը տատանվում է: Երկրների մեծ մասում պատվաստումների թիվը 90%-ից ավելի է (Մալթա, Պորտուգալիա, Իսլանդիա, Ֆրանսիա), իսկ օրինակ` Ռումինիան Եվրամիությունում պատվաստումների ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներից է` ընդամենը 33.9%-ը: Ցուցանիշների տարբերությունը կապվում է մի շարք երկրներում ապատեղեկատվության, սոցցանցերում հակապատվաստումային արշավների և, ընդհանուր առմամբ, պատվաստանյութերի հանդեպ […]

̰
Ռումինիան ԵՄ տարածքում պատվաստումների ամենացածր ցուցանիշն ունեցող երկիրն է

19:50 25.09.2021

Եվրամիության բնակչության 72,4 %-ն ամբողջությամբ պատվաստված է, սակայն ԵՄ տարածքում ևս պատվաստումների թիվը տատանվում է: Երկրների մեծ մասում պատվաստումների թիվը 90%-ից ավելի է (Մալթա, Պորտուգալիա, Իսլանդիա, Ֆրանսիա), իսկ օրինակ` Ռումինիան Եվրամիությունում պատվաստումների ամենացածր ցուցանիշն ունեցող երկրներից է` ընդամենը 33.9%-ը: Ցուցանիշների տարբերությունը կապվում է մի շարք երկրներում ապատեղեկատվության, սոցցանցերում հակապատվաստումային արշավների և, ընդհանուր առմամբ, պատվաստանյութերի հանդեպ […]

̰
Թբիլիսիի Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայում կորոնավիրուսով վարակված 60 երեխա է բուժվում

18:58 25.09.2021

Ցիցիշվիլիի անվան մանկական կլինիկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում կորոնավիրուսով վարակված հիվանդների դիմելիությունը նվազել է: Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է կլինիկայի տնօրեն Մայա Չխաիձեն, այս փուլում կլինիկայում բուժվում է մինչև 95 կորոնավարակակիր, և նրանցից միայն երկուսն են լիովին պատվաստված: «Վերջին երկու շաբաթվա ընթացքում կլինիկայում դիմելիության եւ հիվանդների թիվը նվազել է: Կլինիկայում կա մոտ 95 հիվանդ, […]

̰
ՍԱՏՄ-ն ստուգայց է իրականացրել Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներում

16:00 25.09.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները շարունակում եմ խստացված ստուգայցերը մայրաքաղաքի իրացման ցանցում: Կորոնավարակի կանխարգելման պայմանների նկատմամբ վերահսկողություն է իրականացվել Երևանի Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներում: Խախտումներ չեն արձանագրվել: Ստուգայցերը շարունակական են։ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ […]

̰
BACK_TO_TOP