16:44 30.10.2021
Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Հռոմում տեղի ունեցող Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի առաջին օրը կոչ է արել պատրաստվել հաջորդ համավարակներին, փոխանցում է «Արմենպրես»-ը: «Մենք պետք է պատրաստ լինենք մյուս համավարակներին: Լայն աջակցություն ունեցող համաձայնագիրը համավարակների վերաբերյալ թույլ կտա մեզ ամրապնդել միջազգային համագործակցությունը. տեղեկատվության ավելի լավ փոխանակում, համավարակների ավելի լավ հայտնաբերում և համապատասխան որոշումների հայթայթման ավելի […]
13:24 30.10.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 39 ստուգայցի ընթացքում կազմել է 5 արձանագրություն: «Երևանի Արաբկիր վարչական շրջանի սննդի շղթայի կազմակերպություններում հակահամաճարակային միջոցառումների խախտումները հետևողականորեն նվազում են»,- տեղեկացնում են ՍԱՏՄ-ից:
12:47 30.10.2021
Նորվեգիայի կողմից «Թիմ Եվրոպա» (Team Europe) նախաձեռնության շրջանակում հասանելի «ԵՄ Քաղաքացիական պաշտպանության մեխանիզմի» աջակցությամբ Հայաստանին նվիրաբերված «Մոդեռնա» տեսակի պատվաստանյութի 620 հազար դեղաչափն արդեն Հայաստանում է: Նվիրատվությունն առողջապահության նախարարությանն է հանձնել Հայաստանում Եվրոպական միության դեսպան Անդրեա Վիկտորինը և Հայաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդրեսենը «Զվարթնոց» օդանավակայանում։ «Շնորհակալ ենք Նորվեգիային և Եվրոպական միությանը COVID-19-ի դեմ պատվաստանյութի […]
11:13 30.10.2021
Հոկտեմբերի 29-ին կատարվել է 210 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 71 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 177 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 66-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման […]
11:06 30.10.2021
COVID-19. հոկտեմբերի 30-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✅ 2193 նոր դեպք ✅ 14 574 թեստավորում ✅ 1578 առողջացած ✅ 52 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 306739 դեպք, որոնցից 267514-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31650 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6284 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1291 […]
10:36 30.10.2021
ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 23-Ն հրամանում կատարված փոփոխության համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով, նոյեմբերի 1-ից դիմակի կրումը պարտադիր է նաև բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում: Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու պայմաններն են. ✔️Տարիքը՝ 0-5 տարեկանը ներառյալ, ✔️Հայաստանի Հանրապետության նախագահի, […]
08:43 30.10.2021
Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը նախազգուշացրել է միջազգային հանրությանը ապագայում նոր վտանգավոր վիրուսի հայտնվելու մասին և կոչ արել դասեր քաղել կորոնավիրուսային պանդեմիայից։ Այս մասին նա հայտարարել է Հռոմում՝ G20-ի առողջապահության և ֆինանսների նախարարների հանդիպմանը։ «Նույնիսկ եթե մենք վերջ դնենք այս պանդեմիային, մենք պետք է դասեր քաղենք և նախապատրաստվենք հաջորդին»,-ասել է նա։ ԱՀԿ ղեկավարը […]
08:10 30.10.2021
ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի վերահսկման վարչությունը թույլատրել է կորոնավիրուսի դեմ 5-11 տարեկան երեխաների համար Pfizer/BioNTech-ի պատվաստանյութի արտակարգ կիրառմանը։ Այս մասին հայտնում է կարգավորիչ մարմնի կայքը։ Նշվում է, որ թույլտվությունը հիմնված է տվյալների մանրակրկիտ և թափանցիկ գնահատականի վրա։ Ինչպես ցույց է տվել հետազոտությունը, վերոնշյալ պատվաստանյութը ցուցաբերել է տվյալ խմբի երեխաների շրջանում հիվանդացության կանխման 90,7% արդյունավետություն։ […]
23:20 29.10.2021
ԱՄՆ հետախուզական հանրությունը չի կարծում, որ նոր կորոնավիրուսը ստեղծվել է որպես կենսաբանական զենք։ Այս մասին ասված է զեկույցում, որը հրապարակվել է ԱՄՆ ազգային հետախուզության տնօրենի աշխատակազմի կայքում։ «Մենք կարծում ենք, որ վիրուսը չի մշակվել որպես կենսաբանական զենք», – ասվում է փաստաթղթում: Երկրի հետախուզական գերատեսչությունների մեծ մասը նաև կարծում է, որ վիրուսը, հավանաբար, գենետիկորեն չի փոխվել: […]
22:55 29.10.2021
Այսօր «Մուրացան» հիվանդանոցային համալիրի և «Արաբկիր» բժշկական համալիրի քովիդ բաժանմունքներ կատարած այցի ընթացքում արձանագրեցինք, որ «Դելտա» շտամով պայմանավորված` աճել է մանկական հոսպիտալացումների թիվը: «Հորդորում եմ պատվաստվել. COVID-19-ի դեմ պատվաստումը պաշտպանական վահան է մեր երեխաների համար: Կորոնավիրուսի դեմ «Moderna» պատվաստանյութով, ծնողների համաձայնությամբ, կարող են պատվաստվել նաև երեխաները՝ 12 տարեկանից սկսած»։
22:07 29.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հարգելի ծնողներ, Այսօր հրապարակված թվերից պարզ դարձավ, որ ունենք նաև քովիդով հիվանդ և հիվանդությունը ծանր տանող երեխաներ։ Ցավոք, գրանցվել է նաև մահ։ Դպրոցների արձակուրդը երկարաձգվեց, քոլեջներն ու ուսումնարաններն անցել են հեռավար ուսուցման։ Սա արվում է, որպեսզի շարժը նվազի և կարողանանք կոտրել […]
19:22 29.10.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը խստացված ստուգայցեր է անցկացրել Երևանի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջաններում:
15:22 29.10.2021
Կորոնավիրուսը բացասական ազդեցություն է թողնում փսորիազի, մաշկային այլ հիվանդությունների ընթացքի վրա: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ առողջապահության նախարարության մաշկավեներաբանության գծով խորհրդատու, ՀՀ ԱՆ մաշկաբանության ազգային կենտրոնի բուժական գծով փոխտնօրեն Հովհաննես Հովհաննիսյանը նշեց, որ սկզբնական շրջանում որևէ պատկերացում չունեին, թե կորոնավիրուսն ինչ ազդեցություն կարող է թողնել փսորիազ հիվանդության ընթացքի վրա, բայց հետազոտությունները ցույց տվեցին, որ […]
14:58 29.10.2021
Առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը նշել է, որ շարունակում է մնալ այն համոզմանը, որ վարակի կանխարգելման ճանապարհը պատվաստումն է։ Նա ընդգծել է, որ մարդիկ, որոնք դեմ են հանրային առողջապահության մոտեցումներին և նրանք, ովքեր պոպուլիստական ձևերով փորձում են տարածել իրենց անհիմն կարծիքը, պատասխանատու են վարակի տարածման համար։
14:29 29.10.2021
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում կորոնավիրուսով հիվանդ 1 ամսական երեխա է մահացել։ Այս մասին հայտնել է Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։ ««Մուրացան» համալսարանական հիվանդանոցի նորածնային վերակենդանացման բաժանմունքում մեկ ամսական երեխայի մոտ այսօր առավոտյան գրանցվել է կենսաբանական մահ: Փոքրիկը ընդունվել էր բուժհաստատություն հոկտեմբերի 19-ին, արհեստական շնչառության սարքին միացվել էր հոկտեմբերի 26-ին: […]
14:25 29.10.2021
Մինչ օրս, առկա տվյալների համաձայն, պատվաստանյութերն արդյունավետ են հիվանդության ծանր ընթացքի, հոսպիտալացման և մահվան դեպքերի կանխարգելման համար։ Միաժամանակ, բնակչության շրջանում որքան շատ մարդ պատվաստվի, այնքան ցածր կլինի կրկնավարակի, ինչպես նաև վիրուսի տարածման հավանականությունը՝ դրանով նվազեցնելով վիրուսների մուտացիաների և այլ շտամների առաջացման հավանականությունը։ Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ վկայակոչելով ԱՀԿ-ին։
12:10 29.10.2021
Հոկտեմբերի 28-ին կատարվել է 175 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 85 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 63-ը Ստեփանակերտ քաղաքի, 10-ը՝ Մարտակերտի, 7-ը՝ Ասկերանի, 5-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 164 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 77-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև […]
11:41 29.10.2021
Եղանակային փոփոխություններով պայմանավորված` COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում և տեղակայման վայրերում կատարվել են փոփոխություններ: Պատվաստումներն իրականացվում են Երևանում` ✅Հյուսիսային պողոտա («Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ներքևի հատվածում)` 12:00-16:30 ✅ԵՊՀ` 11:30-15:30 ✅«Ռոսիա մոլ»` 16:00-20:00 ✅«Մալիբուի» հարակից տարածք (Թիվ 2 պոլիկլինիկա)` 13:00-17:00 ✅Վերնիսաժ` «Վարդանանց» ԲԿ-ի տարածք` 13:00-16:30 ✅Կասկադ համալիր` 13:00-16:30 Մարզերում` ✅Լոռու մարզ, Վանաձոր (Հայքի […]
11:05 29.10.2021
COVID-19. հոկտեմբերի 29-ի` ժամը 11:00-ի դրությամբ, • 2096 նոր դեպք • 18 141 թեստավորում • 1258 առողջացած • 43 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 304 546 դեպք, որոնցից 265 936-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 090 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6232 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի […]
11:03 29.10.2021
Ատոմային էլեկտրակայանը և Ֆիզիկայի ինստիտուտը 24 ժամ թթվածին կարտադրեն` քովիդ հիվանդանոցների կարիքները բավարարելու համար։ Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Քովիդ հիվանդներին սպասարկող բուժկենտրոններին թթվածին մատակարարող կայանները վերջին օրերին գերծանրաբեռնված են աշխատում: Լարված աշխատանքի արդյունքում կայանների խափանումները վերացվել են, միաժամանակ, հիվանդանոցներում թթվածնի կարիք ունեցողների թիվն ավելանում է: Այս պահին առկա 15-ից ավելի թթվածնային կայաններին […]
23:24 28.10.2021
Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը և COVID-19-ի մահացության դեպքերն աշխարհում աճել են երկու ամսվա ընթացքում առաջին անգամ, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը: Պաշտոնյան պարզաբանել է, որ չնայած Եվրոպայի սահմաններից դուրս վարակման թվի նվազմանը՝ մայրցամաքում դեպքերի աճը մեծ է։ «Սա ևս մեկ հիշեցում է, որ COVID-19 պանդեմիան հեռու է ավարտից»,- կազմակերպության գլխավոր […]
18:05 28.10.2021
Առողջապահության փոխնախարարների այցելությունները շարունակվում են մայրաքաղաքի և մարզային առողջության առաջնային պահպանման օղակի կազմակերպություններ, որի նպատակն է ծանոթանալ COVID-19-ի դեմ պատվաստումային գործընթացի կազմակերպմանը` տրամադրելով անհրաժեշտ խորհրդատվություն: Նախարարի տեղակալները խոսել են բուժանձնակազմի հետ, լսել պոլիկլինիկա դիմած քաղաքացիների հարցերն ու առաջարկները, որոնք կարևոր են ամենօրյա աշխատանքները կարգավորելու առումով:
16:08 28.10.2021
Չինաստանի կառավարությունը անհրաժեշտության դեպքում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի նոր խմբաքանակ կնվիրաբերի Հայաստանին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնգը՝ խոսելով Հայաստանում չինական երկու տեսակի պատվաստանյութերի՝ «ԿորոնաՎակի» և «Սինոֆարմի» պահանջարկի մասին: Դեսպանը հիշեցրել է, որ այս տարվա մայիսին Չինաստանի կառավարությունը արդեն որպես աջակցություն նվիրաբերել է […]
14:51 28.10.2021
ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ այսօրվանից Հանրապետական բժշկական կենտրոնի ամբուլատոր կլինիկական բաժանմունքում մինչև ժամը 19։00-ն կիրականացվեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները։ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար։
14:10 28.10.2021
COVID-19-ի դեմ պատվաստանյութերն աննախադեպ սեղմ ժամկետում ստեղծելը ոչ մի կերպ չի անդրադարձել պատվաստանյութի անվտանգության և արդյունավետության վրա։ Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ վկայակոչելով ԱՀԿ-ին։ Պատվաստանյութերի արագացված ստեղծմանը նպաստել են մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ պատվաստանյութերի ստեղծման տեխնոլոգիաները նոր չեն, այլ կիրառվել են արդեն առկա տեխնոլոգիաներ: Պատվաստանյութերի ստեղծման և արտադրության նպատակով մի շարք երկրների կառավարությունների […]
13:54 28.10.2021
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ նիստի օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային ընթացիկ իրավիճակին, որի վերաբերյալ զեկուցումով է հանդես եկել առողջապահության նախարարը: Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունը. Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Սկսում ենք կառավարության՝ 2021 […]
12:59 28.10.2021
Ամերիկացի գիտնականներն ու ինժեներները լամպ են ստեղծել, որի կապույտ լույսը ճնշում է կորոնավիրուսային վարակն ու դրա վերարտադրությունը ոչ միայն սենյակում, այլև մարդու օրգանիզմում։ Այս մասին հոդված է հրապարակվել Scientific Reports-ում։ Ուլտրամանուշակագույն լույսը լայնորեն օգտագործվում է մանրէազերծման համար, սակայն ճառագայթման բարձր չափաբաժնի դեպքում այն կարող է վնասել կաթնասունների գենոմները՝ առաջացնելով մուտացիաներ և ԴՆԹ խաթարում։ Հնարավոր է […]
12:52 28.10.2021
Ռուսաստանում մեկ օրում 85 մարզերում հայտնաբերվել է COVID-19-ի ավելի քան 40 հազար նոր դեպք․ սա առավելագույնն է համաճարակի սկզբից ի վեր։ Վարակվածների ընդհանուր թիվը կազմել է 8 392 697։ Այս մասին ՝ հոկտեմբերի 28-ին հաղորդվել է վարակի վերահսկման շտաբի կայքում։ Մեկ օրվա ընթացքում COVID-19-ով 1159 հիվանդ է մահացել, ընդհանուր առմամբ՝ Ռուսաստանում համաճարակի սկզբից ի վեր […]
12:31 28.10.2021
Հոկտեմբերի 27-ին կատարվել է 140 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 65 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 148 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 73-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Ունենք 1 մահվան դեպք։ Հիվանդը 69-ամյա տղամարդը […]