08:35 25.10.2021
Մարդկությունն ունի կորոնավիրուսային պանդեմիան հաղթահարելու բոլոր հնարավորությունները, վստահ է Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը։ «Պանդեմիան կավարտվի այն ժամանակ, երբ աշխարհը որոշի ավարտել այն։ Դա մեր ձեռքերում է»,-նրա խոսքերն է մեջբերում AFP-ն։ Նրա խոսքով՝ մարդկությունն ունի վիրուսի նկատմամբ հաղթանակի համար բոլոր միջոցները, սակայն աշխարհը լավ չի օգտագործել այդ գործիքները։ Պաշտոնյան հիշեցրել է ԱՀԿ նպատակի մասին՝ […]
23:09 24.10.2021
Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ «Ուզում եմ ասել, որ, ցավոք, ես կորոնավիրուսի դրական թեստ ունեմ, այնպես որ, ես ինքնամեկուսանում եմ և հետևում կառավարության բոլոր հրահանգներին»,- Instagram-ում հայտնել է կատարողը: Նա հավելել է, որ կփորձի ծրագրված հարցազրույցներ ու համերգներ տալ հենց տնից։ Էդ Շիրանը Մեծ Բրիտանիայից կատարող է, որը հայտնի է […]
22:00 24.10.2021
Ավարտվել է «Եկեք պատվաստվենք» միջոցառումը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, 810 պատվաստում է իրականացվել Օպերայի բակում: «Մեր պատվաստման միջոցառումը իսկապես հաջողվեց»,-գրել է նախարարը։
18:52 24.10.2021
Առողջապահության նախարարության նախաձեռնած «Եկեք պատվաստվենք» միջոցառման շրջանակում Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում (Ազատության հրապարակ) տեղակայվել են COVID-19-ի դեմ շարժական պատվաստումային կետեր՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին տեղում պատվաստվելու հնարավորություն ընձեռելու համար: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է պատվաստումների օրվան նվիրված միջոցառմանը, զրուցել բուժաշխատողների և պատվաստման գործընթացով հետաքրքրվող քաղաքացիների հետ: Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված […]
15:59 24.10.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 436 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 4 483 պացիենտ, մահացել՝ 43 հիվանդ։ Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 32 031 թեստ, այստեղից 19 628-ը՝ հակագենի արագ թեստով և 12 398-ը՝ «ՊՇՌ»: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր […]
13:27 24.10.2021
Մոսկվայի մարզում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 3 030-ով։ Մեկ օր առաջ գրանցվել էր 2 783 դեպք: Այս մասին կիրակի լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։ Մերձմոսկվայում, ՏԱՍՍ-ի հաշվարկներով, համաճարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ մեկ օրում վարակի ավելի քան 3000 դեպք է հայտնաբերվել: Մոսկվայի մարզում ապաքինվածների […]
13:10 24.10.2021
Հոկտեմբերի 24-ին՝ 11:00-ից Օպերայի բակում մեկնարկել է Քովիդ-19 համավարակի դեմ պատվաստման գործընթացը: Այս մասին իրազեկում է Հայկական կարմիր խաչի ընկերությունը: «Եկեք պատվաստվենք: 11:00-ից Օպերայի բակում մեկնարկել է Քովիդ-19 համավարակի դեմ պատվաստման գործընթացը: Պատվաստումն իրականացվում է այս պահին Հայաստանում առկա բոլոր պատվաստանյութերով՝ Աստրազենեկա, Սինոֆարմ, Սպուտնիկ V, Մոդեռնա»: Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ […]
12:34 24.10.2021
Երեկ գրանցվել է 2354 նոր դեպք։ Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է, գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Բոլորս պետք է համախմբվենք և երկու բան անենք․ Դիմակ դնենք ամեն ուր և հաճախ ախտահանենք ձեռքերը։ Հենց այսօր պատվաստվենք»,- գրել է Ավանեսյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիրյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի […]
11:16 24.10.2021
Հոկտեմբերի 23-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 105 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման […]
11:01 24.10.2021
Հոկտեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 295 368 դեպք, որոնցից 260 731-ն` առողջացած, 6013-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 366 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 992 595 թեստավորում: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այսպիսով` երեկ կատարվել է 16 915 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային […]
23:55 23.10.2021
Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանի հետ այցելել ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի քովիդ կլինիկայի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, ինչպես նաև Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Հղիները COVID-19-ի ռիսկի խմբում են, և պատվաստման դեպքում հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ընթացքից և մահվան ելքերից հնարավոր կլինի խուսափել»,- գրել […]
22:03 23.10.2021
Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը մարզային այցելությունների շրջանակներում այսօր եղել է Հրազդանի և Վանաձորի բժշկական կենտրոններում՝ ծանոթանալու կորոնավիրուսային հիվանդության բուժօգնության կազմակերպմանը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Երկու ԲԿ-ների տնօրենների հետ խոսել եմ ծանրաբեռնվածության, առաջացած խնդիրների և դրանց լուծումների մասին։ Այս ԲԿ-ների օրինակով կարող ենք փաստել, որ հանրապետության բժշկական կենտրոնները, որոնք սպասարկում են […]
16:58 23.10.2021
Կորոնավիրուսը չի կարող վարակել մարդուն, քանի դեռ նա հիվանդ է գրիպով, այս մասին ասել է Ռուսաստանի Սեմաշկոյի անվան հիվանդանոցի ղեկավար, սրտաբան Զաուր Շուգուշևը «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում: Նրա խոսքերով՝ եթե ռինովիրուսը առաջինը հարվածեց թոքերին, ապա կորոնավիրուսն այլևս չի կարող անցնել նրանց հյուսվածքով, թեև հազվադեպ վարակվելու հնարավորությունը նա չի բացառել: «Եթե, այնուամենայնիվ, երկու վիրուս միաժամանակ մուտք գործեն […]
16:27 23.10.2021
Հոկտեմբերի 22-ի դրությամբ ՀՀ առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող կազմակերպությունների, բուժհաստատությունների և քովիդ կլինիկաների թվով 16034 աշխատողների 88%-ը պատվաստվել է, այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
16:20 23.10.2021
Covid19-ի կանխարգելմանն ուղղված խստացված վերահսկությունը ուրբաթ երեկոյան ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչները շարունակել են Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի խոշոր խանութներում: 33 տնտեսավարողի մոտ անցկացված ստուգայցերի ընթացքում կազմվել է 14 արձանագրություն՝ աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։ ՍԱՏՄ երեկոյան ստուգայցեր կանցկացնի նաև այսօր: Հիշեցում․ Խախտումների արձանագրման […]
16:10 23.10.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ պարեկային ծառայողների հետ հոկտեմբերի 23-ին վերահսկողական հերթական համատեղ միջոցառումն են կատարել Երևանի Կենտրոն և Շենգավիթ վարչական շրջանների հանրային տրանսպորտում։ Տեսչական մարմնի տրանսպորտային մասնագետները մշտադիտարկել են կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 114 տրանսպորտային միջոց։ Մշտադիտարկման արդյունքում հայտնաբերված 10 խախտումների վերաբերյալ կազմվել են վարչական […]
14:36 23.10.2021
Պատվաստումների անտեսման և կորոնավիրուսի բուժման համար դեղերի բացակայության ֆոնին երկրում նոր ալիքները կշարունակվեն, ասել է Թբիլիսիի ինֆեկցիոն կլինիկայի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն։ Վրաստանն արդեն մտել է կորոնավիրուսային համավարակի նոր՝ հինգերորդ փուլ, ասում են փորձագետները. դա վկայում է վերջին օրերին վարակվածների թվի կտրուկ աճը: «Այժմ Վրաստանում շատ վատ, աղետալի իրավիճակ է: Միայն 20%-ից մի փոքր ավելին է […]
13:35 23.10.2021
Ռուսաստանում կորոնավիրուսից մեկ օրում 1075 մարդ է մահացել, ինչը նոր առավելագույն ցուցանիշ է, հայտնում է կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Այս ցուցանիշը հինգերորդ օրն անընդմեջ գերազանցել է 1000-ը: Համաճարակի ընթացքում մահացածների ընդհանուր թիվը 229,528 է: Ընդհանուր առմամբ, թեստավորման ընթացքում հայտնաբերվել է 37 678 կորոնավիրուսային վարակ: Սա նույնպես նոր ռեկորդ է։ Դեպքերի մեծ մասը հայտնաբերվել […]
11:04 23.10.2021
Հոկտեմբերի 23-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 293 014 դեպք, որոնցից 259 705-ն` առողջացած, 5975-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 26 078 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 975 680 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 16 888 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1962 նոր դեպք: Ունենք […]
08:38 23.10.2021
Ղազախստանում գիտնականները ստեղծել են հակակորոնավիրուսային պատվաստանյութ՝ նախատեսված կատուների համար։ Naruvax-C19-ը մշակվել է Ղազախստանի Ազգային ագրարային հետազոտական համալսարանի Պատվաստումների միջազգային կենտրոնի կողմից: Պատվաստանյութը ներկայացվել է Նուր-Սուլթանում անցկացված Kazagro/Kazfarm-2021 միջազգային ցուցահանդեսում։ Շնորհանդեսի ընթացքում նշվել է, որ որոշ ընտանի կենդանիներ, մասնավորապես՝ կատուները, նույնպես ենթարկված են վարակման ռիսկին և կարող են նպաստել վիրուսի մուտացմանը։ «Դեղը փորձարկվել է կատուների վրա […]
23:30 22.10.2021
Առողջապահության նախկին նախարարներ Արա Բաբլոյանը, Արարատ Մկրտչյանը, Արմեն Մուրադյանը, Արսեն Թորոսյանը միասնական են COVID-19 համավարակի հաղթահարման մոտեցումներում: Այս մասին հայտարարել է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ նշելով, որ համավարակի հաղթահարման միակ տարբերակը պատվաստումն է։
22:37 22.10.2021
Վայոց ձորի մարզպետարանից տեղեկացնում են, որ պատվաստվող քաղաքացիների թիվն ավելանում է։ 2021թ․հոկտեմբերի 19-ի դրությամբ մարզի բժշկական հաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում պատվաստվել են 10895 քաղաքացիներ։ 1⃣-ին դեղաչափ – 7349 հոգի, 2⃣-րդ դեղաչափ – 3546 հոգի։ Պատվաստումների գործընթացը մարզում կրում է շարունակական բնույթ: Պատվաստվելով՝ պաշտպանում եք ձեզ և ձեր շրջապատը
21:44 22.10.2021
Կոտայքի մարզպետարանից տեղեկացնում են, որ Կոտայքի մարզում COVID-19 համավարակի դեմ պատվաստումների գործընթացը շարունակվում է: Հոկտեմբերի 21-ին Կոտայքի մարզի բժշկական հաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում պատվաստվել են 2227 քաղաքացիներ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով՝ 782 անձ «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով՝ 406 անձ «Սինոֆարմ» պատվաստանյութով՝ 1035 անձ «Մոդեռնա» ընկերության պատվաստանյութով՝ 4 անձ:
21:33 22.10.2021
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածի մայրը հղիության 20-րդ շաբաթում մահացել է COVID-19-ի հետևանքով։ «Մասնագետներն արեցին առավելագույնը նրա կյանքը փրկելու համար, բայց, ցավոք, փրկել չհաջողվեց»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
19:57 22.10.2021
Գյումրիի Covid բուժման երկու կենտրոններում ազատ մահճակալներ չկան, նույնիսկ բուժօգնության դիմած միջին ծանրության հիվանդներին չեն հոսպիտալացնում: «Գյումրի» բժշկական կենտրոնում և ինֆեկցիոն հիվանդանոցում բուժում են ստանում նաև Հանրապետության տարբեր բնակավայրերից ու մայրաքաղաքից ուղեգրված հիվանդները: Նոր շտամով Covid-ի բուժման ընթացքը բարդ է ու անկանխատեսելի, ինչի պատճառով համավարակի 4-րդ ալիքի դեմ պայքարը դարձել է դժվար, իսկ մահացության ցուցանիշը, նախորդ […]
19:28 22.10.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մասնագետները շարունակում են ուժեղացված ստուգայցերը հանրապետության ամբողջ տարածքում։ Նախորդ շաբաթվա ընթացքում իրականացվել է ընդհանուր 3002 ստուգայց, որի արդյունքում արձանագրվել է 223 խախտում, նշանակվել է 7 տուգանք։ Ընդ որում՝ այս շաբաթ ԱԱՏՄ Երևանի, արևմտյան և արևելյան տարածքային կենտրոնների տեսուչները համատեղ ուժերով վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքում։ Արդյունքում Երևանում իրականացվել է 2830 […]
19:14 22.10.2021
Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլարյանը հեռավար խորհրդակցություն է անցկացրել համավարակի տարածման կանխարգելման աշխատանքների վերաբերյալ. «Գտնվելով արտասահմանյան գործուղման մեջ, այսօր անցկացրել եմ հեռավար խորհրդակցություն` նվիրված Covid-19 համավարակի տարածման կանխարգելման ու բուժսպասարկման աշխատանքներին: ԱՀ առողջապահության նախարարության մասնագետները ներկայացրել են կորոնավիրուսային հիվանդության առկա միտումները, հիվանդների առողջական վիճակն ու պատվաստումների վիճակագրությունը: Տեղի է ունեցել մտքերի փոխանակություն հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության […]
16:57 22.10.2021
Ռուսաստանի Դաշնությունում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 1064 մարդ (երեկ 1036 էր): Չորրորդ օրն անընդմեջ ցուցանիշը գերազանցել է 1000 մարդ: «Անցած օրվա ընթացքում Ռուսաստանում հաստատվել է նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) 37,141 դեպք՝ 85 մարզերում, այդ թվում ՝ 3397 -ը (9,1 տոկոսը) ակտիվորեն հայտնաբերվել են առանց կլինիկական դրսևորումների»,- ասվում է հաղորդագրության մեջ: Նախորդ ռեկորդը գրանցվել էր […]