00:18 30.11.2021
Համաշխարհային ձմեռային ուսանողական խաղերը չեղարկվել են կորոնավիրուսի նոր շտամի` «Օմիկրոնի» հայտնվելու պատճառով, հաղորդում է Inside the Game-ը։ Խաղերը պետք է անցկացվեին դեկտեմբերի 11-21-ը Շվեյցարիայի Լյուցերն քաղաքում։ Կորոնավիրուսի համավարակի հետևանքով այս տարի խաղերն արդեն հետաձգվել էին հունվարից դեկտեմբեր։
22:11 29.11.2021
Կորոնավիրուսի «օմիկրոն» շտամն անհանգստության առիթ է, բայց ոչ խուճապի պատճառ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ «Այս շտամն անհանգստության առիթ է, այլ ոչ թե խուճապի պատճառ»,- ասել է նա: «Մենք ունենք աշխարհի լավագույն պատվաստանյութերը, լավագույն բժշկությունը, լավագույն գիտնականները ։ <…> Մենք պայքարելու ենք և հաղթելու ենք»,- հավելել է ԱՄՆ նախագահը: ԱՄՆ-ի իշխանությունները առայժմ […]
17:56 29.11.2021
Պորտուգալական «Բելենենսեշ» ակումբի 13 ֆուտբոլիստ վարակվել է «Օմիկրոն» կորոնավիրուսի նոր շտամով, հայտնում է Պորտուգալիայի Առողջապահության ազգային ինստիտուտը։ «Օմիկրոն» շտամն առաջին անգամ հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում։ Սա կորոնավիրուսի ևս մեկ մուտացիայի տեսակ է։ Առայժմ նոր վիրուսի մասին շատ բան հայտնի չէ։ Ավելի վաղ «Բելենենսեսը» ստիպված էր եղել 12-րդ տուրի «Բենֆիկայի» հետ հանդիպմանը ներկայանալ ոչ ամբողջական կազմով․ […]
16:29 29.11.2021
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները, ՀՀ պարեկային ծառայողների հետ համատեղ նոյեմբերի 29-ին վերահսկողություն են իրականացրել Երևանի Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների հանրային տրանսպորտի նկատմամբ։ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկվել է վերոնշյալ վարչական շրջաններով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 35 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների խախտման 3 դեպք։ Դրանք վերաբերել են դիմակ […]
15:59 29.11.2021
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի հայտնվելը խոսում է այն մասին, թե որքան վտանգավոր է պանդեմիան և որքան բարդ իրավիճակում է գտնվում մարդկությունը։ Այդ մասին հայտարարել է ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը՝ ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային ասամբլեայի՝ Ժնևում բացված հատուկ նստաշրջանում՝ նոր պանդեմիաների նախապատրաստման թեմայով։ «Մուտացիայի ավելի մեծ կարողություն ունեցող «Օմիկրոն» տարբերակի հայտնվելը խոսում է այն մասին, թե […]
15:31 29.11.2021
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի, պատվաստանյութերի ձեռքբերման, պատվաստումային գործընթացի և թեմային վերաբերող այլ հարցերի շուրջ այսօր հրավիրած մամուլի ասուլիսում խոսել է ՀՀ առողջապահության նախարարը։ Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նաև «Օմիկրոն» կոչվող նոր շտամի՝ Հայաստան ներթափանցման դեմ ուղղված միջոցառումներին։ Դրանցից մեկը աֆրիկյան մի շարք երկրներից, որտեղ արդեն հայտնաբերվել է նոր շտամը, Հայաստան մուտքի սահմանափակումն է։ Մյուս միջոցառումները վերջնական […]
14:13 29.11.2021
Հայաստանում նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը թույլատրել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքի կամ պատվաստման հավաստագրի առկայությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Համապատասխան նախագիծը շրջանառվում է: «Հունվարի 1-ից նաև հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը կարող է լինել միայն ՊՇՌ թեստի բացասական […]
14:10 29.11.2021
COVID-19-ով պայմանավորված օրական ակտիվ դեպքերը նվազել են: Հիվանդության հերթական ալիքի նվազմանը զուգահեռ` մահվան դեպքերը նվազում են 2-3 շաբաթ անց: Առողջապահության նախարարության գնահատականներով` առաջիկայում մահվան դեպքերը կնվազեն: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նոր` «Օմիկրոն» շտամով պայմանավորված` մինչև օրվա վերջ Հայաստանը մի շարք սահմանափակող միջոցառումներ կկիրառի: «Ստանում ենք անհանգստացնող նորություններ, որ […]
13:33 29.11.2021
Կորոնավիրուսի նոր՝ «Օմիկրոն» շտամով պայմանավորված՝ մի շարք երկրներից Հայաստան մուտքը կսահմանափակվի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Վարակը շարունակում է մուտացվել: Հայտնաբերվում են նոր շտամներ, որոնք նախորդներից տարբերվում են իրենց տարածման ակտիվությամբ: «Վերջին ենթատեսակը, որի տարածումը սկսվել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից, կոչվում է Օմիկրոն: Դրա մուտացման աստիճանը բավականին մեծ է: Ցավոք սրտի, […]
12:58 29.11.2021
Ճապոնիայի իշխանությունները որոշել են նոյեմբերի 30-ից փակել օտարերկրյա քաղաքացիների մուտքը երկիր՝ կորոնավիրուսի Օմիկրոն շտամի տարածման պատճառով։ Այս մասին նոյեմբերի 29-ին լրագրողներին հայտնել է վարչապետ Ֆումիո Կիսիդան։ Կիսիդան նշել է, որ օտարերկրացի ուսանողների և գործարարների համար մուտքի հետ կապված զիջումները, որոնք գործում էին այս տարվա նոյեմբերի 8-ից, այլևս չեն գործում։ Մեկ օր առաջ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը […]
11:05 29.11.2021
Նոր կանոնների համաձայն՝ երկիր վերադարձող բոլոր իսրայելցիները, այդ թվում՝ կորոնավիրուսի դեմ պատվաստվածները, պետք է ժամանելիս օդանավակայանում ՊՇՌ-թեստ հանձնեն։
11:03 29.11.2021
COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 29-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 189 նոր դեպք ✓ 4172 թեստավորում ✓ 1072 առողջացած ✓ 21 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 338120 դեպք, որոնցից 316198 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 947 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7535 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը […]
10:29 29.11.2021
Oմիկրոն շտամն արդեն իսկ դուրս է եկել ՀԱՀ-ի սահմաններից։ Այն հայտնաբերվել է տարբեր երկրներում, այդ թվում՝ Նիդերլանդներում, Մեծ Բրիտանիայում և Կանադայում։
09:27 29.11.2021
Ֆրանսիայում հայտնաբերվել է Օմիկրոն շտամով վարակման 8 ենթադրյալ դեպք։ Այս մասին հայտնում է հանրապետության առողջապահության նախարարությունը։ Օմիկրոն շտամով վարակում է կասկածվում մարդկանց մոտ, ովքեր վերջին 2 շաբաթը ուղևորություն են կատարել Աֆրիկայի հարավում։ Նրանք քովիդի թեստ են հանձնել, սակայն այլ շտամների արդյունքները բացասական են եղել։ Այժմ անհրաժեշտ է կատարել նմուշների հաջորդականացում, ինչը մի քանի օր կպահանջի։ […]
22:30 28.11.2021
Աֆրիկյան երկրների պատվաստանյութերի ապահովման կազմակերպության համանախագահ դոկտոր Այաոդե Ալակիջան ասել է, որ թռիչքների սահմանափակումները հարավաֆրիկյան երկրներ՝ COVID-19-ի Օմիկրոնի շտամի պատճառով, խտրականության դրսևորում է: Այս մասին հայտնում է Lusaka Times կայքը։ «Ինչու՞ ենք մենք փակում Աֆրիկան: Ոչ ոք չի փակում Բելգիան կամ Իսրայելը. Սա խտրականություն է, սա այլատյացություն է»,- ասել է Ալակիջան: Նա նշել է, որ […]
22:15 28.11.2021
Ամերիկյան Pfizer ընկերությունը ԵՄ-ի հետ պայմանագրով պետք է իր պատվաստանյութը 100 օրվա ընթացքում հարմարեցնի նոր` Oմիկրոն կորոնավիրուսի շտամին, եթե ապացուցվի դրա մեծ վտանգավորությունը։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը: Գիտնականները 2-3 շաբաթվա ընթացքում պետք է հավաքեն բոլոր անհրաժեշտ տեղեկությունները նոր շտամի մասին, իսկ ԵՄ երկրներն պետք է ակտիվացնեն պատվաստումները, վերապատվաստումները և […]
21:45 28.11.2021
«Ռուսաստանում կորոնավիրուսի օմիկրոնի շտամով վարակներ չեն հայտնաբերվել»,- ասել է «Ռոսպոտրեբնադզորի » համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի հաջորդականության տեխնոլոգիաների վրա հիմնված նոր ախտորոշիչ մեթոդների մշակման գիտական խմբի ղեկավար՝Կամիլ Խաֆիզովը։ Ավելի վաղ սենատոր՝Ռուսաստանի վաստակավոր բժիշկ ՝Վլադիմիր Կրուգլին ՌԻԱ Նովոստիին հայտնել էր, որ օմիկրոնն արդեն հայտնվել է Ռուսաստանում։ Դրա տարածման աղբյուրը կարող են լինել Եգիպտոսից վերադարձող ռուս զբոսաշրջիկները ։Կրուգլին […]
21:33 28.11.2021
Հարավաֆրիկացի բժիշկը, ով առաջիններից էր, ով հիվանդների շրջանում կասկածում էր տարբեր կորոնավիրուսային շտամ, կիրակի օրը ասել է, որ Omicron տարբերակի ախտանիշներն առայժմ մեղմ են և կարող են բուժվել տանը: Բժիշկ Անջելիկ Քոթզին, ով մասնավոր բժիշկ է և Հարավաֆրիկյան բժշկական ասոցիացիայի նախագահ, Reuters-ին ասել է, որ նոյեմբերի 18-ին նա իր կլինիկայում նկատել է յոթ հիվանդի, ովքեր […]
20:30 28.11.2021
Express Edition-ը թվարկել է կորոնավիրուսի երկու հիմնական ախտանիշ, որոնք ոչ մի դեպքում չպետք է անտեսեն պատվաստված հիվանդները։ Հեղինակը մեջբերում է ZOE COVID հավելվածի տվյալները, որը հետևում է վարակի նշանների հաճախականությանը։ «Եթե դուք պատվաստվել եք և սկսել եք հաճախակի փռշտալ կամ հազալ առանց պատճառի, ապա պետք է մնաք տանը և անցնեք COVID-19 թեստ», – հորդորել են […]
18:15 28.11.2021
Կորոնավիրուսի նոր տարբերակը՝ Omicron-ը (B.1.1.529), կարող էր հայտնվել իմունային անբավարարություն ունեցող անձի մոտ, ով ամբողջությամբ չի ապաքինվել վարակից: Այս վարկածը Financial Times-ին տված հարցազրույցում հնչեցրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր համաճարակաբան Մարիա Վան Կերխոֆը։ «Հայտնի չէ, թե որտեղից է առաջացել այս շտամը, բայց դիտարկվող վարկածներից մեկն այն է, որ այն կարող էր առաջանալ վարակված, իմունային […]
15:32 28.11.2021
Ինչպես տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին ՝ Աֆրիկյան «omicron» շտամն արդեն Ռուսաստանում է, դրա տարածման աղբյուրը կարող են լինել ռուս զբոսաշրջիկները, ովքեր այցելել են Եգիպտոս, ասել է սենատոր Վլադիմիր Կրուգլին։ Ըստ հետազոտողների՝ SARS-CoV-2 գենոմի նոր փոփոխություններից շատերը վկայում են այս տարբերակի բարձր փոխանցելիության և հիվանդացած և պատվաստվածների պաշտպանիչ հակամարմինների նկատմամբ դիմադրողականության մասին, թեև դեռ վաղ է […]
13:49 28.11.2021
Կորոնավիրուսի օմիկրոն տարբերակով վարակման առաջին երկու դեպքերը գրանցվել են Ավստրալիայում, հայտնում է NSW առողջապահության դեպարտամենտը։ «NSW Առողջապահության դեպարտամենտը կարող է հաստատել, որ այսօր անցկացված գենոմային հրատապ թեստը ցույց է տվել, որ երկու օտարերկրյա ճանապարհորդներ վարակվել են կորոնավիրուսի նոր oմիկրոն տարբերակով B.1.1.529», – ասվում է գործակալության Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ: Նշվում է, որ երկու ուղեւորներն էլ […]
13:17 28.11.2021
Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին,Իսրայելի Արիելի համալսարանի գիտնականները պարզել են, որ միլիմետրային ալիքների օգտագործումը կարող է ոչնչացնել կորոնավիրուսի և պոլիովիրուսի 99%-ը մակերեսների վրա երկու վայրկյանում։ Հետազոտության արդյունքները հրապարակված են Environmental Chemistry Letters ամսագրում։ Փորձագետների խումբն ուսումնասիրել է մեկից տասը միլիմետր երկարությամբ ռադիոալիքների ազդեցությունը վարակի վրա և պարզել, որ ճառագայթումը կարող է սպանել պաթոգեններին երկու վայրկյանում: […]
12:37 28.11.2021
Նոյեմբերի 27-ին կատարվել է 335 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 78 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 113 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]
12:03 28.11.2021
Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը դադարեցնում է աֆրիկյան 7 երկրների հետ ավիահաղորդակցությունը մայրցամաքի հարավում կորոնավիրուսի «օմիկրոն» նոր շտամի հայտնաբերման պատճառով: Այս մասին հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպությունը դադարեցնում է աֆրիկյան 7 երկրների հետ ավիահաղորդակցությունը մայրցամաքի հարավում կորոնավիրուսի «օմիկրոն» նոր շտամի հայտնաբերման պատճառով: Այս մասին շաբաթ օրը հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Մուտքը […]
11:04 28.11.2021
Առողջապահության նախարարությունը ներկայացրել է COVID-19-ի տվյալները նոյեմբերի 28-ի ժամը 11:00-ի դրությամբ․ ✓ 409 նոր դեպք ✓ 7169 թեստավորում ✓ 1106 առողջացած ✓ 29 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 337931 դեպք, որոնցից 315126 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 13852 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7514 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան […]
10:46 28.11.2021
Իսրայելում COVID-19 կորոնավիրուսի դեմ պայքարի կառավարական հանձնաժողովը հավանություն է տվել բոլոր օտարերկրացիների համար երկրի սահմանների փակմանը 14 օրով՝ «oմիկրոն» նոր շտամի բռնկման պատճառով: Այս մասին ասված է երկրի վարչապետ Նաֆտալի Բենեթի գրասենյակի կայքում նոյեմբերի 27-ին հրապարակված հայտարարության մեջ։ Որոշումներն ուժի մեջ կմտնեն 2021 թվականի նոյեմբերի 28-ին և ուժի մեջ կլինեն 14 օրվա ընթացքում։ Բոլոր օտարերկրյա […]