11:19 05.12.2021
COVID-19. Դեկտեմբերի 5-ի` ժամը 11:00-ի դրությամբ, 327 նոր դեպք 5077 թեստավորում 667 առողջացած 14 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 340723 դեպք, որոնցից 321106 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 10479 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7683 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1455 է: Ընդհանուր կատարվել է […]
11:11 05.12.2021
Ռումինիայում հաստատվել են կորոնավիրուսի նոր Omicron շտամով վարակվելու առաջին երկու դեպքերը։ Այս մասին հայտնում է երկրի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ հիվանդությունը հաստատվել է Հարավային Աֆրիկայից ժամանած երկու ուղեւորների մոտ, որոնք նոյեմբերի 30-ին վայրէջք են կատարել Բուխարեստում։ «Նրանցից մեկը 48-ամյա կին է և մյուսը՝ 59-ամյա տղամարդ: Գտնվում են տնային մեկուսացման մեջ և երկուսն […]
22:02 04.12.2021
Կորոնավիրուսի պանդեմիայի ժամկետների վերաբերյալ հետազոտական տվյալներ են հրապարակել բրիտանական SAGE կազմակերպության (Scientific Advisory Group for Emergencies, արտակարգ իրավիճակների գիտական խումբ) գիտնականները: SAGE-ի հետազոտողների կարծիքով՝ Sars-CoV-2 վիրուսը վտանգ կներկայացնի առնվազն առաջիկա 5 տարիների ընթացքում՝ կտևի մինչև 2026 թվականը։ Նշված ժամկետը կարող է ավելացվել, եթե պատվաստումների տեմպերը նվազեն և կորոնավիրուսի տարածմանը հակազդող միջոցառումներն անարդյունավետ լինեն։ Տարբեր երկրների […]
19:01 04.12.2021
Omicron-ի դեպք երկրում դեռ չի արձանագրվել, բայց, հավանաբար, կհայտնվի։ Նախնական արդյունքներով՝ այս շտամով կրկնավարակը մոտ երեք անգամ ավելի է։ 1tv.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավարը: Նա ասել է․ որ բնակչությունը տարբեր պատճառներով կրկին մեծ կուտակումներ է սկսել և նշել է, որ կորոնավիրուսի նոր դեպքերի թիվն աստիճանաբար կավելանա։ […]
17:10 04.12.2021
Համաճարակի սկզբից աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 265 միլիոնը։ Այս տվյալները հրապարակում է worldometers-ը։ Համաձայն վիճակագրության՝ աշխարհում Covid-19-ից մահացել է ավելի քան 5,25 միլիոն մարդ, իսկ ապաքինվածների թիվը գերազանցում է 238 միլիոնը։ Այս պահի դրությամբ աշխարհում գրանցվել է Covid-19-ի 20,9 միլիոն ակտիվ դեպք։ Կորոնավիրուսային վարակի դեպքերի մեծ մասը՝ 49,8 միլիոն, հաստատվել է Միացյալ […]
16:56 04.12.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ դեկտեմբերի 4-ին ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ վերահսկողություն են իրականացրել մայրաքաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների հանրային տրանսպորտի նկատմամբ։ ՔՏՀԱ տեսչական մարմնի կողմից մշտադիտարկվել է ուղևորափոխադրում կատարող 45 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է հակահամաճարակային կանոնների 5 խախտում:
15:14 04.12.2021
Հարավային Կորեայում հաստատվել է կորոնավիրուսի նոր՝ օմիկրոն շտամով վարակման 9 դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Հիվանդությունների վերահսկման ու պրոֆիլակտիկայի կորեական գործակալությունը: Դեպքերից հինգը եկել են արտասահմանից, իսկ չորսը դեպք հայտնաբերվել է երկրի ներսում: Առաջին դեպքը գրանցվել է հարավկորեացի զույգի մոտ, որը, Moderna-ով լիարժեք պատվաստված լինելով, նոյեմբերի 14-23-ն այցելել է Նիգերիա: Պարզվել […]
14:02 04.12.2021
«2 դեղաչափով պատվաստված անձինք 6 ամիս անց կարող են ստանալ բուստեր՝ խթանիչ դեղաչափ. առաջնահերթությունը տալիս ենք ռիսկի խմբերին։ Խթանիչն իմուն համակարգին հիշեցնում է, որ նոր խմբաքանակով հակամարմիններ պետք է արտադրել»,-հարցազրույցում նշել է ՀՎԿԱԿ գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը: Մանրամասները՝ ՀՀ կառավարության պատրաստած տեսանյութում:
12:44 04.12.2021
Կորոնավիրուսի դեմ պայքարի ֆոնին նոր սահմանափակումների շրջանակում Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում որոշել են դեռ չփակել դիսկոտեկներն ու գիշերային ակումբները, սակայն պարելն արգելվել է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին։ «Ընդհանուր առմամբ, պարային ժամանցն արգելված է, բայց հաստատությունները չեն փակվում: Սա նշանակում է, որ ակումբներն ու դիսկոտեկները կարող են շարունակել աշխատել, կմատուցեն գաստրոնոմիական ծառայություններ, բայց պարել չի կարելի»,- պարզաբանել […]
11:08 04.12.2021
COVID-19-ը Հայաստանում. Դեկտեմբերի 4-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 419 նոր դեպք ✓ 7438 թեստավորում ✓ 963 առողջացած ✓ 25 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 340396 դեպք, որոնցից 320439 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 10834 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7669 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1454 […]
10:17 04.12.2021
Օմիկրոն կորոնավիրուսային շտամն արդեն հայտնաբերվել է աշխարհի 38 երկրում։ Այսպիսի հայտարարություն է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետ Մարիա վան Կերկհովեն։ «Մենք տեղեկություններ ենք ստացել 38 երկրներից», – ասել է նա: Կերկխովեի խոսքով՝ Աֆրիկայի հարավի երկրներում վարակվածների թիվն աճում է։ Այնուամենայնիվ, փորձագետները դեռևս փորձում են հասկանալ՝ նոր շտամն ավելի վարակի՞չ է, թ՞ ոչ: «Մենք չենք բացառում, […]
10:08 04.12.2021
Վրաստանում դեկտեմբերի 3-ի դրությամբ ընդհանուր առմամբ կատարվել է 2 211 839 պատվաստում։ Այս մասին տեղեկություն է տարածել Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը, փոխանցում է аliq.ge-ն: Ըստ կենտրոնի տվյալների՝ առնվազն մեկ դոզայով պատվաստվել է 1 183 932 մարդ, կամ չափահաս բնակչության 41,7%-ը։ Միաժամանակ, ամբողջությամբ պատվաստվել է 1 009 992 մարդ՝ չափահաս բնակչության 35,24%-ը։ Վրաստանում պատվաստումներն այս պահին […]
08:30 04.12.2021
Իտալիայի բնակիչը փորձել է արհեստական ձեռքով խուսափել պատվաստումներից. արտասովոր դեպքը տեղի է ունեցել Բիելլա քաղաքում։ Պատվաստման համար կլինիկա ներկայացած 50-ամյա տղամարդ եղել է սիլիկոնե պրոթեզով: Թեև դրա գույնն ու կառուցվածքը շատ նման են եղել բնականին, սակայն նրան չի հաջողվել խաբել բուժքրոջը, ով իսկույն բարձրաձայնել է խարդախության փորձի մասին։ Այս մասին հայտնում է ANSA-ն։ Ավելի ուշ […]
22:40 03.12.2021
«Բարսելոնան» իր պաշտոնական կայքում հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի խաղը կանցկացվի առանց հանդիսականների։ Դա պայմանավորված է Գերմանիայում նոր սահմանափակումներով և Բավարիայում կորոնավիրուսով վարակվածների թվի աճով։ Հանդիպումը կկայանա Մյունխենում դեկտեմբերի 8-ին: Հիշեցնենք՝ առաջին խաղում գերմանական ակումբը հաղթել էր 3-0 հաշվով:
18:24 03.12.2021
Համավարակի պատճառով 1,5 տարվա դադարից հետո Ֆիջի եկած զբոսաշրջիկներին տեղացիները յուրահատուկ ընդունելություն են ցույց տվել: Հենց օդանավակայանում երգել են, պարել ու նվագել: Ֆիջիում ապրում է 1 միլիոնից քիչ մարդ, նրանց 90 տոկոսը պատվաստված է: Այստեղ տուրիզմը կազմում է տնտեսության 40 տոկոսը: Իսկ սահմանների փակ լինելու պատճառով բնակչության մոտ 10 տոկոսը անգործ էր մնացել: Երկիր մտնողները […]
17:34 03.12.2021
Արցախի Հանրապետությունում ակտիվացել է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ կանխարգելիչ պատվաստումների գործընթացը, տեղեկացնում են ԱՀ առողջապահության նախարարությունից: «COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր դեկտեմբերի 1-ի դրությամբ Արցախում կատարվել է 4993 պատվաստում, որից առաջին դեղաչափ ստացել է 3585 քաղաքացի, երկրորդ դեղաչափ` 1408 անձ (լիովին ավարտել են պատվաստման կուրսը): Արձանագրենք, որ միայն նոյեմբեր ամսվա ընթացքում կատարվել է 2827 […]
14:17 03.12.2021
2021 թվականի նոյեմբերին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց կորոնավիրուսի նոր տարբերակի՝ «Օմիկրոնի» մասին: Այժմ գիտնականները Հարավային Աֆրիկայում և ամբողջ աշխարհում հետազոտություններ են իրականացնում «Օմիկրոն» տարբերակի հատկությունները բացահայտելու ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Այս պահին պարզ չէ, «Օմիկրոն» տարբերակը մյուսների համեմատ ավելի վարակելի է, թե ոչ, չնայած Հարավային Աֆրիկայի շրջաններում, որտեղ շրջանառում է […]
13:45 03.12.2021
Կորոնավիրուսի նոր շտամի՝ «Օմիկրոնի» վտանգի աստիճանը հնարավոր կլինի գնահատել ամենաշուտն այս տարվա վերջին: Նման եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայի կառավարությանը կից խորհրդատվական խմբի գիտնականները, հաղորդում է The Independent-ը։ Փորձագետները ենթադրում են, որ մոտ մեկ ամիս կպահանջվի պարզելու համար, թե որքանով է վտանգավոր «Օմիկրոնը», հոսպիտալացումների ինչ մակարդակ է առաջացնում ու ինչպես է «վարվում» իմունիտետի հետ: Գիտնականների […]
12:44 03.12.2021
Գերմանիայում COVID-19-ի դեպքերի աճի պատճառով արգելվել է կորոնավիրուսի դեմ չպատվաստված մարդկանց մուտքը խանութներ, սրճարաններ և կինոթատրոններ։ Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Այն խանութները, որոնք չեն վաճառում առաջին անհրաժեշտության ապրանքները, թույլ կտան միայն նրանց մուտքը, ովքեր պատվաստվել են կամ վերջերս են ապաքինվել կորոնավիրուսից։ Արգելվում է նաև չպատվաստված քաղաքացիների մուտքը սրճարաններ, ռեստորաններ, կինոթատրոններ, թատրոններ և ժամանցի […]
12:43 03.12.2021
Իսպանիայում և ԱՄՆ հինգ նահանգներում հայտնաբերվել են Օմիկրոն շտամի առաջին դեպքերը։ Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը: Իսպանիայում հիվանդացել է մի տղամարդ, ով նախկինում պատվաստվել էր կորոնավիրուսի դեմ և չէր մեկնել ռիսկային երկրներ: Նմանատիպ երկու դեպք նույնպես ուսումնասիրվում է։ Մադրիդում 62-ամյա տղամարդը, ով նոյեմբերի 29-ից թեթև ախտանիշներ է ունեցել, գտնվում է տանը մեկուսացման մեջ, իսկ […]
11:04 03.12.2021
COVID-19-ը Հայաստանում. Դեկտեմբերի 3-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓ 399 նոր դեպք ✓ 6484 թեստավորում ✓ 995 առողջացած ✓ 13 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 339977 դեպք, որոնցից 319476 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 11 405 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7644 մահվան դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը […]
10:12 03.12.2021
Գերմանիայում հանցավոր բիզնես է աճում ՝ կապված կորոնավիրուսային վարակի դեմ պատվաստման կեղծ վկայականների հետ: Խարդախները կաշառում են դեղատների աշխատակիցներին, մուտք գործում նրանց տերմինալներ և QR կոդեր տեղադրում պատվաստումների կեղծ վկայականներում։ Բավարիայի ոստիկանությունը բերման է ենթարկել այդ դեղատներից մեկի աշխատակցին: Դատախազությունը հետաքննություն է սկսել։ Մի խումբ լրագրողներ, իրենց հերթին, անցկացրել են սեփական հետաքննությունը՝ գտնելով QR կոդեր, […]
09:09 03.12.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հինգշաբթի ներկայացրել է երկրում ձմեռային շրջանում կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի նոր պլան․ այն չի ներառում շաթդաունի (դաշնային մարմինների աշխատանքի դադարեցում) և լոքդաունի հնարավորություն։ Դրանց փոխարեն, ինչպես ընդգծել է Բայդենը, իր վարչակազմը մտադիր է շեշտադրում անել բնակչության թեստավորման և պատվաստումների մասշտաբների ընդլայնման վրա։ Գործողությունների նոր պլանը ներառում է 5 կետ՝ պատվաստանյութի բուստերային […]
21:00 02.12.2021
Իսրայելցի գենետիկների թիմը աշխատում է կորոնավիրուսի Omicron նոր շտամի շուրջ անհանգստացնող հարցերի պատասխանները գտնելու համար, հայտնում է The Times of Israel-ը: Գիտնականները փորձում են «լուծել գլուխկոտրուկը» և պարզել այս շտամի ծագումը, ինչպես նաև պարզել՝ արդյոք այն կայուն է պատվաստանյութերի նկատմամբ։ «Մենք փորձում ենք հասկանալ, թե երբ և ինչպես է այն առաջին անգամ հայտնվել և որքան […]
19:15 02.12.2021
Հունաստանում գրանցվել է կորոնավիրուսի նոր շտամի՝ omicron-ի առաջին հաստատված դեպքը։ Այս մասին հայտարարել է երկրի առողջապահության նախարար Թանոս Պլեվրիսը։ Գերատեսչության ղեկավարի խոսքերով՝ omicron շտամը հայտնաբերվել է Հունաստանի քաղաքացու մոտ՝ Կրետե կղզում։ Նշվում է, որ նա վերջերս է ժամանել Հարավային Աֆրիկայից։ Հունաստանի Առողջապահության ազգային կազմակերպության նախագահ Թեոկլիս Զաուտիսն իր հերթին նշել է, որ վարակվածի առաջին արագ […]
18:20 02.12.2021
COVID-19-ի դեմ պատվաստվելուց 7 օր անց անձը կարող է դառնալ արյան դոնոր: Առողջապահության համաշխարհային կազմակերպության և ԱՄՆ-ի Դեղերի և սննդամթերքի գործակալության դիրքորոշումների համաձայն՝ արյան դոնորության համար անկենդան, ռեպլիկացիայի չենթարկվող (չբազմացող) պատվաստանյութերի դեպքում որևէ ժամկետային սահմանափակում չկա, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: «Սակայն, հաշվի առնելով, որ «SARS-CoV-2» պատվաստանյութերը միայն վերջերս են ստեղծվել. որպես նախազգուշական միջոց, սահմանվել […]
16:51 02.12.2021
Դեկտեմբերի 1-ի երեկոյան ստուգայցերը՝ ուղղված հակահամաճարակային միջոցառումների պահպանմանը, ՍԱՏՄ Երևանի կենտրոնի տեսուչներն անցկացրել են մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանի իրացման ցանցում և հանրային սննդի օբյեկտներում: Վերահսկողություն է կատարվել 27 օբյեկտում, խախտումներ հայտնաբերվել և արձանագրություն է կազմվել միայն մեկ տնտեսավարողի մոտ: Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման […]
16:08 02.12.2021
Դեկտեմբերի 1-ին և 2-ին ՍԱՏՄ Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել Ջերմուկ և Վայք քաղաքների 12 կազմակերպություններում՝ ստուգելու covid19-ի կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների պահպանումը: Խախտումներ չեն հայտնաբերվել: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու գնորդները պետք է կրեն դիմակ, պահեն սոցիալական հեռավորություն, խանութներում պետք է հասանելի տեղում լինեն ձեռքերի ախտահանիչներ, […]