TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

Կորոնավիրուսի դեմ 2 պատվաստում ստացած քաղաքացիների թիվը մոտենում է 500 000-ին, ինչը շոշափելի արդյունք է. Նիկոլ Փաշինյան

13:21 02.12.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Մինչ օրակարգի քննարկումը, վարչապետն անդրադարձել է կորոնավիրուսային վարակի հետ կապված ընթացիկ իրավիճակին և վիճակագրական տվյալներին: Թեմայի առնչությամբ պարզաբանումներ են ներկայացրել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը: Ստորև ներկայացվում է կառավարության նիստի նախաբանի սղագրությունն ամբողջությամբ. Վարչապետ Նիկոլ Փաշինյան […]

̰
Չինացի կենսաբանները COVID-19-ի բոլոր շտամները չեզոքացնող հակամարմին են գտել

12:59 02.12.2021

Չինաստանի մոլեկուլային կենսաբանության ոլորտի մասնագետները հայտնաբերել են 35B5 հակամարմինը, որը կարող է կապվել կորոնավիրուսի S-սպիտակուցի կառուցվածքի ամենակայուն հատվածի հետ և չեզոքացնել նրա բոլոր շտամները, այդ թվում՝ նորահայտ Օմիկրոնը։ Այս մասին ասվում է bioRxiv էլեկտրոնային գրադարանում նոյեմբերի 30-ին հրապարակված հոդվածում։ «Մեր ստացած պատկերները ցույց են տվել, որ 35B5 մոլեկուլը կապվում է կորոնավիրուսի S-սպիտակուցի այն մասի հետ, […]

̰
Աշխարհում կատարվել է կորոնավիրուսի դեմ ավելի քան 8 միլիարդ պատվաստում

12:41 02.12.2021

Աշխարհում քաղաքացիական շրջանառության մեջ է կորոնավիրուսի դեմ առնվազն 15 պատվաստանյութ

̰
Վրաստանում այս փուլում հնարավոր է «Օմիկրոն»-ի կասկածելի դեպք հայտնաբերվի. Գամկրելիձե

12:33 02.12.2021

«Լաբորատորիաներին արձանագրություն է ուղարկվել, որի դեպքում կարելի է կասկածել «Օմիկրոն»․ այդ նմուշները պետք է ուղարկել Լուգար, սեքվենսավորում կատարել և պարզել՝ արդյո՞ք դա «Օմիկրոն» է»: Այս մասին հայտարարել է Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն՝ հնարավոր համարելով, որ Վրաստանում այս փուլում «Օմիկրոն»-ի կասկածելի դեպք հայտնաբերվի։ Այս մասին հայտնում է 1tv.ge-ն։ Միաժամանակ, ինչպես նշում է […]

̰
Օմիկրոն չկա, կորոնավիրուսային իրավիճակի որոշակի մեղմացում կա. Նիկոլ Փաշինյան

12:15 02.12.2021

Կառավարության այսօրվա նիստում, մինչ օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանում որոշակի մեղմացում կա, սակայն առաջիկայում չպետք է  թուլացնել զգոնությունը, «մինչև նոր շտամի հետ կապված իրադրությունը լավանա»։ «Մյուս կողմից, սա որևէ բան չի նշանակում այն իմաստով, որ նոր շտամ է հայտնաբերվել, որը դեռևս Հայաստանում չկա, բայց դեռևս հստակ չէ, թե […]

̰
Ունենք կորոնավիրուսի 558 նոր դեպք, 21 մահ

11:18 02.12.2021

COVID-19-ը Հայաստանում. Դեկտեմբերի 2-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 558 նոր դեպք ✓ 9013 թեստավորում ✓ 716 առողջացած ✓ 21 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339578 դեպք, որոնցից 318481 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 016 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7631 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը […]

̰
Օմիկրոն շտամը Հարավաֆրիկյան Հանրապետությունում կորոնավիրուսի դեպքերի կտրուկ աճի պատճառ է դարձել

10:29 02.12.2021

Միևնույն ժամանակ օմիկրոն շտամ է հայտնաբերվել աշխարհի արդեն 20 երկրում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Հարավային Կորեայում։

̰
ԱՆ-ը ներկայացրել է COVID-19 ճամփորդական սահմանափակումները

23:34 01.12.2021

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը ներկայացրել է COVID-19 ճամփորդական սահմանափակումները։ ՀՀ կառավարության 2020թ. սեպտեմբերի 11-ի № 1514-Ն որոշման մեջ կատարված փոփոխությունների համաձայն. • Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելիս ներկայացվում է. 1. Կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ*, 2. Կամ կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված […]

̰
«Օմիկրոն» շտամը հասել է ԱՄՆ

23:06 01.12.2021

ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի «օմիկրոն» շտամով վարակման առաջին դեպք։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաալիքը ՝ վկայակոչելով ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի տվյալները։ Ինչպես ճշտում է հեռուստաալիքը, «օմիկրոն» շտամով վարակվելու դեպք է հայտնաբերվել Կալիֆոռնիա նահանգում: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ վստահություն էր հայտնել, որ «վաղ թե ուշ» կորոնավիրուսի այդ շտամը կհայտնվի ԱՄՆ-ում: […]

̰
Հաղորդավար Մարկուս Լեմբը, որը պատվաստման հակառակորդ էր, մահացել է COVID-19-ից

21:54 01.12.2021

Daystar Television Network հեռուստաընկերության ղեկավար, հեռուստատեսային քարոզիչ Մարկուս Լեմբը մահացել է COVID-19-ի հետեւանքներից: Ավելի վաղ Լեմբն ու նրա հարթակը ակտիվորեն հանդես էին գալիս պատվաստումների դեմ, չորեքշաբթի հայտնել է CBS հեռուստաընկերությունը: CBS-ը պարզաբանում է, որ մի քանի շաբաթ առաջ Լեմբը վարակվել է կորոնավիրուսով ։ «Նրա մոտ քովիդ են ախտորոշել, թոքաբորբ է սկսվել։ Նա ունեցել է քրոնիկ […]

̰
Կենսաբանը հայտնել է «Օմիկրոնի» հիմնական ախտանշանը

21:12 01.12.2021

«Օմիկրոն» կորոնավիրուսային շտամով վարակվելը հաճախ արտահայտվում է «հրեշավոր» հոգնածության տեսքով։ Այս մասին Telegram-ի իր ալիքում խոսել է Ամերիկյան համալսարանի Ջորջ Մեյսոնի կենսաբանության դպրոցի պրոֆեսոր, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի  հետազոտական ​​կենտրոնի ֆունկցիոնալ գենոմիկայի լաբորատորիայի գլխավոր գիտաշխատող Անչա Բարանովան։ Նրա խոսքով՝ «Օմիկրոնի» դեպքում այնպիսի սովորական ախտանիշների առաջացման հավանականությունը, ինչպիսիք են հազը, քթարտադրությունը և համի և հոտի բացակայությունը, նվազում […]

̰
Եվս մեկ երկրում հայտնաբերվել է Օmicron  շտամը

19:38 01.12.2021

Սաուդյան Արաբիայի պետական SPA լրատվական գործակալությունը հայտարարել է երկրում նոր Օmicron շտամով վարակման առաջին դեպքի հայտնաբերման մասին։ Վարակվածը Սաուդյան Արաբիայի քաղաքացի է, եկել է հյուսիսաֆրիկյան երկրից։ Իշխանությունները հայտնել են, որ արդեն մեկուսացրել են վարակվածին և այն մարդկանց, որոնց հետ նա շփվել է։ Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՀԿ-ն զեկույց էր հրապարակել, որում նշվում էր, որ մուտացիաների […]

̰
Կտրուկ ավելացել են COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերի վերաբերյալ հաղորդումները հղիության ընթացքում. ԱՆ

17:38 01.12.2021

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ վերջին ամիսներին COVID-19-ի դեպքերի ընդհանուր աճով պայմանավորված՝ կտրուկ ավելացել են COVID-19-ի հետևանքով մահվան դեպքերի վերաբերյալ հաղորդումները հղիության ընթացքում։ «Հղիները գտնվում են COVID-19 հիվանդության ծանր ընթացքի զարգացման, ինչպես նաև հղիության բարդությունների առաջացման ռիսկի խմբում։ Մեծանում է նաև վաղաժամ ծննդաբերության ռիսկը։ Պատվաստվե՛ք և քայլե՛ր ձեռնարկեք COVID-19-ից պաշտպանվելու համար»։ Թարմացված տեղեկատվությունն այստեղ:

̰ ̰ ̰
Աշխատողները յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ

15:32 01.12.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի N 84-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում, ըստ որի`  չպատվաստված աշխատողները յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ հետազոտություն) […]

̰
ԱՀԿ-ն օմիկրոնի շտամի պատվաստանյութերի արդյունավետության նվազման մասին տվյալներ չունի

15:23 01.12.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) չունի տվյալներ օմիկրոն շտամի առաջացման հետ կապված կորոնավիրուսի դեմ գործող պատվաստանյութերի արդյունավետության նվազման մասին։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՀԿ-ի ներկայացուցչին։ Ըստ ԱՀԿ-ի՝ նաև կարիք չկա ստեղծելու նոր պատվաստանյութ, քանի որ դեղագործական ընկերություններին անհրաժեշտ է միայն փոքր փոփոխություններ կատարել արդեն իսկ մշակված դեղամիջոցների բաղադրության մեջ։

̰
Որո՞նք են «Օմիկրոն» շտամի հիմնական վտանգները

14:16 01.12.2021

Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամի հիմնական վտանգը մեծ թվով մուտացիաներն են այն հատվածներում, որոնց սովորաբար կցվում են մարդու օրգանիզմի կողմից արտադրվող հակամարմինները։ Սա կարող է հանգեցնել նրան, որ այլ շտամների դեմ արդեն ձևավորված իմունիտետն արդյունավետ չի լինի «Օմիկրոնի» դեմ: Այս մասին «Lentа.ru»-ին պատմել է կենսաբանական գիտությունների դոկտոր, Ջորջ Մեյսոնի համալսարանի (Վիրջինիա, ԱՄՆ) Համակարգային կենսաբանության դպրոցի պրոֆեսոր Անչա […]

̰
Moderna-ի ղեկավարը քննադատել է պատվաստանյութերի 60%-ը հետ կանչելու ԱՄՆ իշխանությունների որոշումը

14:03 01.12.2021

Moderna-ն ստիպված է եղել կորոնավիրուսի դեմ իր պատվաստանյութերի 60%-ը հանձնել ԱՄՆ կառավարությանը, ասել է գործադիր տնօրեն Սթիվեն Բանսելը: «Դա հիմնականում հարուստ երկրների քաղաքական որոշումն էր, ԱՄՆ-ում մեզ ասացին, որ մենք այլ ելք չունենք, քան մեր արտադրանքի 60%-ը տալ ԱՄՆ կառավարությանը, դա Moderna-ի որոշումը չէր, դա որոշեց ԱՄՆ կառավարությունը»,- ասել է նա Financial Times թերթին։ Բանսելը […]

̰
Կայացել է Առողջապահության համաշխարհային ասամբլեայի երկրորդ հատուկ նստաշրջանը

13:43 01.12.2021

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը մեկնել է Ժնև` մասնակցելու Առողջապահության համաշխարհային ասամբլեայի երկրորդ հատուկ նստաշրջանին: Վեհաժողովին մասնակցում են ԱՀԿ անդամ-պետությունների քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտային փորձագետներ: Նստաշրջանի հիմնական նպատակն է դիտարկել համավարակներին պատրաստվածության և արձագանքման շուրջ ԱՀԿ կոնվենցիայի, համաձայնագրի կամ այլ միջազգային փաստաթղթի մշակման նպատակահարմարությունը։ Մասնակիցները քննարկելու են COVID-19 համավարակի հաղթահարմանն ուղղված հարցեր` […]

̰
Հաստատվել է COVID-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստման ուղեցույցը

12:10 01.12.2021

Առողջապահության նախարարի հրամանով հաստատվել է COVID-19-ի դեմ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում իրականացնելու ուղեցույցը: COVID-19-ի դեմ պատվաստումների ամբողջական կուրսից հետո խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում առաջարկվում է իրականացնել 18 և բարձր տարիքի անձանց` ըստ դիմելիության, առաջնահերթություն տալով ռիսկի խմբերի անձանց: Հարկ է նշել, որ` ✔ կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստումից հետո կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդացած և առողջացած անձը […]

̰
Բայդենը ժողովրդին հղված իր ուղերձում չի կարողացել արտասանել նոր շտամի անվանումը

11:47 01.12.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ժողովրդին հղված իր ուղերձում մի քանի անգամ փորձել է ճիշտ անվանել կորոնավիրուսի նոր` «Օմիկրոն» շտամը, սակայն անընդհատ ինչ-որ այլ բան է ստացվել։ Ամենից հաճախ Բայդենը շտամն անվանել է «Օմնիկրոն», սակայն եղել է նաև «Օմնիկրոմի» տարբերակ։  

̰
Ունենք կորոնավիրուսի 502 նոր դեպք, 43 մահ

11:03 01.12.2021

Դեկտեմբերի 1-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է․ ✓ 502 նոր դեպք ✓ 7279 թեստավորում ✓ 590 առողջացած ✓43 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339020 դեպք, որոնցից 317765 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 198 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7610 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը […]

̰
Համավարակի դեմ պայքարելու և դրա տարածումը կանխելու հիմնական միջոցը պատվաստումն է․ Արա Բաբլոյան

10:27 01.12.2021

«Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ առողջապահության նախկին նախարար Արա Բաբլոյանը կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարելու և դրա տարածումը կանխելու հիմնական միջոցը պատվաստումն է համարում: Մանրամասները՝ տեսանյութում։

̰
Նոր շտամի պատճառով ներդրվող լուրջ սահմանափակումներն անհանգստացրել են ԱՀԿ-ին

09:07 01.12.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել է, որ որոշ երկրներ Օմիկրոն շտամի պատճառով ներդնում են չափազանց լուրջ սահմանափակումներ։ Այս մասին փոխանցում է Reuters-ը։ «Ես լավ եմ հասկանում, որ բոլոր երկրները ձգտում են պաշտպանել իրենց քաղաքացիներին կորոնավիրուսի այդ տարբերակից, որին մենք դեռևս լիովին ծանոթ չենք»,-ասել է նա։ ԱՀԿ ղեկավարն ասել է, որ իրեն անհանգստացնում […]

̰
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում ՔՏՀԱ տեսչական մարմինը դիտարկել է 40 տրանսպորտային միջոց

16:21 30.11.2021

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ վերահսկողական աշխատանքներ է իրականացրել Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում։ Ուսումնասիրվել է մայրաքաղաքի վերոնշյալ վարչական շրջանով կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 40 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է 5 խախտում, որոնք վերաբերել են ուղևորների և վարորդների կողմից դիմակ չկրելուն։ Դրանց վերաբերյալ կազմվել […]

̰
Պատվաստումային շրջիկ կայանները` Գեղարքունիքի բնակավայրերում

16:00 30.11.2021

Մարզերում շարունակվում է COVID-19-ի դեմ պատվաստումային ակտիվ գործընթացը: Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ, Նորադուս, Ներքին Գետաշեն և Ձորագյուղ բնակավայրերի բնակիչների շրջանում պատվաստումային շրջիկ կայանների միջոցով մասնագետներն իրականացնում են իրազեկման համապատասխան աշխատանքներ, բժշկական խորհրդատվություն քովիդի` առողջությանը սպառնացող վնասների, բարդությունների և պատվաստման անհրաժեշտության վերաբերյալ: Երկօրյա շրջայցի ընթացքը ցույց է տալիս, որ գյուղերում նույնպես պատվաստվածների ցուցանիշն ավելանում է, և շրջիկ […]

̰
Նախարարն անդրադարձավ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում հունվարի 1-ից կիրառվող սահմանափակմանը

14:51 30.11.2021

2022 թվականի հունվարի 1-ից հանրային սննդի կետեր քաղաքացիների մուտքը միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունք կամ պատվաստված լինելու հավաստագիր ներկայացնելու դեպքում թույլատրելու նախաձեռնության մեջ որևէ արտառոց բան չկա` բազմաթիվ երկրներ կիրառում են այն: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: «Համապատասխան կարգով սրճարաններ կամ ռեստորաններ քաղաքացիների մուտքը […]

̰ ̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 398 նոր դեպք, 32 մահ

11:03 30.11.2021

COVID-19-ը Հայաստանում. Նոյեմբերի 30-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 398 նոր դեպք ✓ 6462 թեստավորում ✓ 977 առողջացած ✓ 32 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 338518 դեպք, որոնցից 317175 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 12 330 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7567 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը […]

̰
BACK_TO_TOP