TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Ավստրիայում հաստատել են կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպքը

10:33 28.11.2021

Ավստրիայում գրանցվել է կորոնավիրուսի «օմիկրոն» տարբերակով վարակման ենթադրյալ դեպք, ասվում է Ավստրիայի Տիրոլ դաշնային հողի կայքում հրապարակված հայտարարության մեջ: Նշվում է, որ խոսքը «Հարավային Աֆրիկա ուղևորության հետ կապված» կորոնավիրուսի դեպքի մասին է, որը հայտնաբերվել է Շվարց շրջանում: Ինսբրուքի մասնագետների նախնական ստուգումը կասկած է հարուցել, որ դա կարող է լինել կորոնավիրուսի նոր մուտացիան՝ B. 1.1.529-ը, որը […]

̰
«Moderna» ընկերությունը հայտարարել է Covid-19-ի նոր շտամի դեմ պատվաստանյութ մշակելու ծրագրերի մասին

19:57 27.11.2021

«Moderna» ընկերությունը հայտարարում է, որ աշխատում է կորոնավիրուսի նոր շտամի դեմ պատվաստանյութի մշակման  վրա։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ ըստ ամերիկյան դեղագործական ընկերության, նոր շտամի ուսումնասիրությունը և դրա դեմ համապատասխան պատվաստանյութի մշակումը կներառվեն ընկերության ռազմավարական ուղղություններում։ Ընկերության գործադիր տնօրեն Ստեֆան Բանսելի խոսքերով, «Omicron» շտամի մուտացիաները մտահոգիչ են, և ընկերությունը կսկսի հնարավորինս շուտ մշակել համապատասխան ռազմավարություններ՝ նոր սպառնալիքներից խուսափելու […]

̰
Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամով վարակման երկու դեպք

18:47 27.11.2021

Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է կորոնավիրուսի նոր շտամով վարակման երկու դեպք, Sky News-ի եթերում ասել է առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը։ Նրա խոսքով՝ երկու անձինք գտնվում են ինքնամեկուսացման մեջ։ Նախարարը նաև նշել է, որ  թեստավորումներ  կիրականացվի այն տարածքներում, որտեղ հայտնաբերվել են հիվանդության դեպքերը։ «Սա հստակ հուշում է այն մասին , որ համաճարակը հեռու է ավարտվելուց», – ավելացրել […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է Աջափնյակ վարչական շրջանի հանրային տրանսպորտը

16:41 27.11.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ նոյեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել է Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը: ՔՏՀԱՏՄ Երևանի տրանսպորտի անվտանգության բաժանմունքի տեսուչները դիտարկել են Աջափնյակ վարչական շրջանով ուղևորափոխադրում կատարող 29 տրանսպորտային միջոց։ Արդյունքում՝ Տեսչական մարմինը 2 խախտում է հայտնաբերել։ Վարչական իրավախախտում կատարածների նկատմամբ կազմվել […]

̰
Նիդերլանդները մեկ ամսվա ընթացքում երկրորդ անգամ ուժեղացնում է կարանտինը

14:22 27.11.2021

Նիդերլանդներում լրացուցիչ սահմանափակումներ են մտցվում՝ կապված կորոնավիրուսի դեպքերի աճի հետ, գրում է AFP-ն։ Այսպիսով՝ ժամը 17:00-ից մինչև 5:00-ը փակ կլինեն փոքր խանութները, ռեստորանները, բարերը և մշակութային օբյեկտները։ Սուպերմարկետները կաշխատեն մինչև ժամը 20:00-ն։ Դպրոցները կշարունակեն գործել։ Նոյեմբերի 28-ից երեք շաբաթով նոր սահմանափակումներ կմտցվեն։ Երկրում օրական գրանցվում է կորոնավիրուսով վարակման ավելի քան 20 հազար դեպք, չնայած այն […]

̰
COVID-ի նոր շտամը ԱՀԿ-ն համարել է սպառնալիք աշխարհի համար

13:28 27.11.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետները եզրակացրել են, որ կորոնավիրուսի նոր՝ Օմիկրոն անունը ստացած շտամը կարող է սպառնալ հատկապես այն երկրներին, որոնք առանց այդ էլ դժվարությամբ են պայքարում վարակի տարածման դեմ: Այս մասին հայտնում է Reuters-ը։ Օմիկրոն կամ B.1.1.529 վիրուսը մի շարք մուտացիաներից հետո կարող է ազդել օրգանիզմում սպիտակուցների պարունակության վրա, նշում են մասնագետները։ Խնդիրն այն է, […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել

12:44 27.11.2021

Նոյեմբերի 26-ին կատարվել է 212 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 37 նոր դեպք է գրանցվել: որոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 113 վարակակիր: Բժիշկները 18 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 60-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ Արձանագրվել է 1 մահվան դեպք։ 2021 թվականի […]

̰
Կորոնավիրուսի նոր շտամի պատճառով Առևտրի համաշխարհային կազմակերպությունը հետաձգել է համաժողովը

12:17 27.11.2021

Առևտրի համաշխարհային կազմակերպությունը հետաձգել է նախարարների համաժողովը՝ կորոնավիրուսի նոր շտամի պատճառով։ Այս մասին հայտնի է դարձել ուրբաթ՝ նոյեմբերի 26-ին։ Համաժողովը պետք է անցկացվեր չորս տարվա ընթացքում առաջին անգամ: Սակայն Առևտրի համաշխարհային կազմակերպությունը Հարավային Աֆրիկայից վիրուսի նոր շտամը բնութագրել է որպես «մտահոգիչ», քանի որ այն ավելի արագ է տարածվում, քան կորոնավիրուսի այլ ձևերը, հայտնում է Reuters-ը։ […]

̰ ̰
Ունենք կորոնավիրուսի 517 նոր դեպք, 26 մահ

11:04 27.11.2021

COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 27-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 517 նոր դեպք ✓ 6631 թեստավորում ✓ 1403 առողջացած ✓ 26 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 337552 դեպք, որոնցից 314020 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 14579 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7485 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1438 […]

̰
Կորոնավիրուսի նոր՝ Օմիկրոն շտամը կտարածվի մի քանի ամիսների ընթացքում․ Եվրահանձնաժողովի ղեկավար

09:16 27.11.2021

ԵՄ-ում նշել են կորոնավիրուսի նոր շտամի տարածման ժամանակահատվածը: Նոր շտամը կոչվում է Օմիկրոն (B.1.1.529), որը հայտնաբերվել է արդեն մի շարք երկրներում: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը տեսաուղերձում ասել է, որ մոտակա մի քանի ամիսների ընթացքում շտամը կարող է տարածվել ամբողջ աշխարհում։ Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև ընդգծել է  կորոնավիրուսի նոր շտամի լրջությունը։ Հարավային Աֆրիկայում, Բոտսվանայում և […]

̰
COVID-19-ով վարակման դեպքերի կտրուկ աճի պատճառով Նյու Յորքում արտակարգ դրություն է  հայտարարվել

09:07 27.11.2021

Նյու Յորքի նահանգապետ Քեթի Հոքուլն արտակարգ դրություն է հայտարարել մինչև 2022 թվականի հունվարի 15-ը, ինչը պայմանավորված է COVID-19-ով վարակման դեպքերի կտրուկ աճով: Այս մասին ասվում է նահանգապետի կայքում տեղադրված պաշտոնական հրամանագրում: «Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը նահանգում, 2020 թվականի ապրիլից ի վեր նախադեպը չունեցող արագությամբ, ինչպես նաև COVID-19-ի հետ կապված հոսպիտալացումների մեծ աճը և հիվանդանոցների կարողությունների […]

̰
ԱՀԿ-ն քովիդի նոր շտամն անվանել է Օմիկրոն և այն գնահատել է որպես «անհանգստություն առաջացնող»

22:30 26.11.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն այսօր գումարած արտակարգ հանդիպման արդյունքներով որոշել է COVID-19-ի նոր շտամը դասակարգել որպես «անհանգստություն առաջացնող»։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Շվեյցարիայի հանրային առողջապահության դաշնային գրասենյակի հայտարարությանը։ «Կորոնավիրուսի՝ վերջերս հայտնաբերված B.1.1.529 տարբերակն անհանգստություն է առաջացնում։ Այն ավելի շատ մուտացիաներ ունի, քան գիտությանը հայտնի մտահոգիչ այլ մուտացիաներ»,-ասվում է հայտարարության մեջ։ Կա հավանականություն, […]

̰
Եվրոպայում հայտնաբերվել է քովիդի նոր շտամով վարակման առաջին դեպքը

21:49 26.11.2021

Կորոնավիրուսի B.1.1.529 շտամը, որը սկսել է տարածվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում և Աֆրիկայի հարավի այլ երկրներում, առաջին անգամ հայտնաբերվել է Եվրոպայում։ Շտամն ախտորոշվել է Բելգիայում մեկ անձի մոտ։ Այս մասին հայտնել է երկրի առողջապահության նախարար Ֆրանկ Վանդենբրուկը, փոխանցում է Reuters-ը։ Նշվում է, որ վարկակիրը նոյեմբերի 11-ին է վերադարձել Եգիպտոսից։ Նրա մոտ ախտանշանները սկսել են դրսևորվել նոյեմբերի 22-ից։ […]

̰
ՍԱՏՄ-ն ստուգայցեր է իրականացրել մարզերի իրացման ցանցում

19:22 26.11.2021

Այսօր ՍԱՏՄ մարզային կենտրոնների տեսուչները հակահամաճարակային միջոցառումներ են իրականացրել մարզերի իրացման ցանցում և հանրային սննդի կետերում: Գեղարքունիքի 3, Արարատի 3 և Վայոց ձորի 7 օբյեկտներում ստուգումների ընթացքում խախտումներ չեն հայտնաբերվել: Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով:  

̰
Լեհաստանի դեսպանը առողջապահության նախարարությանն է հանձնել պատվաստանյութի խմբաքանակը

18:12 26.11.2021

Ինչպես արդեն տեղեկացրել էիք, Լեհաստանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի առողջապահության նախարարությանն է նվիրաբերել COVID-19-ի դեմ 201 հազար 640 դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ: Հայաստանում Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակն այսօր առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանին է հանձնել պատվաստանյութի խմբաքանակը: Հիշեցնենք, որ Հայաստանում COVID-19-ի դեմ «Գամ-Կովիդ-Վակ» («Սպուտնիկ-Վի»), «Կորոնավակ» (միայն 2-րդ դեղաչափի համար), «ԱստրաԶենեկա» («Վաքսզևրիա»), «Սինոֆարմ» և «Մոդեռնա» («Սպայկվաքս») […]

̰
ԵՄ-ն հաստատել է Pfizer-ի պատվաստումները 5-11 տարեկան երեխաների համար

11:32 26.11.2021

Եվրոպական դեղամիջոցների գործակալության (EMA) կոմիտեն խորհուրդ է տվել 5-11 տարեկան երեխաներին կորոնավիրուսի դեմ պատվաստել Pfizer/BioNTech  ընկերությունների դեղամիջոցով։ 5-11 տարեկան երեխաների համար պատվաստանյութի չափաբաժինը կլինի երեք անգամ քիչ,  քան 12 տարեկան և բարձր տարիքի երեխաների համար: Նշված տարիքային խմբին ևս անհրաժեշտ է  դեղամիջոցի երկու չափաբաժին ընդունել երեք շաբաթ ընդմիջումով։ Ներարկումը դարձյալ կարվի ուսի շրջանում:  5-11 տարեկան […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 675 նոր դեպք, 40 մահ

11:03 26.11.2021

Նոյեմբերի 26-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 675 նոր դեպք ✓ 7745 թեստավորում ✓ 1539 առողջացած ✓ 40 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 337005 դեպք, որոնցից 312617 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 15498 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7459 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1431 է: Ընդհանուր […]

̰
76 414 դեպք մեկ օրում. Գերմանիայում կորոնավիրուսի դեպքերի նոր հակառեկորդ է գրանցվել

10:54 26.11.2021

Գերմանիայում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 76414-ով, ինչը նոր հակառեկորդ է համաճարակի ամբողջ ժամանակահատվածի համար։ Այս մասին են վկայում Ռոբերտ Կոխի վիրուսաբանության ինստիտուտի տվյալները։ Նախորդ հակառեկորդը գրանցվել էր նոյեմբերի 25-ին, երբ 75961 վարակման դեպք էր արձանագրվել։ Համաճարակի սկզբից մինչ օրս վարակը հայտնաբերվել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության 5 650 170 բնակչի մոտ։ Կորոնավիրուսից […]

̰
COVID-19-ի նոր շտամի պատճառով Իսրայելն արգելել է թռիչքները դեպի աֆրիկյան 7 երկրներ

08:30 26.11.2021

Իսրայելն այցելության համար արգելված երկրների կարմիր ցուցակում է ներառյալ աֆրիկյան 7 պետություն՝ այնտեղ կորոնավիրուսային նոր՝ B.1.1.529 շտամով վարակման դեպքերի արձանագրման պատճառով։ Այս մասին հայտնում է վարչապետի գրասենյակը։ Խոսքը վերաբերում է հետևյալ երկրներին՝ Հարավային Աֆրիկա, Լեսոտո, Բոտսվանա, Զիմբաբվե, Մոզամբիկ, Նամիբիա և Էսվատինի։ Օտարերկրացիներն այդ երկրներից չեն կարող մուտք գործել Իսրայել։ Իսրայելի քաղաքացիները, ովքեր վերադառնում են այդ […]

̰
Մեծ Բրիտանիան դադարեցնում է թռիչքները դեպի 6 երկրներ՝ քովիդի նոր շտամի պատճառով

08:21 26.11.2021

Մեծ Բրիտանիան այսօրվանից ժամանակավորապես դադարեցնում է թռիչքները դեպի աֆրիկյան 6 երկրներ՝ այնտեղ տարածվող կորոնավիրուսային նոր շտամի պատճառով։ Այս մասին հայտարարել է թագավորության առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը։ Նրա խոսքով՝ բրիտանական գերատեսչությունը հետազոտում է նոր մուտացիան և ձեռնակում կանխարգելիչ բոլոր անհրաժեշտ միջոցառումները։ Ջավիդը չի հստակեցրել, թե որ երկրների մասին է խոսքը։ B.1.1.529 նոր շտամի տարածման ֆոնին Առողջապահության […]

̰
Չեխիայի նախագահին հոսպիտալացրել են. նրա մոտ կորոնավիրուս է ախտորոշվել

22:40 25.11.2021

Չեխիայի նախագահ 77-ամյա Միլոշ Զեմանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել: Բժիշկների որոշմամբ՝ նա վերադառնում է Պրահայի կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ բուժվում էր հոկտեմբերի 10-ից մինչև նոյեմբերի 25-ը, հայտնել է չեխական հեռուստատեսությունը: «Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, ընդ որում՝ հիվանդությունն ընթանում է առանց ախտանիշների։ Բժիշկների որոշմամբ՝ նա վերադառնում է զինվորական հոսպիտալ, որտեղ բուժվում էր […]

̰
COVID-19-ի նոր շտամի պատճառով ԱՀԿ-ն արտակարգ հանդիպում է հրավիրում

22:32 25.11.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) արտակարգ հանդիպում է հրավիրում Հարավային Աֆրիկայում և Բոտսվանայում հայտնաբերված COVID 19-ի պոտենցիալ արագ տարածվող շտամը քննարկելու համար, գրում է Financial Times թերթը ՝ վկայակոչելով իր աղբյուրները: Ավելի վաղ Daily Mail պարբերականը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի գիտնականները նախազգուշացրել են Բոտսվանայում կորոնավիրուսի շտամի հայտնվելու մասին, որը պարունակում է 32 մուտացիա: Մուտացիաներից շատերը […]

̰
Վրաստանի առողջապահության նախարարը համաճարակային իրավիճակը գնահատում է ծանր

20:20 25.11.2021

Վրաստանում կորոնավիրուսային իրավիճակը բավականին ծանր է։ Aliq Media-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է Առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն: Տիկարաձեն նշել է, որ պատվաստումը կարևոր է մահացության թվի նվազեցման համար։ «Եվս մեկ անգամ նշում եմ, որ ինձ համար հատկապես կարևոր են 60-ն անց մարդիկ, քանի որ ինչպես Վրաստանի, այնպես էլ ցանկացած այլ երկրի վիճակագրությունը ցույց է տալիս, […]

̰
Պատվաստումների արդյունքում հանրապետությունում կորոնավիրուսի հիվանդացության դեպքերի անկում է նկատվում

15:27 25.11.2021

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է կորոնավիրուսի հետ կապված իրավիճակին և նշել, որ այդ առումով կայունացում է նկատվում: «Գիտեք, որ, բարեբախտաբար, մենք թվերի էական և լուրջ անկում ունենք: Հիմա առողջապահության նախարարությունը մտածում է ծավալված կարողությունները կրկին կոնսերվացնելու մասին: Եվ ինչո՞ւ, ինչպե՞ս պատահեց, որ թվերը սկսեցին նվազել: Իմ դիտարկումը միանշանակ է՝ նախ դպրոցական արձակուրդները մի […]

̰
Ավանեսյանը ժամանակավրեպ է համարում ՍԴ-ում քննվող դիմումը

15:10 25.11.2021

Սահմանադրական դատարանն այսօր բանավոր ընթացակարգով սկսել է Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա առողջապահության նախարարի՝ 2021 թվականի օգոստոսի 20-ի ընդունած և հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտած հրամանի վիճարկման գործով քննությունը: Հիշեցնենք՝ այդ հրամանով գործատուները պարտավոր են 14 օրը մեկ աշխատողներից պահանջել ՊՇՌ թեստավորման պատասխան այն դեպքում, եթե աշխատողը կորոնավիրուսի դեմ […]

̰
Շիրակի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը

14:32 25.11.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է Շիրակի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը․ Սարատակ, Տուֆաշեն, Հայկասար, Սպանդարյան, Ոսկեհասկ, Կառնուտ, Ջրառատ, Հովիտ, Արևիկ, Այգաբաց, Բենիամին, Շիրակ, Կամո, Սարիար, Վահարամաբերդ, Կապս, Ձորակապ, Լանջիկ, Քեթի, Հացիկ, Հովունի, Փոքրաշեն, Բագրավան ✅ 25.11.2021թ. ? ժամը 11։00-15:00 Լուսակերտ, Ղարիբջանյան, Երազգավորս, Գուսանագյուղ, Շիրակավան, Լուսաղբյուր, Անի Կայարան Գառնառիճ, Շաղիկ, Զարիշատ, Փոքր Մանթաշ ✅ 26.11.2021թ. ժամը […]

̰
Լեհաստանը Հայաստանին նվիրել է 201 640 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ

13:57 25.11.2021

Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը նվիրաբերել է 201.640 դեղաչափ AstraZeneca պատվաստանյութ: Այդ մասին հայտնում է ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանությունը: Դեսպանությունը բարձր է գնահատել ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցությունը:

̰
Սյունիքի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույց

13:44 25.11.2021

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է Սյունիքի մարզի շարժական պատվաստումային խմբերի ժամանակացույցը․ Գ. Սևաքար, Քարահունջ, Ակներ, Հարժիս, Բալաք, Աշոտավան, Սպանդարյան, Շվանիձոր, Ալվանք, Քարաշենի ԲՄԿ, Բնունիսի ԲՄԿ, ✅ 25.11.2021 Գ. Հալիձոր, Մուցք, Հացավան, Հարթաշեն ԲՄԿ, Շաքիի ԲՄԿ ✅ 26.11.2021թ. Գ. Չափնի, Կաղնուտ, Սվարանց ✅ 27.11.2021 Գ. Շենաթաղ ✅ 28.11.2021 Գ. Լոր ✅ 29.11.2021 Անգեղակոթ […]

̰
Պատվաստանյութերը մարդկանց «ապահովության կեղծ զգացում են հաղորդում». ԱՀԿ

12:31 25.11.2021

Գեբրեյեսուսը նշել է, որ «պատվաստանյութերը կյանքեր են փրկում, բայց ամբողջությամբ չեն կանխում վիրուսի տարածումը»։

̰
BACK_TO_TOP