TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Ունենք կորոնավիրուսի 2045 նոր դեպք, 50 մահ

11:09 03.11.2021

COVID-19. Նոյեմբերի 3-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✅2045 նոր դեպք ✅13184 թեստավորում ✅1276 առողջացած ✅50 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 312 674 դեպք, որոնցից 273 608 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 263 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6491 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1312 է: Ընդհանուր […]

̰ ̰
Պատվաստումների օր՝ Վանաձորում

22:29 02.11.2021

Հիվանդությունների վերահսկման և մոնիթորինգի ազգային կենտրոնից հայտնում են, որ նոյեմբերի 6-ին՝ ժամը 11:00-ին, Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում (Տիգրան Մեծի պող., 2 շենք) տեղի կունենա «Պատվաստումների օր Վանաձորում» խորագրով միջոցառումը՝ ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Վանաձորի ԲԿ-ի հետ համագործակցությամբ: Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի հանրային տրանսպորտը

17:45 02.11.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ մշտադիտարկել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտը։ Հանրային տրանսպորտի կանգառի կետերում ուսումնասիրվել է Կենտրոնով երթևեկող 106 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 20 խախտում, որոնց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։ Խախտումները […]

̰
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Covid 19-ով հիվանդ 2 երեխաներից 1-ը տեղափոխվել է ստացիոնար բաժանմունք. Մուրադյան

14:45 02.11.2021

Վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Covid 19-ով հիվանդ 2 երեխաներից 1-ն արդեն տեղափոխվեց ստացիոնար բաժանմունք: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Համալսարանական մասնագետներն ավելի համառ գտնվեցին, և նենգ հիվանդությունն այս դեպքում պարտվեց՝ պայքարը շարունակում ենք: Տեղեկացնեմ, որ ներկա պահին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 16 երեխա։ Փոքրիկներից […]

̰
4 մահ՝ 1 օրում․ Արցախում կորոնավիրուսով հիվանդներից 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 71-ինը՝ ծանր

13:40 02.11.2021

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբեր 1-ին կատարվել է 166 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 48-ը Ստեփանակերտ քաղաքի, 6-ը՝ Ասկերանի, 4-ը՝ Մարտակերտի, 4-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են և 1-ը ՀՀ քաղաքացի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 160 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են […]

̰
«Միքայելյան» հիվանդանոցում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 76 քաղաքացիներից միայն 1-ն է պատվաստված․ Մուրադյան

13:32 02.11.2021

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն անդրադարձել է կորոնավիրուսային իրավիճակին և սթափության կոչ արել։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Դիմում եմ բոլոր այն մարդկանց, որոնք վստահում ու հավատում են ինձ, հավատացե՛ք՝ մեր ոչ համախմբված ցանկացած քայլ ավելի է բարդացնում առանց այդ էլ բարդ այս իրավիճակը։ Սիրելի՛ քաղաքացիներ, այլընտրանք չունենք և ստեղծված իրավիճակում պարտավոր ենք բոլորս […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1232 նոր դեպք, 62 մահ

11:05 02.11.2021

COVID-19. Նոյեմբերի 2-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✅ 1232 նոր դեպք ✅ 10 281 թեստավորում ✅ 1591 առողջացած ✅ 62 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 310629 դեպք, որոնցից 272332-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30551 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6441 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1305 է: […]

̰
ԱՀԿ-ում նշել են ցածր իմունիտետով մարդկանց համար վերապատվաստման ժամկետները

23:43 01.11.2021

Ռուսաստանում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը ցածր իմունային պատասխան ունեցող մարդկանց խորհուրդ է տվել կորոնավիրուսի դեմ կես տարի անց վերապատվաստվել: «Այժմ ցածր իմունիտետով մարդկանց խորհուրդ են տալիս վերապատվաստվել, դա «բուստերային» չափաբաժին է՝ վեց ամիս անց»,- ասել է նա: Նա նաև նշել է, որ կորոնավիրուսի պանդեմիան կավարտվի աշխարհում, երբ ձեռք կբերվի կոլեկտիվ իմունիտետի բավարար մակարդակ:  

̰
Ռուսաստանում կորոնավիրուսի օրական դեպքերը գերազանցում են 40 հազարը արդեն 3 օր

23:12 01.11.2021

Ըստ Մոսկվայի քաղաքապես Սերգեյ Սոբյանինի՝ վերջին մեկ շաբաթում ծանր վիճակում հոսպիտալացվել է շուրջ 10 հազար քովիդով հիվանդ։

̰
Աշխարհում կորոնավիրուսից մահացածների թիվը գերազանցում է 5 միլիոնը

19:58 01.11.2021

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը hամաճարակի սկզբից ի վեր գերազանցել է 247 միլիոնը: Տվյալները հրապարակել է worldometers պարբերականը: Ըստ հրապարակված վիճակագրության՝ համավարակի սկզբից ի վեր աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 5.01 միլիոն մարդ, իսկ ապաքինվածների թիվը գերազանցում է 224 միլիոնը: Այս անգամ Covid-19 ակտիվ դեպքերի թիվը աշխարհում 18.3 մլն է: ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսով […]

̰
Վրաստանում AstraZeneca-ով պատվաստումները դադարեցվել են․15 000 հազար չափաբաժնի պիտանելիության ժամկետը լրացել է 

19:09 01.11.2021

  Նոյեմբերի 1-ից Վրաստանում COVID-19-ի դեմ բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութով պատվաստումները դադարեցվել են։ Գրում է Aliq Media-ն։ AstraZeneca-ի առաջին չափաբաժնով պատվաստվածներին կառաջարկվի Pfizer, Sinopharm կամ Sinovac։ Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեի խոսքերով՝ Վրաստանում առկա AstraZeneca պատվաստանյութի պիտանելիության ժամկետը լրացել է։ Երկրի գլխավոր վարակաբանը նշել է, որ չի հաջողվել սպառել AstraZeneca-ի մոտ 15 000 հազար չափաբաժին։ […]

̰
Վերացվել է հացի արտադրամասի գործունեության կասեցումը. ՍԱՏՄ

16:29 01.11.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ վերացվել է «Խորանարդ» ՍՊԸ-ին պատկանող հացի արտադրության գործունեության կասեցումը (Գեղարքունիքի մարզ, գ. Գեղահովիտ): Ստուգմամբ պարզվել է, որ այս արտադրամասում շտկել են Գեղարքունիքի մարզային կենտրոնի տեսուչների կողմից հայտնաբերված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումները, իսկ սննդամթերքի հետ անմիջական շփում ունեցող աշխատակիցներն անցել են պարտադիր պարբերական բժշկական զննություն:

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը նոյեմբերի 1-ին վերահսկողությունն իրականացրել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում

16:16 01.11.2021

Այսօր՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Վաղ առավոտից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի հանրային տրանսպորտի կանգառի կետերում ուսումնասիրվել է 70 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 8 խախտում, որոնց հիմքով […]

̰
ՌԴ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի «Մյու» շտամի մեկ և «Լյամբդա» շտամի երեք դեպք

13:16 01.11.2021

Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի «Մյու» շտամի մեկ և «լյամբդա» շտամի երեք դեպք, հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վասիլի Ակիմկինը: Նրա խոսքերով՝ «Դելտա» շտամը գերիշխող է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ աշխարհում։ «Լյամբդա» տարբերակը, ինչպես հայտնել են ԶԼՄ-ները, կարող է ավելի ակտիվ դիմակայել պատվաստանյութերի ազդեցությանը՝ համեմատած այլ շտամների հետ: «Լյամբդա» շտամով վարակման առաջին դեպքը […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1071 նոր դեպք, 51 մահ

11:03 01.11.2021

COVID-19. Նոյեմբերի 1-ի` ժամը 11:00-ի դրությամբ, • 1071 նոր դեպք • 12 835 թեստավորում • 1641 առողջացած • 51 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 309 397 դեպք, որոնցից 270 741-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 30 978 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6379 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի […]

̰
Ավստրալիայում քովիդի դեմ սպեղանիի տեսքով պատվաստանյութ են փորձարկել

08:50 01.11.2021

Քուինսլենդի համալսարանի գիտնականները հաջողությամբ փորձարկել են հակակորոնավիրուսային պատվաստանյութ՝ միկրոասեղներով սպեղանիի տեսքով։ Այն մշակվել է ավստրալական բիոտեխնոլոգիական Vaxxas ընկերության հետ համատեղ։ Նորույթը սառը ջերմաստիճանային ռեժիմի կարիք չունի, ինչպես ներկայիս շատ պատվաստանյութեր։ Կպչուն սպեղանին մաշկին կպցնելուց վայրկյաններ հետո դեղանյութը ներծծվում է օրգանիզմի մեջ։ Հետազոտողները նշել են, որ դրա օգնությամբ «ներարկել» են Տեխասի համալսարանի մշակած Hexapro պատվաստանյութը։ Փորձարկումները […]

̰
COVID-19. Աշխարհում կատարվել է ավելի քան 7 մլրդ ներարկում

08:33 01.11.2021

Աշխարհի 184 երկրներում կորոնավիրուսի դեմ կատարված պատվաստումների ընդհանուր թիվը գերազանցել է 7 միլիարդը։ Նման տվյալներ է ներկայացնում Bloomberg գործակալությունը։ «Կատարվել է ավելի քան 7․04 մլրդ դեղաչափով ներարկում․ դա բավարար է աշխարհի բնակչության 45․7 տոկոսի լիարժեք պատվաստման համար»,-ասված է հրապարակման մեջ։ Նշվում է, որ օրական միջինը պատվաստվում է 32․1 մլն մարդ։ Կատարված ներարկումների թվով առաջատարը Չինաստանն […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 3 382 նոր դեպք

21:24 31.10.2021

Հոկտեմբերի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ` Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 382 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, երկրում կորոնավիրուսի հաստատված դեպքերը 719 247-ն են: Այդ մասին հայտնում է  ALIQ MEDIA-ն։ Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 5 389 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 660 518 մարդ։ Վարակից մահացել է ևս 42 մարդ, […]

̰
Անահիտ Ավանեսյանն այցելել է Գյումրու մի շարք ԲԿ-ներ

19:52 31.10.2021

Շիրակի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը եղել է Գյումրի բժշկական կենտրոնում և Գյումրի ԲԿ-ի հիմնանորոգված և վերազինված մանկաբարձագինեկալոգիական բաժանմունքում, ինչպես նաև Գյումրու ավստրիական մանկական հիվանդանոցում, «Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայում» և Գյումրու Ն.Ա. Մելիքյանի անվան թիվ 2 պոլիկլինիկայում: Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ ԱՆ-ը։ «Հայաստանում Նիդերլանդների դեսպան Նիկո Սխերմերսը ևս […]

̰
Մահացել է ԵՊԲՀ պրոֆեսոր Կարեն Բաբայանը

17:48 31.10.2021

Մահացել է ԵՊԲՀ պրոֆեսոր Կարեն Բաբայանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է համալարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։ «Կրկին պարտվեցինք նենգ հիվանդությանը… Այսօր, 74 տարեկան հասակում, մահացավ ԵՊԲՀ պրոֆեսոր Կարեն Բաբայանը… Անգնահատելի է պրոֆեսորի ներդրումն ու ավանդը մեր 100 ամյա ԵՊԲՀ-ի զարգացման գործում: Ցավակցում եմ հարազատներին…»,-նշված է գրառման մեջ։

̰
Անահիտ Ավանեսյանը հրապարակել է Տրիաժ կենտրոն իր այցելության տեսանյութը

17:26 31.10.2021

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հրապարակել է Տրիաժ կենտրոն իր այցելության տեսանյութը։

̰
Պատվաստվածները 11.3 անգամ ավելի քիչ են մահանում կովիդից․ Թորոսյան

14:06 31.10.2021

ԱԺ պատգամավոր Արսեն Թորոսյանը Ֆեյսբուքում հետևյալ գրառումն է արել․ «ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կենտրոնը (CDC) հրապարակել է կովիդի դեմ պատվաստված քաղաքացիների հիվանդացության և մահացության տվյալները տարբեր տարիքային խմբերի համար: Ըստ այդ տվյալների ամբողջությամբ պատվաստված քաղաքացիները, ի տարբերություն չպատվաստվածների` 6.1 անգամ ավելի քիչ են վարակվում կովիդով, 11.3 անգամ ավելի քիչ են մահանում կովիդից: Աղբյուրը` https://covid.cdc.gov/covid-data-tracker/…»։

̰
Գյումրիում պատվաստումների օր է

12:41 31.10.2021

Գյումրու «Հոկտեմբեր» կինոթատրոնում մեկնարկել է Քովիդ-19 դեմ պատվաստման գործընթացը: «Պատվաստումների օր Գյումրիում» խորագրով միջոցառումն իրականացվում է ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Գյումրի ԲԿ-ի հետ համագործակցությամբ:

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 56 նոր դեպք է գրանցվել

12:19 31.10.2021

Հոկտեմբերի 30-ին կատարվել է 173 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 56 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 146 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 64-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1587 նոր դեպք, 44 մահ

11:06 31.10.2021

COVID-19. հոկտեմբերի 31-ի` ժամը 11:00-ի դրությամբ, • 1587 նոր դեպք • 16 578 թեստավորում • 1586 առողջացած • 44 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 308 326 դեպք, որոնցից 269 100-ն` առողջացած: Փաստացի բուժում է ստանում 31 603 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6328 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի […]

̰
Չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիները, որոնք կունենան կորոնավիրուսային հիվանդություն, բուժվեն իրենց միջոցների հաշվին․ Ռ․ Աբովյան

22:02 30.10.2021

«Չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիները, որոնք կունենան կորոնավիրուսային հիվանդություն, կբուժվեն իրենց միջոցների հաշվին։ Ինչպես միջազգային կազմակերպություններն են նշում, նաև այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ պատվաստումները ամենաարդյունավետ գործիքն են այս հիվանդությունը վերահսկելու համար»,- ասել է ՀՎԿԱԿ Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Ռոմելլա Աբովյանը։ «Նոր […]

̰
̰
ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատունը COVID-19-ի առաջացման մասին հաշվետվությունն անվանել է ոչ գիտական

19:58 30.10.2021

Կորոնավիրուսի առաջացման մասին ԱՄՆ հետախուզական հաշվետվությունը ոչ գիտական է։ Այս մասին  South China Morning Post. չինական պարբերականի փոխանցմամբ ասել է  ԱՄՆ-ում Չինաստանի դեսպանատան ներկայացուցիչ Լյու Պենյույը։ «Ինչքան էլ, որ հաշվետվությունը նորացվում է, միևնույն է, ԱՄՆ հետախուզական ծառայության կողմից ներկայացված կորոնավիրուսի առաջացման մասին գնահատականները ոչ գիտական են։ Դրանք միայն խանգարում են վիրուսի առաջացման իրական պատճառները պարզել»,- […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը շաբաթ օրը դիտարկել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի հանրային տրանսպորտը

16:59 30.10.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ հոկտեմբերի 30-ին, ՀՀ ոստիկանության հետ համատեղ դիտարկել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանով ուղևորափոխադրողների աշխատանքը: Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման վիճակի վերահսկման նպատակով մշտադիտարկվել է 40 տրանսպորտային միջոց: ՔՏՀԱՏՄ տրանսպորտային անվտանգության մասնագետները հայտնաբերել են 2 խախտում. 2 ուղևոր դիմակ չի կրել, որոնց համար կազմվել են վարչական արձանագրություններ: […]

̰
BACK_TO_TOP