TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Ունենք կորոնավիրուսի 592 նոր դեպք, 40 մահ

11:05 25.11.2021

COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 25-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 592 նոր դեպք ✓ 7666 թեստավորում ✓ 1217 առողջացած ✓ 40 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 336330 դեպք, որոնցից 311078 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 16421 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7419 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1412 […]

̰
COVID 19-ից բուժվելուց հետո Վրաստանում քաղաքացին կունենա «կանաչ» կարգավիճակ

19:03 24.11.2021

Կորոնավիրուսից բուժվելուց հետո անձը կունենա մշտական ​​«կանաչ» կարգավիճակ։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր տեղի ունեցած միջգերատեսչական համակարգող խորհրդի նիստից հետո հայտարարել է օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։ Ըստ Ղիբրաձեի՝ «կանաչ» կարգավիճակ կտրվի  նաև այն անձին, որը կատարել է 72-ժամյա վավերականության PCR թեստ, ինչպես նաև, եթե անձը 24-ժամյա վավերացման հակագենի թեստ ունի: «Ուզում եմ ևս […]

̰
Աշխատանքային օրերին պատվաստումային շարժական կետերի աշխատանքային գրաֆիկը

17:17 24.11.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է աշխատանքային օրերին COVID-19-ի դեմ պատվաստումային շարժական կետերի աշխատանքային գրաֆիկը: ✔️Հյուսիսային պողոտա («Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոն)` 12:00-16:30 ✔️ «Ռոսիա մոլ»` 12:00-20:00 ✔️«Ռիո մոլ»՝ 14:00-19:00 ✔️ ԵՊՀ` 11:30-15:30 ✔️ «Մալիբու»-ի հարակից տարածք ( Թիվ 2 բուժմիավորման պոլիկլինիկա)` 13:00-17:00

̰
Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստվել է քթի կաթիլային պատվաստանյութով

16:55 24.11.2021

Վլադիմիր Պուտինը կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստվել է քթի կաթիլային պատվաստանյութով։ Նախագահը պարզաբանել է, որ ընթացակարգից հետո ոչ մի տհաճություն չի զգացել։ Բացի դրանից՝ պետության ղեկավարը հայտնել է, որ նոյեմբերի 22-ին իրեն կրկին պատվաստել են Sputnik Light-ով։ «Պատվաստումից ուղիղ վեց ամիս անց փորձագետները խորհուրդ տվեցին վերապատվաստման ընթացակարգ անցկացնել, ինչը […]

̰
Կորոնավիրուսով հիվանդ դատապարտյալ է մահացել

16:53 24.11.2021

Նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) կանխարգելմանն ուղղված քայլերի ձեռնարկումը կարևորվում է հատկապես փակ հաստատություններում, որտեղ անհրաժեշտ է երաշխավորել ազատությունից զրկված անձանց համար անվտանգ միջավայր: Քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց համար անվտանգ միջավայր ստեղծելու համար է հենց, որ 2021 թվականի նոյեմբերի 12-ից սահմանափակվել են ազատությունից զրկված անձանց հետ անմիջական շփումները՝ տեսակցությունները: 01.01.2021թ-ից 12.11.2021թ-ը ներառյալ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ […]

̰
Ցամաքային ճանապարհով Վրաստան մտնող պատվաստված քաղաքացիները ազատվում են PCR թեստի պահանջից

15:31 24.11.2021

Ցամաքային ճանապարհով Վրաստան մուտք գործող պատվաստված քաղաքացիներն այսուհետ ազատվում են PCR թեստ ներկայացնելու պահանջից։ «Ալիք մեդիա»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է կորոնավիրուսի կանխարգելման միջգերատեսչական համակարգող խորհրդի օպերատիվ շտաբի պետ Գիորգի Ղիբրաձեն։ «Պատվաստվածների համար հանվել է PCR թեստի պարտավորությունը»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ղիբրաձեն։ Հիշեցնենք, որ PCR թեստի պարտավորությունը չէր գործում միայն օդային ճանապարհով Վրաստան ժամանող […]

̰
Գեղարքունիքի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը

14:44 24.11.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է Գեղարքունիքի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը՝ Ծաղկունք, Գեղամավան, Վարսեր, Գագարինավան ✅24.11.21, 28.11.21 ժամը ? 10:00 Սեմյոնովկա ✅ 24.11.21 ժամը ? 10:00 Չկալովկա, Նորաշեն ✅ 25.11.21, ✅ 26.11.21 ժամը 11:00 Զովաբեր ✅ 25.11.21 ժամը ? 10:00 Լանջաղբյուր, Գեղարքունիք ✅ 24.11.21, ✅ 25.11.21, ✅ 26.11.21 ժամը ? 10:00 Ծաղկաշեն ✅ 25.11.21, ✅ […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 860 նոր դեպք, 23 մահ

11:08 24.11.2021

COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 24-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 860 նոր դեպք ✓ 8313 թեստավորում ✓ 939 առողջացած ✓ 23 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 335738 դեպք, որոնցից 309861 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 17088 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7379 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1410 […]

̰
Մեկ շաբաթում կորոնավիրուսից մահացածների թիվն աշխարհում ավելացել է 6%-ով

09:22 24.11.2021

Անցած շաբաթ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել մոտ 3․6 մլն մարդ, ավելի քան 51 հազարը՝ մահացել։ ԱՀԿ-ի հաղորդմամբ՝ նախորդ 7-օրյա ժամանակահատվածի համեմատ՝ վարակման և մահվան դեպքերի թիվն ավելացել է 6 %-ով։ Այս մասին փոխանցում է TASS-ը։ Վարակման նոր դեպքերի մոտ 67 %-ը բաժին է ընկնում Եվրոպային։ Այնտեղ գրանցվել է հիվանդացության 11 % աճ։ Վարակակիրների թվի նվազում […]

̰
Մեկնարկել է համայնքներում համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված ծրագրի երկրորդ փուլը

17:14 23.11.2021

Մեկնարկել է Հայաստանի համայնքներում համավարակի հետևանքները մեղմելուն ուղղված դրամաշնորհային հիմնադրամի երկրորդ փուլը, տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: «Դրամաշնորհային հիմնադրամին հայտեր կարող են ներկայացնել հետևյալ 23 համայնքները՝ Ալագյազ, Արագածավան, Ծաղկահովիտ, Շողակաթ, Ճամբարակ, Ակունք, Բյուրեղավան, Ջրվեժ, Մեծավան, Սարչապետ, Շնող, Ստեփանավան, Տաշիր, Անի, Գորայք, Քաջարան, Կապան, Տաթև, Տեղ, Բերդ, Դիլիջան, Արենի, Եղեգիս։ Դրամաշնորհներ հատկացվում են […]

̰
Արագածոտնի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը նոյեմբերի 22-27-ը

17:06 23.11.2021

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է Արագածոտնի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը նոյեմբերի 22-27-ը: Գիտավան, Մուղնի, Ձախ Ափ թաղամաս- 22.11.21թ. ժամը 11:00 Դաշտադեմ, Լուսակն, Դդմասար- 23.11.21թ. ժամը 11:00 Մուլքի, Ձորագլուխ- 23.11.21թ. ժամը 11:00 Բյուրական, Օրգով Անտառուտ- 23.11.21թ. ժամը 11:00 Չքնաղ, Թթուջուր- 24.11.21թ. ժամը 10:00 Ագարակավան- 24.11.21թ. ժամը 15:00 Կաթնաղբյուր, Իրինդ, Շղարշիկ- 25.11.21թ. ժամը […]

̰
Իտալիան հաստատել է COVID-19-ի դեմ վերապատվաստումը

16:55 23.11.2021

Իտալիայում Դեղորայքային Գործակալությունը (AIFA) հաստատել է COVID-19-ի դեմ վերապատվաստումը: Այս մասին հայտարարել է Իտալիայի առողջապահության նախարարության ղեկավար Ռոբերտո Սպերանսան, հայտնում է Guardian-ը երկուշաբթի՝ նոյեմբերի 22-ին։ Իտալացիները կկարողանան ստանալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի խթանող չափաբաժին իմունիզացիայի կուրսի ավարտից հինգ ամիս հետո։ Կորոնավիրուսի դեմ վերապատվաստման մասին որոշումը կայացրել է գործակալության խորհուրդը իր վերջին նիստում, հավելել է Սպերանզան։ Նախարարն […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկողական աշխատանքները շարունակել է Շենգավիթ վարչական շրջանում

16:35 23.11.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման նկատմամբ վերահսկողությունը նոյեմբերի 23-ին իրականացրել է Երևանի Շենգավիթ վարչական շրջանում։ Տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները և ՀՀ պարեկային ծառայողները Շենգավիթ վարչական շրջանում ուսումնասիրել են ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց: Արդյունքում 3 դեպքով կազմվել է վարչական արձանագրություն։ Խախտումները վերաբերել են վարորդների կողմից դիմակ չկրելուն։ […]

̰
Ովքե՞ր չպետք է ստանան COVID-19-ի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափը

12:23 23.11.2021

Ովքե՞ր չպետք է ստանան COVID-19-ի դեմ պատվաստման երկրորդ դեղաչափը։ Հաճախ տրվող այս հարցին պատասխանել են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից․ «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումների բացարձակ հակացուցում է տվյալ պատվաստանյութի նախորդ դեղաչափից հետո առաջացած անաֆիլաքսիան կամ ծանր ալերգաբանական ռեակցիան: Եթե առաջին դեղաչափից հետո եղել է ներարկման տեղում ռեակցիա (ցավ, կոշտություն, այտուց, կարմրություն) կամ ընդհանուր […]

̰
Ունենք կորոնավիրուսի 531 նոր դեպք, 48 մահ

11:07 23.11.2021

COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 23-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 531 նոր դեպք ✓ 7366 թեստավորում ✓ 1438 առողջացած ✓ 48 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334878 դեպք, որոնցից 308922 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 17195 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7356 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1405 […]

̰
Հնդկաստանում երկրորդ օրն անընդմեջ գրանցվում է քովիդով վարակման նվազագույն ցուցանիշ

10:27 23.11.2021

Հնդկաստանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի 7600 նոր դեպք, ինչն օրական աճի ամենացածր ցուցանիշն է անցած տարվա մայիսի վերջից ի վեր (վերջին 543 օրում)։ Այս մասին հայտնում է երկրի Առողջապահության նախարարությունը։ Երեկ հաղորդվել էր 8․48 հազար նոր դեպքի մասին։ Երկրում նաև նվազել է բուժվողների թիվը՝ հասնելով 113 584-ի, ինչը ամենացածր ցուցանիշն է 536 օրում։ […]

̰
Հայաստանի և Հնդկաստանի միջև շուտով կավարտվի COVID-19-ի դեմ պատվաստումների հավաստագրերի փոխճանաչման գործընթացը

21:26 22.11.2021

Հայաստանի և Հնդկաստանի միջև շուտով կավարտվի COVID-19-ի դեմ պատվաստումների հավաստագրերի փոխճանաչման գործընթացը: Առողջապահության նախարարն ընդունել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին և դեսպանության կցորդ Աշոկ Բհատնագարին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից, քննարկվել են՝ ✓ մարզերում առողջության առաջնային պահպանման օղակների վերազինմանն ուղղված ծրագրերը ✓ դեղագործության ոլորտում հայ-հնդկական գործակցությունը զարգացնելու հնարավորությունները ✓ […]

̰
Համավարակը կտևի երկար, քանի դեռ ամբողջ աշխարհում պատվաստանյութն անհավասար է բաշխվում. ԱՀԿ տնօրեն

19:52 22.11.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը նախազգուշացրել է, որ որքան երկար պահպանվի կորոնավիրուսի պատվաստանյութերի անհավասար մատչելիությունն ամբողջ աշխարհում, այնքան երկար կտևի համաճարակը։ ԱՀԿ-ի ղեկավարի ուղերձը ցուցադրվել է երկուշաբթի Իսպանիայում «Պատվաստումների համերաշխություն. պարտավորությունների կատարում» միջոցառման ժամանակ։ Ինչպես նշել է Գեբրեյեսուսը, «ցածր եկամուտ ունեցող երկրները ստացել են պատվաստանյութերի 0,5 տոկոսը, մինչդեռ պատվաստանյութերի ավելի քան 80 […]

̰
Կորոնավիրուսից մահացության թվով Վրաստանն աշխարհում առաջինն է

18:45 22.11.2021

Վրաստանում կորոնաիրավիճակը շարունակում է լարված մնալ։ Օրական նոր դեպքերի թիվը գերազանցում է մի քանի հազարը, իսկ մահվան դեպքերը մի քանի տասնյակը։ Ինչպես հաղորդում է Aliq.ge-ին՝ վկայակոչելով New York Times-ի տվյալները, կորոնավիրուսից մահացության վիճակագրության վերջին 7 օրվա  դինամիկայի՝ 100 000 բնակչի հաշվով Վրաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։ Զեկույցի համաձայն, որը հիմնված է Our World In […]

̰
Չեխիայում խստացվում են սահմանափակումները

17:55 22.11.2021

Երկուշաբթի՝ նոյեմբերի 22-ից Չեխիայում արգելափակում է մտցվում այն ​​քաղաքացիների համար, որոնք չեն պատվաստվել կորոնավիրուսի դեմ կամ չեն հիվանդացել COVID-19-ով, հայտնում է ՏԱՍՍ-ը։ Նման որոշում են ընդունել հանրապետության իշխանությունները՝ կապված համաճարակաբանական իրավիճակի կտրուկ վատթարացման և երկրի առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության ավելացման հետ։ Նոյեմբերի 18-ին վարչապետի պաշտոնակատար Անդրեյ Բաբիշը հայտարարել էր, որ երկուշաբթի օրվանից ռեստորաններ, թանգարաններ և այլ […]

̰
Պատվաստումն անհրաժեշտություն է. Երևանի քաղաքապետարան

16:43 22.11.2021

Բժիշկների գործը կարող է ավելի հեշտանալ, եթե շատ քաղաքացիներ գնահատեն սեփական առողջությունն ու փորձեն կանխարգելել հիվանդությունը: Համավարակի դեմ առայժմ միակ արդյունավետ միջոցը պատվաստումն է: Այն հատկապես կարևոր է քրոնիկ հիվանդություններ ունեցող ու տարեց մարդկանց համար: Երևանի քաղաքապետարանի պատրաստած տեսանյութը:

̰
Ֆրանսիայում կորոնավիրուսի 5-րդ ալիքն է սկսվել

16:22 22.11.2021

Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են երկրում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի և համավարակի հինգերորդ ալիքի սկզբի մասին։ Այս մասին Europe 1 ռադիոկայանի եթերում հայտարարել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը։ Նա ասել է, որ վերջին մեկ շաբաթվա ընթացքում երկրում նոր դեպքերի թիվն աճել է 80%-ով։ Ֆրանսիայում ամեն օր մոտ 17 հազար վարակակիր է հայտնաբերվում։ Աթալը նշել […]

̰
Ավստրալիան մտադիր է դեկտեմբերին մեղմացնել երկիր մուտքի սահմանափակումները

16:16 22.11.2021

Ավստրալիան միջազգային ուղևորությունները վերսկսելու և տնտեսությանն աջակցելու ուղղությամբ հետագա քայլերի շրջանակներում մտադիր է դեկտեմբերի սկզբից այցագրերի օտարերկրյա պահառուներին թույլատրել մուտք գործել երկիր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը: «Որակավորված աշխատողների և ուսանողների վերադարձն Ավստրալիա կարևոր նշաձող է (դեպի մինչքովիդյան ժամանակներ) վերադարձի մեր ճանապարհին»,- Մորիսոնը լրագրողներին ասել է Կանբերայում: Ավստրալիան, […]

̰
Դեկտեմբերի 1-ից հանրային վայրեր մուտքը Վրաստանում միայն Covid անձնագրով

15:34 22.11.2021

Դեկտեմբերի 1-ից Վրաստանում հասարակական վայրեր մուտք գործելու համար անձը պարտավոր է ներկայացնել պատվաստումը հաստատող վկայական «կանաչ անձնագիր»։ Եթե Covid անձնագիր չունեցող անձը մուտք գործի հանային վայր, ապա տուգանքը կկիրառվի ոչ թե քաղաքացու, այլ տնտեսվարող սուբյեկտի նկատմամբ, անհատ ձեռնարկատերի դեպքում տուգանքը կկազմի 2000 լարի (640 դոլար), իսկ իրավաբանական անձի դեպքում՝ 10000 լարի (3200 դոլար)։ Aliq.ge-ի փոխանցմամբ՝ […]

̰
Տավուշի մարզում կգործեն շարժական պատվաստումային խմբեր

15:29 22.11.2021

Տավուշի մարզպետարանից տեղեկացնում են, որ մարզում կգործեն շարժական պատվաստումային խմբեր: Ժամանակացույցը՝ ստորև. Իջևանի ԱԱՊԿ – 22.11.21 – Խաչարձան, Աղավնավանք 23.11.21- Լուսաձոր 26.11.21- Հովք Արծվաբերդի ԱԿ – 24.11.2021թ. – Չորարաթանի ԲՄԿ 25.11.2021թ. – Նորաշենի ԲՄԿ Զորականի ԳԲԱ – 26.11.2021թ. Հաղթանակի ԲՄԿ Ոսկևանի ԳԲԱ – 26.11.2021թ. Ոսկեպար 24.11.2021թ. Բաղանիս Նոյեմբերյանի ԲԿ – 22.11.2021թ, 23.11.2021թ., 24.11.2021թ. – զորամասում, […]

̰
Հայաստանում կատարվել է 1110891 քովիդ-պատվաստում

12:20 22.11.2021

Պատվաստումային գործընթացը շարունակվում է։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Նոյեմբերի 21-ի դրությամբ կատարվել է 1110891 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 738887, երկրորդ դեղաչափ` 372004:

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 272 նոր դեպք, 30 մահ

11:02 22.11.2021

COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 22-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 272 նոր դեպք ✓ 4730 թեստավորում ✓ 1873 առողջացած ✓ 30 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 334347 դեպք, որոնցից 307484 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 18150 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7308 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1405 […]

̰
Պուտինը վերապատվաստվել է կորոնավիրուսի դեմ

20:37 21.11.2021

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ վերապատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Նախագահը նշել է, որ այսօր վերապտվաստվել է «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութով ՝ մասնագետների հանձնարարականով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

̰ ̰
Շարժական պատվաստումային գործընթացը շարունակվելու է Կապան խոշորացված համայնքի բնակավայրերում․ ժամանակացույց

13:31 21.11.2021

Կապանի բժշկական կենտրոնի պոլիկլինիկայի արտագնա շարժական պատվաստումային խումբը երեկ Սյունիքի մարզի Բարձրավան, Շուռնուխ, Որոտան բնակավայրերում էր։ Այս մասին հայտնում է Սյունիքի մարզպետարանը։ Շարժական պատվաստումային գործընթացը շարունակվելու է Կապան խոշորացված համայնքի հետևյալ բնակավայրերում․ գ. ԵՂԵԳ ֊ նոյեմբերի 23 ժամը 13։00 գ. Սևաքար ֊նոյեմբերի 25 ժամը 13։00 գ. Չափնի,Կաղնուտ ֊նոյեմբերի 27 ժամը 13։00։

̰
BACK_TO_TOP