TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Մեր ընտանիքի անդամներից ոչ մեկը չվարակվեց. Նիկոլ Փաշինյան

12:06 28.10.2021

Կորոնավիրուսի հետ կապված իրավիճակը Հայաստանում ծայրահեղ լարված է․ Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց  վարչապետ Նիկոլ Փաշինյանը:  Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասաց, որ «այս պահին Հայաստանում մոբիլիզացված է 27 բժշկական կենտրոն, որոնք սպասարկում են կորոնավիրուսով վարակված հիվանդներին»: «3050 մահճակալ այս պահին զբաղված է, ունենք ծանր վիճակում գտնվող 1088 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 307-ը, թոքային օդափոխության […]

̰
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 4009 նոր դեպք

12:03 28.10.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 009 նոր դեպք: Այս մասին տեղեկատվությունը տարածում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Վերջին 24 ժամվա ընթացքում երկրում ապաքինվել է 5 177 մարդ, ևս 45-ը՝ մահացել։ Երկրում կորոնավիրուսի բացահայտման դրականության ցուցանիշներն են. Օրեկանը՝ 8.69 տոկոս, վերջին 14 օրվանը՝ 8.97 տոկոս, իսկ վերջին 7 օրվանը՝ 8,89 տոկոս: Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է […]

̰
Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 2307 նոր դեպք, 38 մահ

11:02 28.10.2021

COVID-19-ը Հայաստանում. հոկտեմբերի 28-ի` ժամը 11:00-ի դրությամբ, • 2307 նոր դեպք • 15 818 թեստավորում • 962 առողջացած • 38 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 302 450 դեպք, որոնցից 264 678-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30 303 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6189 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան […]

̰
Մոսկվան այսօրվանից անցել է նոր լոքդաունի

10:30 28.10.2021

Բաց կլինեն միայն սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ վաճառող խանութները, դեղատները։

̰
Ավստրիայում գրանցվել է COVID-19-ի բռնկում

08:31 28.10.2021

Ավստրիայում հայտնել են կորոնավիրուսով վարակվածների թվի աճի մասին։ Երեկ երկրում գրանցվել են ավելի շատ նոր դեպքեր (4261), քան 2021 թվականի ցանկացած այլ 24-ժամյա հատվածում։ Այս մասին հայտնում է The Local-ը։ Վերջին անգամ վարակման օրական դեպքերի թիվը գերազանցել է 4000-ը 2020 թվականի նոյեմբերին, երբ գրանցվել էր 4047 դեպք։ Ավստրիայում ավելացել է նաև հոսպիտալացումների թիվը՝ հասնելով 1257-ի, […]

̰ ̰
«Խնդրում եմ, պատվաստվեք, այս պահին այլընտրանք պարզապես չկա». Արմեն Մուրադյան

14:35 27.10.2021

Այլևս հնարավոր չէ ձերբազատվել այնպիսի գլոբալ արհավիրքից, ինչպիսին է համավարակը, ասում է ԵՊԲՀ ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը։ «Խնդրում եմ, պատվաստվեք, այս պահին այլընտրանք պարզապես չկա»,- հավելել է Արմեն Մուրադյանը։

̰ ̰
Ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված անձինք պետք է զգոն լինեն․ ԱՆ

14:14 27.10.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդում է, որ ներկայումս պատվաստումների գործընթացում ընդգրկվածության ցուցանիշը ցածր է, և «Դելտա» շտամի շրջանառությամբ պայմանավորված` բարձր է հիվանդության տարածման ռիսկը՝ ինչպես պատվաստված, այնպես էլ չպատվաստված անձինք պետք է զգոն լինեն և կիրառեն լրացուցիչ կանխարգելիչ միջոցներ՝ կրեն դիմակներ, պահպանեն սոցիալական հեռավորություն, հաճախակի ախտահանեն մակերեսները և պահպանեն ձեռքերի հիգիենան։

̰
Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված

13:49 27.10.2021

Կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված իրավիճակը շարունակում է մնալ խիստ լարված։ ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է պահպանել հակահամաճարակային կանոնները:

̰
Ունենք կորոնավիրուսի 2074 նոր դեպք, 39 մահ

11:20 27.10.2021

COVID-19. հոկտեմբերի 27-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✅ 2074 նոր դեպք ✅ 13 696 թեստավորում ✅ 714 առողջացած ✅ 39 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 300143 դեպք, որոնցից 263716-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 29007 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6151 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1269 […]

̰
Հոկտեմբերի 31-ը՝ պատվաստումների օր Գյումրիում

11:04 27.10.2021

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 31-ին, ժամը 11:00-ին, Հոկտեմբեր կինոթատրոնի շենքում (Աբովյան փող., 143) տեղի կունենա «Պատվաստումների օր Գյումրիում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Գյումրի ԲԿ-ի հետ համագործակցությամբ: Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել հանրային բարձր գիտակցություն՝ պատվաստման կարևորության […]

̰
«Спутник V»-ն արդյունավետություն է դրսևորել Դելտա շտամի բոլոր տեսակների նկատմամբ․ Գինցբուրգ

08:54 27.10.2021

«Спутник V» հակակորոնավիրուսային պատվաստանյութով պատվաստվելը կպաշտպանի քովիդի բոլոր տարբերակներից, այդ թվում Դելտա շտամի նոր՝ AY.4.2 տեսակից։ Այս մասին հայտարարել է Գամալեայի անվան համաճարակաբանության և միկրոբիոլոգիայի ազգային հետազոտական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում։ Երկուշաբթի հայտնի էր դարձել, որ AY.4.2 տեսակով վարակման 3 դեպք է ի հայտ բերվել Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում։ Գինցբուրգը նաև […]

̰
Կորոնավիրուսի պատճառով խստացվել է ՀՀ քաղաքացիների մուտքն Իտալիա

21:37 26.10.2021

Իտալիայի իշխանությունները կորոնավիրուսի համավարակով պայմանավորված Հայաստանի քաղաքացիներին զբոսաշրջային նպատակով թույլ չեն տա մուտք գործել երկիր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Schengen Visa Infօ-ն: Մասնավորապես, հայտնի է դարձել, որ Իտալիան մի շարք երկրներ, այդ թվում և Հայաստանը, հեռացրել է D ցուցակի երկրների շարքից, որոնց քաղաքացիներին թույլատրվում է որոշակի պայմաններից ելնելով այցելել Իտալիա: Իտալիայի առողջապահության նախարարության […]

̰
Վրաստանի առողջապահության նախարարը դեմ է արտահայտվել  պարտադիր պատվաստմանը

18:42 26.10.2021

Վրաստանի առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ համաձայն չէ պարտադրել պատվաստումը, քանի որ այս մոտեցումը շատ ավելի բացասական արդյունք կունենա։ Հաղորդում է Aliq Media-ն։ «Համոզված եմ, որ պարտադիր պատվաստմանը հաջորդելու են շատ ավելի բացասական գործընթացներ, որոնք, ընդհակառակը, կխոչընդոտեն պատվաստման գործընթացին։ Հետևաբար, ես համաձայն չեմ պարտադրել ժողովրդին պատվաստվել»,- ասել է Տիկարաձեն։ Առողջապահության նախարարը քաղաքացիներին ևս […]

̰
Փոփոխություն օտարերկրացիների պատվաստման գործընթացում. ԱՆ

17:15 26.10.2021

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ Հայաստանում գտնվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք այսուհետև՝ անկախ Հայաստանում գտնվելու ժամկետից, կարող են պատվաստվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ: «Վերջիններիս շրջանում պատվաստումները կիրականացվեն շարժական պատվաստումային կետերում՝ Հայաստանում կիրառվող «ԱստրաԶենեկա» և «Գամ-Կովիդ-Վակ» (Սպուտնիկ-Վի) պատվաստանյութերով»:

̰
Բրազիլիայի նախագահի Youtube-յան ալիքն արգելափակվել է պատվաստումների մասին կեղծիքների պատճառով

13:49 26.10.2021

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի Youtube-ի պաշտոնական ալիքը մասամբ արգելափակվել է։ Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, հայտնել է CNN Brasil-ը: Համայնքային կանոնների կրկնակի խախտման պատճառով հարթակը նրան մեկ շաբաթով զրկել է նոր հրապարակումներ անելու հնարավորությունից։ «Մենք հեռացրել ենք տեսանյութը Ժաիր Բոլսոնարոյի ալիքից՝ COVID-19-ի վերաբերյալ բժշկական բնույթի ոչ ճշգրիտ տեղեկատվության տարածման վերաբերյալ մեր կանոնները խախտելու համար, որոնք պնդում են, […]

̰
Ժիրինովսկին վեց պատվաստում է ստացել կորոնավիրուսի դեմ

12:42 26.10.2021

ՌԴ Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին խոստովանել է, որ մեկուկես տարվա ընթացքում յոթ պատվաստում է կատարել, որից վեցը՝ COVID-19-ի դեմ: Նրա խոսքերով՝ առաջին 3 պատվաստանյութը եղել է Sputnik V: Վեց ամիս անց Ժիրինովսկին պատվաստվել է կորոնավիրուսի դեմ ռուսական մեկ այլ պատվաստանյութի՝ EpiVac-ի երկու չափաբաժնով։ Հենց հակամարմինների թիվը պակասել է, Ժիրինովսկին նույն պատվաստանյութի երրորդ դեղաչափն է […]

̰
Վրաստանում պարտադիր պատվաստումն անխուսափելի է բնակչության որոշ խմբերի համար․ մասնագետ

12:28 26.10.2021

Վրաստանում առկա համաճարակաբանական իրավիճակում կորոնավիրուսի դեմ պարտադիր պատվաստումն անխուսափելի է բնակչության որոշ խմբերի համար։ Նման կարծիք է հայտնել պատվաստումների հարցով խորհրդատուների ազգային տեխնիկական խմբի ղեկավար, Թբիլիսիի Իաշվիլիի անվան մանկական հիվանդանոցի տնօրեն Իվանե Չխաիձեն։ Թե ում համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը կդառնա պարտադիր, միջգերատեսչական համակարգող խորհուրդը կորոշի՝ երկրում ստեղծված իրավիճակի վերլուծության հիման վրա: «Հուսով ենք, որ մինչև […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4762 նոր դեպք

11:45 26.10.2021

Վրաստանում արձանագրվել է  կորոնավարակի 4 762 նոր դեպք: Տեղեկությունը տարածել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։ Անցած 24 ժամվա ընթացքում հանրապետությունում ապաքինվել է 3953 մարդ, մահացել՝ 43 պացիենտ։ Ներկայիս դրականության ցուցանիշը 9,9 տոկոս է, իսկ վերջին 14 օրվանը ՝ 9.05 տոկոս:

̰
Ունենք կորոնավիրուսի 1517 նոր դեպք, 57 մահ

11:04 26.10.2021

COVID-19. հոկտեմբերի 26-ի, ժամը 11:00-ի դրությամբ` ▫️ 1517 նոր դեպք ▫️ 11 982 թեստավորում ▫️ 1050 առողջացած ▫️ 57 մահվան դեպք։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 298 069 դեպք, որոնցից 263 002-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 27 692 պացիենտ: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով 6112 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի […]

̰
ԱՀԿ ղեկավարն անվանել է 3 քայլեր, որոնք կտանեն պանդեմիայի ավարտին

08:22 26.10.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը Բեռլինում առողջապահական հարցերով համաշխարհային կոնֆերանսի բացմանը ելույթի ժամանակ անվանել է 3 գլխավոր պայմանները, որոնց կատարման դեպքում աշխարհը կկարողանա հաղթահարել պանդեմիան։ Այս մասին հայտնում է ԱՀԿ ղեկավարի թվիթերյան էջը։ Գեբրեյեսուսի խոսքով՝ պանդեմիան հաղթահարել կհաջողվի, եթե․ 1․ պատվաստանյութերի մատակարարումը COVAX մեխանիզմով դառնա առաջնահերթ։ 2․ Մեծ քսանյակի երկրնրը կատարեն պատվաստանյութերի բաշխման պարտավորությունները։ […]

̰
Հետքովիդյան բարդություններ. ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը հոգեկան առողջության վրա

23:53 25.10.2021

Հետքովիդյան բարդություններ. ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը հոգեկան առողջության վրա: Այս թեմայով այսօր մամուլի ասուլիս էր կազմակերպվել Մեդիա կենտրոնում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդությունը հաղթահարած մարդկանց շուրջ 60 տոկոսի մոտ 3 ամսից ավելի պահպանվում են մկանային ցավեր, ընդհանուր թուլություն, կողմնորոշման և հիշողության խանգարումներ։ Առողջապահության համակարգի համար, սակայն, ամենամտահոգիչը շարունակում է մնալ օրեցօր աճող հիվանդների քանակն ու մահերի […]

̰
Արցախում կորոնավիրուսից 40-ամյա կին է մահացել՝ առանց ուղեկցող հիվանդությունների

20:32 25.10.2021

Կորոնավիրուսի համավարակի վիճակն Արցախում գնալով վատանում է: Վերջին տասն օրվա ընթացքում օրական տասնյակ նոր դեպքեր են արձանագրվում: Այժմ տարբեր բուժհիմնարկներում բուժում են ստանում ավելի քան 140 հիվանդներ, որոնցից 76-ի վիճակը ծանր է, ներառյալ՝ 10 ծայրահեղ ծանր դեպք: Մեր բուժաշխատողները հսկայական աշխատանք են կատարում, սակայն մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը մոտենում է առավելագույն մակարդակի: Այս մասին գրել է […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Կենտրոն վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը

17:26 25.10.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը հոկտեմբերի 25-ին իրականացրել է Երևանի Կենտրոն վարչական շրջանում։ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները և ՀՀ պարեկային ծառայողները Կենտրոնի տարբեր հատվածներում ուսումնասիրել են ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային 113 միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 11 դեպք։ Այդ խախտումների հիմքերով կազմվել են վարչական […]

̰ ̰
Մենք՝ բուժաշխատողներս, ունենք ձեզանից յուրաքանչյուրի աջակցության կարիքը․ Մուրադյան

15:29 25.10.2021

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խնդրանքով դիմում եմ Հայաստանի Հանրապետություն աշխատող շուրջ 1,202,800 առողջապահության նախարարներին՝ կանանց․․․ Հարգելի՛ կանայք, որոշեցի դիմել յուրաքանչյուրիդ խնդրանքով․․․ միշտ ունեցել եմ տեսակետ, որ յուրաքանչյուր տան առողջապահության նախարարը հենց կինն է, որի հոգատար ձեռքերում է ընտանիքի առողջության պահպանումը։ Այսօր, մենք՝ բուժաշխատողներս, ունենք […]

̰
Առաջին անգամ հրապարակվել է COVID-19-ի Դելտա շտամի լուսանկարը

12:58 25.10.2021

«Վեկտոր» կենտրոնն առաջին անգամ հրապարակել է COVID-19-ի Դելտա շտամի լուսանկարը, հաղորդում է РИА Новости-ն։ Կորոնավիրուսի հնդկական շտամը, որը նաև հայտնի է Դելտա անվանումով, սովորականից ավելի արագ է առաջացնում կոկորդում վիրուսային բարձր ծանրաբեռնվածություն, ուստի՝ դրանով վարակվածները, չիմանալով, որ իրենք վարակված են, կարող են վարակել ուրիշներին։ ԱՀԿ վերջին տվյալներով՝ Ալֆա շտամն առկա է 196 երկրում, Բետան՝ 145, […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք, 42 մահ

11:05 25.10.2021

Հոկտեմբերի 25-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 296 552 դեպք, որոնցից 261 952-ն` առողջացած, 6055-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 284 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 2 006 632 թեստավորում: Այսպիսով` երեկ կատարվել է 14 037 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1184 նոր դեպք: Ունենք […]

̰
Հոկտեմբերի 24-ի դրությամբ` կատարվել է 677032 քովիդ պատվաստում

10:33 25.10.2021

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հոկտեմբերի 24-ի դրությամբ` կատարվել է 677032 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 466785, երկրորդ դեղաչափ` 210247։

̰
BACK_TO_TOP