TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+13.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Առողջապահության նախարարը հանդիպել է պոլիկլինիկաների ղեկավարների հետ

19:07 05.11.2021

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պոլիկլինիկաների ղեկավարների հետ քննարկել է COVID-19-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման, ճիշտ բաշխման և համակարգված աշխատանքի հարցերը: Առաջիկայում պոլիկլինիկաներում COVID-19-ի դեմ պատվաստումների թղթաբանությունը բացառվելու է. գործընթացն ամբողջությամբ կիրականացվի «Արմեդ» էլեկտրոնային համակարգի միջոցով, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:  

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում 20 խախտում է հայտնաբերել

17:41 05.11.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և պարեկային ծառայության հետ համատեղ նոյեմբերի 5-ի դիտարկումն իրականացրել է մայրաքաղաքի Ավան և Նոր նորք վարչական շրջաններում։ ՔՏՀԱ տեսչական մարմնի Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները դիտարկել են 95 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերվել է 20 խախտում։ Վարչական իրավախախտում կատարածների նկատմամբ կազմվել են […]

̰
Նոր նշանակումներ Մայր Աթոռում

16:55 05.11.2021

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Հոգեշնորհ Տ․ Բաբկեն վարդապետ Սալբիյանը սույն թվականի նոյեմբերի 1-ից ծառայության է կոչվել Գեղարքունյաց թեմում։ Արժանապատիվ Տ․ Սահակ քահանա Սահակյանը, ավարտելով իր ուսումնառությունը Գերմանիայում, սույն թվականի նոյեմբերի 1-ից ծառայության է կոչվել Արագածոտնի թեմում։

̰
̰
Երևանում նոյեմբերի 7-ին կանցկացվի պատվաստումների օր

16:35 05.11.2021

ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ նոյեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, «Հիլլս» սպորտային համալիրում տեղի կունենա «Պատվաստումների օր Երևանում» խորագրով միջոցառումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել […]

̰
ՀՀ-ում և այլ երկրներում պատվաստվածության և մահերի հարաբերակցությունը

15:10 05.11.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է ՀՀ-ում և այլ երկրներում պատվաստվածության և մահերի հարաբերակցությունը։ Կարմիրը մահերն են, կանաչը` պատվաստումները։ Այս պարզ աղյուսակը հերթական անգամ ապացուցում է. այն երկրներում, որտեղ բնակչության մեծ մասն ամբողջությամբ պատվաստված է, COVID-19-ի հետևանքով մահերը տասնյակ անգամներ ավելի քիչ են: Հղումը`այստեղ։

̰
Չինաստանը խստացնում է սահմանային վերահսկողությունը` COVID-19-ի բռնկման ֆոնին

12:00 05.11.2021

Չինաստանն ուժեղացրել է սահմանային հսկողությունը՝ COVID-19-ի բռնկման ֆոնին։ Այդ մասին հայտնում է Global Times-ը: Քաղաքացիներին խորհուրդ է տրվել անհարկի չմեկնել արտերկիր, իսկ օտարերկրացիներին՝ խստորեն պահպանել մուտքի կանոնները։ Խիստ վերահսկողություն է սահմանվել ցամաքային անցակետերում, նավահանգիստներում և օդանավակայաններում։ Սահմանային սառցակալած գետերը պետք է հսկվեն՝ սահմանի ապօրինի հատումները կասեցնելու համար: Նախօրեին հաղորդվել էր, որ Չինաստանում գրանցվել է կորոնավիրուսի տարածման […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1835 նոր դեպք, 50 մահ

11:02 05.11.2021

COVID-19. Նոյեմբերի 5-ի` ժամը 11:00-ի դրությամբ, • 1835 նոր դեպք • 11 533 թեստավորում • 1987 առողջացած • 50 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 316 839 դեպք, որոնցից 276 865 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 32 069 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6582 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի […]

̰
Նյու Յորքում երեխաներին 100 դոլար կվճարեն քովիդ պատվաստման համար

10:28 05.11.2021

Նյու Յորքում երեխաներին պատվաստման համար խրախուսում են դրամական պարգևատրմամբ։ Պատվաստման դիմաց նրանց առաջարկվում է 100 դոլար։ Այս մասին հայտնում է NBC-ն՝ հղում անելով քաղաքապետ Բիլ դե Բլազիոյին։ Խոսքը վերաբերում է 5-11 տարեկաններին։ Օրերս ԱՄՆ սննդամթերքի և դեղորայքի որակի վերահսկման վարչությունը թույլատրել էր երկրում սկսել վերոնշյալ տարիքային խմբի երեխաների քովիդ պատվաստումները։

̰
Հանրային միջոցառումների իրականացման սահմանափակումներ Արցախում

22:02 04.11.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ստեփանակերտում և Արցախի մի շարք քաղաքային համայնքներում նոյեմբերի 4-ից կարանտին է սահմանվում։ Սահմանվել են հանրային միջոցառումների իրականացման սահմանափակումներ։ 4. Արգելվում են հանրային միջոցառումները, այդ թվում՝ 1) տոնական (ներառյալ` ծննդյան տարեդարձի, հարսանյաց, նշանադրության) և հիշատակի միջոցառումները, բացառությամբ հուղարկավորության և հոգեհանգստի արարողությունների՝ 20-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ. 2) անձանց սոցիալական, մշակութային, կրթական, […]

̰
Հերթական շրջայցը մայրաքաղաքի պոլիկլինիկաներում

18:26 04.11.2021

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը, նախարարի խորհրդական Արազ Չիլոյանը և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետ Կամսար Բաբինյանը հերթական աշխատանքային շրջայցն են կատարել Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Թիվ 15 պոլիկլինիկա» և «Թիվ 19 պոլիկլինիկա» ՓԲԸ-ներ: Շրջայցի ընթացքում պետական պաշտոնյաները հետևել են պատվաստման գործընթացին, լսել են քաղաքացիների առաջարկություններն ու խնդիրները: Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկաներում պատվաստումային գործընթացը […]

̰
Նուբարաշեն և Էրեբունի վարչական շրջաններում ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է 66 տրանսպորտային միջոց

17:41 04.11.2021

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողներն ու առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչները նոյեմբերի 4-ին համատեղ մշտադիտարկել են մայրաքաղաքի էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտը։ Դիտարկվել է Էրեբունիով և Նուբարաշենով կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող 66 տրանսպորտային միջոց։ Դրա արդյունքում Տեսչական մարմինը հայտնաբերել է հակահամաճարակային կանոնների խախտման 5 […]

̰
COVID-19-ի կանխարգելման նպատակով նախատեսվում են նոր սահմանափակումներ. ԱՆ

16:48 04.11.2021

Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով առողջապահության նախարարությունում քննարկվում է լրացուցիչ հակահամաճարակային կանոններ սահմանելու հարցը՝ պայմանավորված ինչպես Եվրոպական տարածաշրջանի երկրներում, այնպես էլ Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության լարված համաճարակային իրավիճակով, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից: «Հայաստանի Հանրապետությունում գրանցվում է COVID-19-ի դեպքերի անընդմեջ աճ, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված մահվան դեպքերի աճ, ինչը կորոնավիրուսային հիվանդության դեմ […]

̰
Կորոնավիրուսի հետ կապված վիճակագրական պատկերը Սյունիքում

16:25 04.11.2021

Սյունիքի մարզպետարանը ներկայացրել է նոր կորոնավիրուսային հիվանդության հետ կապված վիճակագրության պատկերը մարզում։ «Նոյեմբերի 4-ի դրությամբ նախորդող շաբաթվա ընթացքում Սյունիքի մարզում գրանցվել է նոր կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվելու 364 նոր դեպք, առողջացել է 347 հոգի, 115 հոգի բուժվում է Կապանի և Գորիսի ԲԿ-ներում, 19 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, 43 հոգի՝ ծանր, 589 մարդ բուժվում է ամբուլատոր […]

̰
Այս պահին 3000-ից ավելի հոսպիտալացված քաղաքացիներից ընդամենը 97-ն է պատվաստված. նախարար

15:55 04.11.2021

Նիստի ավարտին անդրադարձել է եղել Հայաստանում կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային ընթացիկ իրավիճակին: Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, երեկ արձանագրվել է 2330 նոր դրական դեպք. «Ընդհանուր առմամբ՝ իրականացվել է 12 188 թեստավորում, ցավոք, գրանցվել է 41 մահ: Իհարկե, դպրոցների արձակուրդների երկարացումը և բուհերի դասերի առցանց անցնելն արդեն որոշակի դրական միտումներ ցույց են տալիս: […]

̰
Մշակութային հաստատություններ և ռեստորաններ կկարողանան հաճախել միայն պատվաստված քաղաքացիները. ԱՆ-ի նոր առաջարկը

14:42 04.11.2021

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չի բացառել, որ դեկտեմբերի 1-ից մշակութային հաստատություններ, ռեստորաններ քաղաքացիների մուտքը հնարավոր կլինի միայն կորոնավիրուսի դեմ պատվաստված լինելու դեպքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ավանեսյանն այս մասին ասել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում: Ավանեսյանը տեղեկացրել է, որ նոյեմբերի 4-ից շրջանառվելու է առողջապահության նախարարի հրամանի փոփոխության նախագիծ, որում ներառված է նաև մշակութային հաստատություններ […]

̰
Հակապատվաստումային քարոզ իրականացնող որոշ բժիշկներ աշխատանքից ազատվել են. Ավանեսյան

14:29 04.11.2021

Փոքրաթիվ բժիշկները, որոնք հակապատվաստումային քարոզ են տանում, շատ ակտիվ են, օր ու գիշեր զբաղված են վնասարարությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսային պատվաստանյութերին դեմ արտահայտվող և հակապատվաստումային քարոզ իրականացնող որոշ բժիշկներին: Ավանեսյանի խոսքերով՝ իրենք մոնիթորինգ են իրականացնում, փորձում առաջնային օղակի հետ աշխատանք տանել՝ հասկանալու, արդյոք բժիշկն իրավունք […]

̰
Դեկտեմբերի 1-ից ՊՇՌ թեստի բացասական պատասխանը պետք է ներկայացվի 7 օրը մեկ. Անահիտ Ավանեսյան

13:42 04.11.2021

Հայաստանում դեկտեմբերի 1-ից աշխատավայրում ՊՇՌ թեստի բացասական պատասխան ներկայացնելու պարբերականությունը կկրճատվի մեկ շաբաթով. չպատվաստված աշխատակիցները 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնելու փոխարեն ստիպված կլինեն այն ներկայացնել 7 օրը մեկ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Այսօր շրջանառվելու է հրամանի փոփոխության նախագիծ: Մենք առաջարկելու ենք, […]

̰
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 12-ից մինչև 18 տարեկան շուրջ 45 երեխա

13:24 04.11.2021

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը «Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան, տեղեկացրել է, որ Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվել է 12-ից մինչև 18 տարեկան շուրջ 45 երեխա: Պատվաստումն անվճար է, իրականացվում է կամավորության սկզբունքով: Հայաստանում առկա պատվաստանյութերից միայն «Մոդեռնա»-ի ուղեցույցում է կատարվել փոփոխություն, ըստ որի, թույլատրվում է պատվաստել 12-ից բարձր տարիքի անձանց: Հայաստանում 12-ից մինչև 18 […]

̰
Ռուսաստանում 1 օրում կորոնավիրուսից մահացության դեպքերի նոր հակառեկորդ է գրանցվել

12:58 04.11.2021

Վարակման հաստատված դեպքերի թիվը վերջին 1 օրում ավելացել է 40 217-ով՝ հասնելով 8 673 860-ի։

̰
Ունենք կորոնավիրուսի 2330 նոր դեպք, 41 մահ

11:08 04.11.2021

COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 4-ի` ժամը 11:00-ի դրությամբ, • 2330 նոր դեպք • 12 188 թեստավորում • 1270 առողջացած • 41 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 315 004 դեպք, որոնցից 274 878 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 32 277 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 6532 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան […]

̰
Հոկտեմբերին աշխարհում քովիդից մահացել է յուրաքանչյուր 60-րդ վարակակիր

09:39 04.11.2021

Ընդհանուր առմամբ աշխարհում կորոնավիրուսով հիվանդացության մակարդակն ու դրա հետևանքներից մահացության ցուցանիշը նվազում են։ Հիվանդացությունը նվազում է երկրորդ ամիսն անընդմեջ։ Հոկտեմբերին աշխարհում ի հայտ է բերվել վարակման 12․9 մլն դեպք՝ 3 մլն-ով պակաս, քան սեպտեմբերին։ Այս մասին են վկայում ՏԱՍՍ-ի հաշվարկները։ Անցած ամիս մահացել է մոտ 214 հազար մարդ՝ 20 տոկոսով քիչ, քան սեպտեմբերին։ Այսպիսով՝ հոկտեմբերին […]

̰
Շիրակի մարզի բնակչության 25%-ը ստացել է քովիդի դեմ պատվաստանյութի առաջին չափաքանակը

18:39 03.11.2021

Շիրակի մարզի բնակչության 25 %-ը ստացել է քովիդի դեմ պատվաստանյութի առաջին չափաքանակը, երկրորդ չափաբաժինն ընդունածների թիվն ավելի պակաս է։ Սա կորոնավիրուսի դեմ պատվաստումների Շիրակի մարզի վիճակագրությունն է, որն աճել է հոկտեմբերի 14-ից հետո, երբ սկսվեց կիրառվել պատվաստումների կամ թեստավորման պայմանը։ «Գյումրի» բժշկական կենտրոնի նախամուտքում քովիդի դեմ պատվաստման նոր կենտրոն է գործում, ամեն օր հերթապահում է […]

̰
ՍԱՏՄ-ն վերահսկողություն է իրականացրել Գյումրիի հանրային սննդի կետերում

18:27 03.11.2021

Այսօր ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել Գյումրի քաղաքի հանրային սննդի կետերում: Խախտումներ չեն հայտնաբերվել:

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

17:43 03.11.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը նոյեմբերի 3-ին տրանսպորտի խստացված վերահսկողական աշխատանքն իրականացրել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում։ ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի և ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել է ուղևորափոխադրում կատարող 74 տրանսպորտային միջոց։ Վերահսկողության արդյունքում հայտնաբերել է 10 խախտում։ Դրանք եղել […]

̰
Եվրոպայում COVID-ով հիվանդացությունն աճում է հինգերորդ շաբաթն անընդմեջ. ԱՀԿ

17:36 03.11.2021

Եվրոպան հինգ շաբաթ շարունակ մնում է աշխարհի միակ մասը, որտեղ COVID-19 կորոնավիրուսի նոր դեպքերի թվաքանակը շարունակում է աճել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաղորդել է ամենշաբաթյա համաճարակաբանական տեղեկագրում: ԱՀԿ-ի տեղեկատվության համաձայն, հոկտեմբերի 25-ից մինչև 31-ն ընկած շաբաթվա ընթացքում, ընդհանուր առմամբ, աշխարհում 3 տոկոսով ավելացել է COVID-ով ախտահարման նոր դեպքերի թիվը: Ընդ […]

̰
Խստացված ստուգայցեր՝ Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում

17:08 03.11.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը խստացված ստուգայցեր է անցկացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում:

̰
Կորոնավիրուսով հիվանդ դատապարտյալ է մահացել

15:32 03.11.2021

ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում COVID-19-ի հայտնաբերման համար նմուշառում է իրականացվել։ «Գորիս», «Արմավիր» և «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ներում պահվող դրական ախտորոշում ունեցող անձինք հսկողության համար տեղափոխվել են «Դատապարտյալների հիվանդանոցի»` նախապես առանձնացված բաժանմունք։ Ներկայումս ՔԿՀ-ներում պահվող, դրական ախտորոշում ունեցող 49 անձ գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում` բժիշկների հսկողության ներքո։ Քրեակատարողական ծառայությունից միաժամանակ տեղեկացնում ենք, որ «Սբ. […]

̰
Հայաստանը Չինաստանից ձեռք է բերել 400 հազար դեղաչափ «Սինոֆարմ» պատվաստանյութ

14:18 03.11.2021

Հայաստանը հերթական անգամ Չինաստանից ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ` 400 հազար դեղաչափ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Այն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակներում և պատվաստումային շարժական կետերում: Հիշեցնենք, որ «Սինոֆարմ»-ը նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնելու համար: Այն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության […]

̰
Ստեփանակերտում և Արցախի մի շարք քաղաքային համայնքներում նոյեմբերի 4-ից կարանտին է սահմանվում

13:05 03.11.2021

Արցախի Հանրապետության նախագահի մոտ նոյեմբերի 1-ին անց է կացվել խորհրդակցություն՝ նվիրված Հանրապետությունում տիրող համաճարակաբանական վիճակին։ Այս մասին հայտնում են Արցախի Անվտանգության խորհրդի գրասենյակից, մանրամասնելով, որ համաձայն Հանրապետության նախագահի հանձնարարականի՝ նոյեմբերի 3-ին, շահագրգիռ պետական և համայնքային կառույցների ղեկավարների ներգրավմամբ, Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Հանրապետությունում նոր կորոնավիրուսային համավարակի (COVID-19) մասշտաբների տարածման փաստով ձեռնարկվող […]

̰
BACK_TO_TOP