TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍ

«Մանչեսթեր Յունայթեդում» կորոնավիրուսի բռնկում է. Goal.com

18:55 13.12.2021

«Մանչեսթեր Յունայթեդում» կորոնավիրուսի բռնկում է, գրում է Goal.com-ը։ Դեկտեմբերի 12-ին  ֆուտբոլիստները անհատական ծրագրով են անցկացրել մարզումը: Մի քանի ֆուտբոլիստների և ակումբի աշխատակիցների թեստերի պատասխանները դրական են։ Նրանք ինքնամեկուսացել են։ Պրեմիեր լիգայի ղեկավարությունը տեղեկացված է ստեղծված դրության մասին։ Գերմանացի Ռալֆ Ռանգնիկի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը պետք է անցկացնի վաղը՝ դեկտեմբերի 14-ին՝ Անգլիայի առաջնության հերթական տուրում հյուրընկալվելով […]

̰
Շվեյցարիան հավանություն է տվել 5-ից 11 տարեկան երեխաների պատվաստմանը

17:49 13.12.2021

Շվեյցարիան հաստատել է 5-ից 11 տարեկան երեխաների համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը։ Այս մասին կիրակի՝ դեկտեմբերի 12-ին, հայտնել է երկրի կառավարությունը։ Երեխաները կպատվաստվեն Pfizer’s Cominarty-ով։ «COVID-19-ի դեմ պատվաստանյութը երեխաների համար տրվելու է երկու չափաբաժնով՝ երեք շաբաթ տարբերությամբ՝ հիմնական պատվաստումների համար: Դոզան ավելի ցածր է, քան 12 տարեկան և ավելի բարձր տարիքի երեխաների համար. 30 միկրոգրամի փոխարեն […]

̰
Կոտայքի մարզում կգործեն շարժական պատվաստումային կետեր. ԱՆ

16:19 13.12.2021

Կոտայքի մարզում կգործեն շարժական պատվաստումային կետեր, որոնց ժամանակացույցը պարբերաբար կհրապարակվի: Շարժական պատվաստումային կետերի առաջիկա օրերի ժամանակացույցն է. Աբովյանի բժշկական կենտրոն – ք.Աբովյան, Հանրապետության փողոց, Կինոյի շենքին հարակից տարածք, 15.12.2021թ.՝ ժամը 10:00-16:00։ Նաիրի բժշկական կենտրոն – Նաիրի համայնք, Ռայկոմի դիմաց, 19.12. 2021թ.՝ ժամը 10:00-16:00։

̰
Ունենք կորոնավիրուսի 66 նոր դեպք, 17 մահ

11:09 13.12.2021

Դեկտեմբերի 13-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 66 նոր դեպք: Կատարվել է 3619 թեստավորում: Ունենք 438 առողջացած, 17 մահվան դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342604 դեպք, որոնցից 325832-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7819 մահվան դեպք է արձանագրվել:

̰
Առ այսօր Հայաստանում կատարվել է 1452374 քովիդ պատվաստում

10:21 13.12.2021

Պատվաստումային գործընթացը շարունակվում է, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 12.12.2021թ. դրությամբ կատարվել է 1452374 պատվաստում, որից` * առաջին դեղաչափ` 869750 * երկրորդ դեղաչափ` 582624։

̰
ԱՀԿ-ում համեմատել են Օմիկրոն և Դելտա շտամները

09:14 13.12.2021

Առողջապահության համաշխարհային կազմակերպության մասնագետները եզրակացություն են հանգել, որ կորոնավիրուսի նոր մուտացիան՝ Օմիկրոն շտամն ավելի արագ է տարածվում, սակայն պակաս վտանգավոր է՝ համեմատած Դելտայի հետ։ Այդուհանդերձ, կազմակերպությունում նշել են, որ դրանք նախնական տվյալներ են, և որ Օմիկրոնը նոր հետազոտություններ է պահանջում։ Այս մասին փոխանցում է France Presse-ը։ Նշվում է, որ Օմիկրոնն ունակ է նվազեցնել արդեն իսկ […]

̰
Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահը վարակվել է COVID-19-ով

08:36 13.12.2021

ՀԱՀ նախագահ, 69-ամյա Սիրիլ Ռամաֆոսան վարակվել է COVID-19-ով և գտնվում է ինքնամեկուսացման մեջ։ Նախագահն իր լիազորությունները ժամանակավորապես փոխանցել է փոխնախագահ Դևիդ Մաբուզեին։ Այս մասին ասվում է նախագահի գրասենյակի տարածած թվիթերյան հայտարարության մեջ։ Նշվում է, որ նախագահի մոտ առկա են թույլ ախտանշաններ, նա բուժում է ստացում։ Թեստի դրական պատասխանը ստացել է կիրակի։ Նախագահի ինքնազգացողությունը վատացել էր […]

̰
«Կարմիր դրոշի ախտանիշները». թերապևտը պատմել է, թե երբ պետք է շտապ օգնություն կանչել

22:39 12.12.2021

Կորոնավիրուսային վարակը կարող է լինել տարբեր աստիճանի ծանրության։ «Կարմիր դրոշի ախտանիշները» վկայում են շտապ բժիշկ կանչելու անհրաժեշտության մասին, Sputnik ռադիոյին տված հարցազրույցում ասել է թերապևտ Ալեքսեյ Վոդովոզովը։ Սովորաբար COVID-19-ը զարգանում է «գմբեթաձև», և եթե հիվանդի վիճակի մեջ կա որևէ կտրուկ փոփոխություն, որը չի տեղավորվում այս սցենարի մեջ, ապա անձը լրացուցիչ բժշկական օգնության կարիք ունի, նշել […]

̰
JPMorgan-ի վերլուծաբանները նշել են կորոնավիրուսային համաճարակի ամբողջական ավարտի ժամանակացույցը

22:20 12.12.2021

JPMorgan Chase Global Research-ի վերլուծաբանները կանխատեսել են կորոնավիրուսային համաճարակի ավարտ և համաշխարհային տնտեսության լիարժեք վերականգնում 2022 թվականին։ Այս մասին հայտնում է Axios-ը։ Փորձագետների կարծիքով՝ նոր պատվաստանյութերի և թերապևտիկ միջոցների մշակումը կհանգեցնի «գլոբալ շարժունակության ցիկլային վերականգնման և վերադարձի, ինչպես նաև սպառողների կողմից կուտակված պահանջարկի ազատման»: Միևնույն ժամանակ, փորձագետները նախազգուշացրել են նոր տարում ներդրողների համար հնարավոր ռիսկերի […]

̰
Վիրուսաբանն օմիկրոն շտամն անվանել է կենդանի պատվաստանյութ

21:50 12.12.2021

Դեռ հայտնի չէ՝ արդյոք այս տարբերակը դուրս կմղի կորոնավիրուսի այլ շտամներին:

̰
Կորոնավիրուսի Օմիկրոն շտամ է հայտնաբերվել 63 երկրում

20:40 12.12.2021

Կորոնավիրուսի Օմիկրոն շտամը հայտնաբերվել է 63 երկրներում։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։ Կազմակերպության տեղեկագրում նշվում է, որ «2021 թվականի դեկտեմբերի 9-ի դրությամբ կորոնավիրուսի այս տարբերակի վարակման դեպքեր են հայտնաբերվել ԱՀԿ-ի բոլոր վեց տարածաշրջանների 63 երկրում»:

̰
Թբիլիսիում հանրահավաք է անցկացվում՝ ընդդեմ Covid-անձնագրերի

18:00 12.12.2021

«Կանաչ անձնագրերի» մի քանի հարյուր հակառակորդ Թբիլիսիում հանրահավաք է անցկացնում։ Հանրահավաքից ֆեյսբուքյան իր էջում ուղիղ հեռարձակմամբ կադրեր է ցուցադրել կազմակերպիչներից Զվիադ Տոմարաձեն։ «Յուրաքանչյուր կիրակի մենք հավաքվում ենք և բողոքում «կովիդ-ֆաշիզմի» դեմ: Մենք կպայթեցնենք այս համակարգը մինչև վերջ: Բոլոր նրանք, ովքեր հիմա տանն են և կարող են դուրս գալ կանաչ անձնագրերի դեմ, դուրս եկեք»,- ասել է […]

̰
Ինչո՞ւ հնարավոր չէ հաղթել կորոնավիրուսին․ պարզաբանում է վիրուսաբանը

14:00 12.12.2021

Կորոնավիրուսն ամբողջությամբ չի կարող վերանալ՝ դրա տարածման բնույթի պատճառով, ասում է վիրուսաբան Անատոլի Ալտշտեյնը։ «Ի տարբերություն ջրծաղիկի, մենք չենք ազատվի կորոնավիրուսից, ըստ երևույթին երբեք. մարդը կարող է վարակվել թե՛ կենդանիներից, թե՛ մարդկանցից: Եթե մենք ամբողջությամբ ճնշենք SARS-CoV-2-ը, դա չի նշանակում, որ վարակը կթաքնվի ինչ-որ տեղ։ Այն հետո կենդանիներից կվերադառնա մեզ»,- ասել է նա ura.ru-ին տված […]

̰
Ռուսաստանում համավարակի սկզբից ի վեր հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակվածության ավելի քան 10 միլիոն դեպք

13:14 12.12.2021

Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է օրական 29929-ով, հոկտեմբերի 13-ից ի վեր առաջին անգամ 30 հազարից պակաս։ Վարակվածների ընդհանուր թիվը հասել է 10,016,896-ի, սրանք կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբի հրապարակած տվյալներն են։ Կորոնավիրուսից ապաքինված ռուսաստանցիների թիվն ավելացել է 31 391-ով, արդեն ապաքինվել է 8 741 355 մարդ։ Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսից մահացությունների թիվն […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք է գրանցվել

12:15 12.12.2021

Դեկտեմբերի 11-ին կատարվել է 305 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 33 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 107 վարակակիր: Բժիշկները 15 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 61-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով […]

̰
Թուրքիայում գրանցվել են կորոնավիրուսի Օմիկրոն շտամի դեպքեր

11:57 12.12.2021

Թուրքիայի վեց քաղաքացու մոտ հաստատվել է կորոնավիրուսի Օմիկրոն շտամով վարակվածություն։ Սրանք երկրում կորոնավիրուսի նոր շտամի առաջին դեպքերն են, շաբաթ օրը՝ դեկտեմբերի 11-ին, TRT Haber-ի եթերում ասել է երկրի առողջապահության նախարարը։ Նրա խոսքով՝ վարակվածներից հինգը ապրում է Իզմիր քաղաքում, մեկը՝ Ստամբուլում։ Քանի որ վարակվածների մոտ հիվանդությունը թեթև է ընթացել, նրանք հոսպիտալացման կարիք չեն ունեցել։ Չի հաղորդվում, […]

̰
Իսպանիայում բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ ընդդեմ Covid անձնագրերի

11:40 12.12.2021

Շաբաթ երեկոյան Բարսելոնայում և Վալենսիայում բողոքի ցույցեր են տեղի ունեցել պատվաստման պարտադիր վկայականի դեմ։ Այս մասին հայտնում է Europa Press գործակալությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Կատալոնիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ցույցին միացել է մոտ 3 հազար մարդ։ Ցույցի մասնակիցները կրել են «Բժշկական անձնագիր, տոտալիտար պետություն» և «Հարգեք մեր ընտրությունը» գրությամբ պաստառներ։ Ցուցարարները, որոնցից շատերը հանրահավաքի են եկել […]

̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 133 նոր դեպք

11:24 12.12.2021

Դեկտեմբերի 12-ի դրությամբ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 133 նոր դեպք: Կատարվել է 7135 թեստավորում: Ունենք 560 առողջացած, 14 մահվան դեպք: Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342538 դեպք, որոնցից 325394-ը՝ առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7802 մահվան դեպք է արձանագրվել:

̰
Լիբանանում հայտնաբերել են կորոնավիրուսի օմիկրոն շտամի առաջին դեպքերը

19:50 11.12.2021

Լիբանանում առաջին անգամ կորոնավիրուսի «օմիկրոն» շտամը հայտնաբերվել է Աֆրիկայից ժամանած երկու քաղաքացու մոտ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկու նմուշի հետազոտության արդյունքում հայտնաբերվել է օմիկրոն շտամը: «Երկու պացիենտները գտնվում են տնային մեկուսացման մեջ, նրանց մոտ դրսևորվում են թեթև ախտանշաններ»,- հայտնել են երկրի Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունի

̰
Կորոնավիրուսի հինգերորդ ալիքի պիկը Վրաստանում անցել է․ Գամկրելիձե

18:55 11.12.2021

Մենք նոյեմբերին անցել ենք հինգերորդ ալիքի պիկ շրջանը, այժմ շնչառական վիրուսներն են ակտիվանում, և պաշտպանող միջոցներին չհետևելու դեպքում կարող ենք նորից աճի միտում ունենալ,- jnews.ge-ի հաղորդմամբ՝ ասել է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն: Գամկրելիձեն նշել է, որ կորոնավիրուսի ամենօրյա դեպքերի թիվը դանդաղ տեմպերով նվազում է։ «Օրական դեպքերի թիվը տատանվում է 3500-4500, այլևս 5000-6000 […]

̰
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 58 քաղաքացի

16:54 11.12.2021

Իրանում վերջին 24 ժամում կորոնավիրուսից մահացել է 58 քաղաքացի, այսպիսով վիրուսից մահերի թիվը հասել է 130 հազար 661-ի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Երկրում վերջին մեկ օրում գրանցվել է Covid-19-ի 1681 նոր դեպք, որից 286-ը հոսպիտալացվել է: Իրանում գրանցված ընդհանուր 6 մլն 1521 հազար 524 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 5 […]

̰
ՔՏՀԱ տեսչական մարմինը վերահսկել է Երևանի Կենտրոն վարչական շրջանի տրանսպորտի աշխատանքը

16:23 11.12.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ պարեկային ծառայողների հետ շաբաթ օրը՝ դեկտեմբերի 11-ին, համատեղ դիտարկել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի և դրան հարակից տարածքների հանրային տրանսպորտի աշխատանքը: Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը դիտարկելու համար ուսումնասիրվել է կանոնավոր և ոչ կանոնավոր, տաքսամոտորային ուղևորափոխադրում կատարող 25 տրանսպորտային միջոց: Հայտնաբերվել է հակահամաճարակային […]

̰ ̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 30 նոր դեպք է գրանցվել

13:22 11.12.2021

Դեկտեմբերի 10-ին կատարվել է 394 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 30 նոր դեպք է գրանցվել, տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 97 վարակակիր: Բժիշկները 13 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում։ 2021 թվականի […]

̰
̰
Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 290 դեպք, 21 մահ

11:04 11.12.2021

COVID-19-ը Հայաստանում. Դեկտեմբերի 11-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓290 նոր դեպք ✓ 6700 թեստավորում ✓ 610 առողջացած ✓ 21 մահվան դեպք։ Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342405 դեպք, որոնցից 324834 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 8309 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7788 մահվան դեպք է արձանագրվել:

̰
Ճապոնացի գիտնականները ստեղծել են պաշտպանիչ դիմակ, որը փայլում է կորոնավիրուսի մասնիկների հետ շփվելիս

23:02 10.12.2021

Կիոտոյի համալսարանի գիտնականները ստեղծել են պաշտպանիչ դիմակ, որը փայլում է, երբ դրան դիպչում են կորոնավիրուսի մասնիկներ։ Այս մասին հայտնում է Kyodo News-ի ճապոնական հրատարակությունը։ Գիտնականները նկատել են, որ ջայլամներն ունակ են արտադրել մի քանի տեսակի հակամարմիններ, որոնք չեզոքացնում են օրգանիզմում առկա օտար մարմինները։ Այնուհետ մասնագետները լաբորատոր ջայլամների օրգանիզմ են ներարկել COVID-19-ի ապաակտիվացված մասնիկներ։ Փորձի արդյունքում […]

̰
Չպատվաստման հետևանքները. Ջոշուա Կիմիխը չի խաղա մեկ ամիս

15:55 10.12.2021

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Ջոշուա Կիմիխը կորոնավիրուսից հետո թոքերի հետ կապված խնդիրներ ունի և բաց կթողնի մեկ ամիս, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նա չի մասնակցի «Մայնցի», «Շտուտգարտի» և «Վոլֆսբուրգի» դեմ առաջիկա հանդիպումներին։ «Ուրախ եմ, որ ինքնամեկուսացումս ավարտվեց, սակայն դեռ չեմ կարող լիարժեք մարզումներ անցկացնել թոքերումս ոչ մեծ ինֆիլտրատի պատճառով։ Կանցկացնեմ մի շարք վերականգնողական […]

̰
Ունենք կորոնավիրուսի 347 դեպք, 20 մահ

11:18 10.12.2021

COVID-19-ը Հայաստանում. Դեկտեմբերի 10-ի` ժամը 11:00-ի դրությամբ, ✓347 նոր դեպք ✓ 6416 թեստավորում ✓ 1208 առողջացած ✓ 20 մահվան դեպք: Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 342115 դեպք, որոնցից 324224 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 8652 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7767 մահվան դեպք է արձանագրվել:

̰
Ավստրիան խոշոր տուգանք է սահմանում պատվաստումից հրաժարվելու համար

10:06 10.12.2021

Հաջորդ տարի Ավստրիայի բնակիչները, ովքեր կհրաժարվեն հակակորոնավիրուսային պատվաստումից, ստիպված կլինեն խոշոր տուգանք վճարել, հայտնում է Securykid պորտալը։ Ավստրիայում COVID-19-ի դեմ պատվաստումը պարտադիր կդառնա 14 տարին լրացած բոլոր բնակիչների համար։ Հրաժարվելու դեպքում պետք է վճարել 3600 եվրոյի չափով տուգանք։ Նախատեսվում է, որ օրինագիծն ուժի մեջ կմտնի փետրվարի 1-ին։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ երկրում դիտարկում են […]

̰
BACK_TO_TOP