18:30 13.10.2021
Այսօր Գյումրի քաղաքում կորոնավարակի կանխարգելման միջոցառումների վերահսկողություն են անցկացրել ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները: Խախտումներ չեն հայտնաբերվել, արձանագրություններ չեն կազմվել:
17:48 13.10.2021
ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի հոկտեմբեր 8-ի թիվ 78-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի «Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող ՍԿ N 3.1.2-001-20 սանիտարական կանոնները հաստատելու մասին» թիվ 17-Ն հրամանում, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Հրամանով սահմանվել է՝ աշխատող է հանդիսանում աշխատանքային պայմանագրով, անհատական իրավական […]
15:30 13.10.2021
Հանրապետությունում հոկտեմբերի 14-ից ուժի մեջ է մտնում ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի, աշխատողը պետք է գործատուին ներկայացնի կորոնավիրուսի դեմ պատվաստումը հավաստող սերտիֆիկատ, իսկ եթե պատվաստված չէ, ապա 14 օրը մեկ թեստավորման բացասական արդյունքով փաստաթուղթ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության […]
14:33 13.10.2021
Չինական արտադրության պատվաստանյութի նոր խմբաքանակը մոտ օրերս կլինի Հայաստանում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Թե կոնկրետ ի՞նչ ժամկետներում, չինական ո՞ր պատվաստանյութը, ի՞նչ քանակի դեղաչափով Հայաստանը կստանա, Ռոմելլա Աբովյանը չի շտապում մանրամասնել: Նա տեղեկացրեց, որ […]
12:11 13.10.2021
Covid 19-ից բուժված անձը մինչև 90 օր ազատված է ՊՇՌ թեստի պատասխանը կամ պատվաստման սերտիֆիկատը գործատուին ներկայացնելու պարտադիր պահանջից: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Նրա խոսքով՝ հիվանդանոցներն աշխատում են շատ ծանրաբեռնված, մահճակալային ֆոնդը […]
11:26 13.10.2021
Հոկտեմբերի 12-ին կատարվել է 141 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 36 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 26-ը Ստեփանակերտ քաղաքի, 4-ը՝ Մարտակերտի, 3-ը՝ Մարտունու և 3-ը՝ Ասկերանի շրջանների բնակիչներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 49 վարակակիր: Բժիշկները 8 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 15-ինը՝ միջին ծանրության, իսկ թեթև ձևերը բուժում […]
11:03 13.10.2021
Հոկտեմբերի 13-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 275 077 դեպք, որոնցից 250 576-ն` առողջացած, 5646-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 17 624 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 827 100 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 8497 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1217 նոր դեպք: Ունենք 521 […]
18:43 12.10.2021
Կորոնավիրուսով վարակվածների մի մասն ապաքինվելուց հետո հիվանդության երկարաժամկետ ախտանշաններ է ունենում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախօրեին հրապարակել է տեղեկագիր, որով նկարագրել և սահմանել է COVID-19-ից հետո շատերի մոտ արտահայտվող ախտանիշները: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ըստ այդմ` հիվանդների մեծ մասը, որոնք վարակվում են կորոնավիրուսային հիվանդությամբ, լիովին ապաքինվում են, սակայն կան պացիենտներ, որոնց մոտ հիվանդությունը […]
17:38 12.10.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հոկտեմբերի 12-ին շարունակել է Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողության իրականացումը Երևանի Նոր Նորք վարչական շրջանով երթևեկող հանրային տրանսպորտում։ ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները ՀՀ ոստիկանության պարեկային ծառայողների և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների հետ առավոտյան և կեսօրից հետո Նոր Նորքում, մասնավորապես Գայի պողոտային հարակից կանգառի […]
17:05 12.10.2021
Covid-19-ի տարածման կանխարգելմանն ուղղված ՍԱՏՄ տեսուչների այսօրվա ստուգայցերը շարունակվել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանի իրացման ցանցում։ Եղել են կրկնայցեր: Խախտումներ չեն արձանագրվել: Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները […]
16:17 12.10.2021
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակի դեմ պայքարում իրականացվող կանխարգելիչ աշխատանքների շրջանակներում Արցախի առողջապահության նախարարության կողմից կատարվել են մի շարք միջոցառումներ: ԱՀ առողջապահության նախարարության ներկայացուցիչները այցելել են մայրաքաղաք Ստեփանակերտում գտնվող հանրակրթական և ուսումնական հաստատություններ, պետական հիմնարկներ և տրամադրել դիմակներ ու ախտահանիչ միջոցներ (ալկոգել, ալկոսփրեյ): Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և […]
14:51 12.10.2021
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է, թե ինչպես կարող էին պատվաստումները փրկել 43 քաղաքացիներին մահից. «Շատ պարզ. Երկու դեղաչափ պատվաստանյութ ստացած մարդու օրգանիզմում ձևավորվում են հակամարմիններ, և մեր օրգանիզմը մինչև իրական հիվանդությանը հանդիպելը արդեն իսկ ունի դրա դեմ պայքարելու ունակությունը։ Ի դեպ, ՀՀ բնակչության 95 տոկոսը իր կյանքում ստացել է ինչ-որ պատվաստում, և դա […]
14:35 12.10.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կարող է հաստատել Sputnik V կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը մինչև տարեվերջ, եթե անհրաժեշտ իրավական փաստաթղթերի ստորագրումն ավարտվի մոտ օրերս, «РИА Новости»-ն տված հարցազրույցում ասել է ԱՀԿ-ի ավագ գիտաշխատող Սումիյա Սվամինաթանը: Ավելի վաղ ԱՀԿ-ի գլխավոր տնօրենի օգնական Մարիանջելա Սիմաոն ասել էր, որ Sputnik V պատվաստանյութի գնահատման գործընթացը կասեցվել է մի շարք իրավական ընթացակարգերի բացակայության […]
13:45 12.10.2021
Ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պաշտոնեական լիազորությունների չարաշահման վերաբերյալ տեղեկություններ ստացան, որոնք իրացրեցին Գեղարքունիքի մարզային վարչության գործընկերների հետ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ ձեռք բերված տվյալների համաձայն` Երանոս գյուղի բուժամբուլատորիայի բուժքույրներից մեկը գյուղի բնակիչներից մի քանիսին տվել է COVID-19 համավարակի դեմ պատվաստվելու կեղծ հավաստագրեր, այն պարագայում, երբ այդ անձինք չեն […]
11:51 12.10.2021
Եղանակային փոփոխություններով պայմանավորված` COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում կատարվել են փոփոխություններ: Պատվաստումներն իրականացվում են Երևանում` ✅Հյուսիսային պողոտա` 12:00-16:30 ✅ԵՊՀ` 11:30-15:30 ✅«Ռոսիա մոլ»` 16:00-20:00 ✅«Մալիբուի» հարակից տարածք` 13:00-17:00 ✅Վերնիսաժ` «Վարդանանց» ԲԿ-ի տարածք` 13:00-18:00 ✅Կասկադ համալիր` 14:00-18:00 Մարզերում` ✅ Լոռու մարզ Վանաձոր` 10:00 -17:00 ✅ Շիրակի մարզ, Գյումրի` 10:00-15:30
11:16 12.10.2021
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում: ❌Պատվաստումների միակ բացարձակ հակացուցումը տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից առաջացած անաֆիլաքսիան է: Անաֆիլաքսիան պատվաստանյութի կամ պատվաստանյութի որևէ բաղադրիչի նկատմամբ լուրջ ալերգաբանական ռեակցիան է` տարածուն եղնջացան, սուլող շնչառություն, բերանի խոռոչի, կոկորդի այտուց, դժվարացած շնչառություն, հիպոթենզիա և շոկ: Պատվաստման ժամանակավոր հակացուցումներ են՝ սուր […]
11:03 12.10.2021
Հոկտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 273 860 դեպք, որոնցից 250 055-ն` առողջացած, 5618-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 959 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 818 603 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 7472 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 903 նոր դեպք: Ունենք 897 […]
20:00 11.10.2021
Մարդկությունը շուտով կանցնի համաճարակի հաղթահարման մարաթոնի գրեթե 60%-ը, սակայն կորոնավիրուսի նոր շտամների և այլ անսպասելի խոչընդոտների ի հայտ գալը կարող է էապես հետաձգել համաճարակի ավարտը: Այս մասին շվեյցարական Blick հրատարակությանը տված հարցազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջատար գիտաշխատող Սումիա Սվամինաթանը: ԱՀԿ ներկայացուցչի խոսքերով ՝ «վաղաժամ» է ասել, որ համաճարակը շուտով կավարտվի: «Դրա համար շատ […]
19:35 11.10.2021
Հոկտեմբերի սկզբից օրական պատվաստումների ցուցանիշը նվազել է, այն չի հասնում 10.000-ի, մինչդեռ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը և Առողջապահության նախարարությունն անհրաժեշտ են համարել օրական մինչև 30,000 պատվաստում: Հաղորդում է Aliq Media-ն։ Վրաստանում պատվաստման գործընթացը սկսվել է մարտի 15-ին: Մինչ օրս կատարվել է 1,874,845 պատվաստում: Առնվազն մեկ դեղաչափով պատվաստվել է 1.000.785 մարդ, կամ չափահաս բնակչության 35.2%-ը: Լիովին […]
16:07 11.10.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կորոնովարակի տարածումը կանխարգելուն միտված ուժեղացված վերահսկողություն է իրականացնում հանրապետության ամբողջ տարածքի իրացման ցանցում: ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչներն այսօր ոստիկանության հետ համատեղ ստուգայցեր են անցկացրել Գյումրի քաղաքի և հարակից շրջանների խոշոր խանութներում։ Գրանցվել են խախտումներ, կազմվել է 2 արձանագրություն: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ […]
11:02 11.10.2021
Հոկտեմբերի 11-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 272 957 դեպք, որոնցից 249 158-ն` առողջացած, 5575-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 16 997 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 811 131 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 5814 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 601 նոր դեպք: Ունենք 891 […]
00:10 11.10.2021
Պակիստանցի միջուկային ֆիզիկոս, Պակիստանի միջուկային ծրագրի ղեկավար Աբդուլ Քադիր Խանը մահացել է կորոնավիրուսից։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է երկրի վարչապետ Իմրան Խանը։ Աբդուլ Քադիր Խանը մահացել է կյանքի 86-րդ տարում հիվանդանոցում, որտեղ հոսպիտալացվել էր առողջական վիճակի վատթարացման պատճառով: Պակիստանի գաղտնի միջուկային ծրագիրը մեկնարկել է 1972 թվականին։ Այն ժամանակ վարչապետ Զուլֆիկար Ալի Բհուտոն երկրի […]
13:45 10.10.2021
Միացյալ Նահանգներում, 2020 թվականի ապրիլից մինչև այս տարվա հունիսի 30 -ը, կորոնավիրուսի համաճարակի պատճառով, մինչև 18 տարեկան 140 000 -ից ավելի ամերիկացի երեխաներ կորցրել են իրենց ծնողներին, տատիկին և պապիկին, ովքեր ապահովում էին իրենց հիմնական կարիքները և ամենօրյա խնամքը: Այս մասին գրում է The Guardian– ը: Նշվում է, որ մահերի մեծ մասը գրանցվել է երկրի […]
12:22 10.10.2021
Միացյալ Նահանգներում նկատվել է երեխաների մոտ բազմահամակարգ բորբոքային համախտանիշի դեպքերի թվի աճ, որն առաջանում է «Դելտա» շտամով հիվանդանալուց հետո: Հիվանդության մանրամասները հաղորդել են ԱՄՆ-ի փորձագետները։ Այս մասին հայտնում է ABC News-ը: Բազմահամակարգ բորբոքային սինդրոմը հազվագյուտ վիճակ է, որի դեպքում մարմնի տարբեր մասեր, բացի դրանից, բորբոքվում են աչքերը և ստամոքս-աղիքային տրակտի օրգանները: MIS-C-ն առավել հաճախ հայտնվում […]
12:05 10.10.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 490 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 25 հիվանդ: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 634 053 դեպք, որից 600 524 հիվանդ ապաքինվել է, 9 246-ը ՝ մահացել:
16:44 09.10.2021
ՍԱՏՄ տեսուչները շաբաթօրյա ստուգայցերը շարունակել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում` ուղղված Covid19-ի տարածման կանխարգելմանը։ Սուպերմարկետներից միայն մեկում կազմվել է արձանագրություն` հաճախորդների դիմակ չդնելու հիմքով: Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական […]
14:25 09.10.2021
«Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութը բաշխված է Հայաստանի պոլիկլինիկաներում ու շարժական պատվաստումային կետերում: «Արմենպրես»-ին ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացրել են, որ քաղաքացիները կարող են դիմել՝ նախապես գրանցվելով: Հարցին, թե արդյոք «Սպայկվաքս»-ի երկրորդ դեղաչափը ստանալու հետ կապված խնդիրներ չեն լինի, ՀՀ առողջապահության նախարարությունից փոխանցել են, որ որևէ խնդիր չի լինի: Առաջին դեղաչափ ստացողները հանգիստ կկարողանան անհրաժեշտ ժամկետում ստանալ […]